Հանրապետությունում 2017թ. գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016թ. 18.764 դեպքի դիմաց. ՔԿ

20:58 • 14.02.18



ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Կոլեգիան քննարկել է 2017 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռք բերումներն ու թերացումները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։

Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016 թվականի 18.764 դեպքի դիմաց։ Այսինքն՝ նկատելի է հանցագործությունների աճ՝ շուրջ 8,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, գողության դեպքերի աճով։ 

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է հանրապետությունում 2017 թվականին արձանագրված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 90,7 տոկոսը,  իսկ մնացած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը՝ 9,3 տոկոսը,  քննվել են ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննչական վարչության և Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթներում։

ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում քննված քրեական գործերով օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ և համագործակցված գործողությունների արդյունքում հաջողվել է ապահովել բազմաթիվ ծանր և բազմադրվագ հանցագործությունների բացահայտումը։ 2017 թ. ընթացքում ընդհանուր հանցագործությունների բացահայտման ցուցանիշն աճել է 4.8 %-ով՝ կազմելով 83.3%՝ 2016թ-ի 78.5%-ի դիմաց, որից ծանր հանցագործությունները՝ 60%՝ 2016թ.-ի 54.2%-ի դիմաց: Քննված քրեական գործերից ավարտվել է 8280-ը։ Մեղադրական եզրակացությամբ դատախազներին ուղարկած քրեական գործերից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել ՔԿ վարույթների 0,4 տոկոսը:

Չնայած ՔԿ քննիչների զգալի ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրավասու այլ մարմիններից քրեական գործերով անհրաժեշտ ապացույցների ձեռք բերման, դրանք սեղմ ժամկետներում ստուգելու ուղղությամբ ներդրված կառուցակարգերի, քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։

Այսպես՝ 2017 թվականի ընթացքում մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 4243 քրեական գործ՝ 2016թ. 4016-ի դիմաց։ Միաժամանակ նվազել է 1 տարի քննվող քրեական գործերի թիվը. 2018թ. հունվարի 1-ի դրությամբ նման գործերի թիվը կազմել է 153՝ նախորդ տարվա 232-ի դիմաց։

Քննության համար առաջնային խնդիրներից են շարունակում մնալ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների կատարման ժամկետները, երբեմն նաև՝ որակը։

Զեկուցվեց, որ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

ՀՀ քննչական կոմիտեի և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ու Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 20.09.2016թ. թիվ 51-Լ և 01.03.2017թ. թիվ 30-Լ հրամանների հիման վրա՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է նաև վերոնշյալ կազմակերպությունների հոգեբան-մասնագետներին։

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցաբար ԵՊԲՀ-ում կազմակերպվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ և «Լոռու  մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունների հոգեբույժների մասնագիտացման դասընթացներ՝ դատական հոգեբուժության գծով, որի արդյունքներով վերոնշյալ կազմակերպությունների հոգեբույժներն անցել են համապատասխան վերապատրաստում և այսուհետ մարզերում կիրականացնեն նաև դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։ Ձեռնարկված այս միջոցառումներն էապես թեթևացրել են նշված ուղղություններով Երևանում գործող փորձագիտական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։

Սակայն մի շարք այլ նեղ մասնագիտական հարցադրումները պարզելու համար նշանակվող փորձաքննությունների կատարման ընթացքը շարունակում է մտահոգիչ մնալ։ Դեպքեր են արձանագրվել, երբ փորձագետներն ամիսներ տևած փորձաքննությունների արդյունքում ուղղակի ձեռնպահ են մնացել պատասխանել քննիչի կողմից բարձրացված հարցրերին, և նշանակվել են լրացուցիչ նոր փորձաքննություններ։ Արդյունքում, ինչպես նշեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, ոչ միայն խախտվում են նախաքննության ժամկետները, նաև հնարավոր չի լինում պարզել քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, որպիսի պայմաններում քննիչը չի կարողանում տալ համապատասխան քրեաիրավական գնահատական։

«Նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով սահմանափակվում են վարույթի մասնակիցների որոշ իրավունքներ և ժամկետների ձգձգումներն ուղղակիորեն վտանգում են մարդու իրավունքների պաշտպանությունը, բացասաբար ազդում նախաքննության որակի և արդյունավետության վրա: Դեպքեր են եղել, երբ քննիչը մի քանի անգամ նշանակել է փորձաքննություն՝ դրանց կատարումը հանձնարարելով տարբեր փորձագիտական կենտրոնների, քանի որ փորձագետները հարցերին չէին տալիս պատասխաններ։ Մինչդեռ պետությունը զգալի ռեսուրսներ է ծախսում փորձաքննությունների կատարման համար»,- ասաց Ա.Հովսեփյանը և հանձնարարեց կազմակերպել առանձին քննարկում՝ փորձագիտական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ։

Կոլեգիայի անդամները փաստեցին, որ նախորդ տարվա ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ՝ ինչպես քննության որակը, այնպես էլ քննիչների մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծեց, որ դրական ձեռքբերումների հետ մեկտեղ գրանցվել են նաև թերացումներ, բացահայտվել դեպքեր, որոնք ստվերում են կատարված աշխատանքը, բարեխիղճ աշխատակիցների աշխատանքը։

«Կառույցի ձևավորման առաջին իսկ օրերից մշտապես հայտարարել եմ, որ յուրաքանչյուրի վարքագիծը, յուրաքանչյուրի կերպարը դա մի մասն է Քննչական կոմիտեի ընդհանրական կերպարի, ընդհանրական վարքագծի, ընդհանրական բարոյականության: Մենք մշտապես գնահատել ենք դրական աշխատանքը, խրախուսել: Ամեն ինչ անում ենք՝ նյութատեխնիկական բազան, քննիչների ֆինանսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ և շարունակելու ենք դա կատարել: Խստագույնս հանձնարարվել է՝ գեթ մեկ օր չուշացնել՝ ծառայողների՝ օրենքով հասանելիք կոչումների շնորհումը և ժամանակին ստացել ու ստանում եք ձեր հասանելիք կոչումները։ Բայց, ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը։ Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որևէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետև այդ երևույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երևույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի և անհանդուրժելի են։ Ունենք այնքան կամք, որ դրականը ներկայացնելուց բացի, տեսնենք նաև բացասականը ու ոչ միայն խոսենք այդ մասին, այլ նաև համապատասխան քայլեր ձեռնարկենք, ինչպես այդ դեպքում։ Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջներին, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեն հետևողական աշխատանքներ է կատարել նաև պրակտիկայից բխող մի շարք քրեադատավարական հարցերին օրենսդրական կարգավորումներ տալու ուղղությամբ։ Մշակվել և օրենքով սահմանված կարգով շրջանառվել է ՀՀ օրենքների 29 նախագիծ, որոնց մեծ մասը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով: ՀՀ Ազգային ժողովի կողմից  ՀՀ օրենքների նախագծերից ընդունվել են «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով էական փոփոխություններ են կատարվել ՀՀ քննչական կոմիտեի համակարգում, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընտանիքի և երեխաների շահերի դեմ ուղղված հանցագործությունների շրջանակն ընդլայնելու վերաբերյալ: ՀՀ Ազգային ժողովում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը՝ ընթերակաների ինստիտուտի վերանայման վերաբերյալ, նախագծերի փաթեթ՝ դեպքի վայրի պահպանության պարտականությունը հետաքննության մարմինների վերապահելու վերաբերյալ, ինչպես նաև՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել փորձանմուշները հարկադրաբար վերցնելու իրավական ընթացակարգն ապահովող համապատասխան օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծ: Մշակվել և շրջանառվել են նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (անտառահատումների համար պատիժը խստացնող) և այլ օրենքների նախագծեր:

Իսկ 2018 թվականի հունվարի 1-ին գործարկվել է  կոմիտեի կողմից նախաձեռնված՝ «Էլեկտրոնային նախաքննություն» ծրագիրը, որը կբարելավի նաև  վիճակագրական տվյալների հավաքագրումն ու մշակումը։ Զգալի աշխատանքներ են տարվել նաև ներքին (ներգերատեսչական) շրջանառության վիճակագրական հաշվետվությունների ձևերի կատարելագործման ուղղությամբ. ներդրվել են անչափահաս տուժողների մասնակցությամբ, ընտանեկան բռնության, ինչպես նաև՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների գործերով հաշվետվության ձևեր:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

19:07 • 20/02

«Կուբանի» ֆուտբոլիստ. «Ալաշկերտը» ձգտում է եվրոպական ֆուտբոլ խաղալ

19:02 • 20/02

30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը, այդ շարժումը  սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը. Արամ Մանուկյան

18:56 • 20/02

Լոնդոնում 88-ամյա վետերանը զինված կողոպտիչներից փրկել է անծանոթ կնոջը

18:45 • 20/02

Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան

18:37 • 20/02

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի օտարման վերաբերյալ առաջարկներ կան. Ա. Սահակյան

18:37 • 20/02

Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ

18:29 • 20/02

Փհենչհան-2018. 11-րդ օրվա մեդալային հաշվարկ

18:26 • 20/02

Թեհրանում ոստիկանությունը 300 ցուցարար է ձերբակալել

18:21 • 20/02

Թե՛ փոխդեկանի, թե՛ ուսանողուհու բացատրությունները սեղանիս են, որ իրենք տեղյակ չեն՝ ովքեր են միջադեպը հրահրողները. Արամ Սիմոնյան

18:19 • 20/02

ԱՊՊԱ վճարումները ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով

18:15 • 20/02

Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան (թարմացվում է)

18:07 • 20/02

Զիդան. Կրոսը, Մարսելոն և Մոդրիչը պատրաստ կլինեն ՊՍԺ-ի հետ խաղին

18:07 • 20/02

Հերի՛ք է ծիծաղես, Պուտին. Washington Post

18:00 • 20/02

Հայ ազգի համար 88-ի շարժումն ունի նույն արժեքը, ինչ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը՝ ֆրանսիացիների համար. Լևոն Զուրաբյան

17:57 • 20/02

Կշարունակենք մեր անկասելի ուղին՝ ամուր պահելով ժողովրդի հաղթական ոգին. Բակո Սահակյանը՝ Արցախի վերածննդի օրվան նվիրված ընդունելությանը

17:52 • 20/02

Թուրքիայում սիրելիի ձեռքն ընտանիքից խնդրած ու մերժված երիտասարդը սպանել է ընտանիքի անդամներին

17:51 • 20/02

Հայաստանի աթլետները Թուրքիայում ևս մեկ մրցաշարի են մասնակցել

17:48 • 20/02

Նոր նշանակում կառավարությունում

17:47 • 20/02

Սիրիական հակամարտությունում Իսրայելի անհուսալի դրությունը. Handelsblatt

17:46 • 20/02

Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարին

17:36 • 20/02

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը

17:30 • 20/02

Թուրքիայի պաշտոնական արխիվներում 1915-ին մահացած հայերը «ողջ» են կամ «որոնվում են որպես անհայտ կորած». «Հորիզոն»

17:11 • 20/02

Մեզ բեկում է պետք, Մեծ միացումը պետք է նորից շարժման մեջ դնենք. Զարուհի Փոստանջյանի ուղերձը Ազատության հրապարակից

17:08 • 20/02

ՀՀ պետգույքի կառավարման վարչություն նախորդ տարի մուտք է գործել 2 մլրդ-ից ավելի ՀՀ դրամ

17:03 • 20/02

«Նման պայմանավորվածություն չկա». քրդական ուժերը հերքել են, որ սիրիական բանակը պատրաստվում է մտնել Աֆրին

16:53 • 20/02

Լեհաստանը ցանկապատ կկառուցի Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանին. լեհ նախարար

16:45 • 20/02

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի Ալեքսանդրան կարիերայի փոխարեն ընտրեց հայ ամուսնու հետ կյանքը. ռուսական կայքի անդրադարձը

16:42 • 20/02

Կլեման Լանգլե. Սևիլիան չի վախենում Մանչեսթեր Յունայթեդից

16:40 • 20/02

«Հայ Առաքելական Եկեղեցին անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում». Նախագահը հյուրընկալել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին

16:36 • 20/02

Տ. Մարգարյանը ՀՀ-ում Լիբանանի դեսպանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերությունները շարունակական կլինեն

16:29 • 20/02

ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ՀԱՊԿ-ի շտաբային բանակցություններին. ՊՆ

16:28 • 20/02

Միապետ նախագահի փոխարեն՝ միապետ վարչապետի ինստիտուտ ենք ունենում. Ավետիք Իշխանյան

16:27 • 20/02

Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի գործով ձերբակալել է Նեթանյահուի մերձավորներին

16:11 • 20/02

Թվային բանկինգի առաջատարը նոր՝ հեղափոխական ծառայություններ է խոստանում

16:06 • 20/02

Ինչ ներքին քաղաքական հարցեր է լուծում «Ձիթենու ճյուղ» գործողությունն Էրդողանի համար. թուրք սյունակագրի անդրադարձը

16:02 • 20/02

Անշարժ գույքի շուկայում 2017-ին գրանցվել է գների նվազում. Մարտին Սարգսյան

15:55 • 20/02

Մարտունիում ընտանիքի 6 անդամները շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել են

15:55 • 20/02

Փհենչհան-2018. Ռուս կյոռլինգիստի երկրորդ դոպինգ-թեստը ևս դրական արդյունք է տվել

15:43 • 20/02

Ջասթին Տրյուդոն կնոջ ու երեխաների հետ հնդկական ավանդական տարազներով այցելել է Գանդիի տուն (լուսանկարներ)

15:39 • 20/02

Տարոն Մարգարյանին կոչ ենք անում ձեռնպահ մնալ քաղաքապետարանի գործունեության թափանցիկությանը վնասող կանոնակարգումներից. ԵԼՔ

15:36 • 20/02

Ծննդկանից շնորհակալությունը ֆինանսապես պահանջելու մասին հրապարակման առթիվ  ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում. Դատախազություն

15:22 • 20/02

Նրանք են որոշում՝ ում առաջադրել վարչապետ. Ստ. Մարգարյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ ըմբոստության հնարավոր ալիքի մասին

15:20 • 20/02

Առաջիկա օրերին թուրքական ԶՈւ-ն շրջափակման մեջ կվերցնի Աֆրինի կենտրոնը. Էրդողան

15:11 • 20/02

Ինչպես է Հայաստանը դարձել շախմատային գերտերություն. BBC-ի անդրադարձը

15:10 • 20/02

Տեսախցիկները ֆիքսել են երևանյան սրճարանում արված գողությունը (տեսանյութ, լուսանկարներ)

15:07 • 20/02

Ջենիֆեր Լոուրենսի ներկայացուցիչը հերքել է դերասանուհու՝ կինոյից հեռանալու մասին տեղեկությունը

15:04 • 20/02

Մահմուդ Աբասն 9 տարվա ընթացքում առաջին անգամ ելույթ կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում և կոչ կանի դատապարտել Թրամփի որոշումը

15:00 • 20/02

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Վարդազարյանը

14:56 • 20/02

Մյունխենյան գագաթնաժողովում ՀՀ-ի արտաքին քաղաքականության հիմքն ուշադրության կենտրոնում էր. Շավարշ Քոչարյան

14:54 • 20/02

Թուրքիայի 17 քաղաքացի քաղաքական ապաստան է խնդրել Հունաստանից

14:54 • 20/02

Պետք է գնահատել, թե Գոռ Վարդանյանի գործողությունները որքանով էին իրավաչափ կամ ոչ իրավաչափ. փաստաբանը՝ ավագանու միջադեպի մասին

14:46 • 20/02

Էքստրեմալ մաքրասերը. պատուհանը դրսից մաքրող մոլդովացի կինը զարմացրել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)

14:42 • 20/02

El Petro. Վենեսուելան շրջանառության մեջ է դրել սեփական թվային արժույթը

14:37 • 20/02

«Բարսելոնան» համաձայնեցրել է «Գրեմիոյի» կիսապաշտպանի տրանսֆերը

14:36 • 20/02

Ազատ խոսքը չի կարելի օգտագործել ահաբեկչության նպատակով. Արա Ղազարյան (տեսանյութ)

14:33 • 20/02

«Կանոնակարգման» տակ հասկանում եմ, որ կսահմանափակվեն ավագանու լիազորությունները՝ խոչընդոտներ ստեղծելով նաև ԶԼՄ-ների աշխատանքի համար. Դ. Խաժակյան

14:27 • 20/02

Աֆղանստանի արևելքում հյուրանոցներից մեկում պայթյուն է որոտացել. կան զոհեր (տեսանյութ)

14:24 • 20/02

«Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալի հաղորդմամբ՝ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել. ՀՔԾ

14:22 • 20/02

Սոցհարցումները ցույց են տվել, որ Սարգսյանը և Պուտինը համարվում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երաշխիք. «Ժողովրդի ձայնը» ՀԿ

14:19 • 20/02

ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2017թ. աճել է 26,1%-ով. Կարեն Կարապետյան

14:17 • 20/02

4 տարին մեծ ժամանակահատված չէ բժշկական կենտրոնի համար, բայց քիչ էլ չէ, որովհետև հաջողության գրավականներից մեկն այն է, թե ինչպես ես սկսում. «Սլավմեդ» ԲԿ հիմնադիր

14:09 • 20/02

Իշխանություններն ուզում են երաշխավորել իրենց կողմից որոշակի գործողությունների իրականացման  իրավականությունը. Դ. Իոաննիսյանը՝ ահաբեկչության քարոզը քրեականացնելու մասին

14:06 • 20/02

ՆԱՍԱ-ի Opportunity մարսագնացը 5.000 մարսիական օր է անցկացրել «Կարմիր մոլորակում»

13:55 • 20/02

Կալկաթայում վաճառվել է հայ-բրիտանական վերջին հյուրանոցը, որտեղ հանգրվանել են բազմաթիվ աստղեր

13:41 • 20/02

Իրանի փրկարարները հայտնաբերել են կործանված ATR 72-500 ինքնաթիռի կորպուսի մի մասը

13:34 • 20/02

Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Աֆրինում իրավիճակի կարգավորման համար. ՌԴ ԱԳՆ

13:33 • 20/02

Ռաֆայել Նադալ. Վարկանիշը չի խաբում, Ռոջեր Ֆեդերերն ինձնից մի քիչ ավելի լավն էր

13:28 • 20/02

Հետաքննության արդյունքներն ի հայտ կբերեն պատասխանատուներին. Կամո Արեյանը՝ Վրացական փողոցի փլուզման ու բնակիչներին փոխհատուցելու մասին

13:27 • 20/02

Փհենչհան-2018. Գեղասահորդներ Վիրչուն և Մոյրը ռեկորդակիր են դարձել օլիմպիական մեդալների քանակով

13:16 • 20/02

Առաջիկա օրերին Գ. Ծառուկյանի գլխավորությամբ դաշինքում հանդիպում կկայանա, և միասնական դիրքորոշում կլինի Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում. Ի. Տոնոյան

13:02 • 20/02

Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը հաստատել է անհայտ փոշիով ծրար ստանալու մասին տեղեկությունները

12:59 • 20/02

Կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքները, միանշանակ, արդյունք տալիս են. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

12:56 • 20/02

Սաուդացիները չեն կարողանում կշտանալ հայկական խոհանոցի համից. Arab News-ի անդրադարձը (լուսանկարներ)

12:56 • 20/02

Դարպասապահ Իկեր Կասիլյասը ցանկանում է տեղափոխվել իտալական Ա Սերիա

12:48 • 20/02

ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կառույցների ղեկավարները հանդիպում կանցկացնեն Մերձմոսկովյան շրջանում

12:30 • 20/02

Թուրքիան աջակցել է տարբեր ծայրահեղական խմբավորումների անդամների՝ Սիրիա անցմանը. Ասադի խորհրդական

12:28 • 20/02

NHL. «Բոստոնը» հաղթել է «Կալգարիին», «Լոս Անջելեսը»՝ «Չիկագոյին»

12:23 • 20/02

Ռուսաստանն Իրանին է փոխանցել ATR-72 օդանավի կործանման ենթադրյալ վայրի՝ տիեզերքից արված լուսանկարները

12:22 • 20/02

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել

12:17 • 20/02

Իրաքյան Քիրքուքում բոլոր քուրդ սպաների փոխարեն կնշանակվեն արաբներ և թուրքմեններ. լրատվամիջոցներ

12:16 • 20/02

Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը

12:10 • 20/02

«Ես ողջ եմ ու հրաշալի առողջական վիճակում». Ստալոնեն հերքել է մահվան մասին կեղծ լուրերը

12:04 • 20/02

Կրասնոյարսկի բնակիչը չի կարողացել ներկա գտնվել իր իսկ հարսանիքին՝ չվճարված տուգանքների պատճառով

11:51 • 20/02

Արդեն 30 տարի ադրբեջանական լուծը թոթափած ազատ Արցախը զարգանում է առաջանցիկ տեմպերով. Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ

11:50 • 20/02

Ազատ ոճային 8 ըմբիշ Կիևում միջազգային մրցաշարի կմասնակցի

11:48 • 20/02

Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու նիստին, անհարիր էր մեր մշակույթին. երկու կողմերն էլ չպետք է իրենց այդպես պահեին. Դ. Հարությունյան

11:46 • 20/02

Մոզամբիկում 15 մետրանոց աղբակույտի փլուզման հետևանքով 17 մարդ է մահացել (լուսանկարներ)

11:36 • 20/02

Եվրախորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ միջոցառում է կազմակերպվելու

11:33 • 20/02

Սերժ Թանկյանը հայտարարել է «7 նոտա» երաժշտական մրցույթ-մարտահրավերի հաղթողներին

11:26 • 20/02

Ստրանջա-2018. Հայ բռնցքամարտիկը հաղթել է առաջին մենամարտում

11:24 • 20/02

Պրոբացիայի համակարգը մեծ ապագա ունի, բայց այս պահին հաջողությունները շատ չեն. Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

11:24 • 20/02

Ռուսաստանում տղամարդը նոր գնված BMW-ի մեջ սատկած պիթոն է հայտնաբերել (տեսանյութ)

11:21 • 20/02

Այն լուծումը, որ հիմա տրվում է ժամանակավոր է. Դավիթ Հարությունյանը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ վթարված կոյուղատար համակարգի մասին (տեսանյութ)

11:19 • 20/02

Եվրախորհրդարանի անդամները հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինիին. ինչու՞ ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ

11:18 • 20/02

Թեհրանում սուֆիզմի հետևորդների ցույցի ժամանակ 3 ոստիկան է մահացել (տեսանյութ)

10:51 • 20/02

Մոնտենեգրոյի պատանեկան հավաքականների նախկին դարպասապահը տեղափոխվել է «Ալաշկերտ»

10:49 • 20/02

«Առավոտ». Հենց իշխանությունները բարդություն են ունենում, սահմանափակումներն առաջին հերթին լրատվամիջոցների ու լրագրողների դեմ են ուղղում. Աշոտ Մելիքյան

10:48 • 20/02

Սահմանադրությամբ պայմանավորված՝ 175 նախագիծ ենք ներկայացրել, իրավական ակտերի թիվը եղել է 85, փորձագիտական եզրակացություններինը՝  6680. Դ. Հարությունյան (տեսանյութ)

10:46 • 20/02

Փետրվարի 19-20-ը բացահայտվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 2 դեպք. ոստիկանություն

10:44 • 20/02

Վիճաբանություն Երևանում. դանակահարված դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց