ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   23:05 • 18.03.18 53 տարեկան հասակում մահացել է լրագրող, հրապարակախոս Կարեն Թումանյանը. shamshyan.com Մահացել է «Հարթակ» թերթի գլխավոր խմբագիր, համանուն կայքի պատասխանատու, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ, հրապարակախոս Կարեն Թումանյանը: 53-ամյա Կարեն Թումանյանը վերջին ...
-
  22:56 • 18.03.18 Երևանում փրկարարները քաղաքացուն դուրս են բերել կիսապոկված վիճակում գտնվող վերելակից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 18-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 44 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
  22:00 • 18.03.18 Կարելի է ենթադրել, որ Հայաստանում և Ադրբեջանում սպասվող ընտրություններից հետո բանակցությունները կակտիվանան, նախագահները կհանդիպեն. Միհրան Հակոբյան Խոսքը պետությունների տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման, ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի բացառման սկզբունքների մասին է:
-
  21:44 • 18.03.18 ՌԴ ԿԸՀ-ն խախտում է արձանագրել. Յակուտիայում ժամանակից շուտ են հրապարակել նախագահական ընտրությունների արդյունքները Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, Յակուտիայի ԿԸՀ-ն իր կայքում հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները, թեև այդ տվյալները պետք է հրապարակվեին տեղի ժամանակով 21:00-ից հետո:
-
  21:34 • 18.03.18 ՌԴ տարածքի մեծ մասում և Մոսկվայում փակվել են տեղամասերը. նախագահական ընտրություններին մասնակցությունը 18:40-ի դրությամբ կազմել է 58.51% Ռուսաստանում ընտրատեղամասերը փակվել են երկրի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև երկրի տարածքի մեծ մասում: Քվեարկությունը շարունակվում է Կալինինգրադի մարզում և մի շարք այլ շրջաններում:
-
  20:06 • 18.03.18 Աֆրիկայի միակ կին նախագահը հրաժարական կտա՝ իրեն չպատկանող գումարը վատնելու մեղադրանքների ֆոնին Մավրիկիոսի նախագահ Ամինա Գուրիբ-Ֆաքիմը հրաժարական կտա այս շաբաթ: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ մեջբերելով նրա փաստաբանին, հրաժարականի պատճառը հասարակական կազմակերպությունից իրեն հանձնված կրեդիտ քարտն անձնական ծախսերի համար օգտագործելու մեջ մեղադրանքն է:
-
  19:45 • 18.03.18 Մեծ Բրիտանիան «Նովիչոկ» գազի փորձանմուշները կհանձնի ՔԶԱԿ-ին՝ հետազոտելու համար Քիմիական զենքն արգելող կազմակերպության փորձագետները երկուշաբթի կժամանեն Մեծ Բրիտանիա, որպեսզի վերցնեն նյարդային կաթված առաջացնող գազի փորձանմուշները, որի հետ շփումից կարող էին տուժել ռուսական հետախուզության նակին աշխատակից...
-
  19:30 • 18.03.18 Բաքուն դեռ չի հասկանում, թե ընտրություններից հետո ում հետ է վարելու բանակցությունները՝ վարչապետի, թե նախագահի. Տրոֆիմչուկ Tert.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով Ադրբեջանի արտաքին…
-
  19:07 • 18.03.18 Ռուսաստանում բնակվող հայերն ազատ են քվեարկում, նրանց վրա ճնշում չի գործադրվում իշխանություններին ընտրելու հարցով. Վիկտոր Կոնոպլյով Ռուսաստանում այս պահին ընթացող նախագահական ընտրություններում տեղի հայերի մասնակցությունը միանգամայն ազատ է: Նրանք ձայն են տալիս այն թեկնածուների օգտին, ում ցանկանում են:
-
  19:04 • 18.03.18 Կիևում Սաակաշվիլիի կողմնակիցները ցույց են կազմակերպել՝ պահանջելով Պորոշենկոյի հրաժարականը Կիևի Անկախության հրապարակում կիրակի ցույց են կազմակերպել Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության կողմնակիցները, որոնք պահանջում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը և այլ փոփոխություններ երկրի քաղաքական կյանքում:
-
  18:26 • 18.03.18 Ռուսաստանի արևելյան շրջաններում սկսվել է նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղի ժամանակով 12:00-ի դրությամբ՝ Մոսկվայում քվեարկել է ընտրողների 18.14 տոկոսը, Սանկտ Պետերբուրգում՝ 16.24 տոկոսը: ԿԸՀ-ից հայտնել են, որ ընդհանուր առմամբ...