ԼՐԱՀՈՍ
-
  23:21 • 22.03.18 ԱՄՆ-ը մտադիր չէ Ադրբեջանին օգնություն ցուցաբերել, որովհետև դա կխրախուսի վերջինիս ագրեսիվ քաղաքականությունը. Ռ. Մեհրաբյան ՀՀ-ին և Արցախին օգնության չափը 70 մլն դոլարի հասցնելու առաջարկն արած ԱՄՆ 37 կոնգրեսականներից կազմված խումբը բավականին ազդեցիկ է, որը միանգամայն ընդունակ է առաջարկությունը վերածելու որոշման:
-
Իրադարձային   23:19 • 22.03.18 Ֆլորիդայի ավագ դպրոցը, որտեղ հրաձգության հետևանքով 17 մարդ էր մահացել, սաներին կպարտավորցնի թափանցիկ պայուսակներ կրել Ֆլորիդայի ավագ դպրոցում, որտեղ անցյալ ամիս զինված աշակերտի գործողություններ հետևանքով 17 մարդ էր մահացել, աշակերտներին կպարտավորեցնեն թափանցիկ թիկնապայուսակներ կրել:
-
  22:53 • 22.03.18 Իրանը մեծ ծավալի գազ չունի և չի կարող Հայաստանին էժան գազ վաճառել. Արմեն Մանվելյան ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանի խոսքով՝ Հայաստանի՝ Իրանից գազի գնման մասին թեման ամեն անգամ անտեղի ...
-
  22:36 • 22.03.18 Որևէ մեկն իրավունք չունի մեկնաբանել ՀՀ նախագահի հրամանագրերը. Շարմազանովը՝ Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների՝ Հայկազ Բաղմանյանին ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
  22:24 • 22.03.18 Կինոկենտրոնը, մշակույթի նախարարությունը վաղուց պետք է դիրքորոշում հայտնեին, երբ ֆիլմի հանդեպ ոտնձգություն էր լինում. կինոգետը՝ «Եվա» ֆիլմի՝ Թուրքիայում ցուցադրելու արգելքի մասին Կինոգետ Մելիք Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եվա» ֆիլմը Ստամբուլում Կանանց միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրելու արգելքին:
-
Իրադարձային   22:22 • 22.03.18 ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը տարբեր ֆորմատներով քննարկվում է և քննարկման փուլում է. Էդուարդ Շարմազանով Իմ կարծիքը հետևյալ է. ՀՀԿ-ն, հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, մարտահրավերներին ...
-
Իրադարձային   21:08 • 22.03.18 Սևանի մակարդակը նախորդ տարվա լրացուցիչ ջրառի հետևանքով արդեն 4 սմ-ով նվազել է, իսկ 2-րդ տարին անընդմեջ ջուր բաց թողնելն ուղղակի աղետալի կլինի. Կ. Դանիելյան Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հայտարարությանը:
-
Իրադարձային   20:44 • 22.03.18 Ոչ թե Սինգապուր, այլ ազատ, անվտանգ և խելացի Հայաստան. «ՀՀ զարգացման ռազմավարություն 2030»-ը` ըստ Ալ. Խաչատուրյանի Գործընթացը բավականին նորմալ է ընթանում, բայց այն բարդ է: Մեր հիմնական հենասյուներն են` ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստանը, որի մեջ ներառել ենք 19 թիրախ, նպատակադրել ենք, թե ինչի ենք ուզում հասնել: Ռազմավարության երկրորդ մասը աճի մոդելն է, որը հիմնվելու է նախևառաջ ...
-
  20:44 • 22.03.18 Հայաստանում սկսել է գործել առաջին «խելացի խաչմերուկը», որի ուլտրաձայնային սենսորները բացառում են խցանումներ առաջացումը (տեսանյութ) «Խելացի խաչմերուկում» տեղադրված ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որ խաչմերուկում լինեն մեքենաների կուտակումներ։ Վայրկյանների ընթացքում սարքը հաշվվում է տրանսպորտային միջոցները, և միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի։
-
  20:26 • 22.03.18 ԵՄ-ն ցանկանում է վերահսկել տրամադրվող ֆինանսական հոսքերը. Թևան Պողոսյանը՝ ԱլԳ ծրագրի փոփոխությունների մասին Արևելյան գործընկերության ծրագրում իրականացված՝ ինստիտուցիոնալ կառուցվածքի, պլատֆորմի փոփոխությունները նպատակ ունեն վերահսկել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական հոսքերը: