Ֆրանսիացի ոստիկանը Տրեբում զինված միջադեպի ժամանակ իրեն փոխանակել է պատանդների հետ

22:15 • 23.03.18

Հայտնի է դարձել, որ ֆրանսիական Տրեբ քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ ժամանած ոստիկաններից մեկը իրեն փոխանակել է մարդկանց հետ, որոնց պատանդ էր վերցրել ԻՊ-ի հետ առնչություն ունեցող պատանդառուն:

Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, ֆրանսիական աղբյուրներից մեկի համաձայն՝ ոստիկանի քայլն օգնել է ազատ արձակել միայն մեկ պատանդի, սակայն հեռուստաալիքներից մեկի հաղորդմամբ՝ նրան հաջողվել է իրեն ավելի շատ պատանդների հետ փոխանակել: Խոսքը 20 մարդու մասին է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ֆրանսիայի հարավային շրջանում չարագործը պատանդ էր վերցրել սուպերմարկետի աշխատակիցներին՝ պահանջելով ազատ արձակել «Իսլամական պետության» ահաբեկիչ Սալահ Աբդեսլամին:

Ոստիկանական գրոհի ժամանակ հանցագործին վնասազերծել են: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի: