Թուրքիան դավաճանելու է Ռուսաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները․ Ռուբեն Մելքոնյան

19:11 • 24.03.18



Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ռուս-թուրքական օրակարգը բազմաոլորտ է,  և ապրիլի 3-ին Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարևոր խնդիրների քննարկմամբ է ընթանալու:

«Երկու երկրներն ունեն բավականին լուրջ տնտեսական, քաղաքական հարաբերություններ, կա նաև հարաբերություններում ռազմական բաղադրիչ, օրինակ՝ Ս-400-ի հետ կապված, որն ունի նաև քարոզչական նշանակություն: Ս-400 գնելով՝ Թուրքիան ժեստ է անում ընդդեմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի»,- ասաց նա:

Հանդիպումը, ըստ թուրքագետի, նաև պետք է դիտարկել տարածաշրջանային քաղաքական գործընթացների համատեքստում: «Տարածաշրջանում սկսվում են լրջագույն գործընթացներ, և փոխվում է խաղաոճ, ինչպես նաև՝ փոխվում են դերակատարների ունեցած նախկին ազդեցությունը: Ըստ նրա՝ այստեղ խաղացողները մշտապես ասում են, որ տարածաշրջանում գործընթացներին միջամտելու, մասնակցելու իրավունքներ ունեն այն պետությունները, որոնք գտնվում են այստեղ»,- ասաց նա:

Նա մատնանշեց` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի արտգործնախարարների հանդիպումներում նրանց միավորող մոտեցումը խարսխված է նրա վրա, որ իրենք են  տարածաշրջանի հզոր պետությունները, և իրենք պետք է ունենան խոսք և առավել ազդեցիկ իրավունք: Նկատեց, որ այս պետություններին առավել շատ միավորում է ԱՄՆ-ին տարածաշրջանից հանելու ցանկությունը:

«ԱՄՆ-ի դերակատարման մեծացումն այս տարածաշրջանում ձեռնտու չէ, նախ և առաջ զարգացող Ռուսաստանին, Իրանին, որն ունի տարաձայնություններ վաղուցվանից ԱՄՆ-ի հետ, և արդեն այդ մոտեցմանը հարում է նաև Թուրքիան, որն արդեն ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում»,- ասաց նա:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այս համատեքստում պիտի դիտարկենք նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական միտումները և որոշ ոլորտներում էական առաջընթացը:

Թուրքագետը նաև մատնանշեց, որ Ռուսաստանը և Թուրքիան լուռ համաձայնություն ձեռք բերեցին նաև տարաձայնություններ եղած սիրիական հիմնահարցում, պայմանավորվածություններ եղան Սիրիայի Աֆրինի տարածքների վերաբերյալ:

«Կա լուռ համաձայնություն, որ Ռուսաստանը որոշակի գործողություններ պետք է անի Սիրիայի կոնկրետ հատվածներում, որոնք իր համար ունեն մեծ նշանակություն, և դա արվեց: Ռուսաստանը պետք է կարողանար պատժել իսլամական ծայրահեղականներին և այդ պարագայում Թուրքիայից պահանջվում էր իսլամական ծայրահեղականներին հանձնել ռուսներին, իսկ  իսլամական ծայրահեղականներին, հայտնի է, սատարում էր Թուրքիան: Տեսանք, որ Ռուսաստանի կողմից պատժիչ գործողությունների ժամանակ Թուրքիան ծախեց իր դաշնակիցներին: Դրա դիմաց, Ռուսաստանն էլ այսօր շատ ակտիվ չի արձագանքում Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողություններին, որոնք շատ վտանգավոր են և ունեն աճելու միտում»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը, այնուամենայնիվ, նշեց, որ հենվելով պատմական փորձի, թուրքագիտական ընկալումների վրա, կարող է ասել, որ  ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող զարգացումները չեն ավարտվելու երկու կողմերի միջև եղած ազնիվ համաձայնությամբ:

«Անպայմանորեն Թուրքիան օգտագործելու է ստեղծված նպաստավոր վիճակը, անելու է մաքսիմումը, և արագ խախտելու է այն համաձայնությունները, որոնք ձեռք է բերել կամ բերելու Ռուսաստանի հետ: Շատ արագ դավաճանելու է այդ համաձայնությանը, ինչպես արել է քանիցս»,- ասաց նա:

Թուրքիային տրված ամեն հնարավորությունը, ըստ Ռուբեն Մելքոնյանի, շատ վտանգավոր է և՛ գերտերությունների, և՛ նաև Հայաստանի համար: «Թուրքիան արդեն վարում է բացահայտ ծավալապաշտական քաղաքականություն․ փողոցային, ոչ դիվանագիտական տերմինաբանությունը վերածվել է գործիքի,  և Էրդողանը ոտնահարում է իր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայում՝ անարգելով նաև որոշակի խորհրդանիշներ: Դա զավթում է, նվաճում և կապված է նաև Էրդողանի կերպարի հետ»,- ասաց նա:

Քաղաքական սանձարձակություն է, ըստ Ռուբեն Մելքոնյանի, նաև Թուրքիայի կողմից արվող հայտարարությունները, թե մտնելու է Իրաք և այստեղ ռազմական գործողություններ է իրականացնելու ընդդեմ քրդերի, և որ ինքը դրա իրավունքն ունի: «Վտանգ կա նաև հայկական սփյուռքի հետ կապված, քանի որ Թուրքիան մտադիր է նաև մտնել Սիրիայի Ղամիշլին, որը հայաբնակ տարածք է․ թուրքական զորքը կարող է հայտնաբերվել հայաբնակ տարածքներում»,- ասաց նա:

Ռուբեն Մելքոնյանը համաձայնեց, որ ներկայիս Թուրքիայից եկած սպառնալիքների  դիմագրավելու մասով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը ունի խմբագրման կարիք:

«Ընդհանրապես, Ազգային անվտանգության ռազմավարությունը սրբագրելու կարիք կա․ փոխվել են տարածաշրջանում խաղի կանոնները, և դա մեզ պետք է ստիպի, որ սրբագրումներ անենք և նաև ավելի կոնկրետ ու հասցեական նշենք Թուրքիայից և Ադրբեջանից եկող կամ հավանական սպառնալիքները: Պետք է հաշվի առնել, որ Թուրքիան բավական սանձարձակ քաղաքականություն է վարում՝ ոտնահարելով հարևան երկրների տարածքային ամբողջականությունը, հնարավորության դեպքում, կարող է ոտնահարել բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը:

Նման քաղաքականություն վարում է Սիրիայում, հայտնում է  Իրաքի մասին և չի բացառվում, որ նման նկրտումներ ունենա այլ հարևանների նկատմամբ: Հայաստանի դեպքում, իհարկե, զսպող է ռուսական ռազմական ներկայության հանգամանքը: Չմոռանանք նաև Նախիջևանի հանգամանքը, որը Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերում ունի կարևոր դեր:

Բացի այդ, պետք է ուշադրություն դարձվի Ադրբեջանի և Թուրքիայի գործելակերպերի որոշակի նմանություններին: Այն, ինչ անում է Թուրքիան, կարող է վարակիչ լինել փոքր եղբոր համար»,- ասաց նա:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Ն. Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

18:20 • 19/09

Վիճաբանություն և դանակահարություն Հերացի փողոցում. մեկ անձի մեղադրանք  է առաջադրվել

18:18 • 19/09

Ունենք նոր վերելակը հին «շախտայի» մեջ մտցնելու օրինակ, այնպես որ, Պետրոս Ղազարյանը, միգուցե մտածի ընտրարշավից դուրս գալու մասին. Վ. Կոստանյան 

18:18 • 19/09

Լոս Անջելեսում որոշել են արգելել բնական մորթուց հագուստ կրելը

18:15 • 19/09

Նովակ Ջոկովիչը հոկտեմբերին կարող է դառնալ առաջին ռակետ

18:13 • 19/09

Թուրքական ԶՈւ-ն վերջին մեկուկես ամսում 366 քուրդ զինյալ է սպանել․ Թուրքիայի ՊՆ

18:12 • 19/09

Մասիսի քաղաքապետի լիազորությունները դադարեցված չեն, նա գտնվում է կարճատև արձակուրդում. Տիգրան Աթանեսյան 

18:08 • 19/09

Բրիտանական կղզիները պատուհասել է «Ալի» փոթորիկը

18:08 • 19/09

Վալենսիայի երկրպագուները խաղից առաջ խանգարել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին քնել

18:01 • 19/09

«Եթե Իդլիբում ընդդիմադիրների կողմից հարձակում լինի՝ Ռուսաստանը պատասխանատու կհամարի Թուրքիային»․ թուրք փորձագետ

17:58 • 19/09

ԱԱՀ–ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներից 2018 թվականի ութ ամիսներին 2017-ի համեմատ վերադարձվել է 52%-ով ավելի գումար

17:54 • 19/09

«Լույս» դաշինքի հանրահավաքը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (տեսանյութ)

17:50 • 19/09

Ռուսաստանում Միգ 31 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներին հաջողվել է ինքնանետվել

17:48 • 19/09

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է զոհվել

17:48 • 19/09

Փարիզի երկու ռեստորան անվճար պիցցա է առաջարկում դարպասապահ Բուֆոնի խփած յուրաքանչյուր գոլի համար

17:38 • 19/09

ՀՀ ՊՆ նախարարի և Չեխիայի դեսպանի կողմից կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը

17:38 • 19/09

Հայաստանում ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համալիրներն արտացոլել են պայմանական թշնամու օդային հարվածը

17:32 • 19/09

Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Առգրավվել է Yerevan.today–ի միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ինչպես նաև 3 համակարգչի հիշողության կրիչ. ՔԿ

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին