Յուլիա Սկրիպալի վիճակը բարելավվում է թունավորումից հետո
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը հաղորդել է Յուլիա Սկրիպալի վիճակի բարելավման մասին, հաղորդում է Sky News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Յուլիա Սկրիպալի վիճակն այլևս չի գնահատվում որպես ծայրահեղ ծանր. նա արագ վերականգնվում է:
Նշվում է, որ Սերգեյ Սկրիպալը դեռ գտնվում է կայուն ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։










