Ավելի քան 1200 ապօրինի ներգաղթյալ Մեքսիկայով շարժվում է դեպի ԱՄՆ-ի սահմանը (լուսանկարներ)
Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից եկած ավելի քան 1000 ապօրինի ներգաղթյալ Մեքսիկայի տարածքով շարժվում է Միացյալ Նահանգների սահման՝ նպատակադրվելով ամեն գնով հատել սահմանն ու հայտնվել «երազանքների երկրում»:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 1200 ներգաղթյալի՝ հիմնականում Հոնդուրասի բնակիչների զանգվածային երթը դեպի ԱՄՆ-ի սահման սկսվել է մարտի 25-ին: Ներգաղթյալների շարքերում կան կանայք ու երեխաներ: Նրանք վստահ են, որ համախմբվածության արդյունքում կկարողանան հասնել ԱՄՆ:
Պարբերականը մանրամասնում է, որ մարդիկ քայլում են կիզիչ տապի պայմաններում, քնում են բաց երկնքի տակ, սնունդ են ստանում տեղի եկեղեցիներից կամ բարեգործական կազմակերպություններից:

Հայտնի է, որ Մեքսիկայի իշխանությունները նրանց կանգնեցնելու որևէ փորձ չեն արել:

Նշվում է նաև, որ ներգաղթյալներին առաջնորդում է «Մարդիկ առանց սահմանների» կազմակերպությունը, որի անդամները ցանկանում են կազմակերպել մարդկանց ապահով անցումը դեպի Միացյալ Նահանգների սահման՝ տևական ուղևորության ընթացքում նրանց պաշտպանելով իշխանությունների ճնշումներից կամ հանցվախմբերի հարձակումներից:

Նրանց կարծիքով՝ ներգաղթյալների 2/3-րդը ԱՄՆ սահմանի մոտ կխնդրի փախստականի կարգավիճակ, իսկ մյուսները կփորձեն ապօրինաբար հատել սահմանը:

«Հանցավորության մակարդակն ուղղակի անտանելի է: Ամենուրեք մահ է, հանցագործներ, թալան ու բռնություն»,-ասել է մի հոնդուրասցի կին, որը դեպի ԱՄՆ է ուղևորվում 2 երեխայի հետ:

Մեկ այլ փաստական կարծիք է հայտնել համաձայն որի՝ «ամերիկյան երազանքի» հետևից գնացողներին օգնում է միասնկանությունը:

Ենթադրվում է, որ նրանք ԱՄՆ սահման կհասնեն մեկ ամսից:














