Հայաստանը դարձել է կապիտալի խոշոր արտահանող. Հրանտ Բագրատյան
Tert.am –ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ և պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադառնում է Հայաստանից կապիտալի արտահանմանը, ՀՀ-ից արտահանման ծավալներին, Վրաստանում և Հայաստանում զբոսաշրջության զարգացման մեկնարկային պայմաններին, եկեղեցու բարեփոխումների վերաբերյալ իր թեզերին:
-Հայաստանից ավելի շատ փող է դուրս գալիս, քան մտնում: Այս միտումը շարունակվո՞ւմ է Հայաստանում և թվային ի՞նչ արտահայտություն ունի։
-Թվերը, մոտավորապես, այսպիսին են. 1995 թվականին փոխանցումներն արտասահմանին կազմում էին արտասահմանից փոխանցումների 1 տոկոսը: 2015-ին՝ 49,9%-ը, իսկ անցած տարի՝ 2017-ին մենք ստացել էինք 1 միլիարդ 756 միլիոն դոլար, փոխանցել 1 միլիարդ 48 միլիոն (60%): Իհարկե, փոխանցումներն արտասահմանին զուտ կապիտալի արտահանում չէ. մարդը կարող է տուրիստի կարգավիճակով գնալ, փոխանցում անել բանկային համակարգով, բայց չէ՞ որ Կենտրոնական բանկը մեզ ասում է տրանսֆերտները կազմել են այսքան: Իսկ ինչո՞ւ մի անգամ ԿԲ-ն չի ասում՝ ինչքան են կազմում տրանսֆերտները Հայաստանից, դա ինչ միակողմանի վիճակագրություն է:
-Դուք ինչպե՞ս եք տիրապետում այդ թվերին, եթե ԿԲ-ն չի հայտարարում:
-Ես ընդհանուրն եմ վերցնում։ Տրանսֆերտները դեպի Հայաստան, իսկ Հայաստանից տրանսֆերտները կազմում են արտերկրին փոխանցումներ հաշվի բաղկացուցիչ մասը: Ես վերցնում եմ 2 հաշիվները՝ երկու կողմից:
-Պարո՛ն Բագրատյան, քանի որ մեր հարցազրույցի 1-ին մասում ասում էիք, որ ԱՎԾ պետի վիճակագրությունը Ձեզ համար, մեղմ ասած, շատ կասկածելի է, առանձնացրել եմ արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, որը 2016-ին 5,5 տոկոս էր, 2017-ին՝ 6.8 տոկոս։
-Նախ, ԱՎԾ պետի սխալ աշխատանքը խանգարում է ոչ միայն կառավարությանը, այլև շատ հաճախ թվերն արհեստականորեն իջեցվում են: Հիմա 2017 թ.–ի տնտեսական աճի ցուցանիշը 7.7 տոկոս է, բայց դա տնտեսական ակտիվության ցուցանիշն է։ Ճիշտն ասած, ՀՆԱ-ի ցուցանիշը, ինչքան ես գիտեմ, կլինի միայն մարտին, որովհետև, հաճախ ինքը թիվ է ասում, հետո 5 ամիս հետո փոխում է, ու ոչ ոք չի նկատում: Այն,որ 2017-ին աճ է եղել, եղել է: Աճը ավելի բարձր է 2018-ին, 2016-ին 0 էր: Կրկնում եմ՝ ՀՆԱ-ն կարող է շատ ավելի մեծ թիվ լինի, կամ շատ ավելի փոքր, ոչ ոք չգիտի՝ ինչ է պատրաստվում անել Ստեփան Մնացականյանը: Բայց էդ աճի շուրջ կեսը խաղային ծառայություններն են, կամ մետաղի՝ պղնձի գինը թանկացել է, շատ պղինձ ենք արտահանել, դա ի՞նչ աճ է: Եթե թանկանում է հումքի գինը, համեմատելի գների պայմաններում դա չպիտի արտացոլվի ՀՆԱ-ի աճի մեջ, բայց չէ՞ որ էդ հումքը այլ ճյուղում օգտագործվում է և այդտեղ նա կարող է բարձրացնել ՀՆԱ-ն: Այսինքն՝ բոլոր դեպքերում, նավթի կամ հանքահումքային ռեսուրսների գների բարձրացումը հանքահումքային ռեսուրսներ արտադրող երկրների համար նշանակում է ՀՆԱ-ի աճ: Անշուշտ, մենք տեսնում ենք այդ աճը, մի 25 տոկոսով արտաքին առևտուրն է աճել, բայց պրոբլեմ կա: Մեր արտաքին առևտրի ծավալը 2017-ին հավասարվել է նրան, ինչ կար 2013-ին։ Մենք չունենք արտաքին առևտրի վիճակագրություն ֆիզիկական համադրելի դոլարային գներով: Ես գիտեմ, որ դա 1999 թվականից արվում է, բայց չի հրապարակվում: Տատյանա Վալովայան գալիս, ասում է՝ Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ աճել է 20 տոկոսով, բա դա վա՞տ է: Տիկի՛ն ջան, մեր արտահանումը դեպի Եվրոպա աճել է 25 տոկոսով: Որտե՞ղ է ձեր ԵԱՏՄ-ի համեմատական առավելությունը: Բացի այն, որ մենք հնարավորություն ենք ստացել վերաարտահանելու թուրքական պոմիդորը՝ Ռուսաստան:Ի դեպ, նույն 2017-ին, արդեն հայտնի թիվ է, հավասար՝ 25 և 26 տոկոսով աճել է ներքին և արտաքին առևտուրը ԵԱՏՄ և այլ երկրների միջև: Այսինքն՝ նշանակում է, որ ԵԱՏՄ-ն համեմատական առավելություն չի տալիս:
–Ձեր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ այսպես շարունակվելու դեպքում օլիգարխներն ապստամբելու են պետության դեմ: Ինչո՞ւ:
-Ստացվեց նախարարական Հայաստան: Մենք ունենք արդեն 1-2 օլիգարխ, որոնք գտնում են, որ իրենք ամենաճիշտ թեկնածուն են՝ նախագահի, վարչապետի: Նրանք պայքարելու են իշխանության համար, նրանք այդքան հզոր են: Փակ ցիկլ է իրենց մոտ. իրենք ունեն փող, լծակներ, և՛ քաղաքական, և՛ մարդկային, և՛ արտաքին քաղաքական ռեսուրսներ։ Հանրապետական իշխանության պրոբլեմը գալու է նրանցից:
-Բայց ինչո՞ւ, մենք, կարծես, հակառակ պատկերն ենք տեսնում, Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ անփոխարինելիներ չկան և մենք քաղաքական դաշտում այդ բոլոր ռեսուրսներին տիրապետող շատ անձանց չենք տեսնում:
- Ամբողջ օրը իրենց խնդրում են, որ իրենք հանկարծ չապստամբեն: Կրկնում եմ՝ չկա օլիգարխ, որը չի ուզում վարչապետ կամ նախագահ դառնալ:
-Ֆեյսբուքյան գրառում էիք արել, որ Վրաստանը հայտնվել է զբոսաշրջային լավագույն 20 երկրների ցանկում, 9-րդ տեղում է և ավելի առաջ է, քան Լյուքսեմբուրգը, ինչի կապակցությամբ ասում եք՝ բարի նախանձ ու respect վրացիներին: Ի՞նչ ունենք այս առումով վրացիներից սովորելու, թե ուղղակի իրենց ճանապարհով գնանք:
-Մենք վրացիների ճանապարհով գնալու խնդիր չունենք: Երկիրը թանկ է, սա է հիմնական պատճառը: Հայաստանը դոլարով ավելի թանկ է, հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Մերձբալթյան հանրապետությունները: Սրա պատճառը դրամի կայունացման քաղաքականությունն է: Եթե մենք դրամը կայուն ենք պահում, դոլարային գներն են թանկանում: Եթե մենք դրամի շուկայում անցած տարի ունեցել ենք 2.6 տոկոս գնաճ, դոլարային գներով ունեցել ենք 7 տոկոս: Սա էդ կայունացման քաղաքականությունն է: Հենց սա է, որ մեզ տարբերում է Վրաստանից, որը հենված է տնտեսության ապակենտրոնացման, իր տնտեսության բացվածության վրա: Իսկ Հայաստանում օրենքները ֆորմալ բացված են, բայց, քանի որ ունենք կոշտ քաղաքականություն, այն, որ փոխարժեքները պետք է մնան կայուն, այդ պատճառով մեզ մոտ դոլարային գնաճ է լինում: Դոլարային գների բարձրացման արդյունքում ով մտմտում է՝ Հայաստան գնա՞լ, թե չգնալ, հենց նայում է հյուրանոցի ու դրսում սնվելու գները, ձեռ է քաշում: Ի դեպ, մենք 2015-ին առաջին անգամ անցանք նաև Ռուսաստանին՝ դոլարային գներով: Պատկերացնելու համար մեր ու Ուկրաինայի դոլարային գների տարբերությունը, ասեմ, որ մեր մոտ դոլարային գները 54 տոկոսով բարձր են, քան Ուկրաինայում, 8%-ով ավելի բարձր, քան Վրաստանում և 33%-ով ավելի բարձր, քան Ադրբեջանում: Եվ երբ, ասում ենք՝ տեսեք մեզ մոտ աշխատավարձը 20 տոկոսով բարձր է, քան Ուկրաինայում,միևնույն է, մենք ավելի վատ ենք ապրում, քան ուկրաինացիները:
-2040 թվականին 4 միլիոնանոց բնակչություն ունենալու համար ի՞նչ նախադրյալներ կան:
-Եթե արտագաղթը կանգնի, 4 միլիոնը թիվ չէ, որ չստանանք: Հիմա Հայաստանում ծնելիության տեսանկյունից այդքան վատ վիճակ չէ, ծնվում է 38-45 հազար երեխա, մահանում է՝22-27000 մարդ: Այսինքն՝ մենք հնարավորություն ունենք տարեկան միայն մեր ռեսուրսներով մինչև 25000 մարդու աճ տալ, որը մինչև 2040 թվականը անում է 500 հազար մարդ: Սկզբունքորեն 3 միլիոն 700 հազար թիվը գրպաններումս դրված է, եթե արտագաղթը դադարի: Ենթադրում եմ, պնդում եմ, որ մեզ շատ մեծ ներգաղթ է սպասվում: Ես շատ մտահոգվում եմ, որ Ռուսաստանում վիճակը վատանում է: Մարդիկ գալու են, որովհետև այնտեղ անելիք չկա:
-Ինձ մոտ տպավորություն է, որ գալիս են Արևմուտքից, ոչ ՌԴ-ից:
-4 միլիոնի կոնտեքստում պետք է նայել Ասոցացման (ԵՄ-ի հետ ընդլայնված համագործակցության մասին–Tert.am) համաձայնագիրը: Երբ ինքս ինձ հարց տվեցի, լավ, Եվրոպայի ինչի՞ն է պետք այդ Ասոցացման համաձայնագիրը, դեռ Հայաստանի համար, հասկացանք, բա Եվրոպայի՞ն. ճիշտն ասած, այնտեղ գտել եմ 3 բան: Առաջինը, որ մենք պետք է հետ ընդունենք այնտեղ անօրինական բնակվողներին, և էդ պրոցեսը շուտով կսկսվի, երբ Եվրամիության բոլոր երկրները, Ասոցացման համաձայնագիրը կհաստատեն, երկրորդը, որ փակենք ատոմակայանը, երրորդը, որ մենք պետք է «կոնյակ» բառից հրաժարվենք:
-Ատոմակայանի փակման մասին Ձեր տեսակետը: Տեղի շատ մասնագետներ ասում են, որ փակման համար որևէ հիմք չկա:
-Ատոմակայանը փակելու հիմք կա, որովհետև մետաղի խնդիրը ոչ մի ինժեներ, էներգետիկ ոչ մի միջուկային մասնագետ չգիտի: Ենթադրում էին, որ ատոմակայանի ռեակտորի մետաղը հուսալի կլինի 30 տարի աշխատելուց հետո: Այսօր այն ավելի քան 30 տարի աշխատում է, հուսով եմ, որ ստուգում են, ՄԱԳԱՏԵ-ն թույլ է տալիս, որ շահագործվի, բայց գիտությունը չգիտի՝ այդ մետաղները որքա՞ն կդիմանան ճառագայթմանը: Ատոմակայանն այսօր չի կարելի փակել, բայց գործող ատոմակայանի կողքին պետք է լինի նորը, ինչից հետո միայն հինը պետք է փակվի: Հայաստանը, երբևիցե, չի կարող չունենալ միջուկային էներգետիկա: Նույնիսկ, եթե արևային, քամու էներգիան զարգանա մինչև 40-50 տոկոս, մեզ կայունացնող հզորություն է պետք: Եվ խնդիրն այն է, որ անընդհատ խոսվում է, բայց նոր ատոմակայանի մասին ոչինչ չի ասվում: Մեզ, անպայման, պետք է 600 մեգավատանոց նոր ատոմակայան:
-Պարբերաբար խոսում եք եկեղեցին հարկելու մասին: Ձեզ Մայր Աթոռից հակադարձեցին, որ 1700 տարի եկեղեցին գոյություն է ունեցել նվիրատվություններով, իսկ նվիրատվությունները չեն հարկվում:
-Հենց դա է էլի։ Նույնիսկ Կաթոլիկ եկեղեցին Նապոլեոնը վերցրեց ու փոխեց: Շվեդները 3 անգամ ունեզրկել են իրենց եկեղեցին: Հենրի 8-րդը բաժանվեց կնոջից և խզեց կապը կաթոլիկ եկեղեցու հետ։ Եվ դա կոչվում է բողոքականություն: ՀԱՍԵ-ն այնքան չի փոխվել, որ դարձել է պատմական պրոգրեսի արգելակը: Ով մի քիչ «ձախ» փող է աշխատում, պարտակում է եկեղեցի կառուցելով, և Կաթողիկոսը գնում, ընդունում է: Չկա, օրենք, որ Կաթողիկոսը ընդունի միայն այն, երբ կառավարությունն իրեն կասի, որ, այո՛, հավանություն եմ տալիս, այդ փողերը մաքուր են։
-Նկատի ունեք՝ որպես բարեգործություն:
-Կառավարությունը պետք է ասի՝ բարեգործի՞ հետ գործ ունի, թե, պարզապես, այդ մարդը 100 միլիոն դոլար հարկ չի մուծել պետությանը, 5 միլիոնով եկեղեցին սարքում է, հոր անունն էլ դնում է վրան, որ պրծնի:
-Փողերի լվացո՞ւմ է անում:
-Իհարկե, կոնկրետ հայտարարում եմ, եկեղեցաշինությունը Հայաստանում հաճախ կոնկրետ փողերի լվացում է նշանակում, երբ դա կառուցվում է ոչ պատշաճ հարկատուի կողմից: Եթե դա չմուծված հարկ է, ուրեմն կառուցել է ոչ թե «բարերարը», այլ պետությունը։
-Իսկ ինչո՞ւ եք առաջարկում հոգևոր, ծիսական արարողակարգերն անցկացնել ռիթմիկ երաժշտությամբ:
-Դուք կարո՞ղ եք Մակար Եկմալյանի պատարագը երգել կամ Կոմիտասի գործերը։ Դուք տանը երգո՞ւմ եք, Դուք ուզում եք քրիստոնյա լինել: Լեհերը, որ կաթոլիկ են, ռիթմիկ երաժշտություն ունեն՝ Աստծուն ուղղված: Փոխվել է կյանքը, Մակար Եկմալյանն ապրում էր 19-րդ դարի վերջին: Տվեք հասարակ երգեր, որ մարդիկ դրանք երգեն, այլ ոչ թե միայն հոգևորականները։
Անուշ Դաշտենց
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»