Ապրիլի 24-ից Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կբացվի

10:12 • 21.02.18

Վոլգոգրադից Երևան ուղիղ կանոնավոր ավիաչվերթներ կգործարկվեն, որոնք կիրականացվեն ամեն շաբաթ՝ երեքշաբթի օրերին, գրում է volgograd.kp.ru-ն։


Ինչպես լրատվամիջոցին հայտնել են Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, չվերթն իրականացվելու է երեքշաբթի օրերին՝ ապրիլի 24-ից սկսած:


Վոլգոգրադից չվերթն իրականացվելու է ժամը 21:45-ին, Երևանից՝ ժամը 19:45-ին: Չվերթի տևողությունը կազմելու է երկու ժամ:


Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տեղադրված տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն՝ չվերթն իրականացվելու է «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերության կողմից: Օդանավի տեսակը, որով կիրականացվեն չվերթները, դեռ հայտնի չէ:


Չվերթի տոմսերի վաճառքներն արդեն սկսվել են: