Իշխանափոխություն, ժամանակավոր կառավարություն, ազատ ընտրություններ. «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքն ավարտվեց պահանջների ներկայացմամբ (թարմացվող, տեսանյութ)
20.30
Որպես ամփոփում նախաձեռնոց խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը նշեց՝ որ ճակատն ասում է՝ ոչ իշխանության վերարտադրությանը, ոչ այն համակարգին, որ գոյություն ունի այսօր։
«Իշխանափոխություն, ժամանակավոր կառավարություն, սահմանադրական կարգի հաստատում, ազատ ընտրություններ: Պարզ ծրագիր»,–ներկայացրեց նա:
Հայտարարվեց, որ Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի օրը՝ մարտի 16-ին ճակատը Ազատության հրապարակում կրկին հանրահավաք կանի:
20.02
Հայաստանում չկա քաղաքական համակարգ, կուսակցությունների 99 տոկոսը կառավարվում է Բաղրամյան 26-ից: Այս մասին այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքում կային մի քանի շեշտադրումներ։
«Դրանցից մեկն այն է` մենք ծրագիր ունե՞նք, թե չունենք, շատերն ասում են՝ լավ, էս մի բանն արեցիք, ժողովուրդն եկավ, իշխանափոխություն արեցին, հետո ի՞նչ է լինելու, ո՞ւմ են բերելու: Այդ հարցին այսօր կփորձեմ միանշանակ պատասխանել: Բոլոր այն քաղաքական գործիչները, ուժերը, որոնք դժգոհ են այս իրավիճակից, իրենք, ըստ էության, խոսում են փոփոխությունների մասին: Հայաստանում փոփոխությունները պետք է լինեն համակարգային, որովհետև այն բոլոր դժգոհությունները, որոնք կան բոլոր ոլորտների առկայությամբ, դրանք համակարգային են` դատաիրավական համակարգից սկսած, կրթության համակարգով վերջացրած, Երևանի ավագանու աշխատանքից սկսած, որևէ գյուղի համակարգով վերջացրած: Չկա որևէ համակարգ, որ առողջ լինի»,–հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
Նախնական կամ վայրի կապիտալիզմի դրսևորումներն, ըստ նրա, հասել են արդեն խոշոր գործարարներին, և մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են շատ էժան գներով և թողնում, գնում են: Փոքր ու միջինի մասին էլ խոսք չկա:
Մեկ այլ հանգամանք, որի մասին խոսեց Արմեն Մարտիրոսյանը՝ իր անհամաձայնությունը հայտնելով համընդհանուր այն արձանագրմանը, թե ՀՀԿ-ն իրավունք ունի վարչապետի թեկնածություն առաջադրելու, քանի որ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է:
«Եվ դա ասում են «ընդդիմադիր» գործիչներ: Լավ, իշխանությունը նման բան ասի, էլի հասկանալի է, բա ընդդիմադիրներն ինչպե՞ս են նման բան ասում , երբ նույնիսկ միջազգային կառույցներն իրենց զեկույցներում հաստատել են, որ Հայաստանում տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում»,-փաստարկեց բանախոսը:
Հավելելով, որ համակարգային խնդիրներին համակարգային լուծումներ են պետք` Արմեն Մարտիրոսյանը արձանագրեց, որ այսօր Հայաստանում չկա քաղաքական դաշտ, կուսակցություններն էլ գոյատևում են:
Վերջինս այս համատեքստում նշեց, որ պետք է վերականգնվի ինչպես տնտեսական , այնպես էլ քաղաքական դաշտը:
«Տեսնում ենք, որ Ազգային համաձայնության այն ժամանակավոր կառավարությունը, որը պետք է ձևավորվի, պետք է լինի կարճաժամկետ: Նրա գործունեությունը պետք է հիմնված լինի 3 բանի վրա՝ մեկը նոր Սահմանադրություն, որտեղ կառավարման հիմքում կլինի հանրային ռեսուրսի բաշխումը հասարակությանը և ոչ թե ինչպես հիմա է՝ մի խումբ մարդկանց ձեռքին: Երկրորդ. պետք է լինի ընտրական օրենսգրքի ընդունումը, օրենսգիրք, որը հնարավորություն կտա խաղի արդար կանոններ սահմանել ընտրական գործընթացի համար: Եվ կուսակցությունների մասին նոր օրենք, որը, որպես գործիք կուսակցությունները հանդես կգան մեր քաղաքացիների՝ արդեն քաղաքական կամքն արտահայտելու համար: Սա է մեր պատկերացրածը»,–ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենց մոտ կա Սահմանադրության ընդունման հետ կապված 2 մոտեցում, որոնցից մեկն իր առաջարկն է՝ այն ընդունել Սահմանադիր ժողովի միջոցով: Սահմանադիր ժողովի անդամները հաջորդ ընտրություններում չպետք է լինեն պատգամավորության թեկնածուներ կամ նախարարներ ու, առհասարակ, գործադիրի որևէ պաշտոնում: Առողջ կառավարման համակարգի հասնելու այս առաջարկի հիմքում շահերի բախում թույլ չտալն է»:
19.45
Սփյուռքի, մոլորակի հայերին՝ կոչ եմ անում գալ և երկիրը փրկել. Վոլոդյա Ավետիսյան
Յուրաքանչյուր պետության համար ամենավատ քաղաքացին դավաճանն է. իր ողջույնի խոսքում հայտարարեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։
«Այսօրվա մեր իշխանությունները դավաճան իշխանություններ են, ինչի՞ համար, որովհետև երկիրը պատերազմի մեջ է, իսկ նրան թալանում են մեր երկիրը, թուլացնում, զենքերի փողերը գողանում են, զինվորի հացը գողանում են:Դրանից էն կողմ ուրիշ բան պետք չէ, որ սրանց հեռացնենք»,-ասաց ազատամարտիկը:
Նա կոչ է անում, իր ձևակերպմամբ, մոլորակի հայերին՝ գալ և երկիրը փրկել. «Որովհետև, եթե չլինի Հայաստան, չի լինի սփյուռք»։
Ազատամարտիկը որպես կոչ ավելացրեց, որ գան բոլոր դժգոհները, եթե բոլոր դժգոհները գան, մի երկու միլիոն մարդ կլինի:
Ելույթն ավարտվեց «հաղ-թա-նակ», «Ծովից ծով Հայաստան» վանկարկումներով:
19.20
Մյասնիկյանը ազատ արձակեց քաղաքական հակառակորդներին ու հայրենիք հրավիրեց երևելի հայերին, հիմա արվում է ճիշտ հակառակը. «Հոգևոր Հայաստանի» հայտարարությունը
2-րդ Հանրապետության կայացման դժվարագույն օրերին Ալեքսանդր Մյասնիկյանը, գիտակցելով, որ պետականության կայացման կարևորագույն նախապայմանը ազգի ներուժի համախմբումն ու ներքին համերաշխությունն է, առաջին հերթին ազատ արձակեց քաղաքական հակառակորդներին և տարբեր երկրներից հայրենիք հրավիրեց հայազգի երևելի զավակների: Հիմա Հայոց համար այս օրերին արվում է ճիշտ հակառակը, հայոց ներուժը արտագաղթում է, իսկ հայրենասեր նվիրյալներին մեկուսացնում են բանտերում:
Սա «Հոգևոր Հայաստան» կազմակերպության հայտարարությունն է, որն ընթերցեց կազմակերպության անդամ Եղիշե Պետրոսյանը, ում հանրահավաքի վարող Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց որպես իսկական, այլ ոչ թե, իր ձևակերպմամբ՝ զանգուլակներ ստացող մտավորական:
«Արտաքին ու ներքին աննախադեպ մարտահրավերների, բազում սոցիալական ու բարոյահոգեբանական պրոբլեմների շարքում ամենասուր խնդիրը, թերևս, պետական օտարահաճո համակարգն է, քաղաքական դաշտի ամայացումը և որպես հետևանք քաղբանտարկյալների առկայությունը»,-հայտարարեց Եղիշե Պետրոսյանը:
«Այլևս անհանդուրժելի է հասարակությունը պառակտելու ազգադավ քաղաքականությունը»,-նշված է հայտարարության տեքստում:
Այն ավարտվում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով, ինչպես նաև ազգի ու պետության զարգացմամբ մտահոգ բոլոր ուժերին ուղղված կոչով՝ սկսել քաղաքական քննարկումների շարք՝ հանուն ազգի համախմբման, պետության առաջ ծառացած խնդիրների լուծման:
Եղիշե Պետրոսյանը պատմեց, որ նախքան հրապարակ գալը մի հետաքրքիր խոսակցություն է ունեցել տաքսու վարորդի հետ, որին ասել է, որ լավ է, այսօր արև է, չի խանգարի միտինգին, իսկ վարորդն էլ հետաքրքրվել է` այսօր միտինգ կա՞, ապա ավելացրել՝ ոչ «մեկին չեմ հավատում, էսքան միտինգ եղավ, ի՞նչ»:
Ինչից հետո Եղիշե Պետրոսյանը վարորդին տեղեկացրել է, որ ինքն էլ է «միտինգավոր», կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ իրեն չի հավատում: Վարորդն էլ ասել է՝ քեզ հավատում եմ: Հետո պարզվել է, որ վարորդն էլ արտագաղթելու մտադրություն ունի ու վերջում երկուսն էլ եկել են եզրահանգման, որ աշխարհի ամենաապահով տեղը մեր բնօրրանն է՝ Հայաստանը, որի բարօրության համար պարտավոր է հոգ տանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:
18.54
Եթե ժողովրդից գողացվածը վերադարձվի, դա բավարար կլինի մեր արտաքին պարտքը փակելու ու բանակը զինելու համար
Եթե իշխանություններից հետ վերադարձվի ժողովրդից գողացվածը, ապա ՀՀ-ն կարող է փակել իր արտաքին պարտքը, զինել բանակը. Հանրահավաքի ընթացքում իր ելույթում ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։
Ողջունելով ներկաներին՝ նա ասաց. «Քիչ ու շատին չենք նայում,որակին ենք նայում, երբեք հույսը կորած չի կարելի համարել, Ազատության հրապարկում ազնվագույն մարդիկ են հավաքվում, ազնվագույն մետաղից սարքված մարդիկ, նրանք, ովքեր չեն կոտրվում»,–ասաց նա` հավելելով, որ իշխանությունները մեր հայրենիքը դարձրել են խաղաթուղթ, մեր հայրենիքը դարձրել են թուղթ, ճմռթել և դրել են իրենց գրպանը:
Թամար Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե ժողովրդից կեղեքված գողոնը վերադարձվի, դա բավարար կլինի երկրի արտաքին պարտքը մարելու համար:
Դերասանուհին հարցրեց՝ որտե՞ղ են մեր ազնվագույն ազատամարտիկները, ազնվագույն խառնվածք ունեցող երիտասարդ քաղաքական գործիչները ու ինքն էլ պատասխանեց՝ բանտերում են:
«Եվ հետո հարցում են՝ ինչո՞ւ չկա ընդդիմություն: Ընդդիմությունը բանտերում է: Եթե մենք այնքան ամրություն ունենանք, որ կարողանանք հեռացնել այս համակարգն իր առանցքով և վերադարձնել այն, ինչ տարել են, մենք կարող են սարքել մի չքնաղ պետություն»,-հավելեց նա:
Դերասանուհին ինչպես ինքը ձևակերպեց՝ Երևանով մեկ թնդացնելով, առաջարկեց հրապարակով մեկ վանկարկել՝ հե–ռա-ցեք:
Նշենք, որ մարտի 16-ին լրանում է Արթուր Սարգսյանի` Հաց բերողի մահվան տարելիցը, և դերասանուհին հիշեցրեց նրա խոսքը, որ կգան լավ, չէ` մենակս կանեմ ու կանխատեսեց՝ միևնույն է՝ այս հրապարակը տեսնելու է մեկ միլիոնանոց ժողովուրդ. որովհետև դանակը ոսկորին է հասել:
18.30
ՀՀ օրվա իշխանությունը և Անդրեաս Ղուկասյանը, Շանթը և ընկերները, Կարո Եղնուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը և մյուսները պետք է տեղերով փոխվեն:
Այս մասին այսօր հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Եվրոպայի խոհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը քաղաքական հետապնդում է համարում, քաղաքական բանտարկյալ է համարում անձին, որն իր կարծիքի, իր համոզման համար ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվել: Այսինքն՝ զուտ կարծիքի համար»,-ասաց Արթուր Սաքունցը` նշելով, որ, եթե այս եզրույթի վերաբերյալ ներկաների մոտ կարող են տարբեր կարծիքներ լինել, մեկ բան բոլորին միավորում է՝ արժանապատվությունը, հանուն որի հավաքվել են:
Իրավապաշտպանը նշեց, որ բանտերում գտնվող թվարկված գործիչները նույնպես դասակարգվում են ըստ քաղաքական դասակարգման: Նա այս համատեքստում նշեց, որ այսօրվա կուսակցությունների զգալի մասը, որոնց անդամները նույնպես նախկինում եղել են քաղբանտարկյալներ, այսօր անտեսում են քաղբանտարկյալներից գոյության հարցը Հայաստանում:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացված մեր հաղորդումների, տվյալների, հաշվետվությունների, զեկույցներին զուգահեռ, անպայման, հայտնվում են այսպես կոչված՝ գաղտնի զեկույցներ, որոնք փորձում են հերքել քաղբանտարկյալների առկայություն Հայաստանի Հանրապետությունում: Եվ, իհարկե, այստեղից, ես միանշանակ ասում եմ, որ ամոթ իրենց»,-ասաց Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ իշխանությունները գալիս, գնում են, բայց սկզբունքը մնում է, որ մարդը պետք է ազատ լինի իր կարծիքն արտահայտելիս:
Քաղաքական հետապնդումների ու քաղաքական բանտարկյալների թեման չէր միայն Արթուր Սաքունցի ելույթի առանցքում: Նա նշեց, թե ՀՀ ապօրինի իշխանությունների հիմնական հենարանը կոռուպցիան է, և քաղաքացիական հասարակության հանրային պայքարի օրակարգում պետք է դրվի կոռուպցիայի դեմ պայքարը:
18.03
«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը ներկայացրեց իրենց անելիքները: Նշեց, որ երկրում եղած թալանին վերջ տալու միակ ճանապարհը հրապարակը լեցուն պահելն է: Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է ապրիլի 9-ից դուրս գա հրապարակ, և պարտադրի հաստատել ժամանակավոր, անցումային կառավարություն:
Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության քայլերը պետք է ուղղված լինեն քաղբանտարկյալների ազատ արձակմանը: «Պետք է բեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները: Տասնամյակներ շարունակ ժողովրդից, պետությունից թալանված միջոցները պետք է ներդրվի բանակի վերազինմանը և երկրի անվտանգության վերականգմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակավոր կառավարությունը պետք է անդրադառնա նաև սոցիալական խնդիրներին, մասնավորեպես գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձացմանը:
Ըստ Պետրոս Մակեյանի՝ ժամանակավոր կառավարությունը պետք է կազմակերպի նոր ազատ, արդար ընտրություններ: «Այս հրապարակը լեցուն լինելու դեպքում այս խնդիրները լուծելի կլինեն»,- ասաց նա:
17.42
«Ազատության» հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Նախաձեռնության անդամ Կարապետ Ռուբինյանը նախ ներկայացրեց իրենց հռչակագիրը, որի տակ ստորագրվածներն արձանագրել են, որ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված կարգ, հետևողականորեն ոչնչացնելով հանրային և անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունն օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական կործանման շեմին:
Հռչակագրում նշված է, որ «Հանուն Հայաստան պետության» Ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականով, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով նոր, ժողովրդավարական, օրինական-սահմանադրական կարգի հաստատմամբ, ՀՀ ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժողովրդական վստահության ժամանակավոր անցումային կառավարության ձևավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով:
«Խորապես համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները և հայ ժողովուրդն ունակ են վերջ տալու փլուզման ներկա գործընթացին, կառուցելու քաղաքացուն և հայ մարդուն հարիր արժանապատիվ պետություն»,- հռչակագրի տեքստը շարունակեց կարդալ Կարապետ Ռուբինյանը՝ հավելելով, որ համոզված են` տիրող հուսալքության, անելանելիության, անտարբերության ներկա հոգեվիճակը, անկասկած, հնարավոր է բարեշրջել:
Կարապետ Ռուբինյանը նշեց, որ հռչակագրի տեքստը կազմելուց հետո անցել են ամիսներ, սակայն նկարագրված իրավիճակը չի փոխվել:
«Այս ընթացում մեր վզին փաթաթեցին նաև մի նոր սահմանադրություն, որն, իբր, մենք ենք ընդունել։ Ի կատարումն այդ սահմանադրության՝ մեր գլխին նշանակել են նաև նոր նախագահ ՝ ի դեմս լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանի»,- նշեց նա:
Նշենք, որ ըստ կազմակերպիչների տարածած հաղորդագրության՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատը «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ համատեղ մարտի 9-ին, 10-ին և 11-ին անց է կացնում հանրահավաքներ Ստրասբուրգում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Փարիզում և Երևանում ընդդեմ ռեժիմի հավերժացման, հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն Հայաստան պետության:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 17:12 • 29.03.24 Չեմ կարծում, որ Ռուսաստանը կպատժի Հայաստանին. Մաքսիմ Վասկովը՝ «Միր» քարտերի արգելափակման մասին
- 15:33 • 29.03.24 Այսօր տարբեր շրջանակներում քննարկում են Հայաստանի աստիճանական ուկրաինացման սցենարը. Սերգեյ Պանտելեև
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 09:43 • 29/03 Որ դեղերը չեն ներառվի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկում․ «Իրավունք» Համաձայն նոր կարգի՝ դեղատները պետք է համապատասխան դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության պայմաններում, ինչը լրջագույնս դժգոհությունների տեղիք է տվել, հաշվի առնելով, որ այդ ցանկը եկող տարվանից էլ ավելի է ընդլայնվելու:
-
Իրադարձային 15:25 • 29/03 Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը Մարտի 28ին ադրբեջանական հեռուստատեսությունը AzTV պետք է եթեր հեռարձակեր հարցազրույցը Ղարաբաղի անջատողական ռեժիմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ, որը ներկայումս գտնվում է Բաքվի բանտում։ Սակայն վերջերս հայտարա
-
Քաղաքականություն 10:24 • 29/03 Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով Երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, դրա կարգախոսն էր՝ «Ելք» ելք ՀԱՊԿից և Եվրասիական տնտեսական միություն
-
Իրադարձային 09:30 • 29/03 Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից:
-
Քաղաքականություն 23:11 • 28/03 Երբ ժամանակը եկավ մեզ պաշտպանելու՝ ՌԴ-ն չպաշտպանեց․ նորից հույս հայտնեցինք, որ կպաշտպանեն, բայց՝ խաբեցին, վերջում փորձեցին ներքաշել նոր պшտերազմի մեջ արդեն ՀՀ-ում, որպեսզի գան և «փրկեն»․ Սիմոնյան Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանանք՝ էդ կազմակերպությունը կա թե չկա, գործո՞ւմ է, դուրս է գալիս մեր տարածաշրջանից, պատրաստվու՞մ է գոնե զանգել Ադրբեջանին և ասել, որ Ջերմուկի մոտ զորքերը դա ՀԱՊԿ-ի տարածք է
-
Քաղաքականություն 23:42 • 28/03 Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Նրա խոսքով՝ թեև պաշտպանական ուժերին հաջողվել է զսպել ռուսներին, այնուամենայնիվ, նրանք պատրաստ չեն պաշտպանվել ռուսական մեկ այլ խոշոր հարձակումից՝ առանց գործընկերների օգնության:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրադարձային 10:10 • 29/03 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Գողացել են իրենց շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը, կողային հայելու պլաստմասե պաշտպանիչը և իր կողմից շահագործվող մեկ այլ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի առջևի տարբերանշանը։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
Սպորտ
-
14:53 • 29.03.24 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը 2027 թվականին կանցկացվի Երևանում
Մամուլի տեսություն
-
09:14 • 29.03.24 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Փաշինյանի այցին․ «Հրապարակ»
-
08:54 • 29.03.24 Արդյոք Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա․ «Հրապարակ»
Իրադարձային
-
19:22 • 29.03.24 Փրկարարները Արփա գետից դուրս են բերել «VAZ»-ը