Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են դիմակայել Իրանի «կործանարար ազդեցությանը»

10:28 • 04.04.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

Ինչպես նշում է The Hill-ը, Թրամփը վերահաստատել է Միացյալ Նահանգների՝ Իսրայելի անվտանգության պահպանմանը հանձնառու լինելը:

«Երկու առաջնորդները որոշել են շարունակել սերտ համակարգումը՝ Իրանի կործանիչ ազդեցությանն ու այդ երկրի ապակայունացնող գործողություններին դիմակայելու համար»,-նշվում է Սպիտակ տան՝ հեռախոսազրույցի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփն Իրանն անվանել էր «աշխարհի թիվ մեկ ահաբեկչական պետություն»՝ սպառնալով չեղարկել 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագիրը:

Մինչդեռ Իսրայելի վարչապետը պարբերաբար քննադատում է Իրանին՝ այդ երկրին մեղադրելով Մերձավոր Արևելքում իրավիճակն ապակայունացնելու համար: