Երևանի և Լիոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

19:56 • 05.03.18



Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը:

Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ  Ժորժ Կեպենեկյանը: 

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը  հանդես են եկել ելույթներով:

Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի է՛լ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:

«Մեծապես կարևորելով մեր երկու քաղաքների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները՝ մեկ անգամ ևս վերահաստատում եմ Երևանի և Լիոնի միջև առկա ջերմ հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր անկեղծ պատրաստակամությունը: Լիոն քաղաքի հետ մենք փոխգործակցության հաջողված փորձ ունենք: Երկկողմ կապերի հաստատման հենց սկզբից բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել՝ ի շահ բարեկամ մեր երկու քաղաքների բնակիչների: Առանձնակի ուզում եմ նշել, որ այս հարցում շատ մեծ է անձամբ պարոն Կեպենեկյանի ավանդը: Մենք հաջող համագործակցության օրինակներ ունենք նաև ֆրանսիական մի շարք քաղաքների հետ և կարևորում ենք տարբեր ուղղություններով ու ոլորտներում համագործակցության խորացումը՝ ֆրանսիական մեր գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ, ինչպես նաև եվրոպական ծրագրերի շրջանակներում: 2016թ. Երևանը հյուրընկալեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ համաժողովի համատեքստում Երևան-Լիոն համագործակցության ծավալները ներկայանալի էին»,- նշել է Տարոն Մարգարյանն ու երկուստեք համագործակցության ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններում առանձնակի կարևորել է նաև Լիոնի  հայ համայնքի ներդրումը:

Հատկանշելով, որ այս տարի համայն հայության մայրաքաղաք Երևանը նշելու է հիմնադրման 2800-ամյակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը բոլորին հրավիրել է կրկին այցելել Երևան և դառնալ  հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը:

«Մեծ սիրով հրավիրում եմ բոլորիդ ու հատկապես Ձեզ՝ հարգարժա՛ն իմ գործընկեր պարոն Կեպենեկյան, որ կրկին այցելեք Երևան ու դառնաք համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանական տարվա տոնական միջոցառումների մասնակիցը: Վստահ եմ, սա նաև լավ առիթ կարող է դառնալ նոր ծրագրերի մշակման և համատեղ միջոցառումներ կազմակերպելու համար: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարի Երևանը կհյուրընկալի նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, ինչն իսկապես մեծ իրադարձություն է: Վստահ եմ, որ այն ևս մեկ խթան կդառնա համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Համոզված եղեք, որ մենք միշտ բաց և պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ու ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել և խորացնել տարիներ ի վեր մեր երկու քաղաքների միջև հաստատված  կապերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների: 

«Պարոն քաղաքապետ, ինձ համար մեծ պատիվ է կրկին անգամ գտնվել Երևանում, որն իմ մեջ արթնացնում է հպարտության ու պատասխանատվության անբացատրելի զգացում: Երևանն իսկապես մեծ մշակույթի կրող է և բոլորիս համար մեծ հպարտություն է տոնել 2800-ամյա պատմություն ունեցող համայն հայության մայրաքաղաքի հիմնադրման տարեդարձը, ու ես վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ օրը կլինեմ Ձեր կողքին: Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Երևան և Լիոն քաղաքների միջև հաստատված համագործակցությունը ծառայի ի նպաստ երկու քաղաքների բնակիչների, ինչը հաշվի առնելով էլ իմ պատվիրակության կազմում Երևան են այցելել տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր հենց տեղում կուսումնասիրեն դաշտն ու, համոզված եմ, համատեղ կմշակենք հավակնոտ ծրագրեր ու կգտնենք արդյունավետ լուծումներ տարբեր ուղղություններով, որոնք օգտակար կլինեն երկու քաղաքների զարգացման համար: Երևանն արդեն իսկ թևակոխել է խելացի քաղաք դառնալու փուլ, և մենք ևս մեր հերթին ջանքեր կգործադրենք, որ հայեցակարգով նախանշված բոլոր ուղղություններով կյանքի կոչվեն արդյունավետ ու հաջողված ծրագրեր: Այն համագործակցությունն ու փորձի փոխանակումը, որի սկիզբը դրվեց այսօր, համոզված եմ, վաղը դառնալու է հաջողված բազում ծրագրերի սկիզբ», - նշել է Լիոնի քաղաքապետը: 

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Այնուհետ Երևանի և Լիոնի քաղաքապետերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Տարոն Մարգարյանն ու Ժորժ Կեպենեկյանը համոզմունք են հայտնել, որ ստորագրված հուշագրով էլ ավելի կամրապնդվի երկու քաղաքների ու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և կողմերը կկարողանան կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են:

 

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

14:15 • 18/09

Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը

14:15 • 18/09

Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ)

14:14 • 18/09

Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան

14:08 • 18/09

Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար)

14:03 • 18/09

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, հետո այն ուզուրպացնողների հետ. Ա. Աշոտյան

14:00 • 18/09

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. տեսանյութ

13:58 • 18/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չինաստանում «Մանգհութ» թայֆունը երեխաներով փչովի տնակը տապալում գետնին (լուսանկարներ, տեսանյութ)

13:52 • 18/09

Այնպես չէ, որ ողջ ՀՀ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին. բացառվում է, որ «Սասնա Ծռերը» կրակեն նրա ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

13:49 • 18/09

Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան

13:45 • 18/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը

13:28 • 18/09

Ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ակցիաներ են ընթանում. «Ալիք մեդիա»

13:22 • 18/09

Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք. պետք չէ բևեռացնել հասարակությանը. Զ. Փոստանջյան

13:22 • 18/09

Whoscored-ը Վարազդատ Հարոյանին ամենաբարձր գնահատականն է տվել «Ռոստովի» հետ խաղում

13:21 • 18/09

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

13:08 • 18/09

Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին

13:06 • 18/09

Դանի Ալվես. Ռեալը փոքր-ինչ ավելի ուժեղ է դարձել Ռոնալդուի հեռանալուց հետո

13:02 • 18/09

Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

13:01 • 18/09

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

12:59 • 18/09

ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

12:58 • 18/09

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ

12:56 • 18/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:54 • 18/09

Քարոզարշավը նորմալ սկսվեց, ցավոք, վերածվում է քաղաքական լուրջ պայքարի, իսկ խնդիրներից մասնակիցները չեն խոսում. ավագանու ՀՅԴ թեկնածու

12:52 • 18/09

ԱՄՆ-ն 2019թ. ռեկորդային քիչ քանակությամբ փախստական կընդունի. Մայք Պոմպեո

12:44 • 18/09

«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը

12:33 • 18/09

1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները

12:27 • 18/09

Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

12:24 • 18/09

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

12:20 • 18/09

Ես Ազգային արխիվի ինստիտուտը նայում եմ որպես քաղաքական և պետական պայքարի մարմիններից մեկը. Ա. Սարգսյանը շրջայց կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)

12:08 • 18/09

Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով. Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

12:03 • 18/09

Էրեբունի փողոցում՝ սուպերմարկետում, հաճախորդի ուսապարկից քաղաքացին գողացել է բջջային հեռախոս՝ պատճառելով 250.000 ՀՀ դրամի վնաս (տեսանյութ)

12:00 • 18/09

«Հայք» կուսակցությունն իրեն սպիտակ ուժ է համարում և համոզված է, որ ավագանու ընտրությունների շեմն անցնելու են. Հրաչյա Սարգսյան

11:51 • 18/09

Ռուսական Իլ-20-ը կործանվել է սիրիական ՀՕՊ հրթիռի հարվածից. ՌԴ ՊՆ-ն կատարվածի համար մեղադրել է Իսրայելին

11:51 • 18/09

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Ն․ Զոհրաբյան

11:47 • 18/09

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ մի շարք զինվորականների պարգևատրելու մասին

11:46 • 18/09

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Սլովակիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:38 • 18/09

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կլինի «սելֆիի ժամ», քաղաքացիները կնկարվեն հայտնի գործիչների հետ․ Լ․ Մակունց

11:24 • 18/09

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքից անկախ՝ Դամասկոսը չի պատրաստվում ետ կանգնել Իդլիբի դեմ ռազմական գործողությունից․ լրատվամիջոցներ

11:17 • 18/09

Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը

11:16 • 18/09

Ֆրանսիան հերքել է Սիրիայում ռուսական Իլ-20-ի անհետացման միջադեպում իր ներգրավվածությունը

11:13 • 18/09

Բարսելոնայի նախագահ. Մեսսին փոխվել է թիմի ավագը դառնալուց հետո

11:09 • 18/09

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, կարգախոսը՝ «Դու անկախ ես» (տեսանյութ)

11:08 • 18/09

Միլիարդատեր Իլոն Մասկին դատի է տվել տղամարդը, որին նա «մանկապիղծ» էր անվանել

10:59 • 18/09

Հաջողվեց կանխել նոր պատերազմն Իդլիբում. Իրանն արձագանքել է Պուտինի և Էրդողանի՝ Իդլիբի հարցով համաձայնությանը

10:57 • 18/09

Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան, ճնշում կգործադրի ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում. Սթիվեն Բլանք

10:55 • 18/09

Մաուրիսիո Պոչետինոն Ինտեր-Տոտենհեմ խաղից առաջ խոսել է կովերի և գնացքի մասին

10:54 • 18/09

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը

10:45 • 18/09

«168 ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում. ՀԱՊԿ-ն ինչպե՞ս կարձագանքի

10:43 • 18/09

Ինչպես հին ու բարի ընկերներ. Կիմ Չեն Ընը Փհենյանում ջերմ ընդունելություն է կազմակերպել Հրվ. Կորեայի նախագահի համար (լուսանկարներ, տեսանյութ)