Ռուսաստանցի օլիգարխների նկատմամբ պատժամիջոցները կսահմանվեն մոտ ապագայում. ԱՄՆ ֆինանսների նախարար

14:14 • 15.02.18

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չորեքշաբթի օրենսդիրների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է, որ մոտ ապագայում կհրապարակվեն հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները, հայտնում է Reuters գործակալությունը:


«Մենք ակտիվ աշխատում ենք այդ պատժամիջոցների վրա: Դրանք կհրապարակվեն մոտ ապագայում»,- ասել է Մնուչինը Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովին՝ բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած զեկույցում ներառվել են անձանց անուններ, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ: