Ժիրինովսկին վիրավորանքներ է հնչեցրել Սոբչակի հասցեին, ի պատասխան Սոբչակը ջուր է լցրել նրա վրա (տեսանյութ)

19:01 • 28.02.18

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Россия 1 հեռուստաալիքի նախագահական ընտրությունների հեռուստադեբատի ժամանակ վիրավորանքներ է հնչեցրել Քսենիա Սոբչակի հասցեին:

Ինչպես տեղեկացնում է «Մեդուզա» գործակալությունը, հաղորդումը Մոսկվայում եթեր է դուրս գալու փետրվարի 28-ին՝ տեղի ժամանակով 23:00-ին:

Սոբչակն, իր հերթին, նկատողություն է արել Ժիրինովսկուն, երբ վերջինս սկսել է վիճել հեռուստադեբատի մյուս մասնակից Սերգեյ Բաբուրինի հետ: Այնուհետև Ժիրինովսկին Սոբչակին հիմար է անվանել՝ մի քանի վիրավորական խոսքեր հավելելով: Սոբչակը վիրավորանքներին արձագանքել է բաժակով ջուրը լցնելով քաղաքական գործչի դեմքին:

Հաղորդումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելիս է եղել Հեռավոր Արևելքում, իսկ միջադեպից հետո եթերն ընդհատվել և մեկ ժամով հետաձգվել է: