Հայաստանը՝ 3 սև գետերի միջև. Արծրուն Պեպանյանն այն մասին, թե ինչ պետք է անի կամ չանի ընդդիմությունը
Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է այն փակուղուն, որի առաջ կանգնած է ընդդիմությունը և նշում, թե ինչ պետք է չանի ընդդիմությունը հայաստանյան այս իրողությունների պայմաններում:
-Պարո՛ն Պեպանյան, մինչ «Ելք» դաշինքի ղեկավարներից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այսօր մասնակցելու է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքին, որի օրակարգում ամենաարմատական հարցեր են, դաշինքի մեկ այլ առաջնորդ Արամ Սարգսյանն այսօրվա մամուլով հարցնում է. «Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչպիսի՞ն պիտի լինի ու ի՞նչ պիտի անի ընդդիմությունը Հայաստանում, որ հասկանան` ընդդիմություն է»: Այլ խոսքով՝ Արամ Սարգսյանի հիմնական թեզն այն է, որ իրենք ո՛չ «Սասնա ծռեր -2 » են` հասկանալով, որ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, ո՛չ «Ծառուկյան» դաշինքի նման ընդդիմություն: Հետևաբար «Ելքը» չպետք է հրաժարվի իր ի սկզբանե հայտարարված մտադրությունից` հասարակությանը այլընտրանք, ընտրության հնարավորություն տալ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը ու սա արդյո՞ք միայն քաղաքագիտական խնդիր է:
-20 տարի կլինի՝ այս հարցի շուրջ մտածում եմ: Ես տեսել եմ նաև Վազգեն Մանուկյանի շարժումը և այդ ժամանակից սկսված՝ 1997-ից, հանդես եմ գալիս հրապարակային ելույթներով և ասում` պարոնա՛յք, այն ճանապարհը, որով դուք գնում եք, ոչ մի տեղ չի տանելու, գնալու եք՝ ջախջախվեք: Այն, ինչը եղավ: Մարդիկ գնում էին ընտրությունների, հետո բողոքարկում, հետո հանրահավաքներ և այլն: Հետևանքը եղավ այն, որ ժողովրդի կամքը ջարդվեց: Որևէ շարժում չի եղել, որի ղեկավարների գրասենյակներ չեմ տարել վերլուծությունս ու ասել՝ պարոնա՛յք, մեր երկրում, ժողովրդի այս մակարդակի դեպքում, երբ չեն ստեղծվել պետական ինքնուրույն ինստիտուտներ, ժողովրդավարություն չի կարող լինել: Մի՛ արեք, մի՛ ջարդեք մարդկանց կամքը: Մեր ժողովուրդը 88-ից հետո որոշակի կամային հատկանիշներ էր ձեռք բերել, իրենք այս ընդդիմադիր շարժումներով այն փոշիացրեցին: Ես բոլորի հետ այս հարցի հետ կապված կռիվ եմ տվել:
-Լավ, հայ հասարակության մեջ որպես հետճշմարտային դրոշմակնիք, ո՞րն է գործուն մեխանիզմը, մեկին քննադատում են, որ ժողովրդին տանում է Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու, մյուսին` մարտիմեկյան ջարդերի համար: Ձեր բանաձևը:
-Բանաձևը ես հրապարակել եմ 2007-ին՝ գրքի տեսքով, կոչվում է՝ «Կոնսերվատիվ հեղափոխություն», իսկ մինչ այդ քաղաքական դաշտի ուշադրությունը հրավիրում էի որոշակի խնդիրների վրա, իրենց ասում էի՝ մինչև չպարզեք՝ ինչո՞ւ է մեր իրականությունն այսպիսին, չեք կարող այն փոխել: Եվ մեր շարժումները բոլորը ջարդվել են, որովհետև իրենց առաջնորդները եղել են ուտոպիաների մեջ, իրականությունը չեն ճանաչել, չեն հասկացել, թե ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ: Իրենք ինչ-որ թղթեր են կարդացել, հավատացել դրանց ու գնացել են պայքարի: Ասել եմ ու պնդում եմ՝ մենք դեռ հասունացած չենք այն Սահմանադրության համար, որը գրվել է մեր համար:
-Բա 88-ին ինչպե՞ս էինք պատրաստ:
-Լավ հարց է՝ իսկապես ինչպե՞ս եղավ, որ կարողացան 1000 տարի պետականություն չունեցող ժողովրդին այդպես խանդավառել, այդպես վերափոխել: Սա հարկավոր է լրջորեն ուսումնասիրել։ Սակայն ես երկրորդ հարցն եմ տալիս՝ ո՞ւր է այդ ժողովուրդը, ո՞ւր է այդ խանդավառությունը: Ի՞նչը կերավ այդ եռանդը, ինչո՞ւ կորավ այն: Այ, ընդդիմությունն առաջին հերթին այս հարցի պատասխանը պիտի ստանա: Ինչո՞ւ հողմացրիվ եղավ այս շարժումը, ինչո՞ւ օրենքները Հայաստանում չեն աշխատում: Ինչո՞ւ օրենքները չեն աշխատել Առաջին Հանրապետությունում, ինչո՞ւ չեն աշխատել Սովետական Հայաստանում: 20 տարի է՝ փորձում եմ իրենց հասկացնել, որ այս հարցերի իրական պատասխաններն է հարկավոր գտնել, բայց չի ստացվում: Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չկա գոնե մեկ ընդդիմադիր հոսանք, որ նայեմ որպես վերլուծաբան, ասեմ, այ, այս մարդիկ, կարծես թե, մի քիչ հասկանում են` Հայաստանում ինչի՞ է այս իրավիճակը: Ու եղած բոլոր նախաձեռնությունները չեն հաջողելու՝ կոշտ պայքարի գնան, թե թույլ, չեն կարող ոչինչ փոխել, քանի որ չունեն իրականության այսպիսին լինելու բացատրությունը։ Եվ չեն էլ ուզում ունենալ։ Ես հարցաշար եմ հրապարակել, ու եթե քաղաքական նախաձեռնությունը այդ հարցերի պատասխանը չունի, ժամանակն իրեն դուրս է շպրտելու շամպայնի խցանի պես: Այսօր չկա պահանջվող նախաձեռնությունը։
- Հարցերից մեկը՝ «Դուք ճանաչե՞լ եք մեր դժբախտությունը, պարզե՞լ եք դրա խորությունը, ծագման և զարգացման հանգամանքները»:
-Ես խորքային հարցեր եմ առաջ քաշում․ ասում եմ՝ մինչև մեր ծնվելը, 1910 թվականին Հովհաննես Թումանյանը հենց այդ հարցով զբաղվել է, նկարագրել է մեր վիճակը ու սոսկումից գլուխը բռնել է, աղաղակել, կոչ անելով լուծել ազգային հիմնահարցը։ Նա դա ասել է 1910-ին. այն ժամանակ Սերժ Սարգսյան չկար, Ռոբերտ Քոչարյան չկար, Լևոն Տեր-Պետրոսյան չկար: Իսկ նա հետևյալն է ասել՝ «ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը, որը երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ»։ Ու ներկայացրել է հետևանքները։ Նաև Հայկ Ասատրյանը, Գարեգին Նժդեհն են դա նկատել։ Նժդեհն, օրինակ, ասում էր, որ օտար լծերի ազդեցությունը մեր կարծածից ավելի մեծ ավերածություններ է առաջացրել հայի հոգու մեջ: Թումանյանը դեռ այն ժամանակ է խնդիր դրել՝ պարզել մեր պրոբլեմի իրական պատճառները, գալ «փրկարար գիտակցությանը», որին կհետևեն «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»։ Այլ խոսքով` հայ ժողովուրդը պետք է փոխի վերջին 1000 տարում ձեռք բերած բացասական հատկանիշների համախումբը, որը փոխարինում է հայ ժողովրդի իրական, դրական հատկանիշներին:
Եվ ընդամենն առաջարկում եմ՝ պատկերացրեք՝ 1910 թիվն է, Թումանյանի ասածին ի՞նչ լուծում կառաջարկեք: Եվ ո՞րն է արձագանքը՝ մի նախկին դեպուտատ մեղադրանք է ներկայացնում, թե ես փորձում եմ մեր մեծերի խոսքերով պայմանավորել մեր իրականությունը: Իսկ ուրիշ ինչո՞վ է պայմանավորվում մեր իրականությունը: Մի՞թե նման արձագանքն աբսուրդ չէ։ Դրա համար եմ ասում, որ մեր քաղաքական դաշտը մի մեծ ցախավելով ավլել է պետք ու գիտակից, մտածել կարողացող նորը ստեղծել։
-Ի՞նչ է կոնսերվատիվ հեղափոխությունը, եթե կարճ:
-Հիվանդին բժշկելու համար ի՞նչ են անում: Նախ, ախտորոշում են: Եթե չախտորոշեն, փորձեն բուժել, վնասելու է չէ՞ բժիշկը: 20 տարի է պնդում եմ՝ առանց հայ իրականության ախտորոշման, եթե քաղաքական պայքար սկսեք՝ վնասելու եք ժողովրդին, ու վնասեցին: Ժողովուրդը քանի գնում, հիասթափվում, հուսահատվում է, իրականությունն էլ գնալով վատանում է: 1996 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Վազգեն Մանուկյանը չհաջողեց, մեր քաղաքական գործիչները պետք է իրենց գլուխն աշխատացնեին: Մտածեին՝ ուրեմն, մի բան այնպես չենք արել, քանի որ չստացվեց: Ուրեմն՝ առկա օրենքները գրելուց գուցե սխալվե՞լ ենք: Սա անելու ու հետևությունների հանգելու փոխարեն 20 տարի նույն ճանապարհով գնացին ու ջարդվեցին: Ես կարող եմ մեջբերել մի հեղինակի, ով 120 տարի առաջ գրել է, որ եթե մի ժողովուրդ պատրաստ չէ ժողովրդավարության ու եթե դրսից բերվում են օրենքներ ու ասում են՝ այդ օրենքներով ապրիր, ապա երկիրը քանդվում է: Այդ թվում, մարդիկ սկսում են իրար կոտորել, ջարդել՝ գրած օրենքներին հավատալով ու ջանալով իրականացնել: Ես այս զգուշացումը անում եմ, ասում եմ՝ ընտրությունները թողեք, դա ռումբ է ձեր գոյության տակ: Նորից եմ կրկնում, թուրքերի լծի տակ ապրելու հետևանքով ձեռք բերված հատկանիշներով պետություն կառուցել չի ստացվելու: Սա մեր մի սև գետն է՝ պատմական՝ պատմությունից եկող: Մյուս սև գետը այն է, որ 90 թվականին հայ ազգն անցել է կապիտալիզմի, որի տեսաբանները դեռ 1860 թվականից պարզել են` եթե որևէ հասարակություն անցնում է կապիտալիզմի, այն գլխիվայր շուռ է գալիս: Ժողովրդի վատ որակով շերտը դառնում է փողատեր, բարձրանում վերև, նորմալ, բարոյական մարդիկ, իջնում են ներքև: Իրենք դեռ այն ժամանակ ասում էին, որ եթե ժողովուրդն օրենքներից լավ չի հասկանում, ապա կապիտալիզմի անցման դեպքում աղետի կմատնվի: Եվ նկատի ունենալով, որ ըստ Նժդեհի ուսումնասիրությունների՝ մենք 1900-ի սկզբներին արդեն խառնակված ժողովուրդ էինք, այդ խառնակված ժողովրդին տարանք կապիտալիզմի, այդ պարագայում պիտի լիներ վերը նկարագրվածը ու ազգային շարժումը խժռվեր։ Մեր ժողովուրդը տեղյակ չէ այս ամենին, մարդիկ տեսնում են, որ վատ է ու ասում են՝ մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Լևոն Տեր-Պետրոսյան չլիներ, դու լինեիր կամ ես, այս երկու սև գետերը, որ գալիս են անցյալից՝ պատմությունից ու կապիտալիզմից, պայթեցնելու էին մեր երկիրը: Հատկապես, որ այն ժամանակ այդ երևույթների մասին տեղյակ չէինք։ Ու գալիս, գումարվում է երրորդը:
-Ո՞րն է երրորդ սև գետը:
-Ընտրությունը։ Դրա մասին արդեն խոսացի։ Մեր այս իրականության մեջ ընտրություն հնարավոր չէ անցկացնել ու նաև չի կարելի: Ֆրանսիացի հոգեբանը 100 տարի առաջ պարզել է՝ նման խառը իրավիճակներում, եթե ընտրություն անցկացնես, ապա երկիրը պայթելու է, մարդիկ իրար թշնամանալու են: 20 տարի է՝ ահազանգում եմ այս մասին:
-Այսինքն՝ չպայքարե՞լ, չըմբոստանա՞լ:
-Այս իրավիճակում՝ այս 3 բացասական գործոնների առկայության դեպքում, եթե չես հասկանում, որ դրանք կան ու քեզ թվում է, որ մեղավորն առաջին դեմքն է ու դու գնում ես պայքարի, դու դրանով իշխանություններին ստիպում ես, որ ինքն օգնության կանչի թաղային հեղինակություններին, նորահարուստներին: Ու այդ թաղային հեղինակությունները հետո գնում են իշխանություն, դառնում են դեպուտատ: Քո պայքարելով դու փաստացի վնասում ես, ավելի ես վիճակը վատացնում: Ուրիշ բան է հարկավոր անել նման վիճակում։
-Հետևաբար, Ձեր պատկերացումների դեպքում Արամ Սարգսյանի մեջբերած ու հիմնավորած այլընտրանքն էլ չի աշխատում:
-Առկա ընդդիմությունը Էական փոփոխություն երկրում անել չի կարող: Իրենք կարող են որոշակի հարցեր կարգավորել, մեղմել վատ կողմերը: Բայց որ երկիրը արմատական փոփոխությունների գնա, իրենք դա անել չեն կարող: Չկա քաղաքական դաշտում այն ուժը, որը հասկանում է մեր իրավիճակի պատճառները: Եվ երբ ասում եմ՝ իրականությունը փոխել, բոլորը հասկանում են՝ իշխանություններին պալատներից քշել։ Ստեղծված իրավիճակում իշխանություններին հնարավոր չէ հեռացնել: Նաև այն պատճառով, որ ընդդիմադիր դաշտում չկա կազմակերպվածություն, չկա խելք, կա ցաքուցրիվ վիճակ: Իսկ մյուս կողմում ռեսուրս կա, ուժ կա։ Եվ քաղաքական ուժերը պիտի մտածեն այն մասին, թե այս պայմաններում ի՞նչ եղանակով է հնարավոր հասնել բարեփոխումների ու գտնեն ուղին։
-Իսկ Փաշինյանի` «Ելքի» մյուս առաջնորդներից տարանջատման մասին ի՞նչ կասեք: Օրինակ՝ Նիկոլը գնալու է հանրահավաքի որպես շարքային մասնակից, Արամ Սարգսյանը, տպավորություն է, որ ոչ բաց տեքստով, բայց քննադատում է հենց իրեն։
-Ես ասացի արդեն. հայաստանյան քաղաքական դաշտում՝ ընդդիմությունը և իշխանությունն էլ հետը, չկա այն հոսանքը, որը գիտակցում է իմ նշած պրոբլեմները ու ունի դրանք հաղթահարելու ծրագիր: Ու իրականության համար բացարձակապես միևնույն է՝ ո՞վ կգնա հանրահավաքի, կմիանա՞ն, կանջատվե՞ն: Բոլորը՝ ողջ առկա քաղաքական դաշտով, եթե հավաքվեն, էլի չեն կարողանա երկրում արմատական վերափոխում անել, որովհետև նշածս հարցերը չկա ոչ մեկի օրակարգում ու այդ պրոբլեմները հաղթահարելու քայլերի համակարգն էլ չկա։
–Եվ որն է ելքը, ըստ Ձեզ։
- Ելքի ուրվագիծը նշել են Նժդեհը, Հայկ Ասատրյանը, իրենք և ախտորոշումն են տվել, և քայլերն ուրվագծել։ Ինքս այն լրամշակել եմ, հաշվի առել նաև միջազգային փորձն, հետագայում ի հայտ եկած գործոնները ու ներկայացրել «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում։
Մենք դժվարին կացության մեջ ենք, բայց ելք կա։ Մնում է դրսևորենք բավարար խոհեմություն։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 22:49 • 19/04 Մոսկվայում փոթորիկը 100-ից ավելի ծառ է տապալել «Ժամը 21.00-ի դրությամբ Մոսկվայում 13 ծառ է ընկել, վնասվել է երկու ավտոմեքենա, տուժածներ չկան։ Մոսկվայի մարզում ավելի քան 90 ծառ է տապալվել, վնասվել է 6 ավտոմեքենա: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - ասել է գործակալության խոսնակը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Իրադարձային 19:21 • 13/04 Զինվորներն են իրենց գումարով հաճախ զինվորական մեքենաները նորոգում. վթարից տnւժածի մայր Պայմանագրային զինծառայող է թոռը, երեկ Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում է եղել՝ 20 վիրավորներից մեկն է: Վթարից չորս զինվոր է մահացել, վիրավորների մեջ կան ծանր վիճակում գտնվողներ։
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Մամուլի տեսություն
-
09:39 • 19.04.24 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»