Վախենամ` Արմեն Սարգսյանն ավելի զիջող է լինելու բանակցային սեղանի մոտ, քան Սերժ Սարգսյանը. Հ. Բագրատյանը՝ քաղաքական ու տնտեսական զարգացումների մասին
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադառնում է իրեն որպես վարչապետ հաջորդած, ՀՀ չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանից հասարակության սպասելիքներին, Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությանը, ՀՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, ներդրումների վերաբերյալ սպասելիքներին:
-ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Ձեզ փոխարինեց որպես վարչապետ. իր անձի հետ կապված ի՞նչ գնահատական կարող եք տալ: Եվ ինչու՞ հենց Արմեն Սարգսյանը:
-Նա «Հանրապետականի» մեծամասնության թեկնածուն է: Ինչու նրան ընտրեցին՝ չգիտեմ: «ՀՀԿ»-ի թեկնածուն է, չեմ ուզում ոչինչ մեկնաբանել: Ինչ վերաբերում է իր աշխատանքին, հաջողություն եմ մաղթում, պետության գլուխն է դառնում, ինչքան էլ ասեն, որ նրա պաշտոնը սիմվոլիկ է, ես չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը պահանջի, որ իր հետ բանակցի Հայաստանի Հանրապետության նախագահը: Այստեղ խնդիր կա, և կմաղթեի նրան բավականաչափ կոշտություն և նաև՝ սկզբունքային դիրքորոշում, որովհետև նա այդպիսի հատկություն ունի՝ բոլորի հետ լեզու գտնելու, բայց կան ոչ կոմպրոմիսային հարցեր, որոնք ենթակա չեն լեզու գտնելու: Ես հուսով եմ, որ նա իր մեջ բավականաչափ ուժ կգտնի և կոշտ կլինի այն հարցերի նկատմամբ, որոնք Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ստրատեգիական շահերից են բխում:
-Ինչ-որ ազդակներ ունե՞ք, որ ադրբեջանական կողմը նման բան է պահանջելու, որ իրենց հետ բանակցի Արմեն Սարգսյանը, և պատկերացում ունե՞ք՝ ինչպես է դրան արձագանքելու Սերժ Սարգսյանը:
-Չգիտեմ, ես լինեի Ալիևի տեղը, այդպես կվարվեի:
-Այսինքն, ըստ Ձեզ՝ Արմեն Սարգսյանն ավելի կո՞շտ մոտեցում կարող է ցուցաբերել, քան Սերժ Սարգսյանը:
- Հակառակը։ Մի առիթով ասել եմ՝ գոնե Ղարաբաղի հարցում, բանակցությունների կարգավիճակի հարցում մենք ահագին առաջ ենք գնացել: Իսկ Իլհամ Ալիևը, որը չի համաձայնում գնալ որևէ լուծման՝ համարելով, որ ստեղծված իրավիճակն ու առաջարկվող լուծումներն Ադրբեջանին ձեռնտու չեն, (չնայած, մեզ էլ ձեռնտու չեն) կարող է պահանջել՝ հույս ունենալով, որ դրանից ավելի վատ, միևնույնն է, իրենց համար չի լինելու, որ փոխվի բանակցող կողմը ներկայացնող անձը:
-Խորհրդարանական մեծամասնության պարագայում՝ վարչապետն է առաջին դեմքը:
-Սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է՝ նախագահը պետության գլուխն է: Բան չունեմ ասելու՝ այս նախագահի լիազորություններն ավելի քիչ են, քան նախորդինը, բայց նա, այնուամենայնիվ, ՀՀ նախագահն է:
-Իսկ ի՞նչ է տալու Իլհամ Ալիևին բանակցություններում անձի փոփոխությունը:
-Ես Իլհամ Ալիևի փոխարեն չեմ կարող խոսել: Բայց չեմ բացառում, որ նման մոտեցում կարող է լինել: Եվ չէ՞ որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն արագացնելու որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ մեզ մոտ հայտարարվեց ՀՀ նախագահի նոր թեկնածուի մասին: Բացառված չէ, որ դա նաև այդ փաստի հետ էր կապված: Ալիևը (կամ էլ նրա կինը) մայիս-հունիսին երևի բանակցությունների գա ուժեղացված, և կրկնում եմ՝ հնարավոր է՝ դրա հետ է կապված:
-Իսկ միգուցե Դուք հասկացնել եք տալիս, որ Արմեն Սարգսյանը բանակցային սեղանի մոտ ավելի զիջո՞ղ է լինելու, քան Սերժ Սարգսյանը:
- Այն, որ Արմեն Սարգսյանը կփորձի ավելի զիջումնային լինել, քան Սերժ Սարգսյանը, կասկած չունեմ: Բայց ես չասացի, որ դա այդպես էլ կլինի, որ չգիտեմ ինչեր կզիջի: Պարզապես զգուշացնում եմ հնարավոր ելքի մասին և դրա հետ կապված Արմեն Սարգսյանին մաղթում եմ առողջություն և պնդություն Ղարաբաղի հարցում: Նա գրեթե ուրիշ անելիք չի ունենալու: Բացի նշվածից, նրա գործը օրենքներ ստորագրելն է լինելու: Եվ կրկնում եմ՝ հուսով եմ՝ նա իրեն պինդ կպահի: ՀՀ և՛ վարչապետին, և՛ նախագահին, անկախ նրանից՝ ով կբանակցի, սպասվում են դժվար ամիսներ ու տարիներ:
-Պարո՛ն Բագրատյան, «Հանրապետություն» կուսակցությունից Արամ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանը երրորդ անգամ առաջադրվի, իրենք փողոց դուրս կգան: Այս համատեքստում, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար անհրաժե՞շտ է, իրատեսակա՞ն է, այսինքն՝ անիմաստ չէ՞ ու արդյոք ժամանակավրեպ չէ՞:
-Չեմ կարող մեկ ուրիշի խոսքը գնահատել, ամեն մեկն իրենն է գնահատում: Ես այսօր պրոցեսում չկամ: Այս պահի դրությամբ՝ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը կլինի հանրապետականի թեկնածուն, նա պարզ մեծամասնությամբ անցնում է և անպայման կանցնի, եթե լինի հանրապետականի թեկնածու:
- «Եթե» բառն եք օգտագործում, մինչդեռ շատերի համար սա արդեն 100 տոկոսանոց է: Հնարավո՞ր են այլ տարբերակներ:
-Այս ընթացքում մենք բազմիցս համոզվել ենք, որ Սերժ Սարգսյանը կարող է փոխել մոտեցումները՝ անսպասելի շրջադարձեր կատարել: Եվ «եթե» եմ ասում, որովհետև քաղաքական գործիչ եմ, որպեսզի վաղը, եթե այդպես չստացվի, մարդիկ ինձ ամոթանք չտան: Այսպիսով, եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է դառնալ վարչապետ, նա դառնում է վարչապետ:
-Համարում եք, որ Կարեն Կարապետյանի՝ 2017-ի համար խոստացված ներդրումները՝ 850 միլիոն դոլարի չափով, արվա՞ծ են, և եթե այո, ինչու՞ չեն հրապարակվում թվեր՝ ինչ, որտեղ, երբ:
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ տեղյակ պահել. Հայաստանի Հանրապետությունում չի սահմանվում՝ ինչ բան է «ներդրում»: Հիշում եմ՝ խորհրդարանում վերջերս հարց էին տալիս, թե ներդրումները էսքան եղե՞լ են, թե չէ: Հարց տվող պատգամավորը, որպես ԱԺ ներկայացուցիչ, պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում նման սահմանում չկա: Մենք ունենք «Օտարերկրյա ներդրումների մասին» 1994թ. օրենքը և «Ներդրումային հիմնադրամների մասին օրենք», որոնցում, առհասարակ, ասվում է, որ ներդրումները ակտիվներ են։ Դրանից հետո իմ վարչապետության ժամանակ Ֆինանսների նախարարությունը, հիմա չգիտեմ՝ գուցե Հարկային տեսչությունը, դասակարգում էր ձեռնարկությունների ծախսերը՝ այս կամ այն ծախսը համարելով ներդրում։ Այսօր Հայաստանում մասնավոր կազմակերպությունները, հատկապես՝ օլիգարխները, մի հատ աշխատավարձ են վճարում կամ հումք են գնում՝ տոմատ, խաղող, և դա համարում են ներդրում: Դրանք ներդրումներ չեն. ՀՀ օրենսդրությունը ձեզ իրավունք չի տալիս դրանք ներդրումներ համարել: Աշխարհում գոյություն ունեն տարբեր մոտեցումներ։ Հիմնականը սա է. ներդրումն այն է, ինչն ուղղված է հիմնական կապիտալի տարրերի ավելացմանը: Մենք կարիք ունենք ներդրումների մասին նոր օրենքի, որովհետև, բացի դրանից, պետք է նկատի ունենալ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը, մարդկային կապիտալի զարգացումը: Եթե մենք ներդրումների մասին օրենք չունենք, մենք չենք կարող ասել՝ ներդրումներն ինչքան են։ 850 միլիոնը, եթե հիշում եք, օտարերկրյա ուղղակի ներդրումներին էր վերաբերում:
-Հետագայում, կարծեք թե, պարզաբանվեց, որ խոսքը ներդրումային ծրագրերի մասին է:
- Եթե մենք խոսում ենք ծրագրերի մասին, ծրագիրն ինքնին ներդրում չէ։ Եթե ՀՀ օրենքը հստակ չի ասում՝ ինչն է ներդրում, մենք ո՞նց պնդենք: Այո՛, վիճակագրորեն մենք ունենք համախառն կուտակումներ. նման թիվ գոյություն ունի: Կամ ունենք ազգային հաշվեհամակարգ, հիմնական միջոցներ: Ըստ իս՝ ներդրումները գոնե պետք է ցույց տան հիմնական միջոցների փոփոխությունն ինչքանով է տեղի ունեցել: Բացի դրանից, մենք չունենք ներդրումների վիճակագրություն: Օրինակ՝ կառուցում են «մոլ»՝ 100 միլիոն դոլարի, մենք դա համարում ենք ներդրում, բայց երբ այդ մոլի փոխարեն այդտեղ քանդվում է 100 հատ խանութ, այսինքն՝ աշխատատեղն ավելի շատ ոչնչացվում է, քան ստեղծվում, մենք դա էդ թվից չենք հանում (ի դեպ, սա բերում է ՀՆԱ-ի արհեստական աճի): Ես ուզում եմ ասել, որ, դժբախտաբար, միայն խոր ուսումնասիրության արդյունքում և համապատասխան նորմատիվային բազայի առկայության դեպքում է հնարավոր ասել՝ ինչ բան է ներդրումը, և այդ ինչ բանը պարզելուց հետո նոր ասել՝ ներդրումներ եղել են, թե ոչ: Եվ ես բարեկամաբար խորհուրդ կտայի Կառավարությանը (ընդունում եմ, որ հնարավոր է՝ որոշակի աշխուժացում կա) այնուամենայնիվ, օրենսդրորեն հստակեցնել «ներդրում» կոչվածը:
-Ամերիկյան հեռուստաշարերից մեկին տված հարցազրույցում հայտնել էիք, որ Հայաստանը, մեր տնտեսությունը պետք է «ռեստարտ» արվեն: Տնտեսության հայտնի օլիգոպոլիկ կառուցվածքով և Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում դա հնարավոր համարու՞մ եք:
- Օլիգոպոլ կառուցվածքը Հայաստանում արդեն 20 տարի է, դա հարմար է: Տեսե՛ք՝ դրամի կայուն փոխանակային արժեք, տնտեսության գնալով աճող մոնոպոլացում, գների տատանումների բացակայություն… բոլորը վերջերս բողոքում էին գների բարձրացումից: Անկեղծ եմ ասում՝ ես կբողոքեի, թե ինչու գները չեն բարձրանում, որովհետև միայն գների բարձրացման ժամանակ է հնարավոր կայուն զարգացում և աշխատավարձի բարձրացում ապահովել: Մեզ մոտ ճիշտ հակառակն է: Եվ եթե ասում եք՝ մոդել, դա Սերժ Սարգսյանի մոդելն է, Վաչե Գաբրիելյանի, Ներսես Երիցյանի, Արթուր Ջավադյանի, Վարդան Արամյանի: Այս մոդելը պետք է կասեցվի, այն ապագա չի կարող ունենալ Հայաստանում, որովհետև այն չի ապահովում զարգացման որակական տեմպ: Այդ նույն մոդելի առանցքային հատվածներից մեկը եկամուտների՝ գնալով աճող կենտրոնացումն է: Բերեմ օրինակ. այսօրվա քաղաքական վերնախավը, որը գտնվում է իշխանությունում՝ հանրապետականներն ու դաշնակցականները, իրենց դիրքավորել են որպես ավելի սոցիալական, քան մեր՝ ՀՀՇ իշխանություններն էին: Բայց ՀՀՇ իշխանության ժամանակ աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները կազմում էին համախառն ներքին արտադրանքի 40 տոկոսը (1995թ.), այս մարդիկ 20 տարում իջեցրել են 33 տոկոսի (2015թ.): Իրականում կապիտալը` փողը, իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Սա մեծ դեր է խաղում: Այսինքն՝ այդ ՀՀՇ իշխանությունը շատ ավելի մարդկային էր, ավելի սոցիալական ու սոցիալիստական էր, քան հանրապետականներն ու դաշնակցականներն են: 2016-2017թ.թ. միտումները շարունակվել են: Բերեմ ապշեցուցիչ փաստեր. երբ ամբողջ տնտեսությունը հավաքում են 10-20 հոգու ձեռքում, դուք հեշտ եք կառավարում, դուք նրանց գներն եք թելադրում, նրան երաշխավորում, որ անընդհատ շահույթ կստանաք: Թող տղաներն ինձնից չնեղանան, մեծ մասամբ, պատգամավորներ, նախարարներ, վարչապետներ, նախագահներ են դառնում այն մարդիկ, որոնք խոշոր գործարար են: Իրենք բուրժուաներ են: Ուզում եմ հասկանալ ՝ ո՞ր «դեպուտատը» կամ նախարարն է ներկայացնում բանվոր դասակարգին, հասարակ ժողովրդին:
-Ենթադրում եմ՝ կասեն՝ ռեյտինգայինները:
-Բոլոր ռեյտինգայինները խոշոր մոնոպոլիստներ են ու խոշոր կապիտալիստներ: Բոլորը,ոչ թե միայն 40 հազար և ավելի ձայն հավաքածները: Այսինքն՝ ինչ է ստացվում…
-Պետություն` առանց սոցիալական պաշտպանության:
-Այո: Բայց չէ՞ որ իշխանության են եկել ուժեր, որոնք մեզ քննադատում էին՝ որպես վայրի լիբերալիստների: Նշածս թիվը (նկատի ունի՝ աշխատավարձը ՀՆԱ-ի նկատմամբ -խմբ.) Ռուսատանում այսօր 52 տոկոս է, Դանիայում՝ 58, Ուկրաինայում՝ 42 , Վրաստանում՝ 37 տոկոս: Հայաստանը վատագույնն է հետխորհրդային 15 հանրապետությունների մեջ. աղքատության մակարդակն այսօր ամենաբարձրն է: Նույնիսկ Ղրղզստանում ավելի ցածր է: Միակ ցուցանիշը, որով Հայաստանը մեկ այլ երկրից լավ դիրքում է, ծայրահեղ աղքատության ցուցանիշն է. դրանով Վրաստանից մի քիչ ավելի լավ ենք: Անցնելով առաջ՝ կարող եմ բերել թվեր. 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ հանրապետության նախագահ, նա խոստացել էր տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, տասը տարում՝ 2008-ից -2017, տնտեսական աճը գումարային պետք է կազմեր 96 տոկոս: Մենք, ճիշտ է, աճել ենք, բայց աճել ենք 24 տոկոսով:
-Համաշխարհային տնտեսական ճգնաժամ է եղել:
- Բայց աշխարհի տնտեսությունն աճել է 28 տոկոսով, Վրաստանինը՝ 44, Ադրբեջանինը՝ 39, Մոլդովայինը՝ 39: Մեզնից ավելի վատ են եղել Ռուսաստանը և Ուկրաինան: Հիմա նայեք՝ երբ տնտեսությունն աճել է 24 տոկոսով, գնաճը գումարային եղել է 48.2, սա շատ քիչ է ի դեպ, որպեսզի խրախուսվի զարգացումը, բայց անգամ այդ գումարային գնաճի դեպքում մեզ մոտ միջին ամսական աշխատավարձը 74 227 դրամից դարձել է 202 հազար 234 դրամ: Այսինքն՝ այն աճել է գրեթե 3 անգամ: Եթե հանում ենք գնաճը, ստացվում է, որ ռեալ աշխատավարձն աճել է 80 տոկոսով: Ուրեմն՝ երկրում ռեալ աշխատավարձն աճել է 80 տոկոսով, բայց աշխատավարձն իր աճի տեմպերով՝ և՛ ռեալի, և՛ անվանականի, ավելի բարձր է եղել, քան թե ՀՆԱ-ը, բայց, արի ու տես, որ ՀՆԱ-ում վարձու աշխատանքի մասնաբաժինն իջել է: Սա հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե 60 տոկոսով կրճատվեին աշխատատեղերը: Դրա համար նախագահին, վարչապետին կհորդորեի՝ այստեղ-այնտեղ միջին աշխատավարձի թիվ չբարձրաձայնել: Ես պատրաստ եմ մի օր նստել… վերջապես, մի օր խելքի բերենք տնտեսությունը: Վիճակագրական վարչության պետը 22 տարի աշխատում է: Մարդ, ով աշխատում է այնպես, որ միշտ մնա իր աշխատանքին: Էս իմ ասած թվերը բացարձակ ճշմարտություն են: Ես նախկինում նույն բանն ասել եմ նրա գյուղատնտեսական թվերի մասին, որը նա չուղղեց: Տնտեսական աճի ինդեքսները ՀԲ-ի հարթակում։ Ձեր առաջարկած տնտեսական մոդելի աճը հիմնարար տնտեսական կայուն աճ չէ, դիվերսիֆիկացված չէ: Ես ,օրինակ, ընդունում եմ, որ գոնե Կարեն Կարապետյանը նախարարությունների առաջ որոշակի խնդիրներ է դնում: Անցյալ տարի, ընդունում եմ, որ աճ է եղել, չնայած, ինչքան ասում են, այդքան չի եղել:
- 7.7 տոկո՞ս:
-Այո։ Աճ եղել է ՏՏ, զբոսաշրջության ոլորտներում։ Բայց եթե իրենք հետևեին, կտեսնեին, որ աճել են նաև «Վիվառոները», պղնձի հանքաքարի արտահանումը։ Իսկ միայն Թեղուտի օրինակով կարող ենք փաստել, որ քամուն է տրվել մի քանի հարյուր միլիոն դոլար:
-Նկատի ունեք, որ դանիական կողմը փակեց ծրագիրը:
-Ըստ մամուլի հայտարարությունների՝ Թեղուտը փակ է, վկայակոչվում է պոչամբարը: Հասկացեք՝ այդ 400 միլիոնը մի ժամանակ մտել է աճի մեջ: Իսկ հիմա դառնալու է բեռ հանրապետության վզին: Էս աճերը… մենք աճում-աճում ենք, մեկ էլ տեսնում ենք՝ սխալ ենք աճել, աճը ջնջում ենք, բայց չենք շուռ գալիս, տնտեսական աճի թիվը ճշտում: Ես լրջորեն մտահոգված եմ… մի մարդ գտե՛ք, որ Ազգային վիճակագրական ծառայությունը կարգի բերի։
-Ասացիք՝ շատ հարմար է, որ 15-20 հոգու ձեռքին լինի տնտեսությունը: Հայտարարվեց, որ 7 հոգի ներկրում են 20 հազար անուն ապրանք: Այս իրավիճակում երբևէ կարո՞ղ է ստատուս քվո փոխվել:
- Մեզ պետք է, որ 7 հոգի չլինեն, այլ 70 հազար և ավելի։ Պատկերավոր ասած՝ այդ 70 հազարը, որ բերում են, մենք ունենում ենք 70 հազար հատ ավելացված արժեք: 7 հոգի՝ 7 հոգու ավելացված արժեք: Շատ հաճախ ՀՆԱ-ը կարող է աճել, բայց մենք չունենանք, այսպես կոչված, ազգային եկամուտի աճ: Դրա համար այդպիսի աճով հեռուն չես գնա: Հետո 7 հոգու ֆանտազիան ի՞նչ է… թեկուզ մտքի գիգանտ լինեն։ Ու սրանց աճը կայուն չէ: Վերջին հաշվով՝ հանրապետության ՀՆԱ-ը 2008-2009 թ.թ..11.2 միլիարդ դոլար էր, 2016-ին՝ 10.5, երևի անցած տարվա տվյալները բարձրանան՝ 11: Հաճախ մենք ՀՆԱ-ի աճ էինք ստանում, փորձում այն ստանալ՝ արժևորելով դրամը… էս հանցագործությունների համար ո՞վ է պատասխան տալու և տվել: Այսինքն՝ նրանում, որ գործնականում երկիրը մոտ 10 տարի է՝ դանդաղ է աճում: Չնայած գտել են ձև՝ ասում են՝ տեսեք՝ 3 տոկոս, 4 տոկոս: Մենք ինչի՞ ենք հասել այս տարիներին: Հասել ենք բյուջեի 2 միլիարդ 300 միլիոն դոլարի: Սա, եթե համեմատում եմ 97 թվականի բյուջեի հետ, 400 միլիոն դոլար էր, 1996-2017 թ.թ. դոլարը 2.5 անգամ արժեզրկվել է։ Այսինքն՝ 21 տարում մեր բյուջեն համեմատական 1 միլիարդից դարձել է 2.3: Բայց այդ ընթացքում մենք հանրապետության արտաքին պարտքը 800 միլիոն դոլարից հասցրել ենք 6.5 միլիարդի: Երկիրը, այո՛, անպայման պետք է պարտք վերցնի: Այստեղ էլ խնդիր կա, պարտքը վերցնում են վերանորագման համար, պարտքը չեն վերցնում ներդրումների համար: Եվ, այո՛, այդ պարտք վերցնելը կավ կլիներ, եթե տարեկան ունենայինք 10-15 տոկոսանոց տնտեսական աճ: Բայց ՀՆԱ-ի ծավալը մնում է նույնը՝ 11 միլիարդ, պարտքը 800 միլիոնից դառնում է 6.5 մլրդ դոլար: Մենք հիմա ամեն տարի 400-600 միլիոն պարտք ենք մարելու:
-Ինչու՞ են միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեզ շարունակում պարտք տալ: Շատ տնտեսագետներ պնդում են, որ «պարտք-ՀՆԱ» հարաբերակցության վտանգավոր շեմին ենք մոտեցել:
-Շարունակում են տալ, որովհետև աշխարհում փողերն էժան են, չգիտեն՝ ինչ անեն: Շվեյցարիան ձրի փող է բաժանում. 500 միլիարդ եվրո ունի, չգիտի՝ ինչ անի, որովհետև և՛ եվրոն, և՛ դոլարը տպվում են, այսպես կոչված, քանակական փոփոխությունների ծրագրով, դրանք չունեն նախկին արժեքը: Այսինքն՝ տպվում են այնքան, ինչքան պետք է: Պետք է Արևմուտքին, դրանից հետո նրանք իրենց ներքին պարտքի պրոբլեմը դարձնում են այլ երկրների արտաքին պարտք: Դեռ մի բան էլ պիտի խնդրեն, որ վերցնենք:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
17:37 • 04.05.24 Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում