«Առավոտ». Ինչու «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» երթին. Էդմոն Մարուքյան
Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ:
Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հոդվածում, որը լույս է տեսել «Առավոտ» օրաթերթում։ Հոդվածը մեջբերում ենք ամբողջությամբ.
Արագ պարտության և երկարատև, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը
«Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու բավականին ամբիցիոզ նախաձեռնությամբ:
Իսկ ի՞նչ է ենթադրում պառլամենտարիզմը: Այն ենթադրում է քաղաքական մրցակցային միջավայր և բազմազանություն, զարգացած կուսակցական համակարգ և ազատ պայմաններ՝ այդ համակարգի զարգացման համար, զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմներ, ընդդիմության համար երաշխավորված խորհրդարանական վերահսկողության իրական գործիքներ, քաղաքական մենաշնորհի չեզոքացում, «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքի իսպառ բացառում և այլն:
Սկզբունքորեն, սա ներառում է ժողովրդավարության գործիքակազմի զգալի մասը: Լինի համակարգը պառլամենտական, թե նախագահական, հարկավոր են որոշակի նվազագույն պայմաններ, որպեսզի այն աշխատի: Եվ այդ նվազագույն պայմաններից մեկն էլ երկրում քաղաքական այլընտրանքների առկայությունն է, որը քաղաքականությունը դարձնում է բազմակողմ հարաբերությունների միջավայր, այլ ոչ թե իշխանության մենախոսության:
Ահա այսպիսի քաղաքական այլընտրանք ներկայացնելու նպատակով էր, որ 2016թ. «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հիմք դրեցին ԵԼՔ դաշինքին՝ միասնաբար մասնակցելով 2017թ. խորհրդարանական ընտրություններին:
Իրականացրեցինք դռնեդուռ քարոզարշավ, տնետուն, համայնք առ համայնք, փոքրից մինչև մեծ ներկայացրեցինք երկրի զարգացման մեր տեսլականը և տեղեկացրեցինք ՀՀ քաղաքացիներին, որ այդ ընտրությամբ նրանք ունեն բացառիկ շանս՝ ազատվելու գործող իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունից։ Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ նոր մեխանիզմներ են ներդրված քաղաքացիների ձայները պաշտպանելու և տեղ հասցնելու համար, վստահեցրեցինք, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր օգտին քվեարկված յուրաքանչյուր ձայնը պահելու համար: Ցույց տվեցինք այն ճանապարհը, որով Հայաստանի խորհրդարանում կարող էր ձևավորվել ԵԼՔ դաշինքի քաղաքական մեծամասնությունը: Հենց այդպիսի արդյունքի դեպքում, ոչ թե Հանրապետականը, այլ ԵԼՔ դաշինքը կարող էր որոշել, թե ով պետք է լինի նոր սահմանադրությամբ Հայաստանի թիվ մեկ դեմքը՝ վարչապետը։
Այդ նույն քարոզարշավի ժամանակ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա մեր քաղաքացիների վերջին շանսն է՝ մինչև 2022 թվականը երկրում փոխելու իշխանությունը, քանի որ Հայաստանում այլևս նախագահի համաժողովրդական ընտրություններ չեն լինելու և սա վերջին ընտրապայքարն է առաջիկա 5 տարիների համար։
Ինչևէ, ընտրությունները տեղի ունեցան և գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
1. ՀՀԿ-ն ստացավ 770.441 քվե կամ 49.12%,
2. «Ծառուկյան» դաշինքը՝ 428.836 քվե կամ 27.32%,
3. ԵԼՔ դաշինքն ստացավ 122.065 քվե կամ 7.77%,
4. ՀՅՆ-ն՝ 103 048 քվե կամ 6.57%:
2017 թվականի ապրիլի 4-ին՝ ընտրություններից երկու օր անց, ԵԼՔ դաշինքը ընդունեց հայտարարություն՝ արձանագրելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում, վարչական ռեսուրսի կիրառում:
Սակայն, դաշինքը նաև արձանագրեց այն ցավալի փաստը, որ այդ խախտումները կատարվել են տասնյակ հազարավոր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ՝ այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտում, ինչը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:
Դաշինքի հայտարարության առաջին կետում ասվում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե։ Ամփոփելով հայտարարությունը՝ դաշինքն արձանագրել էր, որ իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և որ ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:
Դաշինքի հայտարարության տրամաբանությունն այն էր, որ ՀՀ քաղաքացիներն այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, հնարավորություն են ունեցել կանխելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունը, ունեցել են սեփական ձայները պահելու երաշխավորված մեխանիզմ, սակայն նրանք դա չեն արել: Արդյունքում դաշինքն ստանձնել է իր օգտին քվեարկած քաղաքացիների պատվիրակը լինելու բարձր պարտականությունը և չի սկսել Սահմանադրական դատարան դիմելու անարդյունավետ գործընթաց՝ իր ձեռքի տակ չունենալով այնպիսի վճռորոշ խախտումների կամ ընտրակեղծիքների փաստաթղթավորված ապացույցներ, որոնք կլինեին Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ծանրակշիռ հիմքեր։
Ազգային Ժողովի ընտրություններից անմիջապես հետո ԵԼՔ դաշինքը լծվեց Երևանի ավագանու ընտրություններին: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներով ընտրություններին մասնակցած երեք ուժերից՝
ՀՀԿ-ն ստացավ 240.034 քվե կամ 71,25%,
ԵԼՔ դաշինքն ստացավ 70. 730 քվե կամ 21%,
«Երկիր Ծիրանի» կուսակցությունն ստացավ 26.107 քվե կամ 7,75%։
Ընտրություններից հետո ԵԼՔ դաշինքը արձանագրեց, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունն իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը:
Դաշինքը հռչակեց, որ ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:
Լծվելով խորհրդարանական աշխատանքին և ստանձնելով խորհրդարանական ընդդիմության դերն ու պատասխանատվությունը՝ ԵԼՔ դաշինքն իսկզբանե իր առջև նպատակ դրեց խորհրդարանական բոլոր լծակների գրագետ օգտագործմամբ դառնալ իշխանության իրական այլընտրանքը, վերահսկել վերջինիս և Ազգային Ժողովում հավուր պատշաճի ներկայացնել բոլոր այն քաղաքացիների ձայնը, ում համար կարևոր է Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը: Սա է եղել մեր հավատամքն ու գործելաոճը մինչ այժմ:
Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ իսկզբանե դրվել է ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել։
Տարիներ շարունակ իշխանության կողմից հանրությանը մատուցվել է այն գաղափարը, որ իշխանությունը չունի իրական այլընտրանքներ, որ իշխանությունը միակն է, որ կարող է ստանձնել պետության կառավարման դժվարին և պատասխանատու գործը: Այս միտքը դարձել է մանիպուլյատիվ գործիք, որով իշխանությունը շատ հաճախ մոլորեցրել է հանրությանը՝ ի վերջո շատերի մոտ բերելով հետևյալ հարցադրումը՝ եթե ոչ նրանք, ապա ո՞վ: Ստացվում է՝ մի կողմից ձախողել պետության կառավարումը, մյուս կողմից՝ լինել «միակը». ահա այսօրվա Հայաստանի մեծագույն քաղաքական պարադոքսներից մեկը: Բայց այս պարադոքսի լուծումը մենք ունենք:
Ահա, թե ինչու մեզ համար առաջնային նշանակություն ունի հետևողականորեն ցույց տալ հանրությանը, որ մենք ունենք իրական այլընտրանք, ունենք պետության կառավարման ալտերնատիվ գործիքակազմ, նոր քաղաքական մշակույթ և մրցունակ թիմ: Ուստի, Ազգային ժողովում ԵԼՔ դաշինքն իսկզբանե հանդես եկավ տարբեր այլընտրանքային նախաձեռնություններով՝ առաջադրելով Ազգային ժողովի նախագահի սեփական թեկնածու և ներկայացնելով այլընտրանքային ծրագիր ու մոտեցումներ: ԵԼՔ դաշինքը հանդես եկավ հանրապետության նախագահի այլընտրանքային թեկնածուի առաջադրման նախաձեռնությամբ, որը չհաջողվեց մյուս խմբակցությունների գործընկեր պատգամավորների մեզ չմիանալու պատճառով: Բազմաթիվ նախաձեռնություններ և այլընտրանքային ծրագրեր գտնվում են մշակման փուլում, որոնք պետք է դառնան Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն գործոններ:
Մենք ամենօրյա ռեժիմով ձեռքներս պահում ենք քաղաքական փոփոխությունների զարկերակին, իսկ այս օրերին, ինչպես գիտեք, ամենից քննարկվող թեման Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության և դրա դեմ պայքարի մեթոդներն ու ռազմավարությունն են, դրա քաղաքական իմաստը, այդ գործընթացի շուրջ համախմբվելը կամ չհամախմբվելը: Շատերի մոտ սա դեժավյու է առաջացնում, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում ներկայացնել մեր մոտեցումները քննարկվող թեմաների մասին և այն ամենը, ինչին հավատում ենք մենք։
Դեռևս ամիսներ առաջ, ԵԼՔ դաշինքը, քննարկումների արդյունքում հանգեց կոնսենսուսային որոշման՝ առ այն, որ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը: Միևնույն ժամանակ, այդ կոնսենսուսի լույսի ներքո, քաղաքագիտորեն և իրավական տրամաբանությամբ բոլորս հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության հետ միասին վերարտադրվել է դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին, հետևաբար, ՀՀ քաղաքացիների հետ հարկավոր էր լինել անկեղծ և մեր հռետորաբանության մեջ օգտագործել ոչ թե վերարտադրություն, այլ երրորդ ժամկետ արտահայտությունը:
Այո՛, մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը, երրորդ ժամկետին անցնելով, դրժում է նախկինում իր կողմից տրված խոստումը: Այսպիսով, հօդս է ցնդում սահմանադրական բարեփոխումների ամբողջ միֆը: Վերջին շրջանում ընդունված սահմանադրական օրենքներով ամեն բան արվեց, որ Հայաստանն ունենա անվերահսկելի սուպերվարչապետ և զրո խորհրդարանական կառավարում՝ իր եվրասիական բոլոր ավանդույթներով։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը բռնապետություն դառնալու անհրաժեշտ ռեսուրս չունի. դա կատարյալ բախտախնդրություն է: Ուստի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի՝ Հայաստանը բռնապետություն դարձնելու բոլոր փորձերը ձախողվելու են։
Մյուս կողմից, որպես խորհրդարանական ուժ, հավատարիմ լինելով մինչև հիմա գոյություն ունեցած մեր գործելաոճին, մենք կարող էինք առաջադրել վարչապետի այլընտրանքային թեկնածու, ներկայացնել այլընտրանքային ծրագիր. սա անելու համար, դաշինքի ներսում հարկավոր էր ունենալ միասնականություն և կոնսենսուս։
Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն իսկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը: Մյուս կողմից, մարդկանց դժվար է լինելու տրամադրել որևէ ընտրական պրոցեսի՝ գյուղում, քաղաքում կամ համապետական ընտրություններում։ Ուստի, մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել ԵԼՔ դաշինքը:
Մյուս կողմից, առաջանում է լիովին տրամաբանական հարց՝ իսկ ի՞նչ անել այս իրավիճակում, եթե Սերժ Սարգսյանն է նշանակվում վարչապետ՝ քաղաքական մեծամասնության կոալիցիայի և չի բացառվում նաև՝ «Ծառուկյան» դաշինքի աջակցությամբ։
Կարծում եմ, այս փուլում մենք պիտի ստանձնենք իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին առավել հնարավոր և իրատեսական է: Մենք պետք է իշխանությունների առջև առաջադրենք պայմաններ, որոնց համաձայն՝ ԵԼՔ դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։
Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2-ին և ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին և ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին՝ բնականաբար մրցութային և հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում:
Հայաստանին վերջին տարիներին հասցված համակարգային վնասը կարող է նվազեցվել միայն այս կերպ՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ համագործակցության ճանապարհով՝ զսպումների և հակակշիռների ստեղծման արդյունքում. այլ տարբերակ չկա և լինել չի կարող:
Միաժամանակ, հարկավոր է նշել, որ նոր խորհրդարանի ձևավորման այս մեկ տարվա ընթացքում իշխանության հեղինակությամբ տեղի են ունեցել մի շարք հակաժողովրդավարական իրադարձություններ, որոնք առավել կենսական են դարձնում վերջինիս վերահսկելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության կողմից կայացվեց քաղաքական որոշում՝ կրճատելու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը՝ այն դարձնելով 9: Պատճառն այն էր, որ 10-րդ հանձնաժողովի նախագահը պետք է լիներ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ, ուստի, նման որոշում կայացվեց՝ կանխելու համար այդպիսի զարգացումը:
Խախտումներով ընդունվեց նոր դատական օրենսգիրքը, որի համաձայն՝ 2019 թվականից փաստաբանների նկատմամբ կկիրառվի դատական տուգանք: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացավ քրեակատարողական հիմնարկում՝ ունենալով կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններ և դրա համար մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Բարձրացվեցին հարկերը և այլ պարտադիր վճարները, ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ իշխանական պատգամավորի կողմից բռնություն կիրառվելու հարցով խորհրդարանում մերժվեց էթիկայի հանձնաժողովի նիստ գումարելու և այն քննարկելու նախագիծը:
Նոր օրենքի համաձայն՝ կառավարության նիստերը դառնում են դռնփակ, արգելվում է լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերին: Խախտվում է Սահմանադրությունը՝ ստեղծելով առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ կառավարության կառուցվածքը դառնում է այնպիսին, որ այն վերջնականապես դուրս մնում խորհրդարանական վերահսկողությունից՝ վերածվելով վիթխարի ուժով օժտված անվերահսկելի մեքենայի:
Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պնդումների համաձայն՝ Հայաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ. ես կիսում եմ այդ կարծիքը և գտնում եմ, որ բռնության հետ որևէ աղերս չունեցող հասարակական-քաղաքական բոլոր գործիչները, ովքեր այս պահին գտնվում են բանտերում կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ պետք է դադարեցվի:
Վերը նշված բոլոր փաստարկները և քաղաքական իրողությունների խորքային գնահատականը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության շարունակական հետընթաց, որը կանգնեցնելու համար հարկավոր են արմատական և համակարգային փոփոխություններ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իմ և թե՛ ինձ պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը և խարխլելով պետության հիմքերը»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին