Շատ քիչ սերունդների է բախտ վիճակվում մասնակցել նման հզոր շարժման և հասնել հաղթանակի. Լևոն Զուրաբյանը` Ղարաբաղյան շարժման մասին
21.40
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս ներկա էր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին: Լրագրողների հետ զրույցում հարցին, թե 30 տարի առաջ, երբ շարժումը սկսվեց, Ազատության հրապարակը լեփ-լեցուն էր, մինչդեռ այսօր կիսադատարկ է, գուցե ընդդիմությունից հիասթափվելու արդյունք է, Փաշինյանը համաձյանվեց. «Ընդդիմությունից էլ, իշխանությունից էլ իրենք իրենցից էլ կարող են հիասթափված լինեն»:
Փաշինյանը նշեց, որ եկել է միջոցառմանը մասնակցելու, քանի որ ցուցահանդեսի կազմակերպիչների մի մասն իր ընկերներն են, ովքեր իր ընդհատակում գտնվելու ընթացքում աջակցել են իրեն: «Բացի այդ, շարժումը բոլորի համար, ովքեր իրենց ՀՀ քաղաքացի են համարում, լուրջ արժեք է: Սա մեր հրապարակն է, Ազատության հրապարակն է, և մենք այստեղ ենք լինելու այնքան ժամանակ քանի դեռ չի կերտվել այն Հայաստանը, որի իդեալով մարդիկ հավաքված էին այստեղ 30 տարի առաջ, 20 տարի առաջ, 10 տարի առաջ»,-ասաց նա:
20.40
88-ին ամբողջ Ազատության հրապարակը արբեցացած էր ազատության մթնոլորտով, և շատ քիչ սերունդների է բախտ վիճակվում մասնակիցը դառնալ այնպիսի հզոր շարժումների ինչպիսին Արցախյան շարժման հայաստանյան մասն էր: Ըստ որում, հասնել հաղթանակի և բոլոր դրված նպատակների իրականացմանը: Սա իսկապես մեծ բան էր, և մեր երիտասարդներից շատերը չգիտեն ՝ դա ինչ բան է եղել: Մենք անցանք մի հզոր պատմությամբ, որին հավասարը, չգիտեմ, շատ քիչ բան է եղել,-ասաց Լևոն Զուրաբյանը ու հավելեց,– Միգուցե Պրահյան գարունը, որն ավարտվեց շատ ողբերգական, միգուցե «Սոլիդարնոստի» շարժումը, որը բերեց հաղթանակի… շատ քիչ նման իրադարձություններ են եղել մարդկության պատմության մեջ և մենք բախտակից ենք»։
Լևոն Զուրաբյանը համաձայն է նախորդ ելույթներից մեկում հնչած այն մտքի հետ, որ հաղթանակի գրավականներից մեկն այն էր, որ կրում էր խաղաղ,սահմանադրական բնույթ:
«Դե հիմա ասում են՝ Գորբաչովն էր, ու կարծես տպավորություն է ստեղծվում, որ ով էլ լիներ, կարող էր տանել այդ շարժումը ճիշտ ուղղությամբ: Միևնույն է՝ այն ծավալվելու էր, այդ նպատակներն իրագործվելու էին: Ժողովուրդ ջան, դա այդպես չէ, մենք իսկապես պետք է Ղարաբաղի կոմիտեի անդամների արձանները դնենք»,-հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Նա նկատեց, որ շատերը մոռանում են, որ հետխորհրդային տարածում նման շատ շարժումներ ու ապստամբություններ ավարտվել են ողբերգական դեպքերով՝ բախումներով ու արյունով:
ՀԱԿ փոխնախագահը նկատեց, որ Շարժումը խեղդելու առիթը շատ հեշտ էր տալ Սովետական իշխանություններին, բայց այն չտրվեց: Եվ ընտրվեց բացառապես խաղաղ, սահմանադրական պայքարի միջոցը՝ այդ թվում օգտագործելով Սովետական միության ֆորմալ ժողովրդավարության ինստիտուտները, որոնք կամաց-կամաց լծվեցին իրական ժողովրդավարական բովանդակության:
Իսկ երկրորդ ասպեկտը, ըստ Զուրաբյանի, այն էր, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո և մինչև 88-ը մենք այն ազգն էինք, որն ունեցել էր միայն մարդկային ու տարածքային կորուստներ, ու որպես մորթված, բռնաբարված ու ցեղասպանված ժողովուրդ իր ճակատագիրը հանձնել էր գերտերության խնամքին ու այլևս սուվերեն ժողովուրդ չլինելով` հենց 88-ին այս շարժման շնորհիվ հասկացավ, որ հույսը չպետք է դնի միմիայն ռուս զինվորի վրա:
Իսկ 88-ին ազգային միասնականությամբ գաղափարի համն առած ժողովուրդը, ըստ ելույթ ունեցողի, 2 տարի անց ՝ գնաց և իր ձեռքով հաղթեց Ղարաբաղյան պատերազմում:
«Չլիներ այս շարժումը, այսօր Ղարաբաղ չէր լինի»,-հավելեց Լևոն Զուրաբյանը:
«Անցել է 30 տարի և մենք հայտնվել ենք մի դեգրադացված վիճակում , երբ պետությունը վերածվել է ավազակապետության, երբ, ըստ էության ոչինչ չի մնացել այդ հոգևոր սուվերենությունից,որը հայ ժողովուրդը ձեռք էր բերել»,–ասաց նա` հավելելով բոլոր ազգերի մեջ հեղափոխություններն ունեցել հետընթացներ։
Նրա խոսքով` այդպիսի հետընթաց էր նաև այն, որ այդ նույն հրապարակում 2008-ին գնդակահարեցին մարդկանց, հետո 3 տարով փակեցին Ազատության հրապարակը:
Նա համոզմունք հայտնեց, որ այն շարժումը, որ նորից գալիս է, ահա այդ շարժումն իր ուժը նորից քաղելու է 1988 թվականից:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ մարտի 1-ին ՀԱԿ-ն անցկացնելու է իր ավանդական հանրահավաքը:
Ըստ բանախոսի՝ գալու է այն օրը, երբ կազմակերպիչներն ու իրականացողները բացահայտվելու են, պատասխան են տալու ու նորողություն են խնդրելու:
«Սա լինելու է և մենք 1988 թվականի մեծ շարժման հիման վրա կառոիցելու ենք այն խպետությունը, որը հենց նախագծված էր այդ շարժման գաղափարներով»,-իր ելույթն ավարտեց Լևոն Զուրաբյանը:
20.02
Այս հրապարակը պոռթկալու է ու քշելու է բոլոր հորդաներին, որոնք արգելակ դարձան Հայաստանի ազատ, անկախ ու արժանապատիվ զարգացմանը. Ա. Մանուկյան
Մինչ խոսափողի մոտ կհրավիրվեր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հանրահավաքի համակարգող Արամ Մանուկյանը նկատեց, որ այս շարժումը շատ ավելի հոգեղեն էր, քան բոլոր նմանատիպ գործընթացները, որ տեղի էին ունենում Խորհրդային Հանրապետություններում, Արևելյան Եվրոպայում. ,այս շարժումն էր, որ բերեց մարդկանց ակնածանքը սեփական լեզվի ու պատմության նկատմամբ:
«Էս հրապարակն է կարոտել, ժողովուրդ, բայց էս վիճակը էսպես երկար չի մնա, էն գենը, էն հատիկը, էն սերմը, որ ցանվել է այստեղ, յուրաքանչյուրիս հոգում, ծիլ է տալու, պոռթկալու է հրապարակը և քշելու է բոլոր այն հորդաներին, որոնք եկան ու արգելակ դարձան Հայաստանի ազատ, անկախ ու արժանապատիվ զարգացմանը:
Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ 30 տարի առաջ փետրվարյան այս օրերին արբեցնող մթնոլորտ էր, որի զգացումը ունենին այս օրերին բոլոր մարդիկ:
19. 50
Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասը արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկն է ու ԽՍՀՄ ապամոնտաժողը. Հարություն Մարության
30 տարի առաջ այս օրը Հայաստանում սկսված Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասը արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկն է և ԽՍՀՄ-ի ապամոնտաժման հիմնական գործիքը:
Շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին նման հայտարարություն արեց պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը՝ անվանելով այն արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկը: Նա 88-ի շարժման կարգախոսների հեղինակային իրավունքը պահել, պահպանել է, հաստատել դրանց հեղինակային իրավունքները, և անգամ՝ գրքեր հրատարակել, իսկ այս տարի առաջին անգամ Հայաստանում կկազմակերպի Արցախյան շարժմանը նվիրված միջազգային մեծ կոնֆերանս:
Ըստ պատմաբանի` երբ 1989 թվականին Արևելյան Եվրոպայի երկրներում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում հասարակական–քաղաքական ցնցումներ, (որոնք որոշ ժամանակ անց պատմաբանները որակեցին որպես արևելաեվրոպական հեղափոխություններ), քանդվում էր Բեռլինի պատը, որը խորհրդանշում էր Եվրոպայում սրտով անցնող բաժանարար գիծը, վերանում էր արևելաեվրոպական սոցիալիստական ճամբարը, իսկ 2 տարի անց՝ աշխարհի քարտեզից վերացավ Սովետական Միությունը ու դրանով՝ Մարքսի ու Էնգելսի ժամանակներից Եվրոպայում շրջվող կոմունիզմի ուրվականը անցավ պատմության գիրկը, դրանից մեկ տարի առաջ Հայաստանում՝ Խորհրդային Հանրապետություններից ամենափոքրում սկսվել էր շարժում, որը այն ժամանակվա մասնագիտական գրականության մեջ ուներ հայ-ադրբեջանական էթնոտարածքային հակամարտություն անվանումը:
Հիշեցնենք, որ երբ 30 տարի առաջ ԼՂ ինքնավար մարզի դեպուտատների սովետը ընդունեց որոշում՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու մասին, 88-ի այս օրը մնաց որպես Ղարաբաղյան շարժման պատմություն:
Նա հիշեց, որ 30 տարի առաջ այս հրապարակն էր ու հետագա գործընթացներն էին, որ թուլացրեցին հայ ժողովրդի մեծ –փոքր, ռուսախոս-հայախոս, գյուղացի-քաղաքացի և այլ հակադրություններ:
19.17
30 տարի առաջ այս օրերին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած Ղարաբաղյան շարժման շարժման շնորհիվ Ղարաբաղն այսօր դե ֆակտո ազատ է, Հայաստանն՝ անկախ,իսկ 70-ամյա Բոլշևիկյան ռեժիմը՝ չկա:
Այսօր Սկիզբ -88 անունով հանրահավաքին հայտարարեց Ղարաբաղյան կոմիտեի անդամ, Գերագույն Խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
Նախ, նշելով, որ այսօր Ղարաբաղյան շարժման հայաստանյան փուլի 30-ամյակն է (Արցախում այն մի քիչ ավելի շուտ էր սկսվել) «Ղարաբաղ» Կոմիտեի անդամը արձանագրեց, թե ինչպես այն շատ արագ ընդլայնվեց ՝ առաջարկելով Հայաստանի ու Արցախի համար նոր օրակարգ:
Արդեն 1988 թվականի օգոստոսին հրապարակվեց Հայոց համազգային շարժման ծրագիրը, որը հիմնականում իրագործվեց: Մեր կարևոր հաղթանակներն են՝ 1-ին Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն՝ ստեղծվեց Երրորդ Հանրապետությունը, երկրորդ՝ Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր նա դե ֆակտո անկախ է: Երրորդ՝ տապալվեց կոմունիստական-բոլշևիկյան բռնապետությունը»,-թվարկեց Բաբկեն Արարքցյանը:
Նա նշեց, որ գաղափարները բազմից արծարծվել են Հայաստանի նորագույն պատմության շրջանում, բայց սաստիկ ձևով ճնշվել են, սակայն շարժմանը, հաջողվեց իրականացնել այս գաղափարները:
Բաբկեն Արարքցյանը, արդեն 30 տարվա վաղեմության դեպքերը վերհիշելով՝ հիշեցրեց, որ այս գաղափարների կրողները հալածվել են, ձերբակալվել, բանտերում հայտնվել: Բաբկեն Արարքցյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հիշել բոլոր նրանց, ովքեր այդ գաղափարների համար տվել են իրենց կյանքը:
«Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի. բարձր գնահատելով 1-ին և 2-րդ Հանրապետությունների դերը մեր ժողովրդի պատմության մեջ, պետք է նշեմ հետևյալը. 1-ին Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձևով՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Ռուսաստանում կատարված հեղաշրջման հետևանքով, Երկրորդ Հանրապետությունը՝ ռուսական ագրեսիայի շնորհիվ: Կարմիր բանակը գրավեց Հայաստանը և հիմնադրեց բոլշևիկյան ռեժիմ: Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձևով` հիմնվելով Սովետական Միության օրենքների և միջազգային իրավունքի հիմքերի վրա»,-հավելեց Բաբկեն Արարքցյանը:
Նա նշելով, որ այսօր Ռուսաստանը ունի կայսերապաշտ նկրտումներ, համոզմունք հայտնեց, որ ապահովված ենք մեր անկախության նկատմամբ ցանկացած նկրտումներից: Բայց անկախությունը, նրա գնահատմամբ, անհակադարձելի է:
Այսօր Անկախության հրապարակում դիտելով շարժման մասին ֆիլմից նրան մոտեցել են մարդիկ և հարցրել, թե ի՞նչ կարծիքի է այսօրվա իրականության մասին: Քանի որ այսօր տոն է, Բաբկեն Արարքցյանը բոլոր այդ հարցումներին պատասխանում է հայտնի անեկդոտով, որը հետևյալն է. «Մեկը գալիս է բժշկի մոտ և գանգատվում, որ իր մատը մարմնի որ մասին դնում է, ցավում է բժիշկը, հետազոտելուց հետո ասում է՝ Ձեր մատն է կոտրված: Հասկանո՞ւմ եք, մատն է կոտրված»:
18.52
30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը, այդ շարժումը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը. Արամ Մանուկյան
Երեսուն տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի նախաձեռնած՝ «Սկիզբ 88» Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
«Այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը, խարխլեց այդ կայսրության հիմքերը, խարխլեց նաև սոցիալիստական լագերի՝ Արևելյան Եվրոպայի երկրի հիմքը: Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ այդ ազատական շարժումների: Այդ շարժումը ոչ միայն առաջինն էր իր սկզբով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, իր կազմակերպվածությամբ, իր հումանիզմով, իր երկարակեցությամբ և առաջինն էր իր արդյունքով»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նման տարբեր երկրներում եղել են հզոր շարժումներ՝ Ուկրաինայում, Լեհաստանում, Մերձբալթիկայում, Վրաստանում, բայց ամենաարդյունավետն ու երկարը, և ամենաքիչ կորուստներ շարժումը եղել է ղարաբաղյան շարժումը:
«Այդ շարժման հզոր լինելու հիմնական գաղտնիքը «Ղարաբաղ կոմիտեն» էր, որը երկար ժամանակ ղեկավարեց շարժումը: Կոմիտեն ուներ այնքան վստահության պահուստ, որ այդ երեք տարին հերիքեց, որ այս հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, վստահության ամբողջ ծավալը հերիքեց ղարաբաղյան ազատագրման ժամանակ, պետություն կառուցելու ժամանակ: Դա էր մեր հաջողության գաղտնիքը, «Ղարաբաղ կոմիտեի» կազմակերպված լինելու արժեքը»,-ասաց Մանուկյանը:
Արամ Մանուկյանը նշեց, որ հավաքը կուսակցական չէ, շարժմանն է նվիրված և հիշատակեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամների անունները, ինչին ծափահարություններով արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները։ Մանուկյանը նաև հիշատակեց կոմիտեի երեք անդամների անունները, ովքեր մահացել են։
«Մինչև «Ղարաբաղ կոմիտեն» մի քանի հոգանոց կազմ կար՝ Իգոր Մուրադյան, Հրաչյա Սարուխանյան, Վաչե Սարուխանյան, Մանվել Սարգսյան և այլն, որից հետո եկան Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Ալեսքան Հակոբյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Դավիթ Վարդանյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան: Մի փոքր տխրությամբ հիշենք, որ կոմիտեից արդեն երեքը չկան՝ Ռաֆայել Ղազարյանը, Համբարձում Գալստյանը և Սամվել Գևորգյանը»,– ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ հավաքի խորագիրն է «Սկիզբ88»:
18.42
Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան
Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում տոնական հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցելու համար ոչ ոքի հատուկ հրավեր չի ուղարկվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:
«Հատուկ հրավերներ ոչ ոքի չի եղել, եղել է բաց հրավեր բոլորին, շարժման մասնակիցներին: Ով գտնում է, որ արժե գալ, շնորհավորել, եկել է»,-ասաց Արամ Մանուկյանը:
Դիտարկմանը, թե 30 տարի առաջ Ազատության հրապարակը լեփ լեցուն էր, իսկ այսօր դատարկ է, Արամ Մանուկյանն ասաց, որ այդ մարդիկ՝ շարժման մասնակիցները հիմնականում դրսում են։
«Այս իշխանությունների հիմնական արած գործը դա էր՝ ըմբոստ մարդկանց քշել երկրից: Հերոս մարդկանց հեռացնել հրապարակից, և իրենց մոտ, կարծես թե, այդ բանը լավ էլ ստացվել է»,– ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով՝ 30 տարի առաջ Ազատության հրապարակից թափ առած շարժումը լուրջ հաջողության է հասել, շարժումը հասել է Ղարաբաղ, պետականություն, անկախության հռչակագիր...: «Ու եկան չար ուժերը և տարան ամբողջ հաղթանակը: Այսօրվա միջոցառմանը նպատակն է փորձել վերականգնել այդ ոգին, այդ արժանապատվության զգացումը, այդ հաղթողի հոգեբանությունը, սա ավելի շատ դա է խորհրդանշում»:
Հարցին, թե չի հուսահատեցնո՞ւմ սակավ հրապարակը, Արամ Մանուկյանն ասաց, որ պայքարում են անգամ մի քանի հոգով:
Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կողմից հրավիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը։
Հավաքը մեկնարկեց Շարժման խորհրդանիշ համարվող շեփորի կանչով, կլինեն ելույթներ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հավաքին ներկա չէ։
Հայոց պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը նախաձեռնողները նախապես հրավիրել էին նաև Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին:
Հրապարակում ներկայացվել են նաև շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։
Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։
Նշենք, որ Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 21-ին և 22-ին։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Իրադարձային 08:35 • 06/05 Սեբաստիայի փողոցում Toyota Camry-ում հրդեհ է բռնկվել. վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Toyota Corolla-ին որն էլ բախվել է «Honda»-ին Փրկարարները Ս. Մ.-ին և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Ք.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, իսկ Ք. Ս.-ն պարեկային ծառայության աշխատակիցների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 13:00 • 05/05 Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից. Թաթոյան Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը «Իրավո
-
Իրադարձային 14:12 • 05/05 Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ տեսակի և կերպի գունավորում. այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը՝ անդրադառնալով իր առաջնորդած շարժմանը:
-
Քաղաքականություն 16:02 • 05/05 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 5-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
17:46 • 05.05.24 Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
18:42 • 05.05.24 Երեք խաղ, ինը միավոր, և մենք չեմպիոն կդառնանք․ Գվարդիոլա
-
14:49 • 05.05.24 Վինիսիուսը երկու բառով մեկնաբանել է «Ռեալ»-ի չեմպիոնությունը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում