Թրամփը հայտնել է Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից ազատելու պատճառը

09:46 • 14.03.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու պատճառը նրանց միջև առկա տարաձայնություններով, որոնցից գլխավորն Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի նկատմամբ մոտեցումն է, հայտնում է The Straits Times-ը: 


«Նայեք Իրանի հետ գործարքին: Ես կարծում եմ, որ այն սարսափելի է: Նա կարծում է, որ այն նորմալ է: Ես դեռ ավելի վաղ էի ցանկանում այն խզել կամ դրա հետ ինչ-որ բան անել, նա փոքր-ինչ այլ կերպ էր մտածում: Մենք նրա հետ տարբեր կերպ էինք մտածում»,- ասել է Թրամփը լրագրողներին:


ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնում փոխարինող Մայք Պոմպեոյի հետ նա համանման մոտեցումներ ունի:


«Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կընթանա»,- ընդգծել է Թրամփը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, նրան այդ պաշտոնում կփոխարինի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն: