Թրամփն ընդունել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու առաջարկը. Սպիտակ տուն

10:01 • 09.03.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է CNN-ը:


Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակն ու վայրը կհամաձայնեցվեն ավելի ուշ, միևնույն ժամանակ, ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցները և ճնշումը դեռ կպահպանվեն:


Այս հանդիպումը կլինի առաջինն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի նախագահների միջև:


Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնի համաձայն, որը փոխանցել էր հանդիպման հրավերը Թրամփին Փհենչհան իր պատվիրակության այցից հետո, հանդիպումը տեղի կունենա մինչև մայիս:


Չոն Իյ Յոնը Վաշինգտոնում հայտնել է լրագրողներին, որ Կիմ Չեն Ընը պատրաստ է հրաժարվել միջուկային ծրագրերից և հանդիպել Թրամփի հետ:


«Նա կընդունի Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու հրավերն այն վայրում և այն ժամանակ, որոնք հետագայում կորոշվեն: Մենք անհամբերությամբ սպասում ենք Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային ծրագրերից հրաժարվելուն: Միևնույն ժամանակ, պետք է պահպանվեն բոլոր պատժամիջոցները և առավելագույն ճնշումը»,- ասված է Սանդերսի հայտարարությունում: