Գյումրիում 68-ամյա քաղաքացի է դանակահարվել
Գյումրիում քաղաքացու են դանակահարել, տուժողը տեղափոխվել է հիվանդանոց։
Tert.am-ի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանն ասաց,որ մարտի 8-ին՝ ժամը 19:50-ին Գյումրու ԲԿ է ընդունվել կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:
«Նրա մոտ ախտորոշվել է ուսագոտու կտրած-ծակած վերք: Նա բժշկական կենտրոն տեղափոխվել է ինքնուրույն: Հիվանդը գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ասաց նա։
«Գյումրի» ԲԿ-ից հայտնեցին, որ տուժածի ինքնությունը հայտնի է՝ նա 1950 թվականին ծնված Լևոն Ս.-ն է։










