Հոսպիտալում ՀՀ ՊՆ զինծառայող է մահացել

17:40 • 21.02.18

Փետրվարի 12-ին զինվորական հոսպիտալում  մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Ստեփան Ստեփանյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը մահացել է հոսպիտալում: Նա եղել է արձակուրդում, ինչից հետո վերադարձել է Իջևանի զորամաս, վատացել է, իսկ մահն արձանագրվել է հոսպիտալում»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին`  կա՞ նախնական վարկած, թե ինչն է եղել մահվան պատճառը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նախնական վարկած չի կարող նշել, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն.« Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են»: