ԱՄՆ-ն սպառնացել է աշխարհին տիեզերական զորքերի ստեղծմամբ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում հնարավոր է հայտնվեն տիեզերական զորքեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Տիեզերքի վերաբերյալ իմ նոր ազգային ռազմավարությունն ընդունում է, որ տիեզերքում կարող են իրականացվել ռազմական գործողություններ, ինչպես և ցամաքում, օդում ու ջրում: Մենք անգամ կարող ենք ունենալ տիեզերական զորքեր…»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Կալիֆորնիայում:
Նա ասել է, որ սկզբում այդ գաղափարը լուրջ չէր ընդունում, բայց այնուհետ եկել է եզրակացության, որ գաղափարը հիանալի է:
«Հնարավոր է՝ մենք պետք է դա անենք: Դա կարող է տեղի ունենալ»,- ասել է Թրամփը:










