Կոռուպցիայի, վստահության պակասի, հույսի պակասի խնդիրները լուծում ունեն, և լուծումները պետք է գան վերևից. Արմեն Սարգսյան

21:37 • 25.02.18



ՀՀ իշխող կոալիցիայի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդմանը հայտարարեց, թե ՀՀ նախագահի առաջարկը անսպասելի էր, չնայած կարելի է նաև ասել, որ սպասված էր:

«Իմ անունը պատեհ, անպատեհ հայտնվում էր զանազան քննարկումների առարկա, որպես նյութ: ՀՀ նախագահի առաջարկությունն ընդունելուց առաջ իմ շնորհակալությունը հայտնեցի. ցանկացած հայի համար նման առաջարկը մեծ պատիվ է, բայց հարկ կար հստակ իրավիճակը գնահատելու, մտածելու, խորհելու»,-ասաց նա և նշեց, թե դա որևէ պաշտոնի պարզ առաջարկ չէր։

Ըստ Սարգսյանի՝ անցումային շրջանում, երբ երկիրը անցնում է խորհրդարանական համակարգի, պաշտոնը կարող է նոր իմաստ ձեռք բերել։

«Մի քանի շաբաթ առաջ ալեգորիկ ձևով նույնիսկ փորձեցի կարծիք հայտնել, որ հստակ տարբերություն ցույց տամ՝ ասելով, որ սա ոչ թե հանրապետության 4-րդ նախագահն է, այլ 4-րդ Հանրապետության 1-ինը։ Իհարկե սա ալեգորիա է, իրական չէ. խոսքը գնում է 3-րդ Հանրապետության 4-րդ նախագահի մասին, բայց էապես տարբերվելու է 3 նախագահներից և՛ լիազորություններով, և՛ պարտականություններով: Սա խնդիր է, որի շուրջ պետք է մտածել»,-ասաց նա:

Հարցին, թե լայն շրջանակների հետ հանդիպում ունենալուց հետո ի՞նչը նրան համոզեց ընդունել առաջարկը, Արմեն Սարգսյանը նախ նշեց, թե ծրագրում է դեռ շարունակել հանդիպումները, նույնիսկ եթե չընտրվի:

«Այս պահին հետաքրքրությունս այնքան մեծ է, որ կցանկանամ շարունակել հանդիպել, հասկանալ՝ որտեղ ենք, ուր ենք գնալու»,-ասաց նա:

Իսկ թե ինչը դրդեց համաձայնել առաջարկին, նախագահի թեկնածուն նշեց, թե գործոնները շատ են. «Սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին ոչ ասելը դասալքության կեցվածք կլիներ: Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում ՀՀ-ում, բայց երբ հանդիպում ես պարզ մարդկանց, լրիվ այլ մոտեցում է և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Մարդիկ իրենց սպասելիքն են քեզ ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար սպասելիքներ պետք չի ունենալ, կամ մյուս ծայրահեղությունը՝ որ ամեն ինչ կարող է. իրականությունը երկուսի մեջտեղում է»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը նշեց, թե նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի մեծ պարտականություններ ու լիազորություններ, մեծ խնդիր է դրվում նրա առաջ՝ ձևավորել նախագահի կերպարի մշակույթ:

Արմեն Սարգսյանը նշեց, թե ինչպիսին է պատկերացնում նոր նախագահի ինստիտուտը:

«Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,-ասաց նա:

Իսկ թե ինչ հարցեր է կարևորելու նախագահ դառնալու դեպքում՝ նա նշեց, թե դրանք շատ են՝ հարցեր, որոնք սերտորեն կապվում են Արցախյան հիմնահարցին, Արցախի ապագա կարգավիճակին, Հայաստան - Սփյուռք կապին:

«Ես կարող եմ կոռուպցիայի մասին խոսել, վստահության պակասի, հույսի պակասի, գուցե կարող ենք խոսել քաղաքացու մասին, դրանք բոլորը լուծում ունեն և հստակ են. լուծումները պետք գան վերևից ներքև, նաև հասարակության կարծիքը մաքրելու անելիք կա, այսինքն՝ նաև ներքևից վերև»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ հանրության մեջ ամենամեծ խնդիրներից մեկը, որ հանդիպումներից է հասկացել, անհանդուրժողականությունն է մյուսների կարծիքների նկատմամբ։

«Զարմանալի երևույթ ես տեսնում. շատ հաճախ հակառակ կողմի կարծիքը, ընդ որում՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, չեն լսում: Չեմ կարծում, որ անհանդուրժողականությունը որևէ լավ տեղ տանի: Էական է մարդկային իրավունքներից ամենակարևորներից մեկը՝ ազատ կարծիք արտահայտելը, կիրառելը»,-ասաց նա և կարևորեց հասարակության հետ երկխոսությունը:





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:39 • 22/06

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

09:31 • 22/06

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամ­ներն իրենց բիզնեսների հետքերը կորցնե­լու գործընթաց են սկսել

09:15 • 22/06

«Հրապարակ». Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կոնֆլիկտ է առաջացրել նրա ընտանիքում. որդիները նրա կնոջն են մեղադրում

09:13 • 22/06

Instagram-ի օգտատերերի կողմից ամենասիրված լողափերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:09 • 22/06

Ավտովթար Երևանի Խուդյակով և Սաֆարյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

08:56 • 22/06

«Ժամանակ». ՀՀ-ում խնայված յուրաքանչյուր լումա ավելացնում է ՀՀ-ի թե´ պաշտպանունակությունը, թե´ արտաքին քաղաքական կենսունակությունը

08:39 • 22/06

«Ժամանակ». ՀՀ իրավապահները սերտ համագործակում են ԱՄՆ Դաշնային բյուրոյի հետ. առաջիկայում աղմ­կահարույց բացահայտումներ կլինեն օֆշորային գործերով

08:20 • 22/06

«Ժամանակ». ԱԱԾ-ն նախկին պաշտոնյաների բնակարաններից և տարածքներից հայտնաբերվել է մոտ 200 կգ ոսկի

23:58 • 21/06

ԱԱ-2018. Խորվաթիան խոշոր հաշվով հաղթեց Արգենտինային (տեսանյութ)

23:58 • 21/06

Bentley-ն կուպեանման ամենագնաց կթողարկի

23:46 • 21/06

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում

23:33 • 21/06

Ռումինիայում 3.5 տարվա ազատազրկման են դատապարտել խորհրդարանի ղեկավարին

23:20 • 21/06

Թրամփը նախատեսում է Պուտինի հետ հանդիպել հուլիսին. Bloomberg

23:07 • 21/06

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Ռուսաստանի հետ խաղի մրցավարությունը

23:05 • 21/06

Փաստաբանին չի կարելի նույնացնել իր վստահորդի հետ․ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում փաստաբանների նկատմամբ սոցիալական ցանցերում արձանագրվող վերաբերմունքը

23:00 • 21/06

ԱՄՆ-ն Թուրքիային է փոխանցել F-35 կործանիչների առաջին խմբաքանակը

22:41 • 21/06

Բալիում կարգելվեն պլաստիկ տոպրակները՝ երկու դեռահաս աղջկա ջանքերի շնորհիվ (լուսանկարներ)

22:20 • 21/06

Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են ընտրություններին ընդառաջ երկիր ժամանած շվեդ դիտորդին

22:03 • 21/06

Ամեն պահի կարող են ռազմական գործողություններ սկսել․ ռազմական փորձագետը՝  Զաքիր Հասանովի հայտարարության վերաբերյալ

22:02 • 21/06

Պաշտոնական. Նագելսմանը կգլխավորի «Լայպցիգը» 2019/20 մրցաշրջանից

21:52 • 21/06

Վաշինգտոնում հայկական մշակույթի փառատոն կանցկացվի

21:39 • 21/06

Կենսաթոշակների օրենքն այնքան գրավիչ պետք է լինի, որ չմասնակցելը լինի անմտություն, առողջապահական ապահովագրության հարցն էլ պետք է լուծվի. «Դեմ եմ» նախաձեռնության անդամ

21:31 • 21/06

Հայտնի եվրապատգամավորը Բրյուսելում իր հյուրերին ներկայանում է որպես հայ

21:21 • 21/06

ԱԱ-2018. Արգենտինա-Խորվաթիա. մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

21:17 • 21/06

Բաքվի և Երևանի համաձայնությամբ՝ Ռուսաստանն աշխատում է խնդրների կարգավորման ուղղությամբ. Լավրովը` ԼՂ հակամարտության մասին

21:10 • 21/06

Կառավարությունը քննարկում է քայլեր, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը. վարչապետն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին

21:02 • 21/06

ԱԱ-2018.Ֆրանսիան հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆ(տեսանյութ)

20:59 • 21/06

Ճապոնացի պաշտոնյաները ներողություն են խնդրել հեռուստատեսությամբ աշխատակցի՝ 3 րոպե շուտ ընդմիջման դուրս գալու համար

20:59 • 21/06

Հայկ Մարությանն անդամակցել է «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը. պայքարը շարունակելու է քաղաքական դաշտում

20:51 • 21/06

Կոնդի կառավարական առանձնատները կուտակել են 54 մլն դրամի ջրի պարտք. Ն. Փաշինյանն ընդունել է «Վեոլիա»-ի փոխնախագահին

20:38 • 21/06

Մեղադրանք է առաջադրվել «Ալո» մականունով «օրենքով գող» Ալեքսանդր Մակարյանին, ով ձերբակալված է

20:36 • 21/06

ՄԻԵԴ-ը մերժել է վերանայել Անդերս Բրեյվիկի բողոքը բանտում իր իրավունքների խախտման մասին

20:32 • 21/06

Զ. Մնացականյանը մասնակցելու է ԱԼԳ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը. ԱԳՆ

20:28 • 21/06

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ

20:26 • 21/06

Գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը. ՀՀ վարչապետը՝ Չինաստանի դեսպանին

20:20 • 21/06

Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

20:18 • 21/06

Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը (լուսանկարներ)

20:08 • 21/06

Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին անդրադարձ է եղել վիզաների ազատականացմանն առնչվող հարցին

20:04 • 21/06

Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է ԱԱԾ (թարմացված)

19:58 • 21/06

Կիլիան Մբապեն յուրօրինակ ցուցանիշ է գրանցել

19:56 • 21/06

Լիպեցկում բեռնատարը բախվել է կանգառում կայանած ավտոբուսին. կա 6 տուժած

19:52 • 21/06

2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 անօդաչու. Ս. Հասրաթյանն ամփոփում է

19:47 • 21/06

Նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են հայկական գյուղմթերքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա

19:44 • 21/06

Թոմաս դե Վաալը ներկայացրել է իր 20-ամյա գործունեության ամփոփումն ու այդ ընթացքում կատարած նկատառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ

19:37 • 21/06

Երևանում օտարերկրացին կեսգիշերին հրավառություն է արել. ոստիկանները հայտնաբերել են կատարողին

19:29 • 21/06

Ինչ են խոստանում Թուրքիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կրոնական փոքրամասնություններին․ «Ակօսի» անդրադարձը

19:23 • 21/06

ՀԿ նախագահը որպես աշխատակից է ձևակերպել աշխատանքի չհաճախած 10 անձի. յուրացվել է 2 միլիոն դրամ

19:19 • 21/06

Թուրքիայում իշխանամետ ալիքը նախապես պատրաստել է Էրդողանի հաղթանակն ազդարարող եթերը, որը պատահաբար հայտնվել է համացանցում

19:05 • 21/06

ՀՔԾ-ն կարճել է Ն. Փաշինյանի, Ա. Միրզոյանի, Ս. Միքայելյանի ձերբակալության փաստով քննված քրեական գործի վարույթը, դադարեցրել մի շարք անձանց քրեական հետապնդումը

19:01 • 21/06

ԱԱ-2018՝ Ֆրանսիա-Ավստրալիա. ուղիղ

18:48 • 21/06

Օսմանյան կայսրությունում պալատական լուսանկարիչը հայազգի Պողոս Թագուլյան է եղել․ թուրք ուսումնասիրողի անդրադարձը

18:46 • 21/06

Վերաքննիչ դատարանը ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին՝ մերժելով դատախազի բողոքը. պաշտպան

18:40 • 21/06

Facebook-ը խմբերին վճարովի բաժանորդագրության փորձնական գործառույթ է գործարկել

18:37 • 21/06

Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 51 քրեական գործ. վնասից ավելի քան 44 մլն դրամը վերականգնվել է

18:33 • 21/06

Ես հստակ կարող եմ հայտարարել, որ Արամ Աթեշյանը պետության դրածոն է․ Կարո Փայլան

18:29 • 21/06

Կառավարության համար առանցքային է ՏԻՄ-երում ինքնուրույնության ու ժողովրդավարության բաղադրիչի հզորացումը. Ս. Պապիկյան

18:25 • 21/06

ՀՖՖ. Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանին կմասնակցի ութ թիմ

18:20 • 21/06

Կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերը լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում կկատարեն իրենց գործառույթները. վարչապետ

18:15 • 21/06

ԱԱ-2018. Հայտնի է, թե ով է Դանիա-Ավստրալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

18:14 • 21/06

Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են կալանավորների փոխանակման հարցը

18:06 • 21/06

Որպես զինվորական` Նախիջևանից վտանգ չեմ տեսնում. Լևոն Ստեփանյան

17:58 • 21/06

ԱԱ-2018. Դանիան ոչ-ոքի խաղաց Ավստրալիայի հետ (տեսանյութ)

17:58 • 21/06

Ըստ նախնական հարցումների՝ Էրդողանն առաջին փուլով չի ընտրվի, իսկ ընդդիմությունը խորհրդարանական մեծասնություն կստանա

17:56 • 21/06

ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված Գառնիկ Հովակիմյանը ազատ արձակվեց

17:53 • 21/06

Նեթանյահուի կնոջը մեղադրանքներ են առաջադրվել՝ ռեստորաններից պետական բյուջեի հաշվին սնունդ պատվիրելու համար

17:47 • 21/06

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

17:44 • 21/06

«Մտածում էի՝ ՉԹՕ է». Վորոնեժում նկարահանել են երկնաքարի անկումը (լուսանկարներ, տեսանյութեր)

17:37 • 21/06

Թաիլանդում ձերբակալել են ավելի քան 40 ինքնաշեն ռումբ ու նռնակ տեղափոխող գրոհայինի

17:31 • 21/06

Երևանյան գրասենյակներից մեկից խոշոր չափերով գողություն է կատարվել. տեսախցիկը ֆիքսել է գողացողին (տեսանյութ)

17:16 • 21/06

Առանց իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը զինպահեստ չէր կարող ունենալ. Մյասնիկ Մալխասյան (տեսանյութ)

17:16 • 21/06

Եթե սիրիական բանակը հարվածի Իդլիբին՝ Թուրքիան կլքի Աստանայի բանակցությունները․ Չավուշօղլու

17:14 • 21/06

Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով 1,709 միլիարդ դոլարի

17:03 • 21/06

«Յանս» ռեստորանի տարածքից հայտնաբերված մոտ 1.5 մլն դոլարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին (տեսանյութ)

17:03 • 21/06

Հնդկաստանում օդաչուն միացրել է օդափոխության համակարգի ամենաուժեղ ռեժիմը՝ ուղևորներին դուրս հրավիրելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

16:54 • 21/06

Ընտրությունների հարցում շտապողականությունը կվնասի, Վենետիկի հանձնաժողովը գտնում է՝ ԸՕ-ն ընդունելուց հետո պիտի անցնի 1 տարի ժամանակ . Վ. Բաղդասարյան

16:46 • 21/06

ԱՄՆ-ում տղամարդն ավտոմրցարշավի ժամանակ հանել է որդուն վառվող ավտոմեքենայից (տեսանյութ)

16:41 • 21/06

Ուրֆայում ազգայնականները թուրքական դրոշով ծածկել են նախագահի քուրդ թեկնածուի պաստառը (տեսանյութ)

16:37 • 21/06

Ռուսաստանում առաջիկա տասը տարում նավթի դեֆիցիտ է սպասվում. «Ռոսնեֆտ»-ի ղեկավար

16:26 • 21/06

Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը. Էդուարդ Շարմազանով

16:24 • 21/06

Քննվում է 13 քրգործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների առթիվ. հափշտակվել է շուրջ 16 մլն դրամ

16:22 • 21/06

ԲԴԽ-ն հորդորում է դատավորներին համահունչ վարքագիծ դրսևորել քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական  ցանցերում

16:22 • 21/06

Թուրքական Բոդրումի ակումբներից մեկում հրաձգության հետևանքով հայտնի թուրք երգչուհի է մահացել

16:18 • 21/06

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

16:15 • 21/06

«Ահա, հետո չասես, թե ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս». Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ

16:03 • 21/06

Քաղաքացին հանձնել է զոհված եղբորը պատկանող զինամթերքը

15:55 • 21/06

Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները. Գյուղնախ

15:55 • 21/06

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ոչնչացվել են Պունա շրջանի անտառները (լուսանկարներ)

15:46 • 21/06

ԵՄ-ն 3 միլիոն եվրո է հատկացնում Սիրիայի փախստականներին՝ Հայաստանում ինտեգրվելու նպատակով

15:40 • 21/06

Թուրքիայում կալանքի տակ գտնվող նախագահի քուրդ թեկնածուն որոշել է իր նախընտրական հանրահավաքն անցկացնել էլեկտրոնային տարբերակով

15:38 • 21/06

Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում

15:34 • 21/06

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա. ԱՆ

15:27 • 21/06

Շնորհավորում եմ ադրբեջանցիներին՝ սեփական տարածքում իրենց «ազատագրումների» ու գինու գործարան գրավելու կապակցությամբ. Ա. Հովհաննիսյան

15:24 • 21/06

ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ

15:23 • 21/06

Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել

15:11 • 21/06

Որակ, արդյունավետություն, կիրառականություն. Տնտեսագիտական համալսարանում քննարկվել է բուհի 2018-2013 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

14:50 • 21/06

Ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցվածն է, կարող է լինել համապետական ռեյտինգային ընտրակարգ. Է. Մարուքյան

14:46 • 21/06

«Մեր հարևանը Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն, մենք պարտավոր ենք զարգացնել մեր հարաբերությունները»․ Թուրքիայի վարչապետ

14:42 • 21/06

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

14:38 • 21/06

Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ կթողարկի 5 տարվա ընդմիջումից հետո

14:37 • 21/06

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան. Է. Մարուքյան