Հանրապետության նախագահը որևէ պարագայում չի կարող ընտրվել ժողովրդի կողմից, իսկ նոր Սահմանադրության հեղինակների սխալ հաշվարկի մասին խոսելը հիմնազուրկ է. Վ.Պողոսյան
Մամուլում շրջանառվող տեսակետի վերաբերյալ, թե ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովին վերապահելը հակասում է գործող Սահմանադրությանը, լեգիտիմության հարցում մեծ խնդիրներ է առաջացնում, և Նախագահի ընտրություն պետք է տեղի ունենա համապետական ընտրություններով, քանի որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով նախատեսված համապատասխան դրույթը ուժի մեջ է մտնելու ավելի ուշ, Tert.am-ը զրուցել է Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք նոր Սահմանադրության հեղինակները սխալվել են որևէ կետում և հստակ չեն ձևակերպել Հանրապետության 4-րդ նախագահի ընտրության կարգը: Նա նաև մանրամասներ է ներկայացրել ՀՀ 4-րդ նախագահի ընտրության ընթացակարգի, ժամկետների վերաբերյալ:
-Պարո՛ն Պողոսյան, մամուլում շրջանառվում է մի մոտեցում, ըստ որի ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը ԱԺ-ին վերապահելը հակասում է գործող Սահմանադրությանը և պետք է անցկացվեն համապետական ընտրություններ, ըստ Ձեզ ինչո՞ւ է առաջացել նման կարծիք և արդյո՞ք Սահմանադրության հեղինակները սխալ են թույլ տվել, ինչ -որ բան ճիշտ չեն հաշվարկել և Հանրապետության 4-րդ նախագահը ևս պետք է ընտրվի ուղղակի ընտրություններով:
-Ի սկզբանե ասեմ, որ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ հոդվածը, որը Սահմանադրության 209-րդ հոդված 1-ին համապատասխան ուժի մեջ է մտել 2015 թ. դեկտեմբերի 22-ին, վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա և համապետական մակարդակով նման ընտրակարգ սահմանել է միայն Ազգային ժողովի համար: Ուստի որևէ պարագայում Հանրապետության նախագահի չի կարող ընտրվել ժողովրդի կողմից: Ինչ վերաբերվում է սխալին կամ սխալ հաշվարկին, ապա այդ մասին խոսելը հիմնազուրկ է, քանի որ Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներում ներառված 211-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
Հոդվածում ներառված «Հանրապետության նախագահի առաջին ընտրություն» արտահայտությունը վերաբերում է այն Հանրապետության նախագահին, ում կարգավիճակը, գործառությունները, լիազորությունները սահմանված են 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության 5-րդ գլխով, քանի որ անվիճելի է, որ 1991 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունում սկզբում Հանրապետության նախագահի մասին 1991 թ. օրենքի, այնուհետև 1995 թ. Սահմանադրության հիման վրա արդեն իսկ անցկացվել են Հանրապետության նախագահի թվով վեց ընտրություններ: Ուստի Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը ակնհայտորեն վերաբերում է այն նախագահի ընտրությանը, ով պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով: Այսինքն, 211-րդ հոդվածի կարգավորման առարկան խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի ընտրության կարգն է: Այստեղ, կարծում եմ, որևէ տարընթերցում չի կարող լինել և այլ կարծիքների ես մինչ այժմ չեմ հանդիպել:
-Իսկ ե՞րբ պետք է տեղի ունենա խորհրդարանի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը, այսինքն, 211-րդ հոդվածի իմաստով՝ Հանրապետության նախագահի առաջին ընտրությունը:
-Պատասխանն այստեղ ևս առավել քան պարզ է և հստակորեն սահմանված է նույն 211-րդ հոդվածում, այն «անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»:
-Այստեղ Հանրապետության ո՞ր նախագահի մասին է խոսքը՝ այժմ պաշտոնավարող, թե՞ ապագայում ընտրվելիք:
-Մի պահ ենթադրենք, որ խոսքը ապագայում խորհրդարանի կողմից ընտրվելիք նախագահի մասին է: Այդ դեպքում 211-րդ հոդվածը ստիպված պետք է կարդանք հետևյալ կերպ. «Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ»: Ցանկացած ողջամիտ մարդու համար կարծում եմ, պարզ է, որ նման ընթերցումն անհեթեթ է, քանի որ, եթե դեռ չկա Ազգային ժողովի կողմից ընտրված նախագահ, ապա խոսք անգամ չի կարող լինել նրա լիազորությունների ավարտի մասին: Ակնհայտ է, որ կարող են ավարտվել միայն այն պաշտոնատար անձի լիազորությունները, ով արդեն պաշտոնավարում է, և, հետևաբար 211-րդ հոդվածում խոսքը արդեն իսկ պաշտոնավարող Հանրապետության նախագահի մասին է: Այլ կերպ ասած, 211-րդ հոդվածը հստակորեն սահմանում է, որ Ազգային ժողովի կողմից ընտրվող Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է ներկայումս պաշտոնավարող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ:
–Պարո՛ն Պողոսյան, 211-րդ հոդվածի մեկնաբանման լույսի ներքո կարո՞ղ ենք ասել, որ որևէ հիմք չունի Նախագահի ընտրության կարգի փոփոխություններին վերաբերող առաջ քաշվող այն «փաստարկը», որ Սահմանադրության 125-րդ հոդվածը ուժի մեջ չէ, քանի որ ուժի մեջ մտած չէ 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 5-րդ գլուխը:
- Իսկապես, 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ի թիվս այլ հոդվածների և գլուխների, Սահմանադրության 5-րդ գլուխը ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ «մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Այսինքն, առանձին-առանձին վերցված, 209-րդ հոդվածի 6-րդ մասի և 211-րդ հոդվածի դրույթները միմյանց չեն համապատասխանում: Նման իրավիճակները բնականոն և լայնորեն տարածված են իրավունքում, և արտացոլում են ընդհանուր և հատուկ նորմերի հարաբերակցությունը: Որպես իրավաբանական մեկնաբանման կանոն այստեղ վաղուց, դեռ Հին Հռոմի ժամանակներից գործում է lex specialis derogat legi generali կանոնը, այսինքն՝ հատուկ նորմը սահմանափակում, մասամբ կամ ամբողջությամբ վերացնում է ընդհանուր նորմը, հատուկ նորմը գերակա է ընդհանուր նորմի նկատմամբ: Մեր պարագայում 211-րդ հոդվածը lex specialis է 209 հոդվածի 6-րդ մասի նկատմամբ և սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգը գործում է նոր ընտրվելիք Հանրապետության նախագահի համար: Կարճ՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից:
-Արդյոք սահմանադրությամբ նախատեսված ցենզերը (նստակեցություն, քաղաքացիություն, տարիք), որոնք սահմանված են Սահմանադրության 124-րդ հոդվածում, ուժի մեջ ե՞ն և տարածվելու են ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի վրա:
-124-րդ հոդվածի պահանջները վերաբերում են նորընտիր Հանրապետության նախագահին, այսինքն` այն նախագահին, որի ընտրությունը պետք է անցկացվի Ազգային ժողովի կողմից: 209 հոդվածի 6-րդ մասը պահանջում է, որ 5-րդ գլխի բոլոր դրույթները նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը ուժի մեջ լինեն: Այս նորմից ուղղակիորեն բխում է, որ առաջադրվելիք Հանրապետության նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի Սահմանադրության 124-րդ հոդվածում սահմանված բոլոր պահանջներին: Ի կատարում Սահմանադրության այդ պահանջի, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանում է, որ Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումին կցվեն Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Հակառակ պարագայում, ըստ այդ նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ նախադասության, Ազգային ժողովի նախագահը պարտավոր է դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնել պատգամավորների ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:
-Պարո՛ն Պողոսյան, կխնդրեի հստակեցնեիք, ի՞նչ ժամկետներում և ի՞նչ կարգով է ընտրվելու Հանրապետության նախագահը։
-Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի 139 հոդվածի 2-րդ մասի համաձայն Հանրապետության նախագահի թեկնածուները կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան հիսուն օր, և ոչ ուշ, քան քառասուն օր առաջ՝ փետրվարի 18-ից փետրվարի 28-ը:
Սահմանադրության 211-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, այսինքն` 2018 թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում:
Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի արդեն իսկ մատնանշված 139-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն «թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ»: Նույն հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստեր չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Առաջադրման ժամկետը ավարտվում է 2018 թ. փետրվարի 28-ին, ժամը 18:00-ին: ԱԺ նախագահը մինչև մարտի 1-ի ժամը 18:00-ն պետք է հանդես գա Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ հերթական քառօրյա նիստերը այդ ժամանակահատվածում լինելու են փետրվարի 27-ից մարտի 2-ը, Հանրապետության Նախագահի ընտրությունները կարո՞ղ են տեղի ունենալ հենց մարտի 2-ին:
-Այո՛, և Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը պետք է գումարվի գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ ապրիլի 9-ին: Հանրապետության Նախագահի ընտրության հարցի քննարկման կարգը սահմանված է ԱԺ կանոնակարգով սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածում:
Մինչև տասնհինգական րոպե տևողությամբ ելույթներով՝ ըստ թեկնածուների ազգանվան այբբենական հաջորդականության, հանդես են գալիս Հանրապետության նախագահի թեկնածուներին ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք:
-Պարո՛ն Պողոսյան, սահմանված կարգով պատգամավորները Հանրապետության նախագահի թեկնածուներին կարո՞ղ են դիմել հարցադրումներով իրենց ելույթներից հետո:
-Այո՛, Հանրապետության նախագահի յուրաքանչյուր թեկնածուին ներկայացնելուց հետո՝ մինչև մեկ ժամ տևողությամբ ելույթով հանդես է գալիս Հանրապետության նախագահի համապատասխան թեկնածուն, որին սահմանված կարգով կարող են տրվել հարցեր:
Դրանից հետո տեղի է ունենում մտքերի փոխանակություն, որն իրականացվում է հետևյալ կարգով՝
1) հերթագրված պատգամավորների և հրավիրված անձանց՝ մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներ: Հրավիրված անձանց ելույթի իրավունք կարող է տրվել նիստը նախագահողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ.
2) սահմանված կարգով հայտ ներկայացրած խմբակցությունների ներկայացուցիչների մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներ.
3) մինչև տասական րոպե տևողությամբ արտահերթ ելույթի իրավունք ունեն Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը, իսկ մինչև քվեարկությունը՝ միայն վարչապետը կամ նրա հանձնարարությամբ՝ փոխվարչապետներից մեկը.
Մինչև երեսնական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս թեկնածուները:
1. Ազգային ժողովի նիստը նախագահողը ձայնը տալիս է հաշվիչ հանձնախմբի նախագահին, ով Ազգային ժողովի նիստում հայտարարում է գաղտնի քվեարկության անցկացման ժամի, տեղի և կարգի մասին:
2. Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց հետո՝ Ազգային ժողովի նիստը նախագահողը ձայնը տալիս է հաշվիչ հանձնախմբի նախագահին, ով Ազգային ժողովի նիստում ներկայացնում է քվեարկության արդյունքները, որի հիման վրա նիստը նախագահողը հայտարարում է Հանրապետության նախագահի թեկնածուի ընտրության կամ չընտրվելու մասին:
-Պարո՛ն Պողոսյան, նախագահ պետք է ընտրվի այն թեկնածուն, որը կստանա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե առաջին փուլով չի կայանում նախագահի ընտրությունը, ի՞նչ է նախատեսված այս սցենարի դեպքում՝ երկրորդ փուլի անցկացու՞մ:
-Այո՛, Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Սահմանադրության 211-րդ հոդվածի 2-րդ նախադասության համաձայն Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն: Այս դրույթի իմաստը, ի դեպ նրանում է, որպեսզի ապահովվի Հանրապետության նախագահի ընտրությունը, քանի որ Սահմանադրության անցումային բազմաթիվ դրույթների, սահմանադրական և այլ օրենքների (հոդված 210 մաս 3, հոդված 210 մաս 5) ուժի մեջ մտնելու նախապայմանը նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումն է:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Մշակույթ 19:36 • 19/04 Հայկական Kulthome-ի դիզայներական աշխատանքները հայտվել են միջազգային Amazing Architecture և Architecture & Design հարթակների ուշադրության կենտրոնում (լուսանկարներ) Կարևոր է ընդգծել, որ միջազգային հարթակների անդրադարձը Kulthome-ին ընդգծում է Հայաստանի դերը՝ համաշխարհային դիզայնի ոլորտում՝ ասելիքի ու ուրույն ձեռագրի առումով։
-
Քաղաքականություն 15:56 • 19/04 Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. Լավրով Մենք շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ, և կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է...
-
Քաղաքականություն 15:21 • 19/04 Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Հայաստանն ինքը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։ Այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
Սպորտ
-
22:39 • 19.04.24 Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Մամուլի տեսություն
-
11:32 • 20.04.24 Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
-
11:30 • 20.04.24 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
09:37 • 20.04.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է