«Խոսել-մոսելը» արդեն վաղուց, կարելի է ասել՝ մարտիմեկյան դեպքերից հետո, մեծ նշանակություն չունի. Աշոտ Ադամյան

20:30 • 16.02.18



Դերասան, ընդդիմադիր գործիչ Աշոտ Ադամյանը, որն արդեն տևական ժամանակ է՝ տեղափոխվել է ԱՄՆ, անդրադառնում է մարտիմեկյան իրադարձությունների 10-ամյա տարելիցին, հանցագործության բացահայտման հնարավորությանը, հայաստանյան իրողություններին: 

«Ժողովուրդը սմքում է, դա փաստ է. սարսափելի արտագաղթ ունենք, մարդկանց հույսի ու հավատի անկում, կրթական համակարգի աննախադեպ հետընթաց: Ունենք անգրագետ տարրի՝ իշխանության, տոտալ, անբռնազբոս խրախճանքի իրավիճակ: Սա ո՞նց ասեմ… եթե ասեմ՝ ծիծաղ է հարուցում, ուրեմն ես գժվել եմ, եթե ասեմ՝ լացս է գալիս, ուրեմն էլի գժվել եմ, ասեմ, որ անտարբեր եմ, ուրեմն, ես մարդ չեմ: Եթե առհասարակ չմտածեմ այս մասին, ուրեմն իսկապես մարդ չեմ: Ես էլ մտածում եմ ու ասում եմ՝ բա էս ամեն ինչը ո՞նց հօդս ցնդեց: Էս ամենի մեջ ու համար խղճում եմ մի մարդու՝ պատմահայր Խորենացուն»,- Tert.am-ին ասում է դերասանը:

-Պարո՛ն Ադամյան,  մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ սպասվելիք խորհրդարանական լսումներ են նախատեսվում: Բացահայտման առումով սա ի՞նչ նոր բան կարող է տալ: Ձեզ հարցնում եմ՝ որպես մի մարդու, ով այս ամենի մեջ եղել է:

-Իհարկե շատ դժգոհ եմ, որ «մարտի 1-ը» այսքան տարի չի բացահայտվում, տարիներ ձգվում է բացահայտումը, որը կեղծվել է, խեղվել է, ծռվել է, ինչ այլանդակություն ասես արվել է, բայց հիմնական հարցին պատասխան չի տրվել: Ամեն ինչ այդպես էլ փակ մնաց: Ու ես չեմ հավատում, որ էս գործը երբևէ կբացահայտվի: Ու թքում եմ էս իշխանության երեսին, որ կոծկեց էս գործը:

-Նաև զուգահեռ մարտի 1-ին ինչ-որ ընդդիմադիր գործընթացներ են նախատեսվում, ազատամարտիկները ինչ-որ հայտարարություններ են անում, որ այս ամիս-ամսաթիվը նորից պետք է դառնա նոր ընդդիմադիր ալիքի մեկնարկի օր: Ընդհանուր օդում թևածող գաղափարներ կան, բայց ոչ մի հստակություն:

-Սրան ինչպե՞ս եմ վերաբերվում: Չեմ վերաբերվում, որովհետև «խոսել-մոսելը» արդեն վաղուց, կարելի է ասել՝ մարտիմեկյան դեպքերից հետո, այդքան մեծ նշանակություն չունի: Կարող եմ ասել, որ ես, օրինակ, ուզում եմ «թռնել» Յուպիտեր: Ընդամենը ասել: Էն որ ասում են՝ դու էլ ասա: Համախմբվեն, աչքս կտեսնի, մի բան կկարողանա՞ն: Եթե անեն, ավազակներին պարտադրեն իրենց կերածը, իրենց եփած բորշչը ուտել, կասեմ շնորհակալություն: Իրենց կողքն էլ կկանգնեմ: Չէ, ինչ ուզում է, թող ասեն: Թող ասեն՝ երկինքը ծիրանագույն է, հողը ջրեղեն է, ջուրը հողեղեն է, էդ ամենը անիմաստ է:

-Պարո՛ն Ադամյան, կա տպավորություն, որ երբևէ ընդդիմությունն այդքան անզոր չի եղել, ինչքան հիմա: Հայ ազգային կոնգրեսը պարփակվել է իր մեջ՝ նեղացածի կեցվածքով, որ իր խաղաղության ծրագիրը չընդունվեց, ժողովուրդը ձայն չտվեց, կամ իշխանությունը կեղծեց, մյուս քաղաքական ուժերը նույնքան պասիվ են.նրանց մոտ ապրիլի 2-ի ընտրություններից հետո քաղաքական «պաուզա» էր, ապա արձակուրդ, որից դուրս չեն գալիս: Հայաստանում քաղաքական պրոցեսներ, բացի ՀՀԿ-ից, չեն կատարվում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

-Ես ինձ հարցնում եմ՝ լավ, ժողովուրդը սմքեց (որ սմքում է, դա փաստ է). արտագաղթ ունենք սարսափելի, մարդկանց հույսի ու հավատի անկում, կրթական համակարգի աննախադեպ հետընթաց: Ունենք անգրագետ տարրի՝ իշխանության տոտալ, անբռնազբոս խրախճանքի իրավիճակ: Սա ո՞նց ասեմ… եթե ասեմ՝ ծիծաղ է հարուցում, ուրեմն ես գժվել եմ, եթե ասեմ՝ լացս է գալիս, ուրեմն էլի գժվել եմ, ասեմ, որ անտարբեր եմ, ուրեմն, ես մարդ չեմ: Եթե առհասարակ չմտածեմ այս մասին, ուրեմն իսկապես մարդ չեմ: Ես էլ մտածում եմ ու ասում եմ՝ բա էս ամեն  ինչը ո՞նց հօդս ցնդեց: Էս ամենի մեջ ու համար խղճում եմ մի մարդու՝ պատմահայր Խորենացուն: Որ էն ժամանակվանից դրեց, ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, կամ միավորվեք կամ «ըտենց «դիշովկա» կմնաք»: Բանից պարզվում է՝ մենք այդ «դիշովկա» կատեգորիան ենք դարձել: Այսօր էժանագին մտավոր խրախճանքները դարձել են ազգի համար թիվ 1 և՛ թիրախ, և՛ առարկա: Մասնատված, մարգինալացված, անգրագետ: Ստաժ ունենք, շատ-շատ: Հա, մոռացա… Հովհաննես Թումանյանին էլ եմ խղճում, Դերենիկ Դեմիրճյանին էլ, Չարենցին էլ… Հրանտ Մաթևոսյանին էլ, Դաշտենցին էլ, ի դեպ: Բոլոր այն մարդկանց, որ միտք էին դնում ու ասում էին՝ եղբա՛յր, մտածելը լավ բան է: Իսկ փորձը և իրականությունը ցույց է տալիս, որ մտածողություն այսօր գրեթե գոյություն չունի:

-Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին ի՞նչ կասեք: Արդյոք դա անխուսափելի՞ է, թեև մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են, որ միավորվելու են՝ դա թույլ չտալու համար:

-Հոմերական ծիծաղ: Դա անխուսափելի է, որովհետև դա արդեն իսկ որոշված է: Ըստ որում, դա Սերժ Սարգսյանն էլ չի որոշել, իր տեղը որոշել են, ինքը «վիճակի մեջ է», ինքը իրավունք չունի խոսել: Իր տեղը որոշում են, խոսում են, մենք գիտենք՝ովքեր. հյուսիսային «բարեկամները» և այլն, և այլն: Եվ այդ ամենի վրա ես ոչ թե ծիծաղում եմ, այլ ողբս է գալիս.. պարզապես լացս չի գալիս, որովհետև չեմ ուզում լացել մի մարդու վրա, որը կառչել է այդ աթոռից ու այդ ամբողջ դժբախտությունը կախել է ինձ համար շատ սիրելի ժողովրդի ուսերին և հոգուն… Ու այդ մարդը իրեն հարց չի տալիս, թե բա ինչի սենց եղավ, որ Հայաստանի փոքր մասը ներսն է, գերակշիռ մասը` դուրսը:

-Պարո՛ն Ադամյան, ԱՄՆ-ում եղած ժամանակ գտե՞լ եք ինչ-որ բանաձև, թեկուզ տեսական մակարդակով,  որը կարող է Հայաստանի իմունիտետը լավացնել:

-Ամերիկան ինձ համար օտար երկիր է: Ես այստեղ ո՛չ փախստական եմ, ո՛չ բան, երբ ուզեմ, կարող եմ գալ Հայաստան: Ես ընկերներ ունեմ, և այլն: Միակ բանը, որ ինձ  ձգում է, երկիրս է, ընկերներս և ինձ հարազատ ու սիրելի մարդիկ: Մնացածը՝ իշխանություն, քաղաքական ուժեր, տանել չեմ կարողանում: Սրանք հենց այն համար մեկ բաներն են, որոնք զզվեցրել են ինձ: Հենց դա է,որ  … գիտեք՝ երկիրը կարող է լինել աղքատ, բայց մարդավայել, մարդանման: Մարդանման չէ Հայաստանը, որովհետև էդ նեռերի շնորհիվ մենք ստացել ենք մի իրավիճակ, երբ հոգնում ես ինքդ քեզնից, որովհետև ինչ-որ մեկն իրեն ավելի հզոր է համարում, քան իր ազգը: Բանաձև չունեմ: Բանաձև, ինձ չի թվում, որ ինչ-որ մեկը կարող է գտնել: Անգամ մի բան անցավ մտքովս, թե կարող է՝ էնքան հին ենք, որ դարձել ենք հնամաշ: Ցավում եմ, վախենում եմ, որ հանկարծ այդպես չլինի: Իսկ ժողովրդի միջի հզորագույն ստրուկների և ճորտերի բանակը տանել չեմ կարողանում և ատում եմ:

-Ինչպես կարող է ազատվել հայ հասարակությունը այդ հզորագույն ստրուկներից:

-Դժվար է ազատվել, որովհետև նրանք տիրապետում են ռեսուրսը ու ինձ հարազատ այն մասը, որն ունի մտածողություն, լրիվ հեռացված է ռեսուրսներից ու լծակներից, հեռացված է պարսեկներով: Վախենամ, որ ներքին ռեսուրսը սպառված է: Թվում է՝ եթե դուրսը իրավիճակի կտրուկ փոփոխություն չլինի, ներսում այլևս փոփոխություն գրեթե հնարավոր չէ: Ցավում եմ, բայց էս աստիճան մարգինալացված, էս աստիճան իրար չսիրե՞լ, էս աստիճան ամենափոքր հարցի շուրջ սարքել «բազառ», գզելու իրավիճա՞կ: Ամոթ է:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

14:15 • 18/09

Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը

14:15 • 18/09

Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ)

14:14 • 18/09

Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան