Ճապոնական ռեստորաններից մեկում կապույտ ապուր են մատուցում

22:18 • 19.02.18

Տոկիոյում գտնվող ռեստորաններից մեկը մեծ ճանաչում է ձեռք բերել Ճապոնիայում, երբ համացանցում տարածվել են այնտեղ մատուցվող կապույտ ռամենով (ճապոնական ուտեստ՝ պատրաստված լապշայից) ապուրի լուսանկարները:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, կապույտ ապուրն իր տեսքով այնքան էլ ախորժաբեր չէ, սակայն տեղի բնակիչները չեն խուսափում այն փորձելուց:

Ամեն ինչ սկսվել է 2017-ի հունվարին: Ռամենի կապույտ տեսակն ստեղծել է հենց ռեստորանի սեփականատերը և որոշել է դրանով հատուկ ուտեստ պատրաստել ռեստորանի ճաշացանկի համար: