Մեծամորի քաղաքային աղբանոցում նորածին երեխայի դի է հայտնաբերվել

14:19 • 26.02.18

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածին երեխայի դի է հայտնաբերվել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Այո, նշված վայրում հայտնաբերվել է նորածին երեխայի դի»,-ասաց նա:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այս պահին իրավապահները դեպքի վայրում են, կատարվում են  համապատասխան աշխատանքներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ երեխան արական սեռի է։