Թույլ չենք տալու օֆշորային ընկերությանը հերթական ապականված վայրը դարձնել չնաշխարհիկ Նոյեմբերյանը, որը նաև պատերազմի գոտի է. նոյեմբերյանցիներ

14:11 • 13.03.18



Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում 18 000 հազար հեկտար՝ հիմնականում անտառածածկ տարածքներում «Պոլիմետալ» անվամբ օֆշորային ընկերությունը պատրաստվում է մետաղներ որոնել: Մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում նախատեսված են հանրային լսումներ տարածաշրջանում հանքարդյունաբերության նպատակով հետազոտական գործունեության վերաբերյալ:

Ինչպես Tert.am-ին հայտնեց ծնունդով նոյեմբերյանցի, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ թույլ չեն տալու չքնաղ Նոյեմբերյանը դարձնել  «հերթական բաց վերքը»:

«Նախ, որովհետև իրոք չնաշխարհիկ բնություն է, որը չի կարող ապականվել: Եվ որպես այս տարածքի բնակիչ՝ ինքս էլ փորձելու եմ մասնակցել լսումներին, որոնց նպատակն իմ չքնաղ հայրենիքում հերթական բնապահպանական վերքը սարքելն է: Սա հանցագործություն է: Առավել ևս, որ այդ կազմակերպությունը Հայաստանում հանքարդյունաբերության մեջ չի փայլել իր պարկեշտությամբ՝ Կապանում այդ կազմակերպության կողմից բնությանը և ոչ միայն՝ նաև բնակչությանը պատճառված վնասները սարսափելի են: Առանց այդ էլ, նայում ես Թեղուտի այդ վերքին, սարսափելի տեսարան է՝ չնաշխարհիկ բնության կողքին»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ երեկվանից հաշված ժամերի ընթացքում ստեղծվել է «Ո՛չ հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խումբը, որն արդեն իսկ ստորագրահավաք է կազմակերպել Change.org կայքում: Եթե առավոտյան այդ գործունեությունը կասեցնելու օգտին 540 մարդ էր ստորագրել, ապա մինչև կեսօր արդեն իսկ ստորագրությունների թիվն անցնում էր 1000-ը:

«Դեմ ենք Նոյեմբերյան համայնքում ընդերքօգտագործման նպատակով բոլոր տեսակի հետազոտություններին։

Մենք՝ նոյեմբերյանցիներս, դեմ ենք հանքարդյունաբերությանը մեր համայնքի տարածքում, քանի որ համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»,-ասված է ստորագրահավաքին կից ներկայացված տեքստի տակ:

Նամակը հասցեագրված է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանին:

Ստյոպա Սաֆարյանը տեղեկացված է, որ «Պոլիմետալը» օֆշորային գոտում՝ Կիպրոսում գրանցված ընկերություն է:

«Ակտիվների մեծ մասը Ռուսաստանում է, թե ինչ է անում ՌԴ-ում, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել, բայց հայաստանյան ակտիվների մեջ հիշատակվում է Կապանը. այս կազմակերպությունն ակնհայտորեն անմաքուր կազմակերպություն է, որի նպատակն է երկրի ընդերքը թալանելն ու դուրս գալը»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը, ով խոստանում է լրջորեն ուսումնասիրել, թե ով կամ ովքեր են կանգնած այդ ընկերության հետևում, նաև՝ հայաստանյան որ պաշտոնյաները կամ գործարարներն են առնչվում դրան:

«Ակնհայտ է, որ նրանք շատ ոչ պատահական մարդիկ են՝ անելով այն, ինչ արեցին Կապանում: Եվ այս կտրվածքով՝ ուղղակի անթույլատրելի է, և թույլ չենք տալու»,-մեկնաբանեց քաղաքագետը:

Ինչպես տեղեկանում ենք համացանցում ընկերության վերաբերյալ սուղ տեղեկատվությունից՝ ընկերության կողմից 2016թ. ապրիլի 28-ին Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի ձեռքբերումից մինչև սեպտեմբերի 30-ն արդեն արդյունահանվել է 181 հազար տոննա հանքաքար:

Ստյոպա Սաֆարյանը բժշկական համապատասխան վիճակագրություն չունի, բայց սիրողական մակարդակով ուսումնասիրելով՝ կասկածներ ունի, որ մարզում և Նոյեմբերյանում վերջին շրջանում խիստ շատացել են քաղցկեղի և դրանից մահացության դեպքերը: Նրա կարծիքով՝ հանքարդյունաբերությունը մեծապես կավելացնի այս հիվանդության ռիսկը։

«Ես իմ հարևանության մեջ, իմ տարածքում նման մի ահասարսուռ դինամիկա եմ տեսնում: Տեղից սա ստրեսի գոտի է, պատերազմի գոտի և մի հատ էլ ապականել այն: Ի վերջո, այս ապականված շրջանում մարդիկ անասունը սարեր են տանելու, այդ սարերում են պահվում կենդանիները, այդ վայրերում նաև գյուղատնտեսությամբ են զբաղվում: Դուք պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները, ռիսկերն է՞լ ավելի մեծացնենք»,-հարցնում է քաղաքագետը:

Խմբի համակարգող Սուրեն Անանյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ խումբը ստեղծվել է խնդրի գերհրատապ լինելու պատճառով, և նպատակը Նոյեմբերյանի ու տարածաշրջանի հանրության կարծիքը հանրայնացնելն է: Նրանց անհանգստացնում է այն, որ այս մասին տեղեկանում են հիմա, քանի որ ակնհայտ է, որ բանակցությունները վաղուց են սկսված եղել:

Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Խաչիկ Գիշյանը, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե իրենց անհանգստացնո՞ւմ է այս ընկերության հնարավոր գործունեությունը, ասաց. «Մենք, նախ, առաջնորդվում ենք օրենքով սահմանված կարգով. հարցը քննարկվել է ավագանու նիստում, հետո լինելու է հանրային քննարկում, եթե հանրությունը կորոշի, որ դա մեր տարածքին պետք է, ընդերքի հետազոտությունը կկատարվի, եթե ավագանին հանրային քննարկման ընթացքում կորոշի, որ դա մեզ պետք չէ, միանշանակ պետք չէ»:

Հարցին էլ, թե արդյո՞ք բնապահպանների կարծիքը պատշաճ ներկայացված է լինելու, փոխքաղաքապետը պատասխանեց, որ մարդիկ գալու են և «հանգամանալից ներկայացնելու են հարցի էությունն ու բնությունը»:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

20:26 • 21/06

Գործադիրը հետևողականորեն գնում է իրական փոփոխությունների, որոնք կերաշխավորեն ներդրումների պաշտպանվածությունը. ՀՀ վարչապետը՝ Չինաստանի դեսպանին

20:20 • 21/06

Grand Chess Tour․ Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

20:18 • 21/06

Beeline-ի մասնակցությամբ մեկնարկում է ստարտափների աջակցությանն ուղղված ՍտարտՀաբ նախագիծը (լուսանկարներ)

20:08 • 21/06

Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին անդրադարձ է եղել վիզաների ազատականացմանն առնչվող հարցին

20:04 • 21/06

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի առանձնատանը

19:58 • 21/06

Կիլիան Մբապեն յուրօրինակ ցուցանիշ է գրանցել

19:56 • 21/06

Լիպեցկում բեռնատարը բախվել է կանգառում կայանած ավտոբուսին. կա 6 տուժած

19:52 • 21/06

2011 թ-ից առ այսօր Արցախի ՊԲ-ն շարքից հանել է թշնամու 22 անօդաչու. Ս. Հասրաթյանն ամփոփում է

19:47 • 21/06

Նախարարն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են հայկական գյուղմթերքի արտահանման հնարավորությունը դեպի ճապոնական շուկա

19:44 • 21/06

Թոմաս դե Վաալը ներկայացրել է իր 20-ամյա գործունեության ամփոփումն ու այդ ընթացքում կատարած նկատառումները ԼՂ հակամարտության վերաբերյալ

19:37 • 21/06

Երևանում օտարերկրացին կեսգիշերին հրավառություն է արել. ոստիկանները հայտնաբերել են կատարողին

19:29 • 21/06

Ինչ են խոստանում Թուրքիայում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կրոնական փոքրամասնություններին․ «Ակօսի» անդրադարձը

19:23 • 21/06

ՀԿ նախագահը որպես աշխատակից է ձևակերպել աշխատանքի չհաճախած 10 անձի. յուրացվել է 2 միլիոն դրամ

19:05 • 21/06

ՀՔԾ-ն կարճել է Ն. Փաշինյանի, Ա. Միրզոյանի, Ս. Միքայելյանի ձերբակալության փաստով քննված քրեական գործի վարույթը, դադարեցրել մի շարք անձանց քրեական հետապնդումը

19:01 • 21/06

ԱԱ-2018՝ Ֆրանսիա-Ավստրալիա. ուղիղ

18:48 • 21/06

Օսմանյան կայսրությունում պալատական լուսանկարիչը հայազգի Պողոս Թագուլյան է եղել․ թուրք ուսումնասիրողի անդրադարձը

18:46 • 21/06

Վերաքննիչ դատարանը ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին՝ մերժելով դատախազի բողոքը. պաշտպան

18:40 • 21/06

Facebook-ը խմբերին վճարովի բաժանորդագրության փորձնական գործառույթ է գործարկել

18:37 • 21/06

Պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվում է 51 քրեական գործ. վնասից ավելի քան 44 մլն դրամը վերականգնվել է

18:33 • 21/06

Ես հստակ կարող եմ հայտարարել, որ Արամ Աթեշյանը պետության դրածոն է․ Կարո Փայլան

18:29 • 21/06

Կառավարության համար առանցքային է ՏԻՄ-երում ինքնուրույնության ու ժողովրդավարության բաղադրիչի հզորացումը. Ս. Պապիկյան

18:25 • 21/06

ՀՖՖ. Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանին կմասնակցի ութ թիմ

18:20 • 21/06

Կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերը լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում կկատարեն իրենց գործառույթները. վարչապետ

18:15 • 21/06

ԱԱ-2018. Հայտնի է, թե ով է Դանիա-Ավստրալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

18:14 • 21/06

Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են կալանավորների փոխանակման հարցը

18:06 • 21/06

Որպես զինվորական` Նախիջևանից վտանգ չեմ տեսնում. Լևոն Ստեփանյան

17:58 • 21/06

ԱԱ-2018. Դանիան ոչ-ոքի խաղաց Ավստրալիայի հետ (տեսանյութ)

17:58 • 21/06

Ըստ նախնական հարցումների՝ Էրդողանն առաջին փուլով չի ընտրվի, իսկ ընդդիմությունը խորհրդարանական մեծասնություն կստանա

17:56 • 21/06

ՊՊԾ գնդի գրավման գործում ներգրավված Գառնիկ Հովակիմյանը ազատ արձակվեց

17:53 • 21/06

Նեթանյահուի կնոջը մեղադրանքներ են առաջադրվել՝ ռեստորաններից պետական բյուջեի հաշվին սնունդ պատվիրելու համար

17:47 • 21/06

ՀՀ-ն դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

17:44 • 21/06

«Մտածում էի՝ ՉԹՕ է». Վորոնեժում նկարահանել են երկնաքարի անկումը (լուսանկարներ, տեսանյութեր)

17:37 • 21/06

Թաիլանդում ձերբակալել են ավելի քան 40 ինքնաշեն ռումբ ու նռնակ տեղափոխող գրոհայինի

17:31 • 21/06

Երևանյան գրասենյակներից մեկից խոշոր չափերով գողություն է կատարվել. տեսախցիկը ֆիքսել է գողացողին (տեսանյութ)

17:16 • 21/06

Առանց իշխանությունների իմացության Մանվել Գրիգորյանը զինպահեստ չէր կարող ունենալ. Մյասնիկ Մալխասյան (տեսանյութ)

17:16 • 21/06

Եթե սիրիական բանակը հարվածի Իդլիբին՝ Թուրքիան կլքի Աստանայի բանակցությունները․ Չավուշօղլու

17:14 • 21/06

Ադրբեջանը պատրաստվում է ավելացնել պաշտպանության ծախսերը՝ հասցնելով 1,709 միլիարդ դոլարի

17:03 • 21/06

«Յանս» ռեստորանի տարածքից հայտնաբերված մոտ 1.5 մլն դոլարն ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին (տեսանյութ)

17:03 • 21/06

Հնդկաստանում օդաչուն միացրել է օդափոխության համակարգի ամենաուժեղ ռեժիմը՝ ուղևորներին դուրս հրավիրելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

16:54 • 21/06

Ընտրությունների հարցում շտապողականությունը կվնասի, Վենետիկի հանձնաժողովը գտնում է՝ ԸՕ-ն ընդունելուց հետո պիտի անցնի 1 տարի ժամանակ . Վ. Բաղդասարյան

16:46 • 21/06

ԱՄՆ-ում տղամարդն ավտոմրցարշավի ժամանակ հանել է որդուն վառվող ավտոմեքենայից (տեսանյութ)

16:41 • 21/06

Ուրֆայում ազգայնականները թուրքական դրոշով ծածկել են նախագահի քուրդ թեկնածուի պաստառը (տեսանյութ)

16:37 • 21/06

Ռուսաստանում առաջիկա տասը տարում նավթի դեֆիցիտ է սպասվում. «Ռոսնեֆտ»-ի ղեկավար

16:26 • 21/06

Մենք դատապարտում ենք Հայաստանի շրջափակումը. Էդուարդ Շարմազանով

16:24 • 21/06

Քննվում է 13 քրգործ՝ նախադպրոցական, դպրոցական հաստատություններում արձանագրված չարաշահումների առթիվ. հափշտակվել է շուրջ 16 մլն դրամ

16:22 • 21/06

ԲԴԽ-ն հորդորում է դատավորներին համահունչ վարքագիծ դրսևորել քաղաքացիների հետ շփումներում, սոցիալական  ցանցերում

16:22 • 21/06

Թուրքական Բոդրումի ակումբներից մեկում հրաձգության հետևանքով հայտնի թուրք երգչուհի է մահացել

16:18 • 21/06

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

16:15 • 21/06

«Ահա, հետո չասես, թե ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս». Թրամփը կոնֆետներ է նետել Մերկելի առաջ G7 գագաթնաժողովի ժամանակ

16:03 • 21/06

Քաղաքացին հանձնել է զոհված եղբորը պատկանող զինամթերքը

15:55 • 21/06

Վերամշակող ընկերությունները սկսել են ծիրանի մթերման աշխատանքները. Գյուղնախ

15:55 • 21/06

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ոչնչացվել են Պունա շրջանի անտառները (լուսանկարներ)

15:46 • 21/06

ԵՄ-ն 3 միլիոն եվրո է հատկացնում Սիրիայի փախստականներին՝ Հայաստանում ինտեգրվելու նպատակով

15:40 • 21/06

Թուրքիայում կալանքի տակ գտնվող նախագահի քուրդ թեկնածուն որոշել է իր նախընտրական հանրահավաքն անցկացնել էլեկտրոնային տարբերակով

15:38 • 21/06

Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում

15:34 • 21/06

Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է, կենդանիների շրջանում տուբերկուլոզ չկա. ԱՆ

15:27 • 21/06

Շնորհավորում եմ ադրբեջանցիներին՝ սեփական տարածքում իրենց «ազատագրումների» ու գինու գործարան գրավելու կապակցությամբ. Ա. Հովհաննիսյան

15:24 • 21/06

ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ

15:23 • 21/06

Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել

15:11 • 21/06

Որակ, արդյունավետություն, կիրառականություն. Տնտեսագիտական համալսարանում քննարկվել է բուհի 2018-2013 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

14:50 • 21/06

Ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցվածն է, կարող է լինել համապետական ռեյտինգային ընտրակարգ. Է. Մարուքյան

14:46 • 21/06

«Մեր հարևանը Ռուսաստանն է, այլ ոչ ԱՄՆ-ն, մենք պարտավոր ենք զարգացնել մեր հարաբերությունները»․ Թուրքիայի վարչապետ

14:42 • 21/06

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

14:38 • 21/06

Փոլ Մաքքարթնին նոր ալբոմ կթողարկի 5 տարվա ընդմիջումից հետո

14:37 • 21/06

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծի փաթեթ կներկայացվի խորհրդարան. Է. Մարուքյան

14:32 • 21/06

Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանի փոփոխությունների խաղաղ բնույթը

14:30 • 21/06

Իսկական կռվող հրամանատարներով եկել ենք, որ ԵԿՄ-ն բուֆետչիկներից ու մյուսներից մաքրենք. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

14:29 • 21/06

Մերկելը կայցելի Լիբանան ու կքննարկի տնտեսությանն ու փախստականներին վերաբերող հարցեր

14:19 • 21/06

Բուժաշխատողների օրը Ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել. վարչապետը կատակեց Առողջապահության նախարարի ծննդյան առթիվ

14:14 • 21/06

Լուկա Զիդանը կհեռանա «Ռեալից»

14:11 • 21/06

Ում են ընտրելու Թուրքիայի քաղաքացի դարձած սիրիացի ներգաղթյալները․ թուրքական կայքի անդրադարձը

14:06 • 21/06

Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ

13:56 • 21/06

«Յուվենտուսը» հայտնել է Էմրե Ջանի տեղափոխության մասին

13:54 • 21/06

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ կարձակվի

13:54 • 21/06

Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռն օդում վտանգավոր հեռավորության վրա է գտնվել մեկ այլ ինքնաթիռից. РЕН ТВ

13:53 • 21/06

ԵԿՄ-ում քննարկվում է արտահերթ համագումար անցկացնելու և նոր նախագահ ընտրելու հարցը. ուղիղ

13:50 • 21/06

Հայաստանն ԱՊՀ երկրների թվում աղքատության մակարդակով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը. զեկույց

13:43 • 21/06

Ավշարի դպրոցի տնօրենը գրանցել է երբեք աշխատանքի չներկայացած աշխատողների, ովքեր 10 միլիոն դրամից ավելի գումար են ստացել

13:39 • 21/06

Նախարարի կարգավիճակով խնդիրներն ավելի արագ են լուծումներ ստանում. Մանե Թանդիլյանը` նախարարի պաշտոնում մնալու մասին (տեսանյութ)

13:37 • 21/06

Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու միջնորդություն կներկայացնենք, եթե նա համաձայնի. պաշտպան

13:32 • 21/06

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհուն քննադատել են ուղիղ եթերում «կեղծ» արտասվելու համար (տեսանյութ)

13:27 • 21/06

Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, և ամբողջական համամասնական ընտրակարգ լինի. Լենա Նազարյան

13:24 • 21/06

Արման Եղոյանն արձագանքել է նախագահ Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի և «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հարցերին

13:23 • 21/06

Պաշտոնանկություններ և նոր նշանակում Շիրակի մարզպետարանում

13:21 • 21/06

Լիանա Ղալթաղչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

13:19 • 21/06

Իտալական ընկերությունը ուսումնասիրություն է կատարում «Հյուսիս-Հարավ»-ի՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

13:17 • 21/06

«Մանչեսթեր Սիթին» համաձայնեցրել է Ժորժինյոյի տրանսֆերը

13:16 • 21/06

Անցում համամասնական ընտրակարգին, քաղաքական բարեգործական ակցիաների բացառում. «Ժառանգությունն» ԸՕ-ի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

13:14 • 21/06

ՀՀ և ԵՄ գործընկերության 1-ին նիստին ԵՄ-ն վերահաստատեց իր աջակցությունը՝ ուղղված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը

13:12 • 21/06

Այսեր Ղազարյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ

13:08 • 21/06

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին փակ նիստն է ընթանում

13:05 • 21/06

Հնդկաստանում բեռնատարը բախվել է հուղարկավորության գնացող ավտոմեքենային. կա 15 զոհ ու 6 տուժած (լուսանկարներ)

13:04 • 21/06

ՊՆ-ում անհանգիստ մարդիկ շատ կան. չգիտեն՝ որ ուղղությամբ մտածեն՝ Ադրբեջանի, թե Վերահսկողական ծառայության ստուգումների. Դ. Սանասարյան

13:02 • 21/06

Մի կերպ եմ ապրել, հայտարարագիրը ներկայացնելու եմ, բոլոր տողերում 0 է. Դավիթ Սանասարյան

12:58 • 21/06

Պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին. Ա. Ռուստամյան

12:50 • 21/06

Հասանովի հայտարարություններն ապացուցում են, որ Ադրբեջանն անում է համանախագահների կոչերի և հորդորների ճիշտ հակառակը․ Տ. Բալայան

12:48 • 21/06

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

12:48 • 21/06

Թուրքիան պետք է հարգի Իրաքի տարածքային ամբողջականությունը․ Իրաքի վարչապետ

12:44 • 21/06

Լինդա Հեմիլթոնը՝ նոր «Տերմինատոր»-ի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)

12:43 • 21/06

Կառավարությունը հաստատեց որոշումը. ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման չի հանձնվի «Տաշիր-Կապիտալ»-ին