Թուրքիան պահանջել է անհապաղ սիրիական Մանբիջից դուրս բերել քրդական ուժերը

23:33 • 28.03.18

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը պահանջել է սիրիական Մանբիջից անհապաղ դուրս բերել քրդական ինքնապաշտպանական ուժերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ այս պահանջի չիրականացման դեպքում Անկարան կարող է ռազմարշավ սկսել այդ շրջանում, ինչպես որ իրականացրել է Սիրիայի այլ շրջաններում:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստը չորեքշաբթի անկացվել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

«Անհրաժեշտ է անհապաղ հեռացնել ահաբեկիչներին Մանբիջից, այլապես Թուրքիան չի հրաժարվի այն արշավների  նախաձեռնումից, որոնք արդեն իրականացվել են Սիրիայի այլ շրջաններում», - ասվում է նիստի ավարտին տարածված հայտարարության մեջ:

Նախկինում Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին՝ ասելով, որ Միացյալ Նահանգները չի կատարել խոստումը քրդական ուժերին Մանբիջից դուրս բերելու մասին:

 

Թուրքիան պահանջել է անհապաղ սիրիական Մանբիջից դուրս բերել քրդական ուժերը