ԼՐԱՀՈՍ
-
  23:52 • 21.03.18 Թրամփը մեկնաբանել է, թե ինչու է անհրաժեշտ համարում հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է օգնել ԱՄՆ-ին համաշխարհային կարևորության բազմաթիվ խնդիրներ լուծելու հարցում, և որ իր դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում կղեկավարվի «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքով:
-
  22:51 • 21.03.18 Սթիվեն Հոքինգին կհուղարկավորեն Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի կողքին Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աճյունը կհուղարկավորեն Վեստմինստերյան աբբայությունում՝ գիտնականներ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների կողքին: Հիշեցնենք, որ հանրահայտ գիտնականը կյանքից հեռացել է մարտի 14-ին 76 տարեկանում: Նա մահացել է Քեմբրիջի իր տանը:
-
Իրադարձային   22:32 • 21.03.18 Լավ կլիներ, որ Ադրբեջանը խոսեր այն մասին, թե ինչպես է կյանքի կոչելու ձեռքբերված պայմանավորվածությունները. Շավարշ Քոչարյան Կրեատիվ առաջարկություններ արվել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, Կրակովում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին, ով ասել էր, թե Էդվարդ Նալբանդյանի...
-
Սպորտ   22:14 • 21.03.18 12-ամյա ֆուտբոլիստ Էրիկը և լրագրող Սամվելը՝ Ֆուտբոլը Հանուն Բարեկամության ծրագրում Հայաստանը ներկայացնելու մասին «Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրում Հայաստանը այս տարի ներկայացնելու են Ավանի ֆուտբոլի ակադեմիայի սան Էրիկ Հարությունյանը և պատանի լրագրող Սամվել Գևորգյանը:
-
  22:10 • 21.03.18 Կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը, որը կունենա 1000 բնակարան, ծրագրի ներդրումային արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ Ծրագրի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, և առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ․ ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։
-
Սպորտ   21:32 • 21.03.18 «Ֆուտբոլը Բարեկամության համար» ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար. Ընտրված գաղափարը կարևոր է մեզ համար «Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավարն Ամինա Կոնուրբաևան է, ով գտնվում է Երևանում և կոնֆերանսի է մասնակցել ՀՖՖ-ում:
-
Տնտեսություն   21:17 • 21.03.18 ՀՀ-ում չկան կոլեկտիվ բիզնեսի նախապայմաններ և ավանդույթ. այստեղ մեծ անելիք ունի պետությունը. Հ. Բալանյան Սրանք ձևական արարողակարգեր են: Միայն գրանցման ձևերը զարգացնելով, որն ընդունված է աշխարհում, հնարավոր չէ տնտեսության, ներդրումների, շուկայի կայացման խնդիրները լուծել: Պատճառը գրանցամատյանների առկայությունը կամ բացակայությունը չէ: Մինչև այս էլ, 10 տարի առաջ էլ...
-
Սպորտ   20:42 • 21.03.18 Կայացել է Հայաստանը և Վրաստանը ներկայացնող անվասայլակներով բասկետբոլի թիմերի հանդիպում (լուսանկարներ) ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ» և Վրաստանի «Թբիլիսի» թիմերի միջև կայացած անվասայլակներով բասկետբոլի ընկերական հանդիպմանը:
-
  20:41 • 21.03.18 Արագածոտնի մարզում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. վարորդը տեղում մահացել է Մարտի 21-ին՝ ժամը 14:42-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
-
  20:34 • 21.03.18 ՀՀ կառավարությունը Արցախին մոտ 9 մլն ՀՀ դրամ արժողությամբ լուսացուցային օբյեկտներ կնվիրաբերի Վաղը կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում է Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 1-ի N 77-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:
-
  20:19 • 21.03.18 Երևան-Սևան ավտոճանապարհին` թունելի սկզբնամասում, ամբողջությամբ այրվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա Մարտի 21-ին՝ ժամը 11:38, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ թունելի սկզբնամասում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին...
-
  20:16 • 21.03.18 Երևանի պատմության թանգարանում բացվել է իրանական մշակույթին նվիրված ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի՝ մայրաքաղաքում գարնանային զբոսաշրջության խթանմանը միտված միջոցառումների ծրագրով Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է արդեն ավանդական դարձած «Մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված իրանական մշակույթին: