Եթե կա չօգտագործվող պետական գույք, պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը. վարչապետ

19:44 • 24.02.18



Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017 թ. կատարված աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 103.8 տոկոս:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է    146 մլրդ 408.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 98.6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.8 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900.0 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 115.8 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.7 տոկոս: Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785.4 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 106.0 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4.3 տոկոս: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 94.7 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2.8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214.7 մլն դրամ,  աճը 2016թ. նկատմամբ՝ 115.5 տոկոս,  տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս:

Հաստատվել է 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը, և ամբողջությամբ պատրաստ է 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018 թ. ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից Լոռու մարզում ընթացիկ տարում նախատեսվող ներդրումային ծրագրերը:

Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը, այն է՝ ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։

Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մարզի համայնքների բյուջեներով 2017 թ. նախատեսված մուտքերն  ապահովվել են 96.6 տոկոսով, կամ նախատեսված 7333.3 մլն դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086.7 մլն դրամ: 2016 թ. համեմատ սեփական եկամուտների կատարողականն ավելացել է 11.1 տոկոսով. Մարզպետը նշել է, որ 100 տոկոսանոց հավաքագրում չի հաջողվել արձանագրել հողի հարկի մասով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականատերերի հանրապետությունից բացակայելու հանգամանքով: Վարչապետն ընդգծել է, որ պետք է հարցը կարգավորել և հանձնարարել է ներկայացնել լուծումներ:

Շինարարության մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ  2016 թ. շինթույլտվությունների թիվը կազմել է 114, 2017 թ.՝ 212, նոր իրականացված շինարարության ծավալը կազմել է 29686 քմ՝ 2016 թ. 17380  քմ դիմաց: 2018 թ. համար վարչապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել տրվող շինթույլտվությունների տրամադրման քանակը և շինարարության ծավալը՝ կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումը.

«2017 թ. շինթույլտվությունների քանակը ձեզ մոտավորապես պետք է հուշի, թե 2018 թ. որքան շինարարություն եք ունենալու ծավալային հաշվարկով: Հիմա մենք համատիրությունների վերաբերյալ օրենք ենք պատրաստում և նոր ինստիտուտ ենք ներդնում, որին պետք է ակտիվ մասնակցել: Մենք ցանկանում ենք նաև դրանով արդյունավետ կառավարիչների ինստիտուտ ձևավորել»:

«Մաքուր Հայաստան» ծրագրի կատարման մասով զեկուցվել է, որ մարզի համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ինքնածախսածածկման եղանակով կատարելու և անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովելու նպատակով մարզի բոլոր համայնքներում, բացի շատ փոքր համայնքներից, առաջարկվել է նախատեսել աղբահանության գծով վարձավճարներ և ապահովել դրանց գանձումը:

Ըստ համայնքների կողմից ներկայացված 2018 թ. բյուջեների՝ աղբահանության գծով վարձավճարները նախատեսվել է 327.3 մլն դրամ, 2017 թ. նախատեսված 241.9 մլն դրամի կամ փաստացի 226.2 մլն դրամի դիմաց: Նախատեսվել է աճ՝ 2017 թ. պլանի նկատմամբ 35.3 տոկոս, իսկ փաստացիի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Վարչապետը Կարապետյանը նշել է, որ աղբահանության մուտքերի և ծախսերի մասով 2018 թ. նպատակադրված ցուցանիշները պետք է համաչափ լինեն.

«Աղբահանության բյուջեն պետք է բալանսավորված լինի, և վարձավճարներից ակնկալվող մուտքերն ու բյուջեով նախատեսված ծախսերը պետք է համարժեք լինեն: Եթե մարզի բոլոր համայնքապետերը կարողանան այս ոճով աշխատել, մենք սուբսիդիան կշարունակենք տալ այնքան, որքան տալիս ենք և կկարողանանք աղբահանությունն արդյունավետ կազմակերպել: Հաջորդ շաբաթ վերանայում եք բոլոր համայնքների բյուջեները, աղբահանության մուտքերը պետք է ավելի շատ լինեն, քան ծախսերը: Ձեր նշաձողը դնում եք ու կատարում եք»:

Անդրադառնալով մարզում ճանապարհաշինության հարցին՝ վարչապետը Լոռու մարզի ղեկավարությանը և համայնքապետերին առաջարկել է ուսումնասիրել և ներկայացնել միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ առաջարկություններ՝ պետություն-համայնք համատեղ ջանքերով իրականացնելու հեռանկարով:

«2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձևավորենք: Ամեն վարչություն հստակ պետք է իմանա իր ծրագիրը, վիճակագրությունը, հստակ պետք է ախտորոշած լինի իր խնդիրները: Եթե քաղաքաշինության հետ է կապված, բոլոր համայնքներում շինթույլտվությունների տրամադրման կարգերը պետք  է մաքսիմալ պարզեցված լինեն, մաքսիմալ պոտենցիալ ներդրողի համար հասկանալի լինեն: Դուք պետք է հետևեք խոչընդոտ, պրոբլեմ տեղերում կա, թե ոչ, նաև պետք է հետևեք, որ մենք աստիճանաբար պետք է գոտիավորում անենք, մանավանդ մեծ քաղաքների համար»:

Գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գյուղատնտեսական վարելահողերի ծավալը 42000 հա է, օգտագործվում է 30000-33000 հա-ն, և ոռոգման ցանցի վատ վիճակի պատճառով կա ընդամենը 9000 հա ոռոգելի հողատարածք:

Վարչապետ Կարապետյանը համայնքապետերին առաջարկել է դիտարկել այն տարբերակը, որ եթե պոտենցիալ ներդրողն իր բիզնես ծրագրով լուծում է որևէ  համայնքի ջրամատակարարման հարցը, ապա կարելի է քննարկել չօգտագործվող հողատարածքի որևէ մասը ներդրողին տրամադրելու հնարավորությունները: Նշվել է, որ 2017 թ. պետական աջակցության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 30-ը:

Վարչապետը հանձնարարել է գույքագրել,  թե մարզում տեխնիկայի ընդհանուր պահանջարկը որքան է կազմում և քանի միավոր է անհրաժեշտ՝ գյուղատնտեսական շուկան զարգացնելու համար և դրա հիման վրա մշակել ծրագիր: Մարզում կա 5 հա ջերմոցային տնտեսություն, 10 հա ոռոգվում է կաթիլային համակարգով, իսկ 2018 թ. ծրագրվում է կաթիլային համակարգով ոռոգել մոտ 60 հա հողատարածք և հիմնել ևս 2 ջերմոցային տնտեսություն: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որ համայնքում որ ոլորտի զարգացումն է առավել նպաստավոր և ըստ համայնքների գոտիավորում իրականացնել:

Անդրադառնալով հակակարկտային կայանների բացակայության հարցին՝ վարչապետը նշել է, որ հակակարկտային պաշտպանության նոր համակարգ է ներդրվում, տեղադրվելու է 36 հրթիռային կայան, որոնք ծածկելու են ողջ գյուղատնտեսական դաշտը:

Մարզային, համայնքային և հանրապետական գույքի կառավարման հարցին՝ վարչապետը նշել է, որ արդյունավետ կառավարելու նպատակով պետք է ներգրավել մասնավոր կառավարիչներ, որոնք համապատասխան բիզնես ծրագրի իրականացմամբ և միաժամանակ պետական գույքի պայմանների պահպանմամբ կարող են արդյունավետ կառավարում իրականացնել:

«Եթե կա չօգտագործվող համայնքային, մարզային, հանրապետական նշանակության գույք, պետք չէ տարիներով սպասել, որպեսզի գան այդ գույքը գնեն: Պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը»:

Ներդրումային ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում իրականացվել է 34 մլրդ 645 մլն դրամին համարժեք ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ, հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում:  2018 թ. նախատեսվում է 22 մլրդ դրամի ներդրում միայն մասնավոր հատվածում, 1122 աշխատատեղ:

Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ընթացքի մեջ է համայնքների անձնագրերի պատրաստման գործընթացը, որոնք կավարտվեն մինչև մարտի կեսեր: 2017 թ. մոտ 200000 զբոսաշրջիկ է այցելել՝  2016 թ. համեմատ կրկնակի աճ է արձանագրվել:

Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկին Լոռու մարզ բերելու համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատել: Ընդգծելով մարզում առկա տեսարժան վայրերի և հուշարձանների ճիշտ ներկայացման կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ակտիվ աշխատել զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաև, որ վճարովի ծառայությունների աճ է արձանագրվել առողջապահության ոլորտում, իսկ կրթության բնագավառում  10 համայնքում 17 մարզային ենթակայության դպրոցներում ստեղծվել են սմարթ դասասենյակներ, միջոցների ծավալը կազմել է 128.0 մլն դրամ: Վարչապետը կարևորել է ֆիզկուլտուրայի և օտար լեզուների դասավանդումը հատկապես գյուղական համայնքների դպրոցներում՝  նշելով.

«Ինչպիսին եմ պատկերացնում մեր վաղվա քաղաքացուն: Մեր երեխան անպայման պետք է առողջ լինի, դրա համար ֆիզկուլտուրան չափազանց կարևոր է: Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն երեք լեզու իմանա՝ ոչ թե որովհետև դա մոդայիկ է,  այլ դա դառնալու է խիստ անհրաժեշտ: Մենք պետք է կարողանանք դպրոցում երեխաներին սովորեցնել բնական գիտություններ, լեզուներ, ֆիզկուլտուրա, ՏՏ, ռոբոտատեխնիկա, բիզնես և ֆինանսական մտածելակերպ»:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:39 • 22/06

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են` Սամպաոլին հեռացվի

11:37 • 22/06

Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնը ստանձնել է թատրոնի տնօրենը

11:28 • 22/06

ԿԲ նախագահը մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

11:25 • 22/06

Շուրջ 500 երեխա վերամիավորվել է իր ծնողի հետ՝ ԱՄՆ-ի սահմանին բաժանումից հետո

11:23 • 22/06

Կտեսնվենք Ռուսաստանի հետ եզրափակիչում. Իվիցա Օլիչ

11:22 • 22/06

Հունիսի 27-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի. Գագիկ Սուրենյան

11:13 • 22/06

Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորությունները

11:06 • 22/06

Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է ԱլԳ երկրների արտգործնախարարների հանդիպմանը

11:00 • 22/06

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

10:58 • 22/06

ՀՀ նախագահի կողմից ներկայացվել է ՍԴ դատավորի թեկնածուների առաջադրման կարգը

10:56 • 22/06

«Իրավունք». Կուլիսներում հասունանում է կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի միջև

10:55 • 22/06

Le Buteur. Այս շաբաթ Մահրեզը կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

10:50 • 22/06

ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել սիրիական գյուղին. լրատվամիջոցներ

10:49 • 22/06

Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

10:47 • 22/06

«Հրապարակ». ԸՕ փոփոխությունները չեն ուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության, որ ընտրու­թյուններն արագ լինեն

10:46 • 22/06

Բողոքի ակցիա «Ոսկու աշխարհի» մոտ. պահանջում են իջեցնել վարձավճարները. ուղիղ

10:39 • 22/06

Իրաքից եկած փախստական ընտանիքը նպատակ ունի մշտական բնակություն հաստատել Հայաստանում

10:38 • 22/06

Ստամբուլի նորակառույց օդանավակայանում առաջին վայրէջքը կատարել է Էրդողանի ինքնաթիռը

10:37 • 22/06

«Ռեալը» ցանկանում է գնել «Բավարիայի» կիսապաշտպանին

10:36 • 22/06

«Ժողովուրդ». Էջմիածնում նոր կլաններ են ձևավորվում

10:28 • 22/06

«Ինձ դա ընդհանրապես չի հուզում». Թրամփը բացատրել է իր կնոջ՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնված հագուստի վրայի գրությունը (լուսանկարներ)

10:25 • 22/06

Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել

10:14 • 22/06

Լուկաշենկոն ընտրեց ոչ Ռուսաստանը. Բելառուսը փորձում է մերձենալ ԵՄ-ի հետ. «Независимая Газета»

10:09 • 22/06

«Ժողովուրդ». Ի՞նչ են իրականում հայտնաբերել Առաքել Մովսիսյանի տանը

10:04 • 22/06

Ստամբուլում հրդեհ է բռնկվել 32-հարկանի բիզնես կենտրոնում (տեսանյութ, լուսանկարներ)

09:59 • 22/06

«Ժողովուրդ». Արմավիրի քաղաքապետը հրաժարակա­նի դիմում է ներկայացրել, որի մասին այսօր կհրապարակվի

09:56 • 22/06

Շվեդական քաղաքի փողոցները «գրոհել» են ահռելի չափերի առնետները

09:51 • 22/06

Վթարային ջրանջատում` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

09:46 • 22/06

Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

09:39 • 22/06

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

09:31 • 22/06

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել

09:15 • 22/06

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում. որդիները նրա կնոջն են մեղադրում

09:13 • 22/06

Instagram-ի օգտատերերի կողմից ամենասիրված լողափերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:09 • 22/06

Ավտովթար Երևանի Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում. 5 մարդ հոսպիտալացվել է

08:56 • 22/06

«Ժամանակ». ՀՀ-ում խնայված յուրաքանչյուր լումա ավելացնում է ՀՀ-ի թե´ պաշտպանունակությունը, թե´ արտաքին քաղաքական կենսունակությունը

08:39 • 22/06

«Ժամանակ». ՀՀ իրավապահները սերտ համագործակցում են ԱՄՆ Դաշնային բյուրոյի հետ. առաջիկայում աղմ­կահարույց բացահայտումներ կլինեն օֆշորային գործերով

08:20 • 22/06

«Ժամանակ». ԱԱԾ-ն նախկին պաշտոնյաների բնակարաններից և տարածքներից հայտնաբերվել է մոտ 200 կգ ոսկի

23:58 • 21/06

ԱԱ-2018. Խորվաթիան խոշոր հաշվով հաղթեց Արգենտինային (տեսանյութ)

23:58 • 21/06

Bentley-ն կուպեանման ամենագնաց կթողարկի

23:46 • 21/06

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

23:33 • 21/06

Ռումինիայում 3.5 տարվա ազատազրկման են դատապարտել խորհրդարանի ղեկավարին

23:20 • 21/06

Թրամփը նախատեսում է Պուտինի հետ հանդիպել հուլիսին. Bloomberg

23:07 • 21/06

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Ռուսաստանի հետ խաղի մրցավարությունը

23:05 • 21/06

Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ․ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում արձանագրվող վերաբերմունքը

23:00 • 21/06

ԱՄՆ-ն Թուրքիային է փոխանցել F-35 կործանիչների առաջին խմբաքանակը

22:41 • 21/06

Բալիում կարգելվեն պլաստիկ տոպրակները՝ երկու դեռահաս աղջկա ջանքերի շնորհիվ (լուսանկարներ)

22:20 • 21/06

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են ընտրություններին ընդառաջ երկիր ժամանած շվեդ դիտորդին

22:03 • 21/06

Ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսել․ ռազմական փորձագետը՝  Զաքիր Հասանովի հայտարարության վերաբերյալ

22:02 • 21/06

Պաշտոնական. Նագելսմանը կգլխավորի «Լայպցիգը» 2019/20 մրցաշրջանից

21:52 • 21/06

Վաշինգտոնում հայկական մշակույթի փառատոն կանցկացվի

21:39 • 21/06

Կենսաթոշակների օրենքն այնքան գրավիչ պետք է լինի, որ չմասնակցելը լինի անմտություն, առողջապահական ապահովագրության հարցն էլ պետք է լուծվի. «Դեմ եմ» նախաձեռնության անդամ

21:31 • 21/06

Հայտնի եվրապատգամավորը Բրյուսելում իր հյուրերին ներկայանում է որպես հայ

21:21 • 21/06

ԱԱ-2018. Արգենտինա-Խորվաթիա. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

21:17 • 21/06

Բաքվի և Երևանի համաձայնությամբ՝ Ռուսաստանն աշխատում է խնդրների կարգավորման ուղղությամբ. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին

21:10 • 21/06

Կառավարությունը քննարկում է քայլեր, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը. վարչապետն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին

21:02 • 21/06

ԱԱ-2018.Ֆրանսիան հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆ(տեսանյութ)

20:59 • 21/06

Ճապոնացի պաշտոնյաները ներողություն են խնդրել հեռուստատեսությամբ աշխատակցի՝ 3 րոպե շուտ ընդմիջման դուրս գալու համար

20:59 • 21/06

Հայկ Մարությանն անդամակցել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը. պայքարը շարունակելու է քաղաքական դաշտում

20:51 • 21/06

Կոնդի կառավարական առանձնատները կուտակել են 54 մլն դրամի ջրի պարտք. Ն. Փաշինյանն ընդունել է «Վեոլիա»-ի փոխնախագահին

20:38 • 21/06

Մեղադրանք է առաջադրվել «Ալո» մականունով «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին, ով ձերբակալված է

20:36 • 21/06

ՄԻԵԴ-ը մերժել է վերանայել Անդերս Բրեյվիկի բողոքը բանտում իր իրավունքների խախտման մասին

20:32 • 21/06

Զ. Մնացականյանը մասնակցելու է ԱԼԳ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ԱԳՆ

20:28 • 21/06

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

20:26 • 21/06

Գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը. ՀՀ վարչապետը՝ Չինաստանի դեսպանին

20:20 • 21/06

Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

20:18 • 21/06

Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը (լուսանկարներ)

20:08 • 21/06

Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին անդրադարձ է եղել վիզաների ազատականացմանն առնչվող հարցին

20:04 • 21/06

Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (թարմացված)

19:58 • 21/06

Կիլիան Մբապեն յուրօրինակ ցուցանիշ է գրանցել

19:56 • 21/06

Լիպեցկում բեռնատարը բախվել է կանգառում կայանած ավտոբուսին. կա 6 տուժած

19:52 • 21/06

2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 անօդաչու. Ս. Հասրաթյանն ամփոփում է

19:47 • 21/06

Նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են հայկական գյուղմթերքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա

19:44 • 21/06

Թոմաս դե Վաալը ներկայացրել է իր 20-ամյա գործունեության ամփոփումն ու այդ ընթացքում կատարած նկատառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ

19:37 • 21/06

Երևանում օտարերկրացին կեսգիշերին հրավառություն է արել. ոստիկանները հայտնաբերել են կատարողին

19:29 • 21/06

Ինչ են խոստանում Թուրքիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կրոնական փոքրամասնություններին․ «Ակօսի» անդրադարձը

19:23 • 21/06

ՀԿ նախագահը որպես աշխատակից է ձևակերպել աշխատանքի չհաճախած 10 անձի. յուրացվել է 2 միլիոն դրամ

19:19 • 21/06

Թուրքիայում իշխանամետ ալիքը նախապես պատրաստել է Էրդողանի հաղթանակն ազդարարող եթերը, որը պատահաբար հայտնվել է համացանցում

19:05 • 21/06

ՀՔԾ-ն կարճել է Ն. Փաշինյանի, Ա. Միրզոյանի, Ս. Միքայելյանի ձերբակալության փաստով քննված քրեական գործի վարույթը, դադարեցրել մի շարք անձանց քրեական հետապնդումը

19:01 • 21/06

ԱԱ-2018՝ Ֆրանսիա-Ավստրալիա. ուղիղ

18:48 • 21/06

Օսմանյան կայսրությունում պալատական լուսանկարիչը հայազգի Պողոս Թագուլյան է եղել․ թուրք ուսումնասիրողի անդրադարձը

18:46 • 21/06

Վերաքննիչ դատարանը ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին՝ մերժելով դատախազի բողոքը. պաշտպան

18:40 • 21/06

Facebook-ը խմբերին վճարովի բաժանորդագրության փորձնական գործառույթ է գործարկել

18:37 • 21/06

Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 51 քրեական գործ. վնասից ավելի քան 44 մլն դրամը վերականգնվել է

18:33 • 21/06

Ես հստակ կարող եմ հայտարարել, որ Արամ Աթեշյանը պետության դրածոն է․ Կարո Փայլան

18:29 • 21/06

Կառավարության համար առանցքային է ՏԻՄ-երում ինքնուրույնության ու ժողովրդավարության բաղադրիչի հզորացումը. Ս. Պապիկյան

18:25 • 21/06

ՀՖՖ. Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանին կմասնակցի ութ թիմ

18:20 • 21/06

Կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերը լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում կկատարեն իրենց գործառույթները. վարչապետ

18:15 • 21/06

ԱԱ-2018. Հայտնի է, թե ով է Դանիա-Ավստրալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

18:14 • 21/06

Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են կալանավորների փոխանակման հարցը

18:06 • 21/06

Որպես զինվորական` Նախիջևանից վտանգ չեմ տեսնում. Լևոն Ստեփանյան

17:58 • 21/06

ԱԱ-2018. Դանիան ոչ-ոքի խաղաց Ավստրալիայի հետ (տեսանյութ)

17:58 • 21/06

Ըստ նախնական հարցումների՝ Էրդողանն առաջին փուլով չի ընտրվի, իսկ ընդդիմությունը խորհրդարանական մեծասնություն կստանա

17:56 • 21/06

ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված Գառնիկ Հովակիմյանը ազատ արձակվեց

17:53 • 21/06

Նեթանյահուի կնոջը մեղադրանքներ են առաջադրվել՝ ռեստորաններից պետական բյուջեի հաշվին սնունդ պատվիրելու համար

17:47 • 21/06

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

17:44 • 21/06

«Մտածում էի՝ ՉԹՕ է». Վորոնեժում նկարահանել են երկնաքարի անկումը (լուսանկարներ, տեսանյութեր)

17:37 • 21/06

Թաիլանդում ձերբակալել են ավելի քան 40 ինքնաշեն ռումբ ու նռնակ տեղափոխող գրոհայինի

17:31 • 21/06

Երևանյան գրասենյակներից մեկից խոշոր չափերով գողություն է կատարվել. տեսախցիկը ֆիքսել է գողացողին (տեսանյութ)

17:16 • 21/06

Առանց իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը զինպահեստ չէր կարող ունենալ. Մյասնիկ Մալխասյան (տեսանյութ)

17:16 • 21/06

Եթե սիրիական բանակը հարվածի Իդլիբին՝ Թուրքիան կլքի Աստանայի բանակցությունները․ Չավուշօղլու