Միխեիլ Սաակաշվիլիին 3 տարով արգելվել է մուտք գործել Ուկրաինա

22:49 • 21.02.18

Ուկրաինայի Լվովի մարզի Մոստինսկու սահմանապահ ջոկատի ղեկավարը որոշում է կայացրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա 3 տարով արգելելու մասին:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, Սաակաշվիլիին արգելվում է Ուկրաինա այցելել մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը:

Գերատեսչությունը նշում է, որ փետրվարի 12-ին «ստանդարտ ընթացակարգով իրականացվել է Միխեիլ Սաակաշվիլիի ռեադմիսիան», քանի որ նա անօրինական կերպով է գտնվել Ուկրաինայի տարածքում դատարանների կայացրած որոշումներից հետո:

Սաակաշվիլիի փաստաբանները նշում են, որ այս որոշումը ապօրինի է և մտադիր են բողոքարկել այն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը: