Սիրիայում շատ առումներով վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ հիմա որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի ապրիլի 9-ին Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակմանը հաջորդած Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների հետ, սակայն փաստ է, որ առաջիկա ժամերին Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական հարվածներ կհասցնի Սիրիական տարածքին: Խնդիրը, ըստ նրա, հիմա նրանում է, թե ԱՄՆ-ի հարվածն ինչ թափ կունենա:
Tert.am-ի հետ զրույցում նա, այնուամենայնիվ, նկատեց, որ իհարկե ԱՄՆ-ի ռազմական գործողությունները մարտի դաշտում մեծ փոփոխություններ չեն առաջացնի, բայց երկու սցենարներ հնարավոր է գործի դրվեն:
«Մեկը՝ եթե խփվի կոնկրետ, և երկրորդը՝ շատ ավելի մասշտաբային կարող է լինել, եթե վերացվի ամբողջ սիրիական օդուժը»,- ասաց նա՝ նշելով, որ առայժմ անհնար է ասել, թե հատկապես որ սցենարը կարող է իրականանալ:
Եթե ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսվեն, ապա, ըստ Հայկ Մարտիրոսյանի, Ռուսաստանը «պարտավոր» կլինի պատասխանելու ռազմադաշտում:
Քաղաքագիտության դոկտորը նաև նկատեց, որ դեռ «մեծ հարց» է, թե սիրիական հակամարտության շուրջ նոր լարվածության աճի պատճառ դարձած «քիմիական հարձակման» պատասխանատուներն ովքեր են:
«Խնդիրն այն , թե ով է իրականում կիրառել քիմիական զենքը: Ամեն դեպքում սիրիական կառավարությանն ամենևին ձեռնտու չէ կիրառել քիմիական զենք: Իրենք անգամ բազմիցս զգուշացրել են, որ ապստամբներն են կիրառում քիմիական զենքը՝ Սիրիական կառավարության նկատմամբ ռեակցիա առաջացնելու համար»,- նշեց նա:
Հիմա, Հայկ Մարտիրոսյանի խոսքով, դժվար է նաև ասել, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, հատկապես լարվածությունը մեծացել է սիրիական ռազմաբազան իսրայելական ուժերի կողմից հրթիռակոծումից հետո, որի ժամանակ զոհվել են իրանցիներ: «Սա ևս լուրջ էսկալացիա է ստեղծում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- ասաց նա։
Վերջին իրադարձությունների ֆոնին ԱՄՆ-ի և Արևմուտքի հիմնական խաղացողների համախմբվածությունը ևս Ռուսաստան-Արևմուտք հակամարտության և հակասությունների դրսևորումներից մեկն է: Մարտիրոսյանը նկատեց՝ հիմնախնդրի հետ կապված բախումները շատ են և՛ մարտական, և՛ դիվանագիտական դաշտում:
«Շատ լուրջ բախումներ են ընթանում: Իհարկե, Ռուսաստանը տնտեսապես այն վիճակի մեջ չէ, շատ ծանր պատժամիջոցների ներքո է գտնվում: Բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ ամեն ջանք գործադրում է Սիրիայում իր դիրքերն ամրապնդելու և ուժեղացնելու ուղղությամբ: Բայց շատ լուրջ, պայթյունավտանգ իրավիճակ է»,- ասաց քաղաքագետը՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ չի կարծում, թե ամերիկյան հաշվարկներն այնպես կլինեն, որ կոնկրետ մարտադաշտում իրավիճակ փոխվի:
«Բեկման կետը վաղուց անցել է, և ակնհայտ է, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցնելու բոլոր այն կետերը, որոնք գտնվում են իսլամիստների վերահսկողության ներքո՝ բացառությամբ նրանցից, որոնք գտնվում են թուրքական վերահսկողության տակ, ինչպես նաև նրանցից, որտեղ ամերիկյան ուժեր են տեղակայված»:
Սիրիական հակամարտությունում նոր թափ առած սրացումները, Հայկ Մարտիրոսյանի խոսքով, կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև Հայաստանի վրա: Քաղաքագետը նկատեց, որ նույն կերպ կարելի եղել ասել Սիրիական պատերազմի ամբողջ ընթացքում:
«Այն առնչվում է Հայաստանին անուղղակի ուղիներով: Պարզապես Հայաստանում դրա մասին չգիտեն կամ նախընտրում են չիմանալ, լռել, անտեսել և այլն: Չափազանց մոտ է Սիրիան Հայաստանին, և Սիրիայում շատ առումներով վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ այն առումներով, որ Թուրքիան չափազանց ակտիվ դերակատարում ունի Սիրիական պատերազմում և առաջիկայում նման դերակատարում ունենալու է նաև հայ-ադրբեջանական լայնամասշտաբ բախման ընթացքում: Եվ թե ինչպես Թուրքիան դուրս կգա Սիրիական հիմնախնդրից (ինչպես երևում է՝ դուրս է գալիս հաջողությամբ- Հ․ Մ․), կարելի կլինի նաև պատկերացում կազմել հայ-ադրբեջանական բախման ժամանակ նրա գործողությունների մասին»,- ասաց նա:
Սիրիական հիմնախնդիրը, ըստ քաղաքագետի, առնչվում է Հայաստանին նաև այնքանով, որ այնտեղ կա մեծ հայկական համայնք: Մարտիրոսյանը մատնանշեց, որ եթե Սիրիայում իսլամիստները հաջողության հասնեին, ապա կարելի է ասել, որ Հայաստանի ճակատագիրը բավականին «մութ գծեր» կունենար:
Արդյոք հիմա հնարավո՞ր է, որ Հայաստանը կարողանա որոշակի քայլերով իր համար շահավետ իրավիճակ ստեղծել ․ հարցադրմանն ի պատասխան Հայկ Մարտիրոսյանը նշեց՝ միշտ է դա հնարավոր եղել, սակայն ՀՀ-ը միշտ նման իրավիճակում ձգտում է լինել չեզոք, անմասնակից և հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը:
«Հայաստանը Սիրիական պատերազմում ունի շահեր, որոնցով չի հետաքրքրվում, որոնք չի զարգացնում, և, անկեղծ ասած, զարգացնելու պահը բաց է թողնված: Հայաստանը շանս ուներ դառնալու գոնե տարածաշրջանային խաղացող, որի հետ կսկսեին տարածաշրջանային խաղացողները հաշվի նստել: Բայց Հայաստանը նախընտրեց լինել խիստ չեզոք, խիստ մեկուսացված և գնահատեց դա որպես հավասարակշռված դիրքորոշում: Սակայն միշտ չէ, որ քեզ համար ձեռնտու պետք է լինի չեզոք, հավասարակշռված մոտեցումը»,- ասաց նա:
Խոսելով արդեն սիրիահայության և նրանց հնարավոր հայրենադարձության նոր փուլի մասին՝ Հայկ Մարտիրոսյանը ներկայացրեց իր տեսակետը․ Մերձավոր Արևելքում չափազանց կարևոր է հայ համայնքի ներկայությունը: «Ինչ -որ մի պահի ես ինքս հանդես էի գալիս նրա օգտին, որ Հալեպից հայ համայնքը պետք է տարհանվի, որովհետև լուրջ վտանգ կար, որ Հալեպն ամբողջությամբ կարող է ընկնել: Նման պարագայում առաջին սրի քաշվողներից էին լինելու հայ համայնքի ներկայացուցիչները»,- նշեց նա:
Հայաստանին ձեռնտու է ունենալ սիրիահայ համայնքը Մերձավոր Արևելքում, բայց ըստ Հայկ Մարտիրոսյանի, եթե այնտեղի համայնքը գոնե մասամբ տեղափոխվեր Հայաստան և հարստացներ այն իր ներկայությամբ, ապա կարելի կլիներ թեմայի շուրջ քննարկումներ ծավալել: «Սակայն տեսանք, որ սիրիահայերը Հայաստանը հիմնականում օգտագործեցին որպես տրանզիտային կետ, և դա նրանց մեղքով չէր: Դրա պատճառն այն էր, որ կոնկրետ քայլեր չկատարվեցին, որ համայնքը մնա այստեղ, պայմաններ չստեղծեցին, և տասնյակ հազարավոր սիրիահայեր բռնեցին ձուլման ճանապարհը»:
Դիտարկմանը, թե տարբեր ամբիոններից դեմոգրաֆիական խնդիրների մասին խոսելիս որպես Հայաստանում բնակչության թվի աճման միջոց մատնանշում են հայրենադարձությունը, Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց․ «Երբ Հայաստանից արտագաղթում են, հայրենադարձությունից խոսելը մի քիչ գիտաֆանտաստիկ ժանրից է: Անզեն աչքով էլ երևում է, որ երկիրը դատարկվում է»:
Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ պարզապես պետք է որդեգրվի մի բան, որը գուցե հիմա շատերին «գիտաֆանտաստիկ ժանրից» թվա, բայց իրականանալի է․ դա տնտեսապես պայմաններ ստեղծելն է՝ Հայաստանից պակաս բարվոք երկրներից մարդկանց ներգաղթ ապահովելու համար:
«Այն երկրներից, որոնք չեն կարող ունենալ մշակութային կամ կրոնական մեծ տարբերություններ Հայաստանի բնակչության հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ կարելի է սկսել եթովպացիներից, կարելի է մտածել Հնդկաստանի մարդկային ռեսուրսի մասին,- «պետք է ընտրել՝ որ տարածքներից, ինչ խավերից մարդկանց բերել այստեղ: Երկրորդը՝ նաև պետք է մտածել, թե ինչպես դա աշխատեցնել: Պետք է պարզապես հասկանալ, որ տնտեսությունն աշխատում է մարդկանց շնորհիվ: Դատարկ տնտեսությամբ և դեմոգրաֆիկ առումով դատարկված երկրում չկա առաջարկ, չկա պահանջարկ և չկա նաև սպառում: Մարդիկ սկսում են աշխատել, եթե լինում են մարդկային զանգվածներ: Իհարկե, այդ ժամանակ առաջանում է աշխատատեղի խնդիր, բայց մարդիկ նաև ստեղծում են դրանք, ինչի ապացույցը մենք տեսանք սիրիահայերի պարագայում»:
Մարդկանց Հայաստան բերելով, ըստ Հայկ Մարտիրոսյանի, այլ խնդիր էլ է լուծվում․ բնակեցվում են արդեն դատարկված հայաստանյան բնակավայրերը, ինչպես նաև Արցախի ազատագրված բնակավայրերը: «Դրանով կարելի է ապահովել նաև այդ տարածքների պաշտպանունակությունը»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:16 • 18.04.24 Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել