Վանաձորում 76-ամյա թոշակառուն ինքնասպանություն է գործել. դին հայտնաբերել է կինը

12:18 • 10.03.18

Նախօրեին Վանաձորում ինքնասպանության դեպք է գրանցվել: Ինքնասպանություն գործած անձը թոշակառու է:

Tert.am-ի տեղեկություններով Վանաձորի Խնձորուտ փողոցի տներից մեկի բնակիչն իր տան կից կառույցում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Ինքնասպանություն գործած անձի՝ 1942 թվականի մարտի 10-ին ծնված Կ. Հարությունյանի դին հայտնաբերել է կինը՝ Ս. Հարությունյանը:

Թե որն է ինքնասպանության պատճառը, հայտնի չէ: Տան անդամները դիմել են իրավապահներին:

Կ. Հարությունյանն ապրել է ընտանիքի անդամների՝ կնոջ, որդու ու նրա ընտանիքի հետ:


 

 

Վանաձորում 76-ամյա թոշակառուն ինքնասպանություն է գործել. դին հայտնաբերել է կինը