Ոչ թե Սինգապուր, այլ ազատ, անվտանգ և խելացի Հայաստան. «ՀՀ զարգացման ռազմավարություն 2030»-ը` ըստ Ալ. Խաչատուրյանի
Մեր զարգացման ռազմավարության հիմնական հենասյուներն են` ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստանի գաղափարները: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը` անդրադառնալով մինչև 2030 թ. մշակվող «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030»-ին: Անդրադառնալով այն խնդրին, որ ներդրումների համար կոռուպցիան կարող է խոչընդոտ լինել՝ նա ասաց, որ կարծում է, թե Հայաստանում չկա այնպիսի կոռուպցիա, որ այլ հավասար պայմաններում ներդրողին կվաներ Հայաստանից:
Խոսելով արտագաղթի մասին՝ Ալեքսանդր Խաչատուրյանը հայտնեց, որ 2017 թ. արտագաղթը նախորդ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով կրճատվել է:
- Ի՞նչ փուլում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակվող ռազմավարությունը (ADS2030), և արդյոք այնտեղ կա՞ վարչապետի հարցադրման պատասխանը, թե որն է լինելու տնտեսության զարգացման տեսլականը:
- Գործընթացը բավականին նորմալ է ընթանում, բայց այն բարդ է: Մեր հիմնական հենասյուներն են` ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստանը, որի մեջ ներառել ենք 19 թիրախ, նպատակադրել ենք, թե ինչի ենք ուզում հասնել: Ռազմավարության երկրորդ մասը աճի մոդելն է, որը հիմնվելու է նախևառաջ ՀՀ նախագահի հայտարարությունների վրա`դեմոգրաֆիայի, տնտեսական աճի, գործազրկության, աղքատության վերաբերյալ և այդ թիրախների հիման վրա մշակում ենք աճի մոդելը: Մինչև ապրիլի սկիզբ, ամենայն հավանականությամբ, կունենանք արդեն ծրագիրը և կդնենք հանրային քննարկման: Շատ դժվար է 12 տարվա հորիզոնով հստակ բան ասել և քայլ առ քայլ պլանավորել: Սակայն ունենք տեսլական, ծրագիր, գիտենք՝ ուր ենք ուզում հասնել և ինչպես: Ծրագիրն ունենալու է նաև վերանայման հնարավորություն` 3 կամ 5 տարին մեկ, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Մյուս կարևոր հատկությունն այն է, որ ցանկացած ծրագիր ենթադրում է պլանավորում, և հիմա կառավարությունն այդ ուղղությամբ է աշխատում: Կառավարության ներսում մենք աշխատանքային 9 խումբ ենք ստեղծել, որ մասնակցում են աշխատանքներին: Այս պահին ունենք 50 էջանոց փաստաթուղթ, որին կավելացնենք աճի մոդելը, թիրախները, կարծում եմ, որ արդեն ուրվագծված են հիմնական ուղղությունները:
- Նշեցիք, որ գնում ենք ազատ, արդար, անվտանգ խելացի տնտեսության, սակայն, հաշվի առնելով, որ մեզ մոտ այդպիսի բազմաթիվ ծրագրեր են իրականցվել՝ ուղղված արդար տնտեսությանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանից էլ կառուցում ենք գիտելիքահենք տնտեսություն, բայց նույն խնդիրները դեռ մնացել են: Այսինքն՝ մինչ հիմա ոչ մեկը հակառակը չի նշել, բայց խնդիրները շարունակվել են, ե՞րբ կարող է հասարակությունն զգալ Ձեր ծրագրի արդյունքները:
-Օրինակ՝ ասել, թե 2021 թվականի հունվարի մեկին բոլոր խնդիրները լուծված, ծրագրերը իրականացված են լինելու, ճիշտ չէ: Կան բաներ, որոնք անընդհատ պետք է անես: Տնտեսության զարգացումը, գիտելիքահենք տնտեսություն կառուցելը սկիզբ ու վերջ չունի, ընթացք ունի: Մենք սկիզբը չենք տալիս, սկիզբը վաղուց դրված է, կարծում եմ, որ մենք բավականին լավ վիճակում ենք:
-Բայց գնահատական կա, որ մեզ մոտ գիտությունը էնտուզիազմի վրա է հիմնված, դրա լավը ո՞րն է, գիտության ֆինանսավորման խնդիր չե՞ք տեսնում:
- Նախ միայն էնտուզիազմի վրա հիմնված չէ, բայց էնտուզիազմը շատ կարևոր է, քանի որ որևէ երկրում ես չեմ տեսնում, որ առանց էնտուզիազմի մարդիկ գիտությամբ զբաղվեն: Այո, ճիշտ է, ֆինանսական աջակցություն է պետք, անընդհատ ռեֆորմներ են պետք և, անշուշտ, պետք է հաշվի առնել, թե ինչ է կատարվում աշխարհում: Միանշանակ համաձայն չեմ նրա հետ, որ միայն ֆինանսական միջոցներն են, որ գիտությունը գիտություն են դարձնում, որպեսզի զարգացած գիտություն ունենաս, միայն փողը չէ, որ այդ հարցը լուծում է:
-Ձեր գործունեության տարին ավարտվել է, խնդրում եմ, ներկայացրեք՝ ի՞նչ է կենտրոնն իրականացրել, բացի «ՀՀ զարգացման ռազմավարություն 2030»-ից:
-Սկսեմ մի կարևոր հանգամանքից. կենտրոնի հիմնական դերը ՀՀ կառավարությանն աջակցելն է, և երբ հարցնում են, թե ինչ է անում կենտրոնը, ես միշտ պատասխանում եմ՝ աջակցություն է ցուցաբերում։ Հոգաբարձուների խորհրդի հանձնարարությամբ 2017 թվականին կենտրոնացել ենք մի շարք ուղղությունների բարեփոխումների վրա՝ հանրային կառավարման, հարկային և մաքսային, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի, գյուղատնտեսության, տարվա վերջին մոտ՝ նաև արդարադատության: Կենտրոնը նաև ներգրավված է ռեֆորմների տեղեկատվական մատուցան և հանրային-մասնավոր համագործակցության ոլորտի զարգացման մեջ: Բարեփոխումների ոլորտների ծրագրերից կուզեի առանձնացնել մի քանիսը՝ գործընկեր Արար հիմնադրամի հետ իրականացրել ենք գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների ֆունկցիոնալ դիագնոստիկա և վերլուծություն։ Սա պիլոտային ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը հանրային կառավարման ոլորտում: Դիագնոստիկայի արդյունքում պլանավորում ենք աշխատանքների արդյունավետության բարձրացման քայլերը: Նախագիծը ընթացքի մեջ է, կրելու է շարունակական բնույթ:
Սերտ աշխատում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ հարկային և մաքսային վարչարարության շարունակական բարեփոխումների ուղղությամբ, ներառյալ վարչարարության դյուրացման և պարտաճանաչ հարկատուների կյանքը մաքսիմալ թեթևացնելու համար: Կրթության և գիտության նախարարության հետ աշխատում ենք կրթության զարգացման ծրագրի, դպրոցների կառավարման համակարգի բարելավման և այլ ծրագրերի վրա: Իրականացրել ենք նաև Կրթության ազգային ինստիտուտի ֆունկցիոնալ վերլուծությունը, որի հիման վրա կիրականացվի այդ կառույցի ռեֆորմը։
Զբոսաշրջության ոլորտում աշխատում ենք ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ՝ Հայաստանի տուրիստական գրավչության բարձրացման և դրա առանձին գործիքների և մեխանիզմների վրա: Բարձր տեխնոլոգիաների ոլորտից կուզեի առանձնացնել Հայաստանի թվային փոխակերպման օրակարգը և «Ինժեներական քաղաքի» նախագիծը:
Ակտիվ աշխատում ենք հանրային-մասնավոր համագործակցության ոլորտը կարգավորող նոր համապարփակ օրենքի և ենթաօրենսդրական ակտերի վրա: Աշխատում ենք նաև պետություն-մասնավոր գործընկերություն առանձին ներդրումային ծրագրերի ձևակերպման վրա: Եվրամիության գործընկերների հետ նախաձեռնել և իրականացնում ենք YES` դեպի պետական համակարգ երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիրը, որով 20-ից ավել հայ երիտասարդներ ամբողջ աշխարհից ներկայումս աշխատում են պետական համակարգում՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելով: Առանձին օրակարգով գնում է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակները», որի իրականացման նպատակով սերտ համագործակցում ենք ՄԱԿ-ի և մի շարք միջազգային կառույցների հետ: Ի դեպ, ասեմ, որ «Զարգացման ռազմավարությունը 2030»-ը նաև կներառի ՄԱԿ-ի շրջանակներում դեպի 2030 թվական Հայաստանի կողմից ստանձնած «Կայուն զարգացման նպատակները», այսպես ասած՝ օրակարգ 2030-ի տարրերը: Այս շրջանակում 2017 թվականի նոյեմբերին Երևանում հիմնադրվեց ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ՝ աշխարհում առաջին Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնը:
Առաջին անգամ է, որ պետությունը և ՄԱԿ-ը համատեղ ստեղծում են հարթակ՝ ինովացիոն մեխանիզմների ներդրմամբ և կիրառմամբ խթանելու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը երկրում:
Սրանք ընդամենը ծրագրերից մի քանիսն են, որոնք ունենք մեր պորտֆելում։
Ինչպես տեսնում եք՝ մեր օրակարգը հագեցած է:
-Չե՞ք կարծում, որ ներկայումս կառավարության իրականացրած նույնիսկ կարճաժամկետ ծրագրերը վստահության պակաս ունեն, ինչն էլ հիմք է տալիս՝ անվստահություն ունենալու Ձեր երկարաժամկետ ռազմավարության նկատմամբ:
- Ոչ, չեմ կարծում, քանի որ հնչեցված հարցի մեջ պարունակող գնահատականը շատ սուբյեկտիվ է և իրականությանը չի համապատասխանում: Կառավարության բազմաթիվ ծրագրեր են սկսել իրականացվել բառացիորեն բոլոր ոլորտներում, որոնք արդեն շոշափելի արդյունքներ են տվել: Բավարա՞ր է դա արդյոք, որ հասարակության բոլոր շերտերը զգան իրենց վրա այդ ցուցանիշները: Ոչ, բավարար չէ, այդ իսկ պատճառով դա պերմանենտ գործընթաց է, որը չի դադարում: Մինչև ծրագիրը չսկսի իրականացվել՝ վստահության մասին խոսելը վաղաժամ է: Կան ծրագրեր, որ միգուցե վստահության պակաս ունեն, ծրագրեր կան, որ վստահության պակաս չունեն, միակ ձևը, որ մենք կարողանանք ապացուցել, որ այս ծրագիրը միայն թուղթ չէ, այն իրականացնելն է: Ծրագիրն ինչ-որ բանի սկիզբ է, վերջը չէ: Մենք դա շատ լավ գիտակցում ենք։ Ինչո՞ւ մարդ պետք է կարծի, որ այս ծրագիրը իրականություն չի դառնա, նրա համար, որ նախկինում ծրագրեր կան, որ իրականություն չե՞ն դարձել: Միաժամանակ, առանց ծրագրի առաջ գնալու հնարավոր չէ, առանց ծրագրի չենք կարող ասել, թե ուր ենք գնալու, ինչ է լինելու Հայաստանի հետ 12 տարի հետո:
- Հիմա ի՞նչ է լինելու, Սինգապո՞ւր ենք դառնալու, կամ այդ հրաշքն է բերվելու:
- Եթե հանգամանորեն ուսումնասիրենք Ձեր կողմից նշված Սինգապուրի օրինակը, ապա կտեսնենք, թե ինչ զարգացման ճանապարհ է անցել այդ պետությունը, քանի տասնամյակ է դա պահանջել, ինչ եղանակներով և հաճախ ինչ ոչ պոպուլյար ռեֆորմներով է դա իրականացվել: Սինգապուր չենք դառնալու, մենք լինելու ենք ազատ, արդար, անվտանգ և խելացի Հայաստան: Վարչապետը չի ասել, որ մենք Հայաստանը Սինգապուր ենք սարքում, Սինգապուրը բազմաթիվ հարցերում հաջողություններ և անհաջողություններ է ունեցել: Մենք պետք է լավագույն օրինակները վերցնենք ցանկացած երկրից, բայց միաժամանակ կառուցենք մեր երկիրը՝ հաշվի առնելով մեր իրականությունը, աշխարհագրությունը և այլն: Մենք պետք է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճ, դեմոգրաֆիայի հարց լուծենք և 2040 թվականին հասնենք մինչև չորս միլիոն բնակչության:
-4 միլիոն բնակչության ցուցանիշին հասնելը որքանո՞վ է իրատեսական, հաշվի առնելով արտագաղթը, ծնելիության ցուցանիշը, այսինքն՝ գնալով միտումը հակառակն է ցույց տալիս:
- Իմ կարծիքով՝ դա բավականին իրատեսական է, դրա հետ կապված պետք է աշխատանքներ իրականացնել, որն արդեն արվում է: Արտագաղթի հարցով պետք լուրջ զբաղվել, և 2017 թ. արտագաղթը նախորդ տարվա նկատմամբ շուրջ 50 տոկոսով կրճատվել է: Դա կարող ենք դիտարկել՝ որպես շատ լավ տենդենց, շոշափելի բան: Անշուշտ, սա դեռ սկիզբն է։ Բնականաբար, նաև պետք է մաքսիմալ խրախուսենք հայրենադարձությունը, որպեսզի այժմ դրսում ապրող հայերը, տեսնելով, որ հայրենի միջավայրն առնվազն չի զիջում իրենց բնակավայրի պայմաններին, վերադառնան Հայաստան:
- Վերադառնալով ներկայիս Հայաստանի տնտեսական աճին, որը 2017թ. համար պաշտոնապես 7,5 % աճ է նշվում՝ շատերը կասկածելի են համարում այդ թվերը, քանի որ նախ մարդկանց կենսամակարդակը չի փոխվել և այն պատճառաբանությունը, թե կառավարությունն ասում է, որ արդյունքները անմիջապես հնարավոր չէ զգալ, կա հակափաստարկ տնտեսագետների կողմից, ովքեր ասում են, որ առևտրի ոլորտում, որտեղ հիմնական աճ է գրանցվել, արդյունքները հենց անմիջապես է զգացվում: Միջազգային կառույցներն էլ իրենց կանխատեսումներում, փաստորեն, գրեթե կրկնակի սխալվել էին: Այս ամենը հաշվի առնելով՝ անհամաչափություն չե՞ք տեսնում:
-Անհամաչափություն չեմ տեսնում: Համաձայն եմ, որ որպեսզի հասարակության բոլոր շերտերը կարողանան իրենց վրա զգալ տնտեսական աճի արդյունքները, այն պետք է լինի շարունակական: 7,5%-ը, իմ կարծիքով, լավ ցուցանիշ է, արդյո՞ք դա այն ցուցանիշն է, որից հետո պետք է ռադիկալ փոխվեր մեր կյանքի որակը, կարծում եմ` ոչ։ Բայց այս տարի որոշ ոլորտներում ակնհայտ երևում էր աճը՝ տուրիզմի աճ, հարկերի հավաքման մասով բյուջեի գերակատարում և այլն:
- Բայց չենք կարող մերժել նաև, որ կենսաթոշակները չեն բարձրացել, աղքատության ցուցանիշը չի փոխվել, միայն միջին աշխատավարձի չափն է փոքր-ինչ ավելացել, գումարած թանկացումներ են եղել:
- Եթե Դուք համեմատեք հարևան երկրների ինֆլյացիայի հետ, ապա 2.6 %-ը մեծ հաջողություն է: 2017 թ. արդյունքները միտում են, պետք է անընդհատ աշխատել, որ շարունակվի, ինչը հնարավորություն է տալիս ավելի ագրեսիվ առաջ գնալ: Ուզում եմ նկատել, որ 7,5 % աճն ապահովվել է բոլորի աշխատանքի արդյունքում, սա թիմային աշխատանք է և հենց այդպես էլ պետք է լինի:
-Անդրադառնանք ներդրումներին: Տարբեր երկրներ այցերի ժամանակ ներդրումների ներգրավման փորձեր են արվում, սակայն գնահատական կա, որ «էստի համեցեքով» ներդրումներ չես ապահովի, և հիմնական խոչընդոտը կոռուպցիան է: Անգամ շատ միջազգային կառույցներ են կոռուպցիան մատնանշում, Դուք չե՞ք համարում դա խնդիր:
-Որևէ երկրում ներդրումը, ինչպես ասացիք, «էստի համեցեքով» չի լինում: Այսօր Հայաստանում տեղական մասնավոր հատվածը սկսել է ներդրում անել, դա նաև ՀՆԱ-ի աճի կառուցվածքի մեջ է երևում: Ցանկացած բացասական բան խոչընդոտ է ներդրումներին: Ես չեմ մերժում, որ կոռուպցիան խնդիր է, ես ուղղակի ասում եմ, որ Հայաստանում կոռուպցիան այն մակարդակի վրա չէ, որ մեր երկիրը դառնա ներդրումների համար անհարմար երկիր: Իմ կարծիքով՝ Հայաստանում չկա այնպիսի կոռուպցիա, որ այլ հավասար պայմաններում ներդրողին կվաներ Հայաստանից: Իսկ ներդրումների համար առաջնայինը համապատասխան բարենպաստ միջավայրի ձևավորումն է, ինչի ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում և արդյունքներն արդեն տեսանելի են: Դրա մասին են վկայում նաև մեր միջազգային գործընկերների և օտարերկրյա բիզնեսի հետ շփումները:
-Որքանով հաջողվեց պետություն-մասնավոր հատվածի միջև եղած անջրպետը հաղթահարել, ըստ Ձեզ, ինչո՞ւ բիզնեսմենները, ներդրողները չեն վստահում կառավարությանը:
-Չեմ կարող պատասխանել, միգուցե պետք է շարունակաբար այդ տնտեսական աճն ապահովել, մարդիկ սկսեն իրենց վրա դա զգալ: Այնպես չէ, որ բիզնեսմենների մեջ կա այդ համատարած անվստահությունը: Իսկ պետություն-մասնավոր համագործակցություն պլատֆորմի մասին ասեմ, որ մենք ներկայումս ավարտին ենք հասցնում մի շարք կարգավորիչ գործառույթներ, որոնք պարզ, թափանցիկ և հստակ միջավայր կստեղծեն պետություն-մասնավոր համագործակցության համար, ինչը և լրացուցիչ խթան կլինի նոր ծրագրերի և ներդրումների համար:
-Հնարավո՞ր է, որ վարչապետ փոխվի, և կենտրոնը փակվի, բացի այդ, վարչապետի ով լինելու անորոշությունը չի վանու՞մ ներդրողներին:
-Կառավարության ծրագիրը բավականի որոշակի է, միգուցե բիզնեսներ կան, որոնք սպասում են՝ այս քաղաքական դասավորումները հասկանան, որ գնան առաջ: Չեմ կարող դա մերժել, քանի որ ցանկացած ներդրող դա հաշվի է առնում: Ես կարծում եմ, որ կենտրոնը մնալու է, կարծում եմ, որ բավականին օգտակար գործ է արվում: Երբ հարցնում են, թե կենտրոնի հաջողությունը որն է, մենք ասում ենք, որ կենտրոնի հաջողությունն այն պահին կերևա, երբ կենտրոնի անհրաժեշտությունն այլևս չլինի, ու դա հնարավոր է, բայց կարծում եմ, որ այս և մյուս տարում էլ կա դրա անհրաժեշտությունը:
Անցած տարի պետական բյուջեից ստացել ենք 100 միլիոն դրամ, որի դիմաց ապահովել ենք ևս 100 միլիոնի մասնավոր աջակցություն, 5 00 միլիոնի տեխնիկական աջակցություն, որը ենթադրում է աջակցություն ոչ թե դրամով, այլ գործով՝ փորձագետների տեսքով, միջոցառումների տեսքով, որևէ հատուկ ծրագրին աջակցություն և այլն, ինչը ևս արժեք ունի:
Այս տարի մենք կառավարությունից ստացել ենք 41 միլիոն դրամ, որը, չգիտես ինչու, ագրեսիվ ընդունվեց, այնինչ, հակառակ դեպքում՝ գործընկերների մոտ հնարավոր է առաջանար հարց, թե ինչու կառավարությունը ֆինանսավորում չի տրամադրում կենտրոնին, եթե վերջինիս գործունեությունը իսկապես կարևոր է համարում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս բյուջեից քիչ գումար ստանանք: Ինչ վերաբերում է մեր գնումների պլանը հայտարարելուն և համապատասխան նեգատիվ որակավորումներին, հիշեցնեմ, որ դա օրենքի պահանջ է, պարզապես հայտարարում ես, թե տարվա սկզբում որքան գնում հնարավոր է կատարես, իսկ ի վերջո կանե՞ս, թե ոչ, կախված է մի շարք հանգամանքներից:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 09:14 • 24/04 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 10:42 • 24/04 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը CNN-ին Հայրս՝ Ռուբեն Վարդանյանը, ապօրինի ձերբակալվել է ավելի քան 200 օր առաջ։ Դրանից առաջ էլ 120 հազար այլ հայերի հետ գտնվում էր ավելի քան 9-ամսյա շրջափակման մեջ։ Ձերբակալությունից հետո անձամբ ես հորս հետ խոսել եմ մեկ անգամ՝ նոյեմբերին։
-
Քաղաքականություն 13:06 • 24/04 Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
-
Քաղաքականություն 11:38 • 24/04 Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հղել է Հայոց ցեղասպանության կապակցությամբ ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձ, որը նա 2012 թվականից ի վեր հղում է Թուրքիայի Հայոց պատրիարքարանին և հայ համայնքին, հայտնում է agos.com.tr-ն։
-
Քաղաքականություն 13:12 • 24/04 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Հռչակագրում ասվում է, որ կողմերը ճանաչում են այն տարածքները, որոնք ունեին խորհրդային միության օրոք։ Խորհրդային միության օրոք նույն այդ անկլավը կամ Վերին Ոսկեպարը Ադրբեջանը ստորագրել և տվել է մեզ 1996-97 թթ-ին։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
22:02 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս (տեսանյութ)
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
19:49 • 24.04.24 Նադալը հաստատել է, որ վերջին անգամ է խաղալու Մադրիդի Մասթերսում
-
10:24 • 24.04.24 Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ
Մամուլի տեսություն
-
08:24 • 24.04.24 ՔՊ-ականներն ամաչում են մարդամեջ դուրս գալ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
18:41 • 24.04.24 Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի