Մարտի 11-ի ՏԻՄ ընտրություններում հիմնականում ընտրվել են առաջադրված միակ թեկնածուները

10:42 • 12.03.18

Մարտի 11-ին Հայաստանում անցկացված ՏԻՄ ընտրություններում համայնքների գերակշիռ մասում առաջադրված էին մեկական թեկնածուներ, օրինակ՝ Կոտայքի մարզի Հացավան, Արարատի մարզի Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Սիս, Արմավիրի մարզի Մեծամոր և բազմաթիվ այլ համայնքներում:

Արագածոտնի մարզի Դդմասար գյուղում գրանցված միակ թեկնածուն՝ Ռաշիդ Օսեյանը, ըստ նախնական արդյունքների, համայնքի ղեկավար է ընտրվել 35 կողմ և 3 դեմ ձայներով: 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում էլ գրանցված է եղել մեկ թեկնածու՝ Ռազմիկ Ալավերդյանը, ով ընտրվել է բավական շատ՝ 200 դեմ ձայների պարագայում, իսկ 51 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում էլ միակ թեկնածու Էդվարդ Միրզոյանը համայնքի ղեկավար է ընտրվել 315 կողմ և 1 դեմ ձայներով: