Նիգերիայում հարսնացուները թողել են իրենց հարսանեկան ընդունելությունն ու ներկայացել ավարտական քննության

23:20 • 10.04.18

Նիգերիայում երկու ուսանողուհի, որոնց հարսանիքի օրը համընկել է ավարտական քննության հետ, ստիպված են եղել թողնել իրենց հարսանեկան ընդունելությունն ու ու հյուրերին և ներկայանալ քննության:

Ինչպես հայտնում է CNN-ը, զանգվածային հաղորդակցություններ բաժնի ուսանողուհիները քննության են ներկայացել հենց հարսանյաց հանդերձանքով: Իրադարձությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ:

Հարսնացուներ Դորկաս Ատսեան և Դեբորա Աթոհը քննասրահ են ժամանել ամուսնական երդումները տալուց անմիջապես հետո:

Ինչպես նշվում է, քննությունները սկզբնապես նշանակված են եղել փետրվարին, սակայն հետաձգվել են մեկ ամսով համալսարանում համապատասխան հարմարությունների բացակայության պատճառով: