Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չի կարողանա վարել «օլիմպիական» BMW-ն
Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան), որը երկու արծաթե մեդալի է արժանացել Փհենչհանի Օլիմպիական խաղերում, հայտնել է, որ վարորդական իրավունք չունի և չի կարողանա վարել մեքենան, որի բանալին իրեն կհանձնեն երեկոյան:
«Ես վարորդական իրավունք չունեմ, այդ իսկ պատճառով չեմ կարողանա մեքենայի ղեկին նստել»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է մարզուհին:
Ինչպես նշվում է, Ռուսաստանում Օլիմպիադայի հաղթողներին և մրցանակակիրներին, ավանդույթի համաձայն, ավտոմեքենաներ են նվիրում: Այս տարի նախատեսված է սպիտակ BMW-ներ նվիրել:
Մեդվեդևան չի պատասխանել հարցին՝ արդյոք մտադիր է վաճառել ավտոմեքենան, թե ոչ:
Հիշեցնենք, որ BMW մակնիշի ավտոմեքենաներ որպես նվեր ստացել են նաև 2016-ի Ռիոյի Ամառային օլիմպիական խաղերի մրցանակակիրները, որոնց թվում և սուսերամարտուհի Յանա Եգորյանը:










