Սերժ Սարգսյանն այնպիսի համակարգ է ստեղծել, որ եթե ուզենա էլ փոխել, չի կարող. նա դարձել է այդ մարդկանց պատանդը. Հովհաննես Իգիթյան

19:29 • 06.03.18



Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հասարակության հնարավոր ընդվզմանը, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, նախ նկատեց, որ իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը բավականին ցածր է, և գուցե այլ երկիր չկա, որտեղ իշխանությունն այդքան ցածր տոկոսի վստահություն ունենա:

«Այդ տեսակետից թվում է, թե ժողովուրդը պետք է ըմբոստանա, դուրս գա և բողոքի իր վատ կյանքի համար՝ հատկապես հաշվի առնելով, որ տարբեր հաշվարկներով բնակչության 40-50 տոկոսը կարիքավորների շեմից էլ ցածր պայմաններում է ապրում, ինչպես նաև հաշվի առնելով համընդհանուր թանկացումները»,-ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ իշխանությունն այնպիսի մի համակարգ է ստեղծել, որ որևէ ձևով հասարակությունը  չի կարող ազդել իշխանությունների ձևավորման վրա, քանի որ թե՛ ՀՀ նախագահը, թե՛ ԱԺ նախագահը, թե՛ «սուպերվարչապետը» ընտրվում կամ նշանակվում են՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:

«Այս պարագայում իշխանությունը ժողովրդին թողեց ազդելու միայն մեկ հնարավորություն` համընդհանուր բողոքը: Բայց կա այլ հանգամանք, որ Հայաստանում, իմ կարծիքով, ժողովուրդը որևէ մեկի հետ չի կապում իր խնդիրների լուծումը»,- ասաց նա և նշեց, որ այստեղ պետք չէ մեղավորներ փնտրել, թե արդյոք դա այդպես ձևավորվել է իշխանությունների՞ կողմից, թե՞ կա նաև ընդդիմության մեղքը: 

Հովհաննես Իգիթյանը նաև համաձայնեց, որ հասարակության չհամախմբվելու պատճառը նախկինում եղած գործընթացներից, գործիչներից հիասթափվելը կարող է լինել:

«Այն համատարած հույսը, որը ցուցաբերում էր մեր ժողովուրդը մեկի հանդեպ, ոչ մի արդյունքի չբերեց, և ավելի վատ եղավ, քան նախկինում: Այն, որ հասարակությունն այսօր ոչ մեկի հետ չի կապում իր հույսը, դա չի նշանակում, որ մեզ մոտ ըմբոստություն չի լինում, և եթե մենք նայենք, ապա տասը տարին մեկ հայ ժողովուրդը դուրս է գալիս ըմբոստության,  այդպես եղել է 1988, 1996, 2008 թվականներին»,- ասաց նա:

Հովհաննես Իգիթյանը նշեց, որ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ցանկանում է լուծումներ տեսնել, և այդ տեսանկյունից հայ ժողովուրդն ավելի պրագմատիկ է. մարդիկ կոնկրետ հարցի լուծում են պահանջում:  Ըստ փորձագետի՝ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը լինելու է վարչապետ, և այս խորհրդարանական մոդելի փոփոխությունը մեկ նպատակ է հետապնդում, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետն էլ լինի պետության «սուպերղեկավարը»:

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժողովուրդը չէր հասկանում, որ ընտրում է Սերժ Սարգսյանին՝ որպես վարչապետ, քանի որ դա շատ լղոզված էր ներկայացվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ապա Հովհաննես Իգիթյանը նշեց, որ ամեն դեպքում «Ելք» դաշինքի գործունեությունը դրական է համարում:

«Անկախ նրանից, թե տասը հոգի, տասը հազար մարդ է «Ելք»-ին համակրում, դա այսօր վերահսկողության և ազդեցության միակ միջոցն է իշխանությունների դեմ»,- ասաց նա և նշեց՝ եթե «Ելք»-ը, քաղաքացիական շարժումներն էլ չլինեն, Հայաստանը գլորվելու է ավտորիտար, ոչ զարգացած երկրների շարքը:

«Այդ հզոր վարչապետի համակարգը նաև հնարավորություն է տալիս այդ մարդուն մի օրում փոխել իրավիճակը Հայաստանում, ուրիշ հարց է՝ այդ կարողությունները, այդ քաղաքական կամքը կունենա՞ն, թե՞ ոչ, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ ցածր մակարդակի, մասնագիտական փորձ չունեցող մարդիկ ղեկավարում են շատ կարևոր ոլորտներ և վատ են ղեկավարում: Այս ճանապարհին Սերժ Սարգսյանի լինել-չլինելը երկրորդական է դառնում, ուրիշ հարց, որ այդ մարդկանց Սերժ Սարգսյանն է բերել, և երևի թե ինքն էլ կարող է նրանց վերացնել: Սերժ Սարգսյանը այնպիսի համակարգ է ստեղծել, որ, իմ կարծիքով, ինչ-որ պահի եթե ուզենա էլ փոխել, չի կարող, որովհետև դառնում է այդ ոչ կոռեկտ մարդկանց  զոհը և պատանդը»,-ասաց նա:

 

 

 

Լիանա Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

14:15 • 18/09

Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը

14:15 • 18/09

Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ)

14:14 • 18/09

Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան

14:08 • 18/09

Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար)

14:03 • 18/09

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, հետո այն ուզուրպացնողների հետ. Ա. Աշոտյան

14:00 • 18/09

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. տեսանյութ

13:58 • 18/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չինաստանում «Մանգհութ» թայֆունը երեխաներով փչովի տնակը տապալում գետնին (լուսանկարներ, տեսանյութ)

13:52 • 18/09

Այնպես չէ, որ ողջ ՀՀ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին. բացառվում է, որ «Սասնա Ծռերը» կրակեն նրա ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

13:49 • 18/09

Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան

13:45 • 18/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը

13:28 • 18/09

Ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ակցիաներ են ընթանում. «Ալիք մեդիա»

13:22 • 18/09

Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք. պետք չէ բևեռացնել հասարակությանը. Զ. Փոստանջյան

13:22 • 18/09

Whoscored-ը Վարազդատ Հարոյանին ամենաբարձր գնահատականն է տվել «Ռոստովի» հետ խաղում

13:21 • 18/09

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

13:08 • 18/09

Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին

13:06 • 18/09

Դանի Ալվես. Ռեալը փոքր-ինչ ավելի ուժեղ է դարձել Ռոնալդուի հեռանալուց հետո

13:02 • 18/09

Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

13:01 • 18/09

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

12:59 • 18/09

ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

12:58 • 18/09

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ

12:56 • 18/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:54 • 18/09

Քարոզարշավը նորմալ սկսվեց, ցավոք, վերածվում է քաղաքական լուրջ պայքարի, իսկ խնդիրներից մասնակիցները չեն խոսում. ավագանու ՀՅԴ թեկնածու

12:52 • 18/09

ԱՄՆ-ն 2019թ. ռեկորդային քիչ քանակությամբ փախստական կընդունի. Մայք Պոմպեո

12:44 • 18/09

«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը

12:33 • 18/09

1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները

12:27 • 18/09

Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

12:24 • 18/09

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

12:20 • 18/09

Ես Ազգային արխիվի ինստիտուտը նայում եմ որպես քաղաքական և պետական պայքարի մարմիններից մեկը. Ա. Սարգսյանը շրջայց կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)

12:08 • 18/09

Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով. Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

12:03 • 18/09

Էրեբունի փողոցում՝ սուպերմարկետում, հաճախորդի ուսապարկից քաղաքացին գողացել է բջջային հեռախոս՝ պատճառելով 250.000 ՀՀ դրամի վնաս (տեսանյութ)

12:00 • 18/09

«Հայք» կուսակցությունն իրեն սպիտակ ուժ է համարում և համոզված է, որ ավագանու ընտրությունների շեմն անցնելու են. Հրաչյա Սարգսյան

11:51 • 18/09

Ռուսական Իլ-20-ը կործանվել է սիրիական ՀՕՊ հրթիռի հարվածից. ՌԴ ՊՆ-ն կատարվածի համար մեղադրել է Իսրայելին

11:51 • 18/09

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Ն․ Զոհրաբյան

11:47 • 18/09

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ մի շարք զինվորականների պարգևատրելու մասին

11:46 • 18/09

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Սլովակիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:38 • 18/09

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կլինի «սելֆիի ժամ», քաղաքացիները կնկարվեն հայտնի գործիչների հետ․ Լ․ Մակունց

11:24 • 18/09

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքից անկախ՝ Դամասկոսը չի պատրաստվում ետ կանգնել Իդլիբի դեմ ռազմական գործողությունից․ լրատվամիջոցներ

11:17 • 18/09

Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը

11:16 • 18/09

Ֆրանսիան հերքել է Սիրիայում ռուսական Իլ-20-ի անհետացման միջադեպում իր ներգրավվածությունը

11:13 • 18/09

Բարսելոնայի նախագահ. Մեսսին փոխվել է թիմի ավագը դառնալուց հետո

11:09 • 18/09

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, կարգախոսը՝ «Դու անկախ ես» (տեսանյութ)

11:08 • 18/09

Միլիարդատեր Իլոն Մասկին դատի է տվել տղամարդը, որին նա «մանկապիղծ» էր անվանել

10:59 • 18/09

Հաջողվեց կանխել նոր պատերազմն Իդլիբում. Իրանն արձագանքել է Պուտինի և Էրդողանի՝ Իդլիբի հարցով համաձայնությանը

10:57 • 18/09

Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան, ճնշում կգործադրի ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում. Սթիվեն Բլանք

10:55 • 18/09

Մաուրիսիո Պոչետինոն Ինտեր-Տոտենհեմ խաղից առաջ խոսել է կովերի և գնացքի մասին

10:54 • 18/09

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը