«Մոնա Լիզան» կարող է ցուցադրվել մոսկովյան թանգարանում

19:15 • 06.03.18

ՌԴ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանը մտադիր է ցուցադրելու համար խնդրել իտալական վերածննդի դարաշրջանի վարպետ Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի կտավը՝ «Մոնա Լիզան»: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թանգարանի տնօրեն Մարինա Լոշակին:

«Թանգարանի պատմության մեջ արդեն եղել է մի դեպք, երբ նման քայլ է կատարվել: Մենք տեղյակ կպահենք, կարծում եմ, որ դա հիանալի կլինի», - ասել է վերջինս:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսսենն օրեր առաջ հայտարարել էր, որ «Մոնա Լիզան» կարող է ժամանակավորապես հեռանալ Լուվրից՝ այլ թանգարաններում ցուցադրվելու համար: 

Երկրորդ աշխարհամարտից հետո «Մոնա Լիզան» գրեթե ողջ ընթացքում պահվել է Լուվրում: Այն մի քանի անգամ է միայն դուրս բերվել՝ ցուցադրությունների մասնակցելու համար: 1963-ին կտավը ուղարկվել է ԱՄՆ, 1974-ին՝ Ճապոնիա և ԽՍՀՄ: 2005-ին Լուվրում կտավի ցուցադրության համար առանձին սրահ է հատկացվել: