Միայն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի օրակարգն ընդդիմությանը լուրջ արդյունք չի բերի. Արամ Կարապետյան

19:36 • 20.03.18



ՀՀ-ում ստեղծվել է բավականին կոշտ պատային իրավիճակ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նա գտնում է, որ քաղաքական փակուղի է, ճահիճ է, որից ելք փնտրելն այն ձևով, ինչպես արվում է քաղաքական էլիտայի, հատկապես իշխանական էլիտայի կողմից, որևէ բանի չի բերի, ելք չունեն այս իրավիճակից: Նրա խոսքով՝ քաղաքական դաշտն ամայացնում են, սպանում են ընդդիմությանը, հետո  ընդդիմությունից պահանջում, որ դրոշակը ձեռքը պայքարի: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հնարավորությանը՝  Արամ Կարապետյանն ասաց, թե դա հայաստանյան քաղաքական դաշտի տիպիկ օրինակ է՝ մարդը փաստացի ասել է մի բան, հիմա բացատրում է, թե ինչու այն ժամանակվա ասածը պետք չէ ընդունել այնպես, ինչպես ասվել է:

-Պարո՛ն Կարապետյան, երկիրն ամբողջությամբ խորհրդարանական համակարգի անցման շեմին է, կառավարություն պետք է փոխվի, ընդդիմադիր որոշ ուժեր փորձում են պայքարել: Ի վերջո, քաղաքական խճանկարում ի՞նչ պատկեր է ստեղծվել:

-Ամեն բան հստակ է, այսինքն՝ որևէ քաղաքագիտական վերլուծության խնդիր չկա. ՀՀ-ում ստեղծվել է բավականին կոշտ պատային իրավիճակ: Պարզ է, որ ընդդիմությունը չունի  ֆինանսական ու քաղաքական այն հնարավորությունները, որ հենց այդ պահին իրավիճակ փոխի, իսկ իշխող կուսակցությունն էլ պատանդ է դառել այն ամենին, ինչ մինչև հիմա ասել է և չի արել: ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրեցինք, բայց վերջում պարզվեց, որ այս փաստաթուղթը ՀՀ-ին որևէ բան չի տալու, ՌԴ-ում ընտրություններ անցան, նախագահն էլ մեծ ձայներ հավաքեց, բայց ՀՀ-ում ներդրումներ չի կատարվում, ստրատեգիական օգնություն չի տրվում: Ադրբեջանն արդեն Երևանի գրավման մասին է  խոսում, Թուրքիան շարունակ գնում է  առաջ: Հիմա էլ ԱՄՆ-ի հետ է սկսվել որոշակի դիալոգ, շատ լավ է, որևէ մեկը վատ բան չի ասում, բայց ռեալ, թե ինչ է սա տալիս Հայաստանին, բացի նրանից, որ այս կամ այն մարդիկ այստեղ ու այնտեղ հանդիպումներ են ունենում, ոչ մի բան չի փոխվում: Նույնիսկ այն թվերը, որոնք ասվում են ՀՀ տնտեսության մասին՝ 7.5 տոկոս աճ և այլն, միևնույն է, իրավամբ պետք է արձանագրենք, որ մեր կյանքում փոփոխություն չենք զգում: Այսինքն՝ բոլոր ասպարեզներում՝ տնտեսական, քաղաքական, գեոքաղաքական և այլն փոփոխություններ չկան: Ներդրումների թվեր էին ասում, ներդրողների ակումբը մինչև 3 միլիարդի ներդրում պիտի աներ և այլն, սակայն սրանք բաներ են, որոնք կյանքի ռեալության հետ որևէ կապ չունեն:

Քաղաքական փակուղի է, ճահիճ է, որից ելք փնտրելն այն ձևով, ինչպես արվում է քաղաքական էլիտայի, հատկապես իշխանական էլիտայի կողմից, որևէ բան չի բերի, ելք չունեն այս իրավիճակից:

-Դուք մի շարք խնդիրներ մատնանշեցիք, այդ դեպքում ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ այնպիսի քաղաքական օրակարգ չի ձևավորում, որ շարժում սկսի, ինչը գոնե կստիպի իշխանություններին այլ կերպ գործել:

-Շատերը չեն ցանկանում պատասխանել այս հարցին, բայց ես կպատասխանեմ: Շատ հետաքրքիր բան է կատարվում՝ իշխանությունն ամեն օր, ամեն ժամ սպանում է ընդդիմությանը: Կատակով ասեմ, բայց կարծում եմ, որ այս իշխանության ամենամեծ ստացված գործը Հայաստանի քաղաքական դաշտն ամայացնել է, այն  իրենց մոտ շատ լավ ստացվել է: Ասացեք խնդրեմ՝ դասական քաղաքականության մեջ ընդդիմությունն ինչպե՞ս է գործում, այսինքն՝ դասական քաղաքականության մեջ մաքուր, իշխանության հետ չհամագործակցող ընդդիմությունն ունենում է երկրի ներսում հովանավորներ, ֆինանսական ռեսուրսներ, քաղաքական միտք, համապատասխան քաղաքական կադրեր, ամբողջ աշխարհում է այդպես: Եթե դրսից է փողեր բերում, ասում են՝ գունավոր հեղափոխություն է, դրսից են սնվում և այլն: Հիմա ասեք խնդրեմ, թե ՀՀ-ում ինչպե՞ս եք պատկերացնում, որ ընդդիմությանը ֆինանսավորի գործարար, ինչպե՞ս եք պատկերացնում սա՝ առանց իշխանութան թույլատվության: 

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ձեր ասած՝ դասական, մաքուր ընդդիմություն չեք համարում նաև «Ելք» դաշինքին:

- Ես դրա մասին չեմ խոսում, ես ընդհանրապես քաղաքագիտական կատեգորիա եմ ասում: Ես չեմ մտնի նման թեմայով որևէ մեկի հետ բանավեճի մեջ, այդ ժամանակներն արդեն անցել են: Հիմա ՀՀ-ին շատ էլ ավելի վատ ժամանակներ են սպասում: Խոսքը այն մասին է, որ նախքան ընդդիմության հաղթելը քննարկելը, պետք է նայել ռեալ իրավիճակը: Իշխանության ռեալ իրավիճակը մենք տեսնում ենք՝ իշխանությունը վատ է կառավարում երկիրը: Հենց իշխանության վիճակը վատթարանում է,  բոլորը շուռ են գալիս ընդդիմությանն ասում՝ ինչո՞ւ գործ չես անում: Բռնության կանխարգելման դեմ օրենք ընդունեցին, հիմա նույնն է, որ ամեն օր կնոջը ծեծեն տանը, հետո, եթե մի բան այն չլինի, ասեն՝ ինչու երեխան լավ հագնված չէ, լավ չի սովորում:Ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան թշնամու նման քաղաքական դաշտն ամայացնում են, սպանում են, ջարդում են, նստեցնում են մարդկանց, չեն թողնում, որ հանկարծ մեկը շնչի, բայց հենց մի բան այն չի լինում, գալիս ասում են՝ ընդդիմություն, ինչո՞ւ ոտքի չես կանգնում, դրոշակդ վերցնում ու ընկնում առաջ: 

- Քաղաքական իրադարձություն է նաև վարչապետի ընտրությունը, իսկ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով իր՝ վարչապետ դառնալու հնարավորության մասին, ասաց, թե վերջնական որոշում պետք է կայացնի իր թիմը: Սա հստակ մեսի՞ջ է, որ ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

-Հայաստանյան քաղաքական դաշտի տիպիկ օրինակ է՝ մարդը փաստացի ասել է մի բան, հիմա բացատրում է, թե ինչու պետք չէ այն ժամանակվա ասածն ընդունել այնպես, ինչպես ասվել է: Դասական օրինակ է, լիովին հասկանալի է, արգումենտները, որ բերում է, որևէ մեկը լուրջ չի վերաբերվում: Ի՞նչ է նշանակում մատաղ, երիտասարդ սերնդին փոխանցել փորձը, թող գնա ՀՀԿ-ի դպրոցում փոխանցի փորձը, ինչ է, սրա համար վարչապետ պետք է լինե՞լ: Հիմա ո՞վ է Սերժ Սարգսյանը՝ ՀՀ նախագահը, իրենից ավել լիազորություններ ո՞վ ունի՝ ոչ մեկը: Հիմա թող անի այս ամենը, որ դարձավ վարչապետ ի՞նչ է փոխվելու, չէ՞ որ այսօր լայն լիազորություն ունի, հին Սահմանադրությամբ «царь и бог»: Սա ինչ օրակարգ է, որ դառնա վարչապետ այս կամ այն, 10 տարի տեսել ենք ղեկավարումը:

- Եթե նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ապա ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, ըստ Ձեզ, ի՞նչ պաշտոն կզբաղեցնի:

- Շատ լավ վերաբերվելով թե՛ Կարեն Կարապետյանին, թե՛ Արմեն Սարգսյանին՝ միևնույն է, իրենց չեմ հասկանում: Այդ մարդիկ փողի կարիք չունեին, աղքատ չէին, պաշտոնի էին, չեմ հասկանում՝ ինչո՞ւ եկան ու ներկայիս իրավիճակի մեջ թավալվեցին՝ փչացնելով իրենց անունները: Ի՞նչ է, անալիզ չունեին, թե ինչ է կատարվելու,  ի՞նչ է, թվում  էր, որ Սերժ Սարգսյանը բերելու էր մարդկանց նշանակեր ու հետո թողներ գնա՞ր: Եթե  նման պատկերացումներ ունեին, ուրեմն՝ քաղաքական միամիտներ էին, եթե ինչ-որ մեկն իրենց համոզել է, կարծում եմ, որ քաղաքական անհեռատեսությունից է: Նրանք մարդիկ էին, որոնք վատ անուն չունեին:

-Ապրիլից հետո ի՞նչ իրավիճակ ենք ունենալու, ի՞նչ նոր և ավելի լուրջ խնդիրների մասին էիք ասում:

- Ինչ վերաբերում է ապրիլին ստեղծվող իրավիճակին՝ ասեմ, որ Հայաստանը ապագայում պետք է կարողանա մի քանի դրվագով բավականին լուրջ մարտահրավերի դիմակայել, այդ թվում՝ Արցախի, տնտեսական, գեոքաղաքական որոշակի շատ լուրջ փոփոխությունների: Ես միշտ պայքարի մեջ եմ եղել և շարունակելու եմ լինել, բայց դեմ եմ անպտուղ պայքարներին, որովհետև ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ, եթե արհեստական սրվի վիճակը, այն ժամանակ Սերժ Սարգսյանն աշխարհին կասի, որ տեսեք՝ ոչ մի լուրջ բողոք իմ դեմ չկա, ինչպես թանկացումների դեմ չկա, չէ՞ որ մարդիկ վատ են ապրում, բայց թանկացումների դեմ բողոք չկա, սա մի քիչ անհասկանալի է, որովհետև ընդդիմությունը բարձրաձայնեց, բայց արդյունք չկար: Հիմա արհեստական պայքար կստեղծվի, ես դրան դեմ եմ: Իր մեջ գեոքաղաքական արգումենտ է պարունակում նաև Ժիրայի Սեֆիլյանի դատավճիռը: Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունն ինչ-որ ծրագրեր ունի ապագայում՝ կապվածՂարաբաղի հետ: Ցավոք սրտի, չեմ կարծում, որ այդ ծրագրերը հայանպաստ են: Չեմ ասում՝ կանի, թե՝ ոչ, միայն ասում եմ, որ ծրագրեր ունի, իսկ այդ ծրագրերն իրականացնելու համար ՀՀ-ում լուրջ ընդդիմություն, որը կարող է բավականաչափ սրել իրավիճակը՝ հասնելով որոշակի հաջողության, չպետք է լինի: Սա ինձ համար աքսիոմա է: Իշխանության թալանի քաղաքականության վրա նրանց սիրուն աչքերի համար չէ աշխարհն աչք փակում, այս ամենին իր գինն ունի: Այդ գինը գործող իշխանություններն ամեն անգամ հետ են գցում, դա իրենց մոտ ստացվում է, բայց պահը գալու է, որ հետ գցել չի լինելու՝ այդ թվում նաև տնտեսական առումով՝ պարտքերի մարում և այլն: Եթե այդ պահին գործող ընդդիմությունը, որը կարող է ինչ-որ բան անել, չի լինելու ես դրան դեմ եմ: Բանն այն է, որ քաղաքական պահը դեռ գալու է: Միայն Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի օրակարգը լուրջ արդյունք չի բերի, քանի որ լուրջ ընդվզման համար մի քանի հարցերի համադրում պետք է լինի:


-Եթե հայտարարում եք, որ ամեն օր ընդդիմությանը սպանում են, դաշտն ամայացած է, այդ դեպքում ի՞նչ ակնկալիքով եք միացել համաժողովրդական շարժմանը, կարծում եք՝ այն իր անվանը համարժեք շարժում կդառնա՞:

-Համաժողովրդական շարժմանը միանալու եմ որպես քաղաքացի և որպես քաղաքացի ներկա եմ գտնվելու և ակտիվ մասնակցելու եմ: Իմ տպավորությամբ՝ ընդդիմությունն ավելի լուրջ պատրաստվելու խնդիր ունի: Այն, որ ասում էիք, որ ընդդիմությունը լուրջ ներկայանալու խնդիր ունի, նրանից է, որ լուրջ պատրաստվելու խնդիր կա շատ հարցերում՝ Հայաստանի ապագայի, տնտեսական բարեփոխումների, այս նոր Սահմանադրության չեղարկման և այլն: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, երեկ տված իր հարցազրույցում ընդունեց, որ սահմանադրական փոփոխություններից հետո ծագել են անհասկանալի իրավիճակներ: Երբ 2 տարի առաջ ասում էինք՝ որ փոխեք՝ «բարդակը» կավելանա, մեզ ասում էին՝ տենց բան չի լինի, ի՞նչ է, 2 տարի էր պետք, որ հասկանային, որ «կաշմա՞ռ» է: Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք համաժողովրդական շարժումն իր անվանը համարժեք շարժում կդառնա՝ դժվարանում եմ ասել, որովհետև ես նախաձեռնողը չեմ, չեմ էլ ցանկանում իմ գործընկերներին խանգարել: Քաղաքական համապատասխան կադրերը, իշխանության խաղերը դաշտը բավականին թուլացրել են: Իմ կարծիքով՝ համաժողովրդական շարժում կլինի, եթե մի քանի բան համընկնի, միայն մեկ օրակարգով՝ չգիտեմ:  Նույնիսկ, եթե այս շարժումն իր նպատակին չհասնի, միևնույն է, սա դեռ չի նշանակում, որ պայքարն ավարտվեց, հակառակը՝ պայքարի հորձանուտը կլինի այն ժամանակ, երբ մի քանի ֆակտոր համընկնի, այդ ժամանակ նաև ընդդիմության ցածր ֆինանսական ռեսուրսները կապ չեն ունենա: Միանշանակ կարող եմ ասել, որ իշխանության մոտ չի ստացվելու ստեղծել մի վիճակ, որ իրենց ծրագրերի իրականացման ժամանակ գործող ընդդիմություն չլինի:

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:01 • 27/04

ԵԼ. «Արսենալը» չկարողացավ հաղթել 10 ֆուտբոլիստով մնացած «Աթլետիկոյին» (տեսանյութ)

23:57 • 26/04

Հայտնի է դարձել դիջեյ Ավիչիի մահվան պատճառը

23:44 • 26/04

Մոսկվայի կինոփառատոնում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրվել է1988-ի երկրաշարժին նվիրված «Սպիտակ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը

23:44 • 26/04

Ես աջակցում եմ իմ ժողովրդի խաղաղ ձգտմանը, ժողովուրդը չի կարող սխալ լինել. Գարիկ Մարտիրոսյանը խոսել է Հայաստանում ընթացող ցույցերի մասին

23:32 • 26/04

Հստակեցվել է ԱՄՆ նախագահի՝ Մեծ Բրիտանիա կատարելիք այցի ամսաթիվը

23:31 • 26/04

8-ամյա ճապոնացին մարզվում է օրական 4 ժամ և կրկնօրինակում Բրյուս Լիի բոլոր հնարքները (լուսանկարներ, տեսանյութ)

23:20 • 26/04

Արմեն Ջիգարխանյանի ընկերը պատմել է նրա առողջական վիճակի մասին

23:12 • 26/04

«Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպումը ռեկորդային եկամուտ կբերի միլանցիներին

23:08 • 26/04

ԱՄՆ Սենատը հաստատել է Մայք Պոմպեոյի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

22:58 • 26/04

ԵԼ. «Արսենալ»-«Աթլետիկո». ուղիղ հեռարձակում

22:43 • 26/04

Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա. Արմեն Սարգսյան

22:33 • 26/04

Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են, նա կոմայի մեջ է. ТАСС

22:26 • 26/04

Իրանը գործարքներ է կնքել ռուսական ընկերության հետ 40 Sukhoi SuperJets ինքնաթիռ ձեռք բերելու համար

22:14 • 26/04

ԵԼ. «Մարսել»-«Զալցբուրգ». մեկնարկային կազմեր և ուղիղ հեռարձակում

21:58 • 26/04

Բիզնեսի մարդուն, հարկատուներին, ներդրողներին դժվար է հասկանալ, թե ինչ է սպասում հետագայում. Ա. Մարգարյան

21:57 • 26/04

ԵԼ. «Արսենալ»-«Աթլետիկո». մեկնարկային կազմեր

21:42 • 26/04

Կենսաբանները պարզել են, որ սև շոկոլադը բարելավում է տեսողությունը

21:20 • 26/04

Համացանցի միջոցով հանցագործությունների 2 դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր

21:17 • 26/04

«Չելսիի» ֆուտբոլիստներ Վիլիանն ու Դավիդ Լուիսը ռեստորան են բացել Լոնդոնում (տեսանյութ)

20:40 • 26/04

Թուրքիայի ընդդիմությունը ձախողել է նախագահի պաշտոնի համար միասնական թեկնածու առաջադրել

20:40 • 26/04

Կարեն Կարապետյանին տեղեկանք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով, նա ՀՀ-ից բացակայել է 688 օր. Մնացական Բիչախչյան

20:24 • 26/04

Զիդան. Ես շարունակում եմ վստահել Բեյլին

20:22 • 26/04

ՀՀԿ-ից արտահոսք չկա, մենք միասնական ենք մեր որոշումների մեջ.Վահրամ Բաղդասարյան

19:58 • 26/04

«Ֆուլհեմի» սեփականատերը ցանկանում է գնել Ուեմբլին

19:53 • 26/04

Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարևորությունը

19:45 • 26/04

Մենք առաջնորդվում ենք ժողովուրդների շահերից և աշխատում հանուն նրանց բարգավաճման. Զախարովան հայտնել է Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանում տիրող իրավիճակի հարցում

19:43 • 26/04

Ումտիտին կարիերան շարունակելու առաջարկ ունի երեք ակումբից

19:25 • 26/04

Վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը. Նիկոլ Փաշինյան(թարմացված, լուսանկարներ)

19:10 • 26/04

ՌԴ-ն լրջորեն մտահոգված է Իրանի հարցով Թրամփի և Մակրոնի հայտարարություններով. Մարիա Զախարովա

18:59 • 26/04

Երիտասարդ կինը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ. մեղադրանք է առաջադրվել ամուսնուն

18:53 • 26/04

Հայտնի է, թե որքան բաց կթողնի Կարվախալը

18:36 • 26/04

Մոսկվա-Չելյաբինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կազանում՝ ծխող ուղևորի պատճառով

18:25 • 26/04

Ես եկել եմ իմ թիմի հետ. Սուրեն Կարայանը չի աշխատի Նիկոլ Փաշինյանի թիմում

18:22 • 26/04

Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

18:20 • 26/04

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում

18:19 • 26/04

NBA. «Հյուսթոնը» քառորդ եզրափակչում է, Լեբրոն Ջեյմսն էլ կրկին փայլում է (տեսանյութ)

18:17 • 26/04

Քաղաքական առևտուր չի՛ լինելու, բոլորս դեպի Հանրապետության հրապարակ. Նիկոլ Փաշինյան

18:15 • 26/04

Վիեննայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել

17:43 • 26/04

«Զիմնյայա վիշնյա»-ում տեղի ունեցած հրդեհից հետո Անժելիկա Վառումը հրաժարվել է համանուն հիթից

17:42 • 26/04

Արդարադատության նախարարությունում քննարկվել են ՔԿՀ-ներին վերաբերող հարցեր

17:36 • 26/04

ԵԽԽՎ-ում կոռուպցիայի առկայության մասին փաստող բանաձև են ընդունել

17:35 • 26/04

Իմ հետագան կապված է նախագծերի հետ, որոնք սկսել ենք, և դրանք նախատեսված են մոտ 4-5 տարվա համար. Լևոն Ալթունյան

17:28 • 26/04

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. հայ մարզիկները նվաճեցին երկու մեդալ

17:24 • 26/04

Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը չի մասնակցի ԱԱ-2018-ին

17:20 • 26/04

Քանի դեռ նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից, ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել. Դ. Տոնոյան

17:17 • 26/04

Բակո Սահակյանը Վեհափառի հետ քննարկել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը

17:16 • 26/04

Թրամփը շնորհակալություն է հայտնել Քիմ Քարդաշյանի ամուսնուն

17:11 • 26/04

Իրավիճակի լարվածությունը տնտեսության համար վատ է. Վարդան Արամյան

17:08 • 26/04

Հեղափոխությունը պետք է հետևողականորեն շարունակվի, որը պետք է բերի իրական, ոչ թե կեղծ փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան

16:56 • 26/04

Հաստատվել է 2017 թվականի բյուջեի կատարողականը. Վարդան Արամյան

16:56 • 26/04

Շառլ Ազնավուրը բարեհաջող վերադարձել է Ֆրանսիա. նա այլևս հոսպիտալացման կարիք չունի

16:54 • 26/04

Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացվել է «ATM Dubai 2018» զբոսաշրջային ցուցահանդեսում

16:48 • 26/04

Է. Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ս. Լավրովի հետ` քննարկելու արցախաադրբեջանական շփման գծում իրավիճակը

16:20 • 26/04

Կրեմլում հույս են հայտնել, որ Հայաստանում իրավիճակը կկարգավորվի սահմանադրության շրջանակներում

16:13 • 26/04

Ավստրալիայում 12-ամյա տղան գողացել է մոր կրեդիտ քարտն ու 4 օրով Բալի մեկնել

16:11 • 26/04

Արմեն Գևորգյանը Մոսկվայում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ երեք խումբ հարցեր է քննարկել

15:56 • 26/04

«Շալկեն» հաստատել է, որ Մաքսիմիլիան Մեյերն առմանը կհեռանա

15:51 • 26/04

ՃՈ-ն կկարճի ապրիլի 13-25-ն գրանցված խախտումների վարչական վարույթները, սակայն այդ պրակտիկան չի շարունակվելու. ոստիկանություն

15:36 • 26/04

Բոլորս բնականոն աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել այնքան, մինչև որոշեն նոր ընտրություններ անցկացնելու հարցը. Վահան Մարտիրոսյան

15:36 • 26/04

ԵԽԽՎ-ի փորձագետը հայտարարել է Վեհաժողովում Ադրբեջանի հետ կապված կոռուպցիայի անհերքելի փաստերի առկայության մասին

15:28 • 26/04

«Ռեալը» պատրաստ է 280 միլիոն վճարել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանների համար

15:08 • 26/04

Կարևորում եմ, որ հիմա բոլոր պետական կառույցներն աշխատեն նույն ռիթմով. Շավարշ Քոչարյան

14:55 • 26/04

Կարեն Կարապետյանն իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ Հարությունյան

14:43 • 26/04

Լսելով Փաշինյանի մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ տեսլականների հետ՝ կկայացնենք մեր որոշումը. ՀՅԴ պատգամավորը՝ վարչապետի թեկնածուի ընտրության մասին

14:38 • 26/04

Մելանյա Թրամփը նշում է ծննդյան 48-րդ տարեդարձը. ԱՄՆ առաջին տիկնոջ լավագույն կերպարները՝ ֆոտոշարքով

14:34 • 26/04

Լևոն Արոնյան. Միասին մենք անհաղթ ենք

14:33 • 26/04

Փակուղուց դուրս գալու համար երկու կողմն էլ պետք է քայլ անեն՝ դեպի ոչ թե իրար մերժելու, այլ բանակցելու. կոնֆլիկտաբանը՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին

14:11 • 26/04

Միլիարդատեր Իվանիշվիլին կգլխավորի Վրաստանում իշխող կուսակցությունը

14:04 • 26/04

Ապրիլի 24-ին Լիոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն

13:59 • 26/04

NHL. «Բոստոնը» 7 տափօղակ է ուղարկել «Տորոնտոյի» դարպասը

13:56 • 26/04

Շիրակի և Արագածոտնի մարզպետները հրաժարականի դիմում են ներկայացրել

13:55 • 26/04

Կանադայում 6 ուղևորով ինքնաթիռը վայրէջք է կատարել ավտոմայրուղու վրա (տեսանյութ)

13:52 • 26/04

Մեր պլաններում ներդրումների մասով ոչինչ չի փոխվել. «Արտֆուդ» ընկերություն

13:50 • 26/04

Դավիթ Լոքյանը, Արծվիկ Մինասյանը և Լևոն Մկրտչյանը հրաժարականի դիմում են ներկայացրել

13:36 • 26/04

Չինացիները փորձել են «կլոնավորել» 6 ակնանի Gelandewagen-ը (լուսանկարներ)

13:33 • 26/04

ՀՀԿ-ն կուռ է, ինչպես նախկինում, քվեարկելու է միահամուռ, կուսակցական որոշման համաձայն. Է. Շարմազանովը՝ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումների մասին

13:30 • 26/04

WBC-ն հատուկ գոտի է ստեղծել Գոլովկին-Մարտիրոսյան մենամարտի համար

13:20 • 26/04

Իսպանիայի գյուղերից մեկում գտել են Թրամփի կին նմանակին (լուսանկար)

13:06 • 26/04

Պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու է Դավիթ Տոնոյանը. Ա. Միրզոյան

13:06 • 26/04

Դեռ ամենասկզբից մենք Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկել ենք որպես մերը. Էրդողան

13:02 • 26/04

Ուֆայի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հինգ հայ է խեղդվել

12:56 • 26/04

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:54 • 26/04

Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը կընդլայնվի. բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ

12:46 • 26/04

Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ. Интерфакс

12:35 • 26/04

Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարից տուժած 1-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է

12:28 • 26/04

Չեմ բացառում, որ կառավարության որոշ անդամներ կլինեն ժամանակավոր կառավարության կազմում. Ն. Փաշինյան

12:25 • 26/04

Ավարտվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի բազմաթիվ պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերով կաշառք տված անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

12:20 • 26/04

Մենք ապրում ենք Նոր Հայաստանում. աշխարհասփյուռ հայությունն իր ուժն ու եռանդը պետք է դնի երկրի զարգացման համար. ՀՀ Նախագահի ուղերձը

12:10 • 26/04

Թրամփը փակ դռների հետևում հանդիպել է Apple-ի ղեկավարի հետ

12:08 • 26/04

Առժամանակ դադարեցնել փողոցների փակումը. Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել կոչով

12:02 • 26/04

Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը

11:59 • 26/04

Փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

11:57 • 26/04

Նիկոլ Փաշինյանը պատմել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ հանդիպման մասին

11:57 • 26/04

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան

11:51 • 26/04

Արմեն Գևորգյանը շարունակում է իրականացնել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի պարտականությունները. պարզաբանում

11:46 • 26/04

ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում

11:42 • 26/04

Երևանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացվեցին (տեսանյութեր, լուսանկարներ)

11:15 • 26/04

Մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվել է Մելանյա Թրամփի մոմե քանդակը (լուսանկարներ)

11:02 • 26/04

Ապրիլի 13-19-ը մայրաքաղաքում ծնվել է 350 երեխա

11:00 • 26/04

Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է Ֆրանսիա. Parisien