Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ չի սկսի, սակայն լարվածության աճ կլինի․ Chatham House-ի փորձագետ

20:47 • 16.03.18



Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող, Caucasus Survey ամսագրի գլխավոր խմբագիր Լորենս Բրոերսի խոսքով՝ առայժմ հնարավորություն չկա, որ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսի շփման գծում, սակայն, նրա կարծիքով, լարվածության աճ կլինի: Tert.am-ի հետ զրույցում փորձագետը նկատեց, որ հետխորհրդային տարածքում գործող մեծածավալ, ինչպես նաև՝ փոքրածավալ պատերազմները կանխարգելելու համար պատասխանատու կառույցն իրականում խոցելի է, և Ադրբեջանը հետագայում կչարաշահի այդ խոցելիության փաստը՝ օգտագործելով նաև տեղական և միջազգային լծակներ, սպառնալիքներ և հնարավորություններ:

-Պարո՛ն Բրոերս, Դուք ապրիլյան պատերազմից հետո հայտնել էիք, որ լավ կլինի, որ շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգային խումբն ընդլայնվի: Այս ընթացքում կողմերի միջև հանդիպումներից հետո բազմաթիվ հայտարարություններ են եղել այդ ուղղությամբ քայլեր անելու մասին: Այս տարվա սկզբին էլ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, հայտարարվեց, որ նախատեսվում է Կասպրշիկի գրասենյակի ընդլայնում, սակայն այս ուղղությամբ ոչ մի քայլ դեռ չի արվում: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է դրա պատճառը:

-Կարծում եմ, որ դա ընդամենը մեկ բաղադրիչ է կարգավորմանն ուղղված աշխատանքների ավելի լայն համատեքստում: Խնդիրը, ըստ իս, այն է, որ քանի դեռ չկա համաձայնություն բոլոր կետերի շուրջ, առանձին բաղադրիչների մասով առաջընթացը բացառված է: Ինչպես գիտենք, Ադրբեջանը խիստ մտահոգված է առաջնագծի ամրապնդման հարցի շուրջ, և անվտանգության մեխանիզմների ներդրումը, այդ թվում՝ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը, նրանք դիտարկում են հենց դրան ուղղված քայլ: Չեմ կարծում՝ նրանք ունեն այս մանդատի ընդլայնման հետ կապված որևէ ռեալ ռազմավարական հետաքրքրություն: Եթե դա չի առնչվում կոնկրետ հարցերի, օրինակ՝ բանակցություններում առաջընթացին, ուրեմն Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են ընկալում այս ողջ գործընթացում հնարավոր տեղաշարժերը:

-Չե՞ք կարծում, որ  եթե կողմերը համաձայնության չեն գալիս, գոնե միջազգային կառույցները պետք է իրենց ազդեցությունն օգտագործեն՝ համաձայնություններն իրականացնելու համար:

- Չեմ կարծում, որ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում կտեսնենք վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ: ԵԱՀԿ-ն՝ որպես կազմակերպություն, աշխատում է կոնսենսուսի հիման վրա և որևէ միջոց չի կարող պարտադրել: Ուստիև, մնում է, որ կողմերն իրենք հասկանան՝ արդյոք դա իրենց շահերից է բխում: Ներկա պահին մենք այնպիսի քաղաքական շրջանում ենք, երբ Հայաստանում կյանքի են կոչվում սահմանադրական փոփոխությունները, իսկ Ադրբեջանը պատրաստվում է ընտրությունների, այդ իսկ պատճառով պետք է սպասենք մինչև «փոշին նստի», և ազատ դաշտ ստեղծվի ավելի ինտենսիվ բանակցությունների համար: Ձեր հարցին հակիրճ պատասխանելով՝ կասեմ միայն, որ այս պահին ես որևէ առաջընթաց չեմ սպասում:

-Ապրիլյան պատերազմից հետո մենք որևէ փոփոխություն չտեսանք ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Ստացվում է՝ ապագայում էլ որևէ փոփոխության ակնկալիք չկա:

- Դա շատ հոռետեսական հեռանկար է, բայց վախենում եմ, որ այնուամենայնիվ իրականությունը հենց այդ է, որ կա: Կարծում եմ՝ 2016-ի ապրիլից ի վեր մեկ կարևոր բան կարող ենք նշմարել՝ լարվածության կտրուկ անկումը սահմանին. նաև 2017-ի 2-րդ կեսին զգալի նվազել են պատերազմական գործողություններն ու մարդկային կորուստները:

-Ադրբեջանը պատրաստվում է անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ: Հայաստանյան որոշ փորձագետներ Ադրբեջանի այս որոշումը կապում են նրա հետ, թե պատրաստվում է պատերազմի։ Դուք ի՞նչ կասեք դրա վերաբերյալ, որո՞նք են Ձեր կանխատեսումները: 

- Ընտրություններն առաջ գցելը մի քանի բացատրություն ունի: Կան վարչակարգի սպասելիքների հետ կապված տնտեսական փաստարկներ. շրջանառվում են նաև քաղաքական ներքին տեղաբաշխումների հետ կապված որոշ տեսություններ, այդ թվում՝ խոսվում է այն մասին, որ այս ընտրությունները համընկնում են Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, ինչը կարող է շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Ընտրություններն առաջ գցելը պարզապես հնարավորություն է տալիս նախատեսված ժամկետից վեց ամիս շուտ բացառել հնարավոր բոլոր թեկնածուների, ինչպես նաև դիտորդների մասնակցությունը: Կարծում եմ՝ շատ պարզ է սա հասկանալը:

-Այսինքն՝ Դուք չե՞ք կարծում, որ առաջիկայում Արցախի և Ադրբեջանի միջև պատերազմ կլինի:

- Ես կարծում եմ, որ բռնությունների թիվը կավելանա: Ապրիլյան պատերազմից արված իմ հետևությունն այն է, որ հետխորհրդային տարածքում գործող մեծածավալ, ինչպես նաև փոքրածավալ պատերազմները կանխարգելելու համար պատասխանատու կառույցն իրականում խոցելի է: Եվ կարծում եմ, որ Ադրբեջանը հետագայում կչարաշահի այդ խոցելիության փաստը՝ օգտագործելով նաև տեղական և միջազգային լծակներ, սպառնալիքներ և հնարավորություններ: Այդ առումով՝ կարծում եմ՝ կլինի լարվածության աճ: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմին, դրա հնարավորությունը հիմա չեմ տեսնում:

-Ապրիլյան պատերազմից հետո Դուք նկատել էիք, որ միջազգային հանրությունն առանձնապես հետաքրքրված չէր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացով: Այս ընթացքում փոխվե՞լ է Ձեր կարծիքը դրա վերաբերյալ:

- Այս կոնֆլիկտը միջազգային հանրության կողմից դրական ուշադրության չի արժանանում: Շատ քիչ է պահանջարկը, ինչպես նաև՝ տեսանելի ընդհանրությունները կողմերի միջև: Մինչև դրան չհասնենք, միջազգային հարթակում ներգրավված ոչ մի կողմ չի գա և չի ստանձնի իրավիճակը վերահսկող կամ գործընթացը դյուրացնող միջնորդի դեր: Կարծում եմ՝ Ռուսաստանն է դրան հակված միակ երկիրը: Բայց անգամ այդ պարագայում Ռուսաստանը չի ցանկանում միայնակ մնալ այս հակամարտության կարգավորման գործում:

-Մեծ հույս կար, որ ապրիլյան պատերազմից միջազգային հանրությունը դասեր քաղած կլինի:

- Կարծում եմ՝ բարձր աստիճանի իներտություն կա այս հակամարտության աշխարհաքաղաքական կառուցվածքում: Ադրբեջանը խիստ միակողմանի արտաքին քաղաքականություն է վարում. այն ներգրավված չէ որևէ աշխարհաքաղաքական կառույցում, մինչդեռ Հայաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Այդ իսկ պատճառով չկան հստակ ուղղվածությամբ դիրքորոշումներ: Եվ դրա համար էլ հակամարտությունը շարունակվում է: Ուստի կարծում եմ՝ մինչև չլինի տեսանելի պահանջ կամ ընդհանուր մոտեցումներ, որ թույլ տան արտաքին դերակատարներին կամ միջնորդներին կատարել իրական քայլ, այդ գործընթացում որևէ տեղաշարժ բացառվում է:

-Ի՞նչ կարծիք ունեք այս ընթացքում տարվող բանակցային գործընթացի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է իրականում քննարկվում բանակցային սեղանին: Շատերն ասում են՝ ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող հանդիպումները պարզապես բանակցություններ են բանակցությունների համար:

- Կարծում եմ՝ այս փուլում ուշադրության կենտրոնում ներքին զարգացումներն են, ուստի, ցավոք, խոշոր փոփոխություններ չեմ ակնկալում: Ըստ իս՝ կա որոշակի տարր, որի նկատմամբ մինսկյան գործընթացը ծառայում է որպես չափման միավոր: Դա կապված է խաղաղություն իրագործելու բուն գործընթացի հետ, այնքան ժամանակ, մինչև կհաստատվի այդ խաղաղությունը: Եվ կարծում եմ նաև, որ դա արժեքավոր գործառույթ է: Ես միշտ պնդել եմ, որ պատասխանատվությունն ընկած է կողմերի վրա: Վստահ չեմ ՝ էլ ինչ կարող է անել Մինսկի խումբը՝ այս գործընթացն ի մի բերելու համար:

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:08 • 20/09

Ամենուր տեղադրված խաղային ապարատները պետք է հանվեն, բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ սահմանափակվի. վարչապետ

13:06 • 20/09

ԱՄՆ-ն Իրանին «ահաբեկչության գլոբալ հովանավոր» է անվանել

13:04 • 20/09

Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ուղիղ

13:02 • 20/09

Երկար քննարկումից հետո Կառավարությունը մերժեց Նաիրա Զոհրաբյանի՝ Երևանի ամրագրված օր ունենալու առաջարկը

12:59 • 20/09

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը կրկին 100-րդն է

12:50 • 20/09

Սոֆի Լորենն այսօր դառնում է 84 տարեկան (ֆոտոշարք)

12:49 • 20/09

ՀՀ ՏԿՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն այցելել է հայկական «Զանգի» հավելվածի երևանյան գրասենյակ

12:47 • 20/09

Ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահի ընտրությունը չեն.ՐաֆֆԻ Հովհաննիսյան

12:35 • 20/09

Լուիսը, Ազարը և Կովաչիչը չեն մասնակցի ՊԱՈԿ-ի հետ խաղին

12:35 • 20/09

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Մարտի 1-ի» գործով վճիռ՝ ՀՀ-ին պարտավորեցնելով դիմումատուին վճարել 20 600 եվրո

12:33 • 20/09

«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

12:32 • 20/09

Հանդուրժողականություն չի լինելու ոչ մի իրավախախտի, իրեն օրենքից գերադասողի հանդեպ. Վ. Օսիպյանի ուղերձը՝ ավագանու ընտրությունների առթիվ (տեսանյութ)

12:27 • 20/09

Արմեն Սարգսյանն այցելել է Չինաստանի դեսպանություն, շնորհավորել ՉԺՀ կազմավորման առաջիկա տոնի առթիվ

12:22 • 20/09

«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին

12:20 • 20/09

Բնակարան առանց կանխավճարի, Երևանում մետրոյի, ճոպանուղու կառուցում և դրսից ներդրումներ, որոնց երաշխավորը Գագիկ Ծառուկյանն է. ԲՀԿ-ն ներկայացրեց իր ծրագիրը

12:18 • 20/09

ՀՀ կենտրոնական բանկը և առևտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին և 22-ին

12:15 • 20/09

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին

12:13 • 20/09

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա

12:12 • 20/09

«Բարով չես եկել, Էրդողա՛ն»․ Գերմանիայում նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի այցին

12:11 • 20/09

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

12:10 • 20/09

Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ

11:58 • 20/09

Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

11:58 • 20/09

Արծվաշենցիները պահանջում են հանդիպում վարչապետի հետ (տեսանյութ)

11:49 • 20/09

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:44 • 20/09

Սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան սպորտային միջոցառումներ

11:41 • 20/09

Նոր Զելանդիայի լողափերից մեկում տարօրինակ արարածը զարմացրել է հանգստացողներին (տեսանյութ)

11:41 • 20/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական հավաքականը երրորդն է

11:37 • 20/09

ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

11:35 • 20/09

ՕԵԿ-ը կողմնակից է երկրում թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին պատժելուն, Մարտի 1-ը բացահայտելուն ու արտահերթ ընտրություններին. հայտարարություն

11:29 • 20/09

Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

11:20 • 20/09

Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:19 • 20/09

ԲԿ–ներին պետպատվեր հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը

11:06 • 20/09

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

11:04 • 20/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Դատախազություն

11:00 • 20/09

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են ԱՀ ոստիկանությանը գույք հատկացնելու, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու և այլ հարցեր

10:57 • 20/09

ՉԼ. Հայտնի են առաջին տուրի լավագույն գոլի թեկնածուները (տեսանյութ)

10:57 • 20/09

«Հրապարակ». «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

10:55 • 20/09

Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

10:41 • 20/09

Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

10:33 • 20/09

«Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

10:20 • 20/09

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

10:19 • 20/09

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

10:18 • 20/09

Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:16 • 20/09

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ

10:14 • 20/09

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ

10:08 • 20/09

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

10:03 • 20/09

«Ժողովուրդ». Հրազդանյան չարաշահումների քրոնիկա. Ա. Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

09:50 • 20/09

Թուրքիայում հանցախմբի անդամները, որոնց թվում կան Վրաստանի քաղաքացիներ, 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (տեսանյութ)

09:42 • 20/09

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

09:34 • 20/09

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին

09:33 • 20/09

Հրապարակվել է ՌԴ-ում ՄիԳ 31-ի կործանման վայրից առաջին տեսանյութը

09:12 • 20/09

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող