Կեմերովոյում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի. նախնական տվյալներով՝ տուժածների մեջ հայեր կան (տեսանյութ, թարմացված)
12.53
ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ղեկավար Վլադիմիր Պուչկովը:
Քննչական կոմիտեն հաստատել է այդ տվյալները, հայտնում է meduza.io-ն: Նախարարի խոսքերով՝ շենքի ավերակների տակ մնում է ևս վեց մարդ:
12.13
ՌԴ Կեմերովո քաղաքի 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի կամ տուժածների թվում, ըստ նախնական տեղեկությունների, կան հայեր։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախնական տեղեկություններով հայեր կան տուժածների մեջ, առավել մանրամասն կհայտնենք հաջորդիվ»,– ասաց նա։
12.03
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, հայտնում է ria.ru-ն՝ ՌԴ Քննչական կոմիտեին հղումով։
9.49
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:
«Հրդեհի վայրում հայտնաբերվել է 53 դի»,-նշել է արտակարգ իրավիճակների ծառայությունների աղբյուրը:
9.21
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 48-ի, հայտնում է gazeta.ru-ն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:
Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք 48-ն են: Մինչդեռ անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա:
ria.ru-ն հավելում է, որ հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:
Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:
Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին:










