Ավելի վտանգավոր բան, քան ՀՀ վարչապետի ընտրությունը բանակցային գործընթացի շարունակականության հետ կապելն է, չկա. Խ. Քոքոբելյան

19:37 • 09.03.18



«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ Tert.am–ը զրուցել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հավանական առաջադրման, այդ հարցի շուրջ Արևմուտքի տեսակետի, ինչպես նաև ՀՀ–ԱՄՆ, ՀՀ–ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասին։

-Պարո՛ն Քոքոբելյան, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հարցը հիմնավորելու համար արդեն իսկ կարծիքներ են հնչել, որ դա կմատուցվի այն համատեքստում, որ այս պատերազմական վիճակում, նման մարտահրավերների առկայության պարագայում Սերժ Սարգսյանից ավելի համապատասխան թեկնածու լինել չի կարող։ Ձեր կարծիքով՝ Արևմուտքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետում առաջադրվելուն ինչպե՞ս կնայի:

–Մինչև այս պահը չհայտարարելն այդքան էլ պրիմիտիվ պատճառներով չէ, ինչպես ներկայացվում և կարծում եմ, որ այստեղ շատ խութեր կան: Եվ այդ առումով, չեմ շտապի որևիցե գնահատական տալ, որովհետև, արձանագրենք, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկա:  Բայցև՝ վստահ եմ, որ այդտեղ նրբություններից բացի նաև շատ լուրջ խնդիրներ կան՝ պայմանավորված  միջազգային բարօրությամբ և այլ հարցերով: Եվ Հայաստանում կան մարդիկ, որոնք առնվազն դա լավ պատկերացնում են: Եվ այնպես չէ, որ 1 կամ 2 հոգու որոշակի հայտարարությունների տիրույթում, նկատի ունեմ՝ կլինի անվտանգություն, կիսապատերազմական վիճակ և այլն, նման գործոններով համեմելով Սերժ Սարգսյանի վարչապետությունը հիմնավորելուց  իրողությունը փոխվում է: Փաստը մնում է փաստ, որ այս վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն անցել է 6 միլիարդից, Հայաստանից արտագաղթը վերջին տասը տարում հասել է 380 հազար մարդու, և այսօրվա մեր իրավիճակը ոչ նախանձելի է՝ լինի անվտանգության առումով, թե մեկ այլ: Եվ առաջին մասի հետ կապված առիթ ունեցել եմ ասելու, որ պատահական չեմ համարում, որ նման հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ու փորձագետներ խոսում են Արցախյան  հակամարտության լարվածության և Հայաստանի Հանրապետության հետ մոտալուտ պատերազմի հավանականության մասին: Այսինքն՝  Հայաստանը թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության առումով բառացիորեն գտնվում է եզրագծին: Եվ այս 10 տարիները չեն նպաստել թե՛ անվտանգության և թե՛ տնտեսական առումով վիճակի բարելավմանը: Այս համատեքստում ուզում եմ նաև հիշեցնել, որ արդեն որերորդ վարչապետն է, որ խոսում են կոռուպցիայի վերացման անհրաժեշտության մասին, մոնոպոլիաների վերացման մասին, որոնք, այո՛ օրհասական խնդիրներ են մեր երկրի համար, բայ, ցավոք խոսքերից բացի այլ բան մենք երկար տարիներ չենք տեսնում, ընդհակառակը՝ օրեցօր վիճակը գնալով խորանում է:

Թե ինչպես կփաթեթավորեն հանրապետականները վարչապետի թեկնածուի հետ կապված իրենց  ցանկությունները որևիցե ռեալ ազդեցություն չունի Հայաստանում տիրող տնտեսական և ընդհանրապես՝ սոցիալական և այդ թվում՝ նաև անվտանգային իրավիճակի վրա:

-Պարոն Քոքոբելյան, երբ ասում եք, որ այդքան պրիմիտիվ բացատրություններ չպետք է սպասել վերապահումո՞վ եք մոտենում, որ կառաջադրվի արդյոք Սերժ Սարգսյանը, թե …

-Հանրապետական կուսակցությունը այսօր, 2017 թվականին տեղի ունեցած ընտրություն անվանված միջոցառումների արդյունքում, ունի այդ մենաշնորհը, որ կարող է առաջադրել վարչապետի թեկնածու: Եվ դա ԱԺ ընտրություններից հետո որպես իրողություն ֆիքսված է, բայց խոսքը դրան չի վերաբերում, այլ նրան, թե ինչ վերաբերմունք կցուցաբերեն միջազգային կարևորագույն դերակատարներն այդ իրողությանը: Եվ անընդհատ խոսվում է, որ  վերջին շաբաթը կհայտարարեն, պարզ է, որ կհայտարարեն, բայց խնդիրն այստեղ այդքան պարզունակ չէ, որքան ներկայացվում է և վստահ եմ, որ առնվազն Սերժ Սարգսյանը քաջատեղյակ է, թե ինչպիսի խնդիրներ կան, այդ թվում նաև իր առաջադրման պարագայում:

-Հաշվի առնելով, որ  այսքան տարի արցախյան խնդրով բանակցողը եղել է Սերժ Սարգսյանը, ի՞նչ եք կարծում՝ Արևմուտքին ձեռնտու կլինի՞, որ հիմնական դերակատարը մնա Սերժ Սարգսյանը՝ այժմ էլ վարչապետի պաշտոնում:

-Ավելի վտանգավոր բան, քան Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունը զուտ բանակցային գործընթացի հետ կապելն է, չկա: Նկատի ունեմ՝ շարունակականությանը: Իհարկե, վարչապետի ընտրությունը և վարչապետն այսպես թե այնպես կապվում է Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացի հետ, քանզի այն թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգության առումով արտաքին քաղաքականության այսօրվա գերակա խնդիրն է: Խոսքը սրա մասին չէ, բայց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը զուտ բանակցային գործընթացի շարունակականությամբ պայմանավորելը, կարծում եմ, ճիշտ չէ: Բանակցային գործընթացի արդյունքում ձևավորված փաստաթուղթը միշտ չէ, որ նպաստավոր է լինում, որպեսզի շարունակականությունն ապահովվի: Մենք այս կարճ ժամանակահատվածում՝ ՀՀ-ի  նորանկախ պատմության ընթացքում դրա ականատեսը,  կարծես թե, եղել ենք: Լինում են դեպքեր, որ միշտ չէ, որ շարունակականությունը ճիշտ է:

-ՀՀ շահերի տեսանկյունի՞ց, միջազգայի՞ն, թե այլ:

-Ով էլ լինի ՀՀ վարչապետը, պարտավոր է, բառացիորեն, առաջնորդվել Հայաստանի Հանրապետության և Արցախի ազգաբնակչության շահերով: Ղարաբաղյան թեմատիկան առանձնացված չէ այս գործընթացից, բայց միևնույն է՝ կա մի հստակ բան, որ ՀՀ-ում բոլոր իշխանափոխությունների կոնտեքստում փորձ է արվել և փորձ է արվում նաև հիմա՝ առաջին դեմքի խնդիրը մատուցել Արցախյան բանակցությունների շարունակականության ապահովման խնդրի ներքո: Այսինքն՝ այս շրջանակը օգտագործելով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը համեմել դրանով և  մատուցել, որ դա կապված է դրա հետ: Ինչը միշտ չէ, որ այդպես է:

-Այսուհանդերձ, եթե նույնիսկ ճիշտ չէ, ո՞րն է լինելու Արևմուտքի վերաբերմունքն այս հարցում:

-Արևմուտքի վերաբերմունքը բնականաբար, չեմ կարող ասել: Նորից եմ կրկնում՝ մինչ այս պահը պաշտոնական առաջադրում չկա, և կարծում եմ, որ զուտ վարչապետի առաջադրման խնդիրն անկախ ամեն ինչից, ՀՀ-ի ներքին խնդիրն է:

-Միացյալ Նահանգների դեսպանի՝ կոռուպցիայի մասին հայտարարությանը գրեթե նույն կազմով, ինչ նախորդ անգամ կրկին բավական կոշտ հակադարձեցին, մասնավորապես, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով, թե գնացեք Ձեր երկրում վերացրեք կոռուպցիան, նոր մեզ քննադատեք:

-Շատ անլուրջ եմ համարում նման հակադարձումները և չեմ կարծում, թե որևէ լուրջ կառույց կարող է լրջորեն վերաբերել նման հակադարձումներին: Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ իրատես քաղաքացի, առավել ևս, քաղաքական գործիչ, ով քաջատեղյակ չէ այն ամենին, ինչի մասին խոսեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Վերջին հաշվով, ի՞նչ էր ասված նրա խոսքում: Այնտեղ ասված էր, որ քաղաքական կապերը, լծակները տարբեր ոլորտներում՝ մենաշնորհների և այլ հարցերի հետ կապված, օգտագործվում են, ստեղծվում է ոչ հավասար մրցակցային իրավիճակ, ինչն էլ խոչընդոտում է նաև ներդրումներին: Դա աքսիոմատիկ պնդում է, և նման պնդման դեմ հենց այնպես նման հայտարարություններ անելով՝ Հայաստանում կոռուպցիան չի պակասի և ավելին՝  դրանից միջազգային կառույցների կամ օտարերկրյա ներդրողների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվի: Այնպես որ, գաղտնիք չէ և առաջին անգամը չէ, որ խոսվում է, որ Հայաստանում կոռուպցիան ուղղակիորեն թիվ մեկ արգելակն է ՀՀ տնտեսության զարգացման և ներդրումների համար: Եվ  կա՞ մեկն այդ հակադարձողների խմբից, որ կարող է նշել, թե, օրինակ, որ ոլորտում է կոռուպցիան նվազել, կամ նշել, թե որտե՞ղ է վերացել մենաշնորհը: Եվ հայաստանյան այս իրավիճակում, նկատի ունեմ թե՛ պատերազմի սպառնալիքը, թե՛ տնտեսական այս վատթար իրավիճակը, կոռուպցիայի մասին նման վերամբարձ արտահայտություններով խոսելն ու ակնհայտ ճշմարտություններին նման անլուրջ հակադարձումներ անելն առնվազն անթույլատրելի է: Իհարկե, ցավում եմ և կցանկանայի, որ այդպես չլիներ, բայց չնայած որ  Հայաստանում ստեղծվել են տարատեսակ հակակոռուպցիոն մարմիններ, մինչև այս պահը ոչինչ չի արվել իրատեսական դաշտում: Եթե արվեր, ապա դեսպանների, միջազգային կառույցների ու հատկապես օտարերկրյա ներդրողների պարագայում նման մոտեցում չէր լինի:  Սա դառը ճշմարտությունն է:

-Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն օրերս հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ, քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և Հայաստանի միջև համագործակցության հեռանկարները: Հիշենք, որ Հայաստանն արդեն որերորդ տարին է դուրս է մնացել այս ծրագրից, արդյո՞ք այս համատեքստում տեղին են նման հայտարարությունները:

-Շատ շահագրգիռ կլինեի որպես ՀՀ քաղաքացի, որ Հայաստանն, անպայման, համագործակցեր, և բոլորը հիշում են, որ դրա դադարեցման ժամանակ առնվազն մի քանի շեշտադրումներ եղան, և այդ մասին խոսվել է շատ բաց՝ ասվել է, որ հստակ խնդիրներ կան կապված ՀՀ-ում կոռուպցիայի, ժողովրդավարացման և այլնի հետ: Եվ հենց այդ բոլորը հաշվի առնելով է, որ  պետք չէ նման վերամբարձ հայտարարություններով հակադարձել ԱՄՆ կամ մեկ այլ երկրի դեսպանի խոսքերին, ովքեր խոսում և մատնանշում են մեր երկրում առկա ռեալ խնդիրները: Գիտեք՝ մեր քաղաքական գործիչներին, երբեմն, թվում է, թե Հայաստանը կարող է լրիվ մեկուսացված ապրել և իրենք ինչ ցանկանան՝ կարող են ասել: Կամ կարծում են, թե ուրիշները չեն դիտարկում, թե ինչ է ասվում և արվում: Առավել ևս, խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք զբաղեցնում են այնպիսի պաշտոններ, որոնք էական են ՀՀ քաղաքական համակարգի զարգացման համար: Ցավով եմ ասում, բայց բազմիցս խոսվել է, որ «Հազարամյակների մարտահրավերների» ծրագրի վերսկսման  համար անհրաժեշտ պայմաններին մենք դեռևս չենք բավարարում: Եվ ներդնողներ բերելու  միակ հնարավոր միջոցը հստակ, թափանցիկ տնտեսական քաղաքականություն իրականացնելն է, քաղաքական դաշտում բաց լինելն է, որովհետև, որքան էլ ցավալի է, մենք ռեսուրսային երկիր չենք և Հայաստանը, իմ խորին համոզմամբ, ունենալով նորմալ աշխատուժ, կարող էր հետաքրքրել օտարերկրյա ներդրողներին: Նկատի ունեմ՝ մասնագիտական, մասնագիտացված  ոլորտների դաշտում: Օրինակ՝ բարձր տեխնոլոգիաները, բայց այսօրվա իրավիճակում, նույնիսկ այս ոլորտում են անհարմարություններ ստեղծում: Օրինակ՝ նոր Հարկային օրենսգիրքը որևիցե առանձին հնարավորություն-առավելություններ չի տալիս նույն բարձր տեխնոլոգիաների մասնագետների հետ կապված՝ խոսքը եկամտահարկի մասին է, մինչդեռ բազմիցս հայտարարվել է, թե ՏՏ ոլորտն առաջնային է ՀՀ կառավարության համար:  

-Հայաստանն ու Եվրոպական Միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ այսօրերին Երևանում անցկացվող «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» մասնակիցներին հղած իր տեսաուղերձում: Ինչո՞վ բացատրել այս օրինակ լավատեսությունը:

-Իմ կարծիքով՝ այստեղ շատ հստակ քաղաքական մեսիջ կա: Առաջին՝ անկախ ամեն ինչից, այդ մասին առիթ եմ ունեցել ասելու, որ անցած տարի նոյեմբերին ԵՄ-ի հետ   համաձայնագրի ստորագրման փաստը շատ կարևոր եմ համարում, բայց վստահ եմ նաև, որ Մոգերինին այս հայտարարության կոնտեքստում նաև հստակ մեսիջ է տալիս, որ Եվրամիությունն ու Արևմուտքը Հայաստանը չեն դիտարկում որպես զուտ ռուսական տարածք:  Կամ առնվազն՝ չեն պատրաստվում դիտարկել որպես այդպիսին: Մամուլում տեսա տարբեր մեկնաբանություններ, նաև` ոչ համոզիչ: Այսինքն՝ այդ հայտարարությունը չի կարելի համարել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հաջողության արդյունք, դա կապված է աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ, և լավ է, որ ԵՄ բարձրաստիճան պատասխանատուները նման  մոտեցում ունեն այս փուլում, երբ ՌԴ-ն հստակ կայսերապաշտական քաղաքականություն է վարում:  Եվ նաև այն համատեքստում, երբ ՌԴ նախագահական ընտրարշավում նախագահի թեկնածու և ՌԴ գործող նախագահն, ափսոսանք է հայտնում, որ  Խորհրդային միությունը փլուզվել է: Այն դեպքում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դա համարում է ամենամեծ ձեռքբերում:  Այսինքն՝ նման տրամագծորեն հակադիր, քաղաքակրթական մոտեցումների խնդիր ունենք, և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը, հավատացած եղեք,  այն կոնտեքստում է, որ իրենք այս տարածաշրջանը, մասնավորապես, Հայաստանը չեն դիտարկում ամբողջովին որպես ռուսական տարածք՝ որքան էլ դա այդպես փաթեթավորվի:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

09:50 • 20/09

Թուրքիայում հանցախմբի անդամները, որոնց թվում կան Վրաստանի քաղաքացիներ, 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (տեսանյութ)

09:42 • 20/09

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

09:34 • 20/09

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին

09:33 • 20/09

Հրապարակվել է ՌԴ-ում ՄիԳ 31-ի կործանման վայրից առաջին տեսանյութը

09:12 • 20/09

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ