Մեծ Բրիտանիայում տրանսգենդեր սպան ամուսնացել է տրանսգենդեր դերասանի հետ (լուսանկարներ)

21:40 • 27.03.18

Մեծ Բրիտանիայում տարնսգենդեր սպան ամուսնացել է դերասանի հետ, որը նախկինում կին է եղել:

Ինչպես գրում է The Mirror-ը, արարողությունն անցկացվել է մարտի 23-ին: 31-ամյա կապիտան Հաննա Ուինթերբորնն ամուսնացել է 40-ամյա դերասան Ջեյք Գրեֆի հետ Չելսիում: Հարսնացուն իրենց պսակադրությունը համեմատել է «դիսնեյան հեքիաթի» հետ և խոստովանել է, որ նախկինում կարող էր միայն երազել դրա մասին:

Ուինթերբորնը համարվում է բրիտանական բանակի ամենատիտղոսակիր տրանսգենդեր զինվորը: Նա իր ծառայությունն սկսել է տղամարդ լինելով, սակայն 25 տարեկանում որոշում է կայացրել փոխել սեռը: «Ես դա արել եմ, որովհետև կին եմ»,- մեկնաբանել է նա:

Դրանից կարճ ժամանակ անց նա ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ, որը սեռափոխության հորմոնալ թերապիան սկսել է 11 տարի առաջ:

Նշվում է, որ 2017-ի սեպտեմբերին վերջինս առաջարկություն է արել Ունթերբորնին՝ նախապես թույլտվություն ստանալով նրա հայրիկից: