Դեղերի մասին օրենքում փոփոխությունը խնդրահարույց դրույթներ ունի և բերելու է դեղերի ինքնարժեքի բարձրացման. Սամվել Զաքարյան

13:51 • 21.02.18



Դեղերի մասին օրենքում փոփոխությունը խնդրահարույց դրույթներ ունի և բերելու է դեղերի ինքնարժեքի թանկացման: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

«Դեղերի մասին» նոր օրենքը ուժի մեջ է մտել 2017 թ.-ի դեկտեմբերին: Բացի դրանից, պետք է նախագծվեն 63 կարգեր, որոնք պետք է կարգավորեն օրենքի տարբեր հոդվածները: 63 կարգերից առաջինը դեղատոմսերով դեղերի բացթողման կարգն է, որի մասին Առողջապահության նախարարությունը հայտարարել է օրերս:

Սամվել Զաքարյանի խոսքով՝ այս կարգը առանձնապես նորություն չէ ՀՀ իրականության համար: Նրա տեղեկացմամբ՝ նախկինում էլ գործել են և՛ դեղատոմսերով դեղեր բաց թողնելու, և՛ հատով դեղի վաճառքն արգելելու կարգերը: Հատով դեղ բաց թողնելը չէր թույլատրվում ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս կարգով:

«Դեղատոմսերով բաց թողնելու մասին որ խոսում ենք, այնպես չէ, որ նախկինում էլ օրենքով թույլատրվում էր դեղեր բաց թողել, ուղղակի այս կարգով ավելի խիստ է կանոնակարգվելու և վերահսկվելու ոլորտը: Ստեղծվել է նաև տեսչություն նախարարությունում, որը պետք է հետևի, վերահսկի այն դեղերի վաճառքը, որոնք դեղատոմսերով են լինելու»,- նշեց նա:

Զաքարյանի տեղեկացմամբ՝ արդեն ընդունվել է դեղատոմսերի 4 ձև, որոնցով բաց են թողնվելու տարբեր կարգերի դեղեր:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է մարտի 1-ից սկսած դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգի մասին: Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները և կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ ներարկումային և հակաուռուցքային բոլոր դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:

«Բոլորն էլ հասկանում են, որ այս հատվածում հերթերի գոյացում է լինելու, ամեն ինչի համար պետք է գնալ բժշկի մոտ: Ինչքան էլ գնացուցակ լինի, որոշակի գումար պետք է վճարենք, բժիշկն էլ անպայման ձեզ կուղարկի ստուգման, որի համար նույնպես պետք է վճարել: Մի հասարակ գլխացավի համար կան մարդիկ, որ ավելի ուժեղ դեղեր են օգտագործում. խնդրահարույց է դառնալու, և ինքնարժեքի թանկացում է լինելու»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Նա նշեց, որ բոլորը նույն հարցն են բարձրացնում՝ եթե գիշերը գլխացավ կամ ատամի ցավ լինի, ինչպե՞ս պետք է դեղ գնել: Ըստ Զաքարյանի՝ պետք է կանոնակարգել այս մասը, հստակեցնել, թե ինչպես է այս դեպքում դեղերի վաճառքը կազմակերպվելու:

Սամվել Զաքարյանը մեկ այլ խնդիր է մատնանշում, որը վերաբերում է դեղատներում պայմանների՝ էլեկտրոնային առողջության ծրագրին: Ծրագրով յուրաքանչյուր դեղատուն պետք է ունենա համակարգիչներ, համապատասխան ID-ներ, որոնց միջոցով հիվանդների դեղատոմսերը պետք է էլեկտրոնայնացնել:

«Սա լավ է, մենք գնում ենք զարգացման ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ինչպես միշտ, նմանատիպ դեպքերում անսպասելի փոփոխությունը կարճ ժամանակահատվածում է լինում: Մեր դեղատները պատրաստ չեն նմանատիպ ծախսերի: Ամեն ինչ արվում է, որ դեղերի ինքնարժեքը գնալով բարձրանա: Բազմիցս նշել ենք, որ նմանատիպ փոփոխություններ անելու համար մասնավորի հետ պետք է խորհրդակցել»,- նկատեց նա:

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահը ՀՀ դեղերի շուկայում հարկային օրենսդրության անհրաժեշտություն է տեսնում: Մասնավորապես, խոսքը դեղերի համար ավելացված արժեքի հարկի վերացման մասին է:

«Վրաստանին հարստացնելու պրոցեսը գնալով ավելանում է, այժմ դեղերի մասին է խոսքը: Արդեն տարիներ շարունակ ահազանգում ենք, որ դեղերի 40 տոկոսը «կոնտրաբանդայի» ձևով բերվում է Վրաստանից, որովհետև այնտեղ 20 տոկոս ԱԱՀ չկա և 2-3 անգամ էժան է: Ամեն մի տաքսիստ, ամեն մի տուրիստ մտնում դեղեր է առնում և գալիս է Հայաստան: Ավելին, հիմա արդեն գնում բուժվում են, մի 2-3 ամսվա դեղերն էլ առնում են և հետ գալիս Հայաստան: Իմ օրինակով ասեմ՝ ամսվա կտրվածքով՝ իմ տասը դեղերը գնելու համար 200-400 հազար դրամի խնայողություն կանեմ, եթե Վրաստանից բերեմ»,- ասաց նա:

Դեղարտադրողները գումարների արտահոսքը կանխելու խնդրով դիմել են վարչապետին, սակայն արձագանք դեռ չկա: Սամվել Զաքարյանը համոզված է՝ դեղերի շուկայում Ադրբեջանի և Վրաստանի հետ մրցունակ լինելու համար ԱԱՀ-ի 20 տոկոսանոց դրույքաչափը պետք է հանվի:

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:40 • 20/06

Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը

13:39 • 20/06

Ցանկացած լումա օգտագործվում է բացառապես զինվորների բարօրության նպատակով. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել (ինֆոգրաֆիկա)

13:33 • 20/06

Ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի կնոջ ազգականը

13:31 • 20/06

Մելանյա Թրամփն ու Լետիցիա թագուհին հանդիպել են Սպիտակ տանը (լուսանկարներ)

13:23 • 20/06

Հս․ Կորեան կարող է ԱՄՆ-ին փոխանցել Կորեական պատերազմում զոհված 200 ամերիկացի զինվորների մնացորդները․CNN

13:16 • 20/06

ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները

13:10 • 20/06

Պետրո Լիտվինը նշանակվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում

13:08 • 20/06

Պետք է կասեցվի Ամուլսարի ծրագիրը, հավելյալ ուսումնասիրություններ, փոփոխություններ արվեն. ուսումնասիրություն

13:06 • 20/06

Մեկնարկել են ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմավորման աշխատանքները. հայտարարություն

13:03 • 20/06

Թուրքական դատարանի որոշմամբ սահմանախախտ երկու հույն զինվորականները կշարունակեն կալանքի տակ մնալ

12:59 • 20/06

Նյու Յորքը սպառնացել է հայց ներկայացնել Սպիտակ տան դեմ՝ միգրացիոն քաղաքականության պատճառով

12:59 • 20/06

ԶԼՄ քննադատությանը ջղային ռեակցիան լավ հատկանիշ չէ պաշտոնյայի համար․ չքննադատվող իշխանությունը կարող է նահանջ ապրել․ ԶԼՄ ղեկավարները՝ վարչապետի գրառման մասին

12:55 • 20/06

Եվա Լոնգորիան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

12:49 • 20/06

Թագավորական ընտանիքի անդամները՝ Անգլիայում ձիարշավի ամենամյա մրցումներին (լուսանկարներ)

12:48 • 20/06

Ոստիկանությունը խուզարկություն է կատարել «ԵԿՄ Ավան» բաժանմունքում և Մանվել Գրիգորյանի աներորդու տանը, որտեղ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

12:48 • 20/06

Ռիսկը թերագնահատված է, ջրի որակի մեծ սպառնալիք կա, ֆինանսական երաշխիքները չափազանց ցածր են. գիտնականները՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

12:40 • 20/06

ՀՅԴ պատգամավորը «տուշոնկա» է անվանել լրագրողին, ապա ներողություն խնդրել

12:39 • 20/06

«Եթե ընտրությունների ժամանակ դիմեք արկածախնդրության՝ Թուրքիան կվերածվի երկրորդ Իրաքի ու Սիրիայի»․ Էրդողանի փեսան՝ ընտրողներին

12:28 • 20/06

Օփրա Ուինֆրին ներառվել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկում

12:16 • 20/06

Ես վախ չունեմ, իսկ ընկերներից ամեն մեկը թող իր տեղը պատասխանի. Նահապետ Գևորգյան (տեսանյութ)

12:12 • 20/06

«Ալաշկերտ»-«Սելթիկ» հանդիպման օրը փոխվել է

12:08 • 20/06

ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի ժամկետի երկարաձգման նպատակով ռուսական 270 միլիոն դոլարի վարկի վերադարձը կհաշվարկվի էլեկտրաէներգիայի սակագնում. ՀԾԿՀ

12:03 • 20/06

Մեքսիկան ԱՄՆ-ի փոխարեն սկսել է խոզի միս ներկրել Գերմանիայից

12:03 • 20/06

Գալեի թենիսի մրցաշար. Ֆեդերերը մեկնարկել է հաղթանակով (տեսանյութ)

12:01 • 20/06

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում կոռուպցիոն դրսևորումների մասին ԶԼՄ հրապարակումների առթիվ հարուցվել է քրգործ. դատախազություն

11:59 • 20/06

Հայտնաբերվել է 18 իրավախախտում. շրջակա միջավայրին հասցվել է 7 միլիոն դրամից ավելի վնաս. Բննախ

11:56 • 20/06

Մահացել է նկարիչ Եվգենի Վախթանգովը

11:55 • 20/06

ՀՔԾ-ն խնդրում է քաղաքացիներին աջակցել ապրիլի 4-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված անձին գտնելու հարցում

11:54 • 20/06

Սոցիալապես անապահով ընտանիքներին էլէներգիայի սակագնի փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից. հայտարարություն

11:48 • 20/06

Ո՞վ է ասում, որ ես եմ եղել, ես կողմ եմ քվեարկել. Ս. Ալեքսանյանը՝ Մ. Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին (տեսանյութ)

11:48 • 20/06

Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները. Տիգրան Աբրահամյան

11:41 • 20/06

Ֆրանսիայում «տիտուշկաների» ղեկավար Արմեն Սարգսյանի փոխարեն նույն անունով սխալ մարդու են ձերբակալել. լրատվամիջոցներ

11:36 • 20/06

«Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց միաձայն

11:33 • 20/06

Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով առաջին 100-յակի մեջ էլ չի գտնվի. Արթուր Գևորգյան (տեսանյութ)

11:31 • 20/06

Հունվարի 1-ից Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից. Կնյազ Սարոյանի պարզաբանումը

11:27 • 20/06

Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը կապահովեն քարտապանների հարմարավետ սպասարկումը

11:24 • 20/06

ԿԸՀ-ն քննարկելու է «Ծառուկյան» դաշինքի նոր պատգամավորի մանդատի հարցը

11:06 • 20/06

ԱԳ նախարարը Բրյուսելում ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի համար բանակցային գործընթացի առաջմղման հարցը

11:06 • 20/06

Ռուսական Սու-30ՍՄ-ները չեն կարող Հայաստան մատակարարվել «զուտ բարեկամական մատակարարումների շրջանակում». ռուս փորձագետ

11:04 • 20/06

Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Գորոդեայից»

11:04 • 20/06

«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի». Էդուարդ Շարմազանով

11:02 • 20/06

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ հայտարարվել է մրցույթ

11:00 • 20/06

«Կուտակային կենսաթոշակների մասին» նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

10:52 • 20/06

ԱԱ-2018. Հունիսի 20-ի խաղացանկը

10:50 • 20/06

Շվեյցարիայում մարդու առևանգման համար մեղադրվող երկու թուրք դիվանագետի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել․ լրատվամիջոցներ

10:45 • 20/06

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսը վերադարձել է իր նստավայր

10:44 • 20/06

«Ժամանակ». Պարտադիր կուտակային համակարգը փորձաքար է Ն. Փաշինյանի կառավարության համար

10:39 • 20/06

Պաշտոնական. «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը լքում է ակումբը

10:39 • 20/06

Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության առաջին երկու F-35 կործանիչները հունիսի 21-ին․ Չավուշօղլու

10:33 • 20/06

Իսրայելը ողջունել ու իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդից դուրս գալու որոշման համար

10:32 • 20/06

Հայաստանում և Արցախում միասնական քննություններից առավելագույն միավոր է ստացել 97, անբավարար՝ 644 դիմորդ

10:23 • 20/06

Դալարիկցիները փակել են ճանապարհը՝ պահանջելով իրենց 20 տարվա գյուղապետի հրաժարականը (լուսանկարներ)

10:17 • 20/06

Վրաստանն ամերիկյան Stinger նորագույն հակաօդային մարտավարական համակարգեր կստանա. երկրի ՊՆ

10:17 • 20/06

«Հրապարակ». Որոշ առանցքային պաշ­տոններ դեռ թափուր են

10:15 • 20/06

«Ժողովուրդ». Պարզվել է՝ Մանվել Գրիգորյանն է ձեռք բերել Լ. Տեր-Պետրոսյանին սպասարկած ավտոմեքենան. գնել է արժեքից 11 մլն 429 հազար դրամով էժան

10:06 • 20/06

Կանադայի սենատն օրինականացրել է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը

10:05 • 20/06

«Իրավունք». Ո՞վ է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ամենահավանական թեկնածուն

10:05 • 20/06

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար

10:03 • 20/06

Պաշտպանի կայացրած խախտման որոշման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը

09:47 • 20/06

«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը դիսկոմֆորտի մեջ է. նա չի կարողանում կադրեր բերել

09:38 • 20/06

Արտարժույթների փոխարժեքները հունիսի 20-ի դրությամբ

09:36 • 20/06

Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել. հայտնի է պատճառը (լուսանկարներ)

09:33 • 20/06

Երեխաներին 1-ին դասարան տանելիս տնօրենին հարցրեք՝ ունե՞ն արտոնագիր կրթական գործընթաց կազմակերպելու համար. ԿԳ նախարարի կոչը

09:27 • 20/06

Հնդկաստանում մկները կրծել են բանկոմատում առկա 1,23 մլն ռուփին

09:23 • 20/06

«Ժողովուրդ». Պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է

09:16 • 20/06

Ներկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (լուսանկարներ)

09:15 • 20/06

«Honor 10» սմարթֆոնն արդեն վաճառքում է. ՎիվաՍել-ՄՏՍ

09:10 • 20/06

Երևանում և 7 մարզում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

09:05 • 20/06

«Հրապարակ». Հասցեատերը, որին ուղղված էր գրառումը, հասկացել է. վարչապետի մամուլի խոսնակը հեռուստատեսություններին ուղղված՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին

08:48 • 20/06

«Ժողովուրդ». ԵԿՄ-ն պետք է լուծարվի. Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը

08:41 • 20/06

Ինչ է պետք հասցնել անել մինչև 30 տարեկանը. խորհուրդներ AdMe.ru-ից (նկարազարդումներ)

08:36 • 20/06

«Ժամանակ». Ո՞ւմ կտանի իր հետևից Մանվել Գրիգորյանը. ԱԺ չներկայանու մասին հայտարարության տողատակում դա ակնարկել է

08:20 • 20/06

«Ժամանակ». Մ. Գրիգորյանի կինն ամուսնու կալանավորումից հե­տո զանգահարել է ԵԿՄ տա­րածքային ղեկավարներին և հարցրել՝ դուք մեզ հե՞տ եք

00:06 • 20/06

ԱԱ-2018. Ռուսաստանի հավաքականը հաղթեց և գործնականում ապահովեց տեղը փլեյ-օֆֆում (տեսանյութ)

23:58 • 19/06

Ալեքսանդր Լապշինը Նյու Յորքում բարձրացնելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը

23:54 • 19/06

Կարծում եմ՝ հետագայում կպարզվի, որ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդություններ կան. Մ. Գրիգորյանի պաշտպան

23:45 • 19/06

Հայաստանում աննախադեպ կոռուպցիոն բացահայտումներ են սկսվել. Deutsche Welle

23:33 • 19/06

Մանվել Գրիգորյանը 2016թ. մայիսին Դեղ արտադրողների միությունից 60 մլն դրամի դեղ է ստացել. Սամվել Զաքարյան

23:33 • 19/06

Mercedes-ը ցուցադրել է առաջին էլեկտրաքրոսովերի նոր լուսանկարները

23:18 • 19/06

ԱՄՆ-ը մտադիր է դուրս գալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կազմից. Bloomberg

23:06 • 19/06

«Սելթիկի» ավագ մարզիչը «Ալաշկերտի» հետ խաղի մասին. Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը

23:00 • 19/06

Կոբզոնին դուրս են գրել հիվանդանոցից

22:52 • 19/06

«Լիվերպուլը» աջակցել է Սալահին Ռուսաստանի դեմ խաղից առաջ

22:50 • 19/06

Լոնդոնը կսառեցնի «Գազպրոմի» ակտիվներն ուկրաինական կողմի պահանջով

22:46 • 19/06

Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել են եվրոգոտու ընդհանուր բյուջե ստեղծելու մասին

22:35 • 19/06

Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել

22:26 • 19/06

ԵԿՄ-ը պետության մեջ մասնավոր բանակ չէ, որ քիչ թե շատ զենք ունենա, այն պետք է զինաթափվի. Ս. Սաֆարյան

22:23 • 19/06

12-ամյա կանադացի բասկետբոլիստը 2 մետրից ավելի հասակ ունի և կարող է գնդակը զամբյուղն ուղարկել առանց ցատկելու (տեսանյութ)

22:12 • 19/06

Նորայր Դավիդյանին չեն հարցաքննել, նա որևէ կարգավիճակ չունի

22:01 • 19/06

«Զարյայի» դարպասապահը մոտ օրերս կտեղափոխվի «Ռեալ»

21:57 • 19/06

Պարագվայում անհայտ կորած տղամարդը տուն է վերադարձել ու տեսել իր «հուղարկավորությունը» (լուսանկարներ)

21:57 • 19/06

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց

21:48 • 19/06

Հայազգի գործարարը դիմել է վարչապետին՝ բիզնես ոլորտում գերակա շահ հասկացության դեմ պայքար մղելու ակնկալիքով

21:47 • 19/06

Ռոբբի Ուիլյամսը մեկնաբանել է ԱԱ-2018-ի բացմանն իր ցուցադրած ոչ պարկեշտ ժեստը

21:28 • 19/06

Ռուսաստանը պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար

21:21 • 19/06

Խորանարդ մետրի դիմաց՝ 80 դրամ. «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին

21:21 • 19/06

Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է մշակել մարզային զարգացման առնվազն տասը բիզնես-ծրագիր

21:11 • 19/06

Թուրքիայում 2 զինծառայող մահացել է ՔԲԿ-ի կազմակերպած պայթյունի հետևանքով

21:05 • 19/06

ԱԱ-2018.Ռուսաստան-Եգիպտոս. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

21:02 • 19/06

ԱԱ-2018. Լեհաստանը չխուսափեց պարտությունից Սենեգալի հետ խաղում (տեսանյութ)