ՌԴ-ն ու Թուրքիան հիմա միմյանց օգնում ու օգտագործում են, սակայն գալու է պահը, որ դա միակողմանի է լինելու. Գևորգ Մելիքյան

21:54 • 04.04.18



Tert.am-հետ զրույցում քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀ) փորձագետ Գևորգ Մելիքյանն անդրադառնում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Անկարա կատարած այցի արդյունքներին: Դրանք գնահատելով բոլոր առումներով ստացված՝ քաղաքագետը նշում է, որ առայժմ ՌԴ-ն ու Թուրքիան առաջ են շարժվում՝ իրար օգտագործելով ու օգնելով, բայց գալու է պահ, երբ Ռուսաստանը փորձելու է օգտագործել Թուրքիային, Թուրքիան՝ Ռուսաստանին:

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Անկարա այցը հագեցած էր՝ «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեք, Իրանի և Թուրքիայի նախագահների հետ եռակողմ հանդիպում և այլն: Սակայն այս այցի ամենաշռնդալից արդյունքներից մեկը ՌԴ-ի կողմից Ս-400-ների արտադրության հնարավոր հանձնումն է թուրքական կողմին: Այս ամենը որքանո՞վ է վկայում Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների ջերմացման ու ընդհուպ մինչև ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորության մասին: Նկատի ունենանք, որ փորձագիտական հանրույթի հիմնական մասի կարծիքով՝ Թուրքիան ու Ռուսաստանն Արևմուտքի հետ ունեցած հայտնի պայմանների բերումով այս պահին «դժբախտության ընկերներ են»:

- Սրանք բոլորն անցյալից եկող կլիշեներ են, և պետք է նայենք իրականությանը: Դժբախտության են, թե բախտավորության... հարցն այն է, որ ՌԴ-ն ու Թուրքիան զարգացնում են իրենց հարաբերությունները բազմակողմանիորեն: ՌԴ-ի ու Թուրքիայի միջև ճգնաժամը, ըստ տարբեր փորձագետների ու վերլուծությունների, գրեթե լիովին հաղթահարված է, և այցը գնահատվում է ստացված և հաջողված: Այս այցի ընթացքում ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, և, ըստ էության, մի քանի ուղղություններով համագործակցության զարկ տրվեց: Առաջինը վերաբերում է ռազմական ոլորտի համագործակցությանը՝ Ս-400-ների վաճառքն ու դրանց սպասարկումը: Գործարքն արդեն ավարտին է հասցվում:

Երկրորդ կարևորագույն արդյունքը ատոմակայանի ֆինանսավորումն է ՌԴ-ի կողմից՝ 20 միլիարդից ավելի ներդրում, ինչը նույնպես համարվեց շատ մեծ գործարք: Մյուսն էներգետիկայի ոլորտում է՝ «Թուրքական հոսքի» շինարարության ներդրումները, որը ևս, փաստորեն, կարելի է համարել արդեն իսկ ստորագրված և համաձայնեցված:

Եվ ավելի փոքր նախագծեր, որոնք վերաբերում են գյուղմթերքների մասով պայմանավորվածություններին, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտին, ինչը Թուրքիայի համար ամենակարևոր ֆինանսավորման աղբյուրներից մեկն է: Գլոբալ առումով՝ ըստ թուրք, ռուս և այլ փորձագետների՝ այսօր թուրք-ռուսական հարաբերությունները կարելի է գնահատել շատ բարձր մակարդակի: Եվ սա խոսում է մի քանի բաների մասին, բայց առանձնացնեմ մեկը: Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանն արդեն տարիներ շարունակ, պայմանականորեն՝ 2008թ.-ից սկսած շատ լրջորեն փորձում է հակադրվել արևմտյան և ՛ քաղաքակրթությանը, և՛ քաղաքականությանը։ Ընդհանուր առմամբ, Արևմուտքի պարագայում ՌԴ-ի կողմից առանձնացվում է ՆԱՏO-ն՝ որպես ռազմաքաղաքական կառույց և ԱՄՆ-ը՝ որպես համաշխարհային քաղաքականության մեջ դոմինանտ դերակատարություն ունեցող երկիր:

Այս կառույցներին և ազդեցությանը հակազդելու համար Ռուսաստանն օգտագործում է Արևմուտքի թույլ տեղերը: Իսկ Արևմուտքի թույլ տեղերից մեկը Թուրքիան է և՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, և՛ որպես կառույց, որը սերտ համագործակցություն ունի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ, բայց միևնույն ժամանակ ունի շատ խնդիրներ: Ռուսաստանն օգտագործում է Թուրքիային, որպեսզի կարողանա թուլացնել Արևմուտքը հենց իր արևմտյան դաշնակցի ձեռքով: Եվ սա շատ մեծ ազդակ է, և Արևմուտքում այսօր արդեն հստակ տեսնում և հասկանում են Ռուսաստանի հեռահար քայլերը: Սրա մասին շատերը սկսել են խոսել, թեպետ անձամբ այս մասին շատ ավելի շուտ եմ խոսել:

Մյուս կողմից, բնականաբար, Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են հարաբերություններ հաստատել այն երկրների հետ, որոնք կրկին խնդիրներ ունեն ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ մասնավորապես: Այստեղ խոսքը նաև Իրանի մասին է: Սիրիական հարցում էլ Ռուսաստանի ազդեցությունները վերացնելու, պահելու, բազմապատկելու համար անհրաժեշտ է և՛ Թուրքիայի, և՛ Իրանի աջակցությունը: Այստեղից էլ այդ եռակողմ տանդեմները, որոնք այսօր կառուցվում են Հայաստանի աչքի առաջ: Բնականաբար, Արևմուտքը որոշակի կերպով արձագանքելու է այս բոլոր զարգացումներին:

Բայց պետք էլ չէ թերագնահատել ՌԴ նկրտումները, ես սա ընդգծում եմ, որովհետև Արևմուտքը տարիներ շարունակ որոշակիորեն թերագնահատել է Ռուսաստանին և իր նկրտումները։ Եվ ՌԴ-ն այսօր իր հնարավորությունների պակասը փորձում է լրացնել հենց Թուրքիայի ու Իրանի նման պետությունների ռեսուրսներով:

-Ամեն դեպքում, կա կարծիք, որ որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները ջերմանան, իսկ թուրք-ամերիկյանները վատանան, կա կարմիր գիծ, որից այն կողմ ո՛չ այդ հարաբերությունները կվատանան, ո՛չ էլ կլավանան: Սա հարցնում եմ Ձեր վերոնշյալ գնահատականների համատեքստում:

- Այս կարմիր գիծը գլոբալ առումով միշտ կա, բոլոր հարաբերություններում: Բայց կարմիր գծերը կարող են նաև տեղաշարժվել: Ես կարծում եմ, որ, այո, ամերիկա- թուրքական հարաբերություններում կան գծեր, որոնցից այն կողմ Թուրքիան չի կարող անցնել անգամ տեխնիկապես, որովհետև Թուրքիան ու ՌԴ գտնվում են տարբեր ռազմաքաղաքական բլոկներում: Եվ սա հենց այն կարմիր գիծն է, որից այն կողմ ՌԴ-ն չի կարող անցնել:

Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի և Թուրքիայի այս մերձեցումը շատ նյարդայնացնում է ԱՄՆ-ին ու Արևմուտքին, շատ ամերիկյան փորձագետներ անգամ համարում են, որ սրանք մեջքի հետևում արվող գործողություններ են, որոնք երկարաժամկետ կտրվածքով կարող են դեմ գնալ ԱՄՆ շահերին:

Բայց այստեղ կարծում եմ, որ Թուրքիան ավելի շատ խորամանկում է: Այլ հարց է, թե ով ավելի խորամանկ կգտնվի՝ Ռուսաստա՞նը, թե՞ Թուրքիան: Այսինքն՝ հարցը հետևյալ կերպ է դրված՝ Ռուսաստա՞նը կօգտագործի Թուրքիային իր շահերի ու նպատակների համար, թե՞ հակառակը: Այս պահին երկուսն էլ իրենց նպատակներին դեռևս հասնում են՝ իրար օգտագործելով ու օգնելով: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս բոլոր սիրախաղերի նպատակը «դու ինձ, ես քեզ» սկզբունքն է:

Բայց որոշ ժամանակ հետո գալու է միակողմանի ցանկությունների ժամանակը: Այսինքն՝ Թուրքիան ու ՌԴ-ն միմյանցից ավելին են պահանջելու, երբ երկուսի ախորժակն էլ որոշ ժամանակ անց կմեծանա: Սա կլինի 2019թ.-ից հետո: Աշխարհաքաղաքական առումով հարցը հետևյալն է՝ Թուրքիա՞ն կօգտագործի ՌԴ-ին՝ Արևմուտքում, Իսրայելի հետ և Մերձավոր Արևելքում իր խնդիրները լուծելու համար, թե՞ Ռուսաստանը՝ Թուրքիային՝ Արևմուտքը թուլացնելու, Մերձավոր Արևելքում իր դիրքերն ամրապնդելու և այլ հարցերի համար:

 

Անուշ Դաշտենց





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

01:26 • 19/09

Վորոնեժի մարզում ուղևորատար ավտոբուսների բախման հետևանքով զոհվել է 5 մարդ

00:54 • 19/09

ՉԼ. «Աթլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Մոնակոյին», այլ արդյունքներ (տեսանյութ)

00:50 • 19/09

ԱՄՆ-ը մտադիր չէ պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ. Թրամփ

23:55 • 18/09

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը կշարունակեն բանակցություններն Իդլիբի հարցով

23:53 • 18/09

Իսրայելական օդուժի գործողությունները խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը. Վլադիմիր Պուտին

23:50 • 18/09

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունը

23:46 • 18/09

Իկեր Կասիլյասը յուրահատուկ արդյունքով դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը

23:24 • 18/09

Փարիզի կենտրոնում ամիսը մեկ անգամ կարգելվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը

23:11 • 18/09

Իլոն Մասկի ընկերությունը պատրաստ է ամերիկյան զենք ուղարկել տիեզերք

22:53 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» մեկնարկում է վստահ հաղթանակով (տեսանյութ)

22:50 • 18/09

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

22:48 • 18/09

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

22:32 • 18/09

Այս ընտրությունները միայն ավագանու ընտրություններ չեն, հենց այդ պատճառով շատ դեպքերում ծրագրային կետերի շուրջ բանավեճ տեղի չի ունենում. Էդգար Վարդանյան

22:28 • 18/09

Արցախում արջերը փակել են Նիկոլ Փաշինյանի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

22:25 • 18/09

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլ»-ՊՍԺ. մեկնարկային կազմեր

22:21 • 18/09

Բլոգերը ցուցադրել է իր պատվիրած նոր ոսկեգույն iPhone XS և XS Max սմարթֆոնները (տեսանյութ)

22:06 • 18/09

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով և Իրանով դեպի Հայաստան

21:57 • 18/09

Մետրոյի նոր կայարան, միասնական տոմսային համակարգ, վերջ «գծատեր» երևույթին․ 3 ուժի ծրագրային դրույթներում տրասնպորտային խնդիրների լուծման ճանապարհը

21:44 • 18/09

«Իզվեստիայի» գլխավոր խմբագիր Արսենի Հովհաննիսյանը զբաղեցրել է Life.ru-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

21:25 • 18/09

Հայտնի է, թե ինչ տեսք կունենա «Բարսելոնայի» խաղաշապիկը գալիք մրցաշրջանում (լուսանկար)

21:24 • 18/09

Քանի դեռ իշխանությունները Արցախի հարցում հեղհեղուկ մոտեցումներ են ցուցաբերում, ունենալու ենք սահմանային լարվածություն. քաղաքագետ (տեսանյութ)

21:22 • 18/09

Համացանցում հայտնվել է «Կապիտան Մարվել» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

21:10 • 18/09

Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում, ընդհակառակը․ Արամ Սարգսյան

21:10 • 18/09

Սիրիայում Իլ-20 ռուսական օդանավի կործանումից հետո Նեթանյահուն զանգահարել է Պուտինին

20:50 • 18/09

Անհատ տաքսու վարորդներին կազատենք հարկային բոլոր պարտավորություններից․ Նիկոլ Փաշինյան

20:50 • 18/09

Եվրահանձնաժողովն ընդլայնում է հետաքննությունը գերմանական մեքենաշինական հսկաների դեմ 

20:28 • 18/09

Գերմանիայում գործարկվել է ապագայի գնացքը

20:24 • 18/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Ամոյանը հաղթեց թուրք մարզիկին և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

20:23 • 18/09

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ (տեսանյութ)

20:12 • 18/09

ՉԼ. «Բարսելոնա»-ՊՍՎ հանդիպման մեկնարկային կազմերը

20:02 • 18/09

Հրապարակվել է զբոսաշրջիկների ներհոսքից ամենաշատը «տառապող» երկրների վարկանիշը

20:01 • 18/09

Ն. Փաշինյանը և Բ. Սահակյանը այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին (լուսանկարներ)

19:50 • 18/09

Samsung-ը մտադիր է հրաժարվել Galaxy J-ից. ET News

19:49 • 18/09

Առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում. ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

19:44 • 18/09

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան

19:40 • 18/09

«Լույս» դաշինքը քննարկում է անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում իր նախընտրական ծրագրի շուրջ (տեսանյութ)

19:37 • 18/09

Լաթաքիայի մոտակայքում Թուրքիա ուղևորվող բրիտանական կործանիչ է նկատվել Իլ-20-ի կործանումից առաջ

19:32 • 18/09

Պաշտոնական. Ալվարո Նեգրեդոն նոր ակումբ ունի

19:31 • 18/09

Իսրայելից հայտնել են Նեթանյահուի՝ Պուտինի հետ հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին

19:30 • 18/09

Հասկանում եմ վարչապետի հոգեվիճակը. նա շրջապատված է այնպիսի դիլետանտ կադրերով, որ ամբողջ ծանրաբեռնվածությունը վերցնում է իր վրա. Նաիրա Զոհրաբյան

19:30 • 18/09

«Մարտի 1-ի» գործով քննության վերջնական արդյունքները ցույց կտան՝ ինչ է տեղի ունեցել. Ա. Եղոյանը՝ ԳՇ պետի՝ սահմանը նոսրացած չլինելու հայտարարության մասին

19:20 • 18/09

Դրանք կլինեն քայլեր, որոնք բոլորը կնկատեն. Պուտինը պատմել է Իլ-20-ի կործանմանն ի պատասխան քայլերի մասին

19:13 • 18/09

Մենք ունենք առողջապահության ոլորտի տապալում. միայն ժողովրդահաճո որոշումներ կայացնելով, «Ֆեյսբուքում» հայտնի մարդկանց նշանակումով խնդիրները չեն լուծվում. Գևորգ Գրիգորյան

19:05 • 18/09

Իտալիայի Բ Սերիայի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է

18:51 • 18/09

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

18:50 • 18/09

Սերժ Թանկյանը հրապարակել է «Սպիտակ» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

18:47 • 18/09

Տոտին պատմել է՝ ինչպես է մերժել «Ռեալին»

18:37 • 18/09

ԱՄՆ-ում որսորդը փախչել է արջից՝ գիշատիչի թաթերում թողնելով իր ընկերոջը

18:34 • 18/09

Իդլիբ կուղարկվեն նաև թուրք զինվորականներ․ Չավուշօղլու

18:26 • 18/09

Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը

18:25 • 18/09

Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից «Սինջարի ամիր»-ն ու նրա որդին

18:12 • 18/09

Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին

18:10 • 18/09

Կարող է անգրագետ խոսվի, բայց եթե ճառը համոզում է, ուրեմն լավն է․ Վազրիկ Բազիլը դասախոսություն կարդաց ԵՊՀ-ում

18:08 • 18/09

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացի ինտենսիվացումը պահի ուշադրության կենտրոնում. Ա. Աշոտյան

18:00 • 18/09

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի այցելուի հանձնուքում հայտնաբերվել են կաթոցիկներ և այլ իրեր

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում