Բուհերի քաղաքականացված կամ ապաքաղաքականացված լինելը պետք է մեկ նպատակի գա՝ կրթության որակի բարելավման. Ռուզաննա Մուրադյան

22:13 • 04.03.18



Կրթական ոլորտի խնդիրների, կրթության վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների մասին Tert.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ։ Պատգամավորը կարծում է, որ բուհերի քաղաքականացված կամ ապաքաղաքականացված լինելը պետք է հանգի մեկ նպատակի՝ կրթության որակի բարելավմանը։ Նա նաև նշում է, որ բուհերում դասախոսական կազմի գործունեությունը պետք է սահմանափակվի ոչ թե տարիքից ելնելով, այլ լինի ատեստացիայի նման մի գործընթաց, որի միջոցով կստուգի մասնագետի կարողությունները։


– Որպես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ինչպե՞ս եք գնահատում «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը: Ամենակարևոր խնդիրները մեկը՝ բուհերի անկախությունն ու ապաքաղաքականացվածությունը, ըստ փորձագետների՝ չի ապահովվում այս օրինագծով, քանի որ կառավարման խորհուրդները հաստատվելու են վարչապետի կողմից: Հակառակը, նշվում է, որ օրինագծով բուհերում քաղաքականացվածությունն ուժեղանալու է: Ի՞նչ կարող եք ասել այս ամենի վերաբերյալ:

- Ասեմ, որ բարձրագույն կրթության համակարգի բացթողումները արդեն հասունացել էին և դրա անհրաժեշտությունը օրենքի փոփոխության հենքի վրա շատ է կարևորվում իմ կողմից։ Հատկապես, երբ այստեղ նպատակ է դրվել կրթության որակը բարձրացնել։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքականացված, ապաքաղաքականացված, այս բոլոր բաները պետք է գան մեկ նպատակի՝ կրթության որակի բարելավման։ Որքանո՞վ է խորհրդի կազմը նպաստում կրթության որակին, որքանո՞վ են խորհրդում ընդգրկված մարդիկ իրենց նպաստը բերում բուհի զարգացմանը, բուհի և հասարակության, բուհի և տնտեսության հետ կապը ապահովելուն։

Տեսեք, մենք շարունակ փորձում ենք ասել, որ բուհի կառավարման խորհրդում չլինեն քաղաքական գործիչներ կամ չլինեն պաշտոնյաներ, բայց այս պահին դրա կողքին բերում ենք մեկ այլ կետ, որտեղ ասում է, որ խորհրդի 30 տոկոսը լինեն գործարարներ։ Բայց ինչպե՞ս պետք է ընտրվեն այդ 30 տոկոսը, ովքե՞ր պետք է լինեն այդ գործարարները, նրանք ինչքանո՞վ կկարողանան իրենց նպաստը բերել կրթության որակի բարելավմանը։ Մի բան, որ ասենք մյուս պարագայում չէր արվում, սա ուղղակի դեռ վիճելի հարց է, քննարկելի, քննարկելու ճանապարհին ենք և սա պատճառը, որ բոլորի ուշադրությունը հրավիրվում է այս օրենքի քննարկմանը։

Օրենքի քննարկումը կազմակերպվում է տարբեր հարթակներում՝ ՀԿ-ների հետ, ԱԺ-ում լսումներ կազմակերպվեցին և բոլորն իրենց առաջարկները ներկայացրեցին։ Մնում է, մեկ անգամ ևս չշտապենք և այդ առաջարկներն իմի բերենք։ Ի վերջո, վերջնարդյունքում մեզ պետք է ոչ թե որակյալ կրթություն, այլ որակյալ կրթության արդյունքում ձևավորված քաղաքացի, մասնագետ։ Եվ կարևոր է, որ մենք խոսում ենք ուսանողակենտրոն բուհական կրթության մասին և խորհրդի ուսանողների թիվը մենք պակասեցնում ենք 10 տոկոս, սա մի քիչ չի բխում այդ օրենքի նպատակներից։ Այսինքն՝ պետք է կարողանանք օրենքում առաջ քաշած նպատակները, գաղափարները ճիշտ ձևակերպումներով ներկայացնել։ Եվ կան կետեր, որոնք իրականում պետք է վերանայվեն, որպեսզի ստանանք այն ցանկալի արդյունքը, ինչը մենք ուզում ենք ունենալ՝ այս համակարգը փոխելով։

- «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծով նաև նախատեսված է, որ 70 տարին լրացած անձանց չի թույլատրվելու զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ կամ ավելի ճիշտ սահմանափակվելու է այդ հնարավորությունը: Սա ոլորտի ներկայացուցիչների շրջանում լուրջ դժգոհությունների ու մտահոգությունների տեղիք էր տվել, նրանք անգամ բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Ըստ Ձեզ՝ ճի՞շտ է օրենքում նման սահմանափակումներ մտցնելը:

- Ես ուսումնասիրել եմ նաև այլ երկրների փորձը և 70 տարին չպետք է լինի այն վերջնական շեմը, որից հետո դասախոսին, գիտնականին պետք է ասես՝ վերջ, այլևս դու անելիք չունես։ Գիտությամբ մարդիկ զբաղվում են և՛ երիտասարդ ժամանակ, և՛ հասուն տարիքում։ Պարզապես պետք է, որ այս փորձառությունը և նրանց այդ տարիքը ճիշտ ձևով համակարգվի։ Ասեմ, որ 70 տարեկանների հետ կապված հարցը կատեգորիկ չի դրված, այն թողնված է ռեկտորների հայեցողությանը։ Բայց ես առաջարկում եմ, որ լինի ոչ թե տարիքով սահմանափակում, այլ լինի ատեստացիայի նման մի գործընթաց, որտեղ մարդը, եթե ունի այդ կարողությունները դեռևս դասավանդելու բուհում, շարունակի իր աշխատանքը։ Ես նման առաջարկ եմ ներկայացրել։ Նույն հաջողությամբ երիտասարդներն էլ հնարավոր է չունենան այդ պատրաստվածությունը, կարողությունները, որ կարողանանք նրանց վստահել ապագա մասնագետների պատրաստման կարևորագույն գործը։ Չդնենք տարիքով մարդուն ասենք, դու կարող չես, այլ ստուգենք կարողությունները համապատասխան ստուգման համակարգ մշակելով։ Այնպես, ինչպես մենք այսօր դպրոցներում ունենք ուսուցիչների ատեստացիա կոչված գործընթացը։ Այս ամբողջը պետք է նրբորեն արվի։

– Կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օրերս բարձրաձայնում էր հատուկ դպրոցներում առկա խնդիրները: Ըստ նրա՝ շատ դեպքերում ծնողները սոցիալական վիճակից դրդված նորմալ երեխաներին տանում են հատուկ դպրոց, իսկ տնօրեններին սա ձեռնտու է այն առումով, որ հատուկ կարիքներով մեկ երեխայի համար պետությունը 1 մլն-ից ավելի գումար է տալիս, իսկ սովորական դպրոցականի համար 128,000: Դուք տեղյա՞կ եք այս խնդրին, պատրաստվո՞ւմ եք սրանով զբաղվել, խնդրի լուծման ինչ առաջարկներ ունեք:

- Այդ խնդրին ոչ միայն ծանոթ ենք, այլ այդ խնդրի օրենսդրական նախաձեռնության համազեկուցողը ես եմ եղել։ Դա համընդհանուր ներառման մասին օրենքն է, որը մենք ընդունել ենք 2-3 տարի առաջ, և այսօր ողջ հանրապետությունը գնում է համընդհանուր ներառման։ Եվ արդեն օրենքի կոնտեքստում այլևս հատուկ դպրոցները վերանում են, վերանայվում են, լինելու են տարածաշրջանային գնահատման և զարգացման կենտրոններ 1-2, իսկ ընդհանրապես երեխայի կրթության կարիքը տեղափոխվում է դպրոց։ Չեն լինելու հատուկ դպրոցներ, այլ եթե երեխան առողջության պատճառով ունենում է կրթությունից հետ մնալու խնդիր, ապա այդ դեպքում կազմակերպվում է նրա համար անհատական ուսումնական պլանով աշխատանք՝ ելնելով իր տարիքից և մատուցվում է կրթական ծառայություն, իր կարիքը բավարարելու համար։ Սա պետության կողմից արդեն հաստատված օրենսդրական նախագիծ է և պետությունն այս նախագծի համար արդեն միջոցներ է ձեռնարկել և մինչև 2022-ը ամբողջ հայաստանյան դպրոցները պետք է լինեն համընդհանուր ներառման պատրաստ։

- Երեխաների հատուկ կարիքի հարցը պատշաճ ձևով ստուգվո՞ւմ է։


- Անպայման։ Հատուկ գնահատման կենտրոններ կան, որտեղ ուսումնասիրվում է երեխայի կարողությունները, վեր է հանվում կարիքը, կազմվում է այդ կարիքի վրա հենված անհատական ուսումնական պլան, և դրանով էլ առաջնորդվում են դպրոցների բազմամասնագիտական խմբերը։ Տարբերությունը նախկինում գործող ներառական դպրոցների և այս օրենքով գործող ներառական դպրոցների այն է, որ նախկինի դեպքում դրան զուգահեռ կար հատուկ դպրոցների խնդիրը, իսկ հիմա այդ խնդիրը լուծվում է այն առումով, որ միևնույն է՝ բոլոր դպրոցները պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն։

 

 

 

Հակոբ Ասլանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելական օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Վլադիմիր Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը