ԼՐԱՀՈՍ
-
  23:30 • 23.03.18 ՎՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն այդ կառույցը վերակենդանացնելու հերթական փորձն է. Ս. Սաֆարյան «Հիմնադրումից ի վեր եղել են տարբեր պահեր, երբ ՎՈՒԱՄ-ը փորձել են, այսպես ասած, վերակենդանացնել»,-ասաց նա՝ նշելով, որ այս երկրներն ավելի շատ Ռուսաստանից պաշտպանելու համար են դա անում, և առաջին փորձը գունավոր հեղափոխություններն էին:
-
  23:06 • 23.03.18 Լոռու մարզում 2 տարեկան երեխան 3-րդ հարկի պատուհանից վայր է ընկել, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար. Shamshyan.com Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր է ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից:
-
  22:46 • 23.03.18 Ընդդիմությունը սահմանադրական այս համակարգում ունի անցավ ու հեշտ իշխանափոխություն անցկացնելու հնարավորություններ. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Փողոցային պայքարի բաղադրիչը կա քննարկվող բոլոր տարբերակներում: Մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց կա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
-
  22:24 • 23.03.18 Հասկանալի է, թե ում թեկնածությունն է քննարկվում ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միքելե Նիկոլետին իր երկրում չի ընտրվել պատգամավոր, ուստի չի կարող շարունակել պաշտոնավարել ԵԽԽՎ-ում:Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
-
  22:10 • 23.03.18 «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ ծառ. առաջադրվել են մեղադրանքներ Բացահայտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժնում 68 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։ Մեղադրանք է առաջադրվել անտառապահին և ինժեներին:
-
  21:41 • 23.03.18 Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը խորհուրդ է տալիս գնել միայն սերտիֆիկացված էլեկտրական և բարձր ռիսկային այլ ապրանքներ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը խորհուրդ է տալիս էլեկտրական սարքավորումների և այլ ապրանքների դեպքում գնել...
-
  21:23 • 23.03.18 Անցած տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ ձեր ներկայությունն իմ կողքին, մեր պետության կողքին. Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ապագայում որտեղ էլ լինի, շարունակելու է հաճույքով աշխատել Հանրային խորհրդի հետ՝ ակնկալելով մշտապես ակտիվ և նախաձեռնողական աշխատանք:
-
Իրադարձային   20:37 • 23.03.18 ԱԱԾ-ն հայտնաբերել է «գոլդ» համարանիշներ գողանալու և դրանց դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ շորթելու դեպքեր (տեսանյութ) Օգտվելով այն հանգամանքից, որ զույգ համարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում` վերոնշյալ անձին հաջողվել է 10 դեպքով ավտոմեքենաների սեփականատերերից շորթել գումարներ, իսկ մեկ դեպքով չվերադարձված համարանիշները։
-
  20:29 • 23.03.18 Կարկտապաշտպան ցանցերի գործարան, գյուղտնտեսությունների ապահովագրություն, դիզվառելիքի սուբսիդավորում. Իգնատի Առաքելյանը՝ առաջիկա անելիքների մասին (տեսանյութ) ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ոլորտում իրականացվող և իրականացվելիք ծրագրերին: Մասնավորապես, նախարարը հայտնեց, որ շուտով Հայաստանում կբացվի...
-
  20:23 • 23.03.18 Իրանը Հայաստանին շահավետ գնով գազ չի առաջարկում, թող իրանցի պաշտոնյաները հրապարակեն սահմանին վաճառվելիք գազի գինը. Միհրան Հակոբյան (տեսանյութ) «Ես էլ իրենց տեղը լինեի, կհարցնեի՝ եթե կա իրանական էժան գազ, ինչո՞ւ եք գնում ռուսական թանկը: Բայց նորից եմ ասում, Իրանը երբեք չի առաջարկել ավելի էժան, քան Ռուսաստանը: Հիմա էլ չի առաջարկում»,- նշեց նա: